Պատմական ակնարկ
Այս գիրքը պատմություն չէ, այլ ավելի շուտ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի կողմից ուսուցանված ավետարանային սկզբունքների մի հավաքածու։ Ինչևէ, ուսմունքները հերթականությամբ պատմական շրջանակներում ներկայացնելու համար, տրվում է հետևյալ ցուցակը, որով համառոտ ամփոփվում է նրա կյանքի նշանակալից իրադարձությունները, որոնք ուղղակի կապ ունեն նրա ուսմունքների հետ։ Այս ամփոփումից բացակայում են նրա անձնական կյանքի որոշ կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են՝ նրա ամուսնությունները (այն ժամանակ Եկեղեցում բազմակնություն գոյություն ուներ) և նրա զավակների ծնունդներն ու մահերը, որոնց հետ նա շատ կապված էր։
1800թ., փետրվարի 9 |
Ծնվել է Հայրում Սմիթը, Ջոզեֆ Ֆ. Սմիթի հայրը, Թանբրիջում, Վերմոնտ։ |
1801թ., հուլիսի 21 |
Ծնվել է Սերի Ֆիլդինգը, նրա մայրը, Հանիդոնում, Անգլիա։ |
1837թ., դեկտեմբերի 24 |
Ամուսնացել են Հայրում Սմիթն ու Սերի Ֆիլդինգը, Կիրթլենդում, Օհայո։ |
1838թ., նոյեմբեր 13 |
Ծնվել է Ջոզեֆ Ֆ. Սմիթը Ֆար Վեստում, Միսսուրի։ |
1844թ., հունիսի 27 |
Սպանվեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները, Քարթեջի բանտում (5; փակագծերում տրվում է Ջոզեֆ Ֆ. Սմիթի տարիքը)։ |
1846թ., սեպտեմբեր |
Սերի Ֆիլդինգ Սմիթի ընտանիքը գաղթում է Նավուից, 1848թ., սեպտեմբեր Իլինոյս, դեպի Սոլթ Լեյքի Հովիտ (7–9)։ |
1852թ., մայիսի 21 |
Ջոզեֆ Ֆ. Սմիթը մկրտվեց Նախագահ Հեբեր Չ. Քիմբալի կողմից (13)։ |
1852թ., սեպտեմբերի 21 |
Մերի Ֆիլդինզ Սմիթը մահացավ Սոլթ Լեյք Սիթիում (13)։ |
1854–1857թթ. |
Ծառայել է միսիայում Սենդվիչ Կղզիներում (Հավայան Կղզիներ) (15–19)։ |
1860–1863թթ. |
Ծառայել է միսիայում Մեծ Բրիտանիայում(21–24)։ |
1864թ. |
Հատուկ միսիա Հավայան Կղզիներում էզրա Թ. Բենսոնի և Լորենզո Սնոուի հետ (25–26)։ |
1865–1866թթ. |
Տեղական օրենսդիր խմբի անդամ, նաև 1867–1870, 1872, 1874, 1880, 1882 թվականներին։ |
1866թ., հուլիսի 1 |
Կարգվեց որպես Առաքյալ և Առաջին Նախագահության Խորհրդական (27)։ |
1867թ., հոկտեմբերի 8 |
Ձեռնադրվեց որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ (28)։ |
1874–1875թթ., 1877թ. |
Երկու ժամկետ ծառայել է որպես Եվրոպական Միսիայի նախագահ (35–36, 38)։ |
1877թ., օգոստոսի 29 |
Մահացավ Նախագահ Բրիգամ Յանգը, Սոլթ Լեյք Սիթիում (38)։ |
1880թ., հոկտեմբերի 10 |
Հաստատվեց որպես Նախագահ Ձոն Թեյլորի Երկրորդ Խորհրդական (41)։ |
1887թ., հուլիսի 25 |
Մահացավ Նախագահ Ձոն Թեյլորը, Քեյսվիլում, Յուտա (48)։ |
1889թ., ապրիլի 7 |
Հաստատվեց որպես Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի Երկրորդ Խորհրդական (50)։ |
1890թ.,սեպտեմբերի 24 |
Մանիֆեստ ընդունվեց. Պաշտոնական |
հոկտեմբերի 6 |
Հայտարարություն 1-ը ընդունվեց Եկեղեցու կողմից (51)։ |
1893թ., ապրիլի 6 |
Նվիրագործվեց Սոլթ Լեյքի Տաճարը Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի կողմից (54)։ |
1898թ., սեպտեմբերի 2 |
Մահացավ Վիլֆորդ Վուդրուֆը, Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա (59)։ |
1898թ.,սեպտեմբերի 13 |
Հաստատվեց որպես Նախագահ Լորենզո Սնոուի Երկրորդ Խորհրդական (59)։ |
1901թ., հոկտեմբերի 10 |
Մահացավ Նախագահ Լորենզո Սնոուն, Սոլթ Լեյք Սիթիում (62)։ |
1901թ., հոկտեմբերի 17 |
Կարգվեց և Ձեռնադրվեց որպես Եկեղեցու Նախագահ (62)։ |
1901թ., նոյեմբերի 10 |
Հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ հատուկ համաժողովի ժամանակ (62)։ |
1906թ.,հուլիսսեպտեմբեր |
Առաջին Նախագահն էր, որ շրջագայեց Եվրոպայում իր ծառայության ընթացքում (67): |
1909թ., նոյեմբեր |
Առաջին Նախագահությունը հրատարակում է վարդապետական մեկնաբանություն “The Origin of Man” (Մարդու Ծագումը) (70): |
1911թ. |
YMMIA (ԵՏԶԸ-Երիտասարդ Տղամարդկանց Զարգացման Ընկերակցություն) ընդունեց Տղաների Սկաուտական ծրագիրը, որի անունն էր MIA (Համատեղ Զարգացման Ընկերություն) Սկաուտներ (72): |
1912թ. |
Գրենիտ սեմինարիան Սոլթ Լեյք Սիթիում անցկացնում է ազատ ժամերի դասերը: |
1913թ. |
YWMIA (Երիտասարդ Կանանց Համատեղ Զարգացման Ծրագիրը) ընդունում է ճամբարի Աղջիկներ ամառային ծրագիրը. 1914թ.այն փոխարինվեց Փեթակ Աղջիկներ ամբողջ տարվա ծրագրով (74): |
1913թ., հուլիս 27 |
Նվիրագործեց Ալբերտա Տաճարի համար նախատեսված հողակտորը (74): |
1915թ., ապրիլի 27 |
Առաջին Նախագահությունը հորդորեց անդամներին կանոնավոր կերպով ընտանեկան երեկոներ անցկացնել (76): |
1915թ. հուլիսի 1 |
Նվիրագործեց Հավայիի Տաճարի համար նախատեսված հողակտորը (76): |
1916թ., հունիսի 30 |
Առաջին Նախագահությունը և Տասներկուսը հրատարակեցին “The Father and the Son” («Հայրը և Որդին»)վարդապետական մեկնաբանությունը (77): |
1918թ., հոկտեմբերի 3 |
Ստանում է մահացածների փրկագնման մասին տեսիլքը, որը դարձավ Վարդապետություն և Ուխտերի 138–րդ բաժինը (79). |
1918թ., նոյեմբերի 19 |
Մահացավ Բիհիվ Հաուսում, Սոլթ Լեյք Սիթի (80): |
1918թ. |
Տարեվերջյան վիճակագրություն՝ 495, 962 անդամներ; 75 ցցեր; 839 ծխեր;22 միսիաներ: |