Գլուխ 15
Փոքր երեխաների փրկությունը
Փոքր երեխաները, որոնք մահացել են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկագնված են Քրիստոսի արյունով։
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Թեև Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը իր անձնական փորձով գիտեր, թե ինչ է տառապանքը, միայնակությունը և սերը, որ գալիս են երեխայի մահվան հետ, փոքր երեխաների փրկության վերաբերյալ նրա ուսմունքները ոգեշնչող էին և համոզիչ։ 1869–1898թթ. միջև ընկած ժամանակահատվածում նա թաղել է իր իննը փոքր երեխաներին։
1870թ. հունիսի 6-ին իր առաջնեկի՝ Մերսի Ջոզեֆինի մահից հետո, նա իր մեծ վիշտն է հայտնել. «Օ՜, միայն Աստված գիտե, թե որքան էի ես սիրում իմ աղջնակին՝ իմ սրտի լույսին ու ուրախությանը։ Առավոտյան, նախքան նրա մահանալը, ամբողջ գիշեր նրա մահճակալի մոտ անցկացնելուց հետո, քանի որ ես էի հերթապահում նրա մոտ ամեն գիշեր, ասացի նրան. «Ւմ փոքրիկ բալիկը չքնեց ամբողջ գիշեր»։ Նա շարժեց գլուխը և ասաց. «Ես այսօր կքնեմ, հայրիկ»։ Օ՜, այդ խոսքերն ինչպես խոցեցին սիրտս։ Ես գիտեի, թեպետ չէի ուզում հավատալ, որ դա ուրիշ ձայն էր, որը նշանակում էր, որ նա մահվան քնով կքնի և նա քնեց։ Եվ, Օ՜, իմ սրտի լույսը հանգչեց։ Ւմ հոգում դրոշմված երկնային պատկերը գրեթե անհետացավ։ … Դու էիր երկնային պարգևը իմ սրտերի սրտում»։1
1879թ. հուլիսի 6-ին, Ջոզեֆ Ֆ. Սմիթը իր օրագրում գրեց դստեր Ռոնդայի մահվան հետ կապված իր վշտի մասին. «Ես նրան դրեցի բարձի վրա և այդպես քայլեցի նրա հետ, նա կրկին ուշքի եկավ, սակայն մնաց մեկ ժամ և գիշերվա 1։40-ին մահացավ իմ ձեռքերի վրա։ Այժմ միայն Աստված գիտի, թե որքան խորն է մեր վիշտը։ Սա 5-րդ մահն է մեր ընտանիքում։ Բոլոր իմ ամենասիրելի փոքրիկները։ Օ՜, Աստված օգնիր մեզ դիմանալ այս փորձությանը»։2
Սակայն նա սփոփվում էր այն գիտելիքով, որ Փրկչի Քավության շնորհիվ ամեն բան լավ է իր սիրելի երեխաների հետ։ 1898թ. մարտի 17-ին, իր դստեր Ռութի մահվան օրը նա փառահեղ հայտնություն ստացավ. «Օ՜, իմ հոգի։ Ես տեսնում եմ իմ քնքուշ մոր ձեռքերը ջերմորեն պարզված, որպեսզի իր գիրկն առնի իմ քաղցր բալիկի փրկագնված փառահեղ հոգին։ Օ՜, Աստված իմ։ Ես երախտապարտ եմ Քեզ այս փառահեղ տեսիլքի համար։ Եվ այնտեղ, իմ Հոր ապարանքում հավաքվել են իմ բոլոր սիրելիները, ոչ թե որպես անօգնական երեխաներ, այլ որպես սրբագործված հոգիներ՝ իրենց ողջ ուժով, փառքով ու վեհությամբ, լի բանականությամբ, ուրախությամբ, շնորհով ու ճշմարտությամբ»։3
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Փոքր երեխաները, որոնք մահանում են մինչև պատասխանատվության տարիքը, փրկագնված են։
Ւնչ վերաբերում է փոքր երեխաներին, որոնք մահանում են վաղ մանկական հասակում և անմեղ, նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, և նրանք ունակ չեն մեղք գործելու, ավետարանը հայտնում է մեզ այն փաստը, որ նրանք փրկագնված են և սատանան զորություն չունի նրանց վրա։ Ոչ էլ մահը զորություն ունի նրանց վրա։ Նրանք փրկագնված են Քրիստոսի արյամբ և փրկված են այնքան հաստատապես, ինչպես մահն է եկել աշխարհ մեր առաջին ծնողների անկումով։ …
… Մեր սիրելի ընկերները, որոնք ներկայումս կորցրել են իրենց մանկանը, մեծ առիթ ունեն ուրախանալու և ցնծալու, նույնիսկ իրենց խորը վշտի մեջ, որը կրում են իրենց փոքրիկին ժամանակավորապես կորցնելու պատճառով։ Նրանք գիտեն, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, նրանք վստահ են, որ իրենց փոքրիկը մահացել է առանց մեղքի։ Նման երեխաները Հոր ծոցում են։ Նրանք կժառանգեն իրենց փառքը և իրենց վեհացումը, և նրանք չեն զրկվի իրենց հասանելի օրհնություններից, քանզի երկնային արդյունավետ ղեկավարմամբ և Հոր իմաստությամբ, որն ամեն բան լավ է անում, նրանք, ովքեր մահանում են, լինելով փոքր երեխաներ, ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց հեռանալու համար, չունենալով բանականություն և իմաստություն, որպեսզի հոգ տանեն իրենց համար և հասկանան կյանքի օրենքները։ Եվ Աստծո՝ մեր Երկնային Հոր իմաստությամբ, ողորմածությամբ և ղեկավարությամբ այն, ինչ կարող էին ձեռք բերել և վայելել, եթե իրենց թույլ տրվեր ապրելու մարմնում, նրանց կարվի հետագայում։ Նրանք ոչինչ չեն կորցնի՝ նման ձևով մեզանից վերցվելով։ …
Նման մտքեր ունենալով ես սփոփվում եմ այն փաստով, որ պիտի հանդիպեմ վարագույրի այն կողմն անցած զավակներիս։ Ես կորցել եմ շատերին և կարծում եմ, զգացել եմ այն ամենը, ինչ ծնողը կարող է զգալ զավակներին կորցնելիս։ Ես շատ ցավ եմ ապրել, քանզի սիրում եմ երեխաներին, և հատկապես սիրում եմ մանուկներին, սակայն երախտապարտ եմ Աստծուն այդ սկզբունքների գիտելիքի համար, քանի որ այժմ ես լիովին հավատում եմ նրա խոսքին և նրա խոստումին, որ հետագայում ես կունենամ այն ամենը, ինչ ինձ է պատկանում և իմ ուրախությունը լիակատար կլինի։ Ես զրկված չեմ լինի ոչ մի արտոնությունից կամ օրհնությունից, որին արժանի եմ, և որը պատշաճ կերպով կվստահվի ինձ։ Սակայն իմը կլինեն բոլոր պարգևները և օրենությունները, որոնց հնարավոր է արժանի լինեմ կամ ժամանակի կամ հավերժության մեջ, կարևոր չէ երբ կլինի, քանի որ ես ընդունում եմ Աստծո ձեռքն այս ամենում և ասում եմ իմ սրտում. «Տերը տուավ և Տերն առավ, Տիրոջ անունը օրհնյալ լինի» [տե՛ս Հոբ Ա.21]: Այսպես պետք է լինի մեր վերաբերմունքը մեր երեխաների, մեր մտերիմների, ընկերների հանդեպ կամ տարբեր իրավիճակների փոփոխության ժամանակ, որի միջով մենք, հնարավոր է, կոչված լինենք անցնելու։4
Հարությունից հետո երեխայի մարմինը կաճի, որպեսզի համապատասխանի հոգու վիճակին։
Մենք արդյո՞ք բավարարված կլինեինք, եթե տեսնեինք, որ երեխաներին, որոնց թաղել ենք մանուկ հասակում, երեխաներ են մնում հավերժության անթիվ դարերի ընթացքում։ Ո՛չ։ Ոչ էլ հոգիները, որոնք միացել էին մեր երեխաների մարմիններին, բավարված չէին լինի մնալու այդ վիճակում։ Սակայն մենք գիտենք, որ մեր երեխաները ստիպված չեն լինի միշտ մնալ մանուկ վիճակում, քանի որ այս ժամանակահատվածում մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Աստծո կողմից հայտնվել է ճշմարտության աղբյուրը, որ մահացածների հարության ժամանակ երեխան, որը թաղվել է իր մանկական տարիքում, առաջ կգա երեխայի տեսքով, ինչպես նա մահացել էր, ապա նա կսկսի զարգանալ։ Հարության օրից սկսած, նրա մարմինը կզարգանա, մինչև որ կհասնի իր հոգու կատարյալ հասակին, լինի նա տղամարդ, թե կին։ Եթե այդ հոգին ունի Աստծո բանականությունը և մահկանացու հոգիների ձգտումները, այն չի բավարարվի սրանից ավելի քչով։ Հիշում եք, որ մեզ ասել են, թե Հիսուս Քրիստոսի հոգին այցելեց հին մարգարեներից մեկին և հայտնվեց նրան և հայտարարեց, թե ով է ինքը, ասելով, որ ինքն այն նույն Աստծո Որդին է, որը պետք է գա ժամանակների գագաթնակետում։ Նա ասաց, որ կհայտնվի մարմնի մեջ, ճիշտ ինչպես հայտնվել էր այդ մարգարեին [տե՛ս Եթեր 3.9, 16–17]։ Նա մանուկ չէր, նա չափահաս, զարգացած հոգի էր, որն ուներ մարդու և Աստծո կառուցվածք, նույն այն կառուցվածքը, որը Նա ուներ, երբ եկավ և իր վրա վերցրեց խորանը և զարգացրեց այն մինչև իր հոգու կատարյալ հասակի չափը։5
Ամեն հոգի, որ գալիս է այս աշխարհ իր վրա վերցնելու խորանը, Աստծո որդի կամ դուստր է, և ունի այն ամբողջ բանականությունը և հատկանիշները, որոնք կարող է վայելել ցանկացած որդի կամ դուստր հոգիների աշխարհում կամ այս աշխարհում, բացի հոգու մեջ լինելուց, որը բաժանված է մարմնից, երբ իրենք պարզապես խորան չունեն, որպեսզի լինեն Հայր Աստծո նման։ Ասվել է, որ Աստված հոգի է, և նրանք, ովքեր երկրպագում են նրան, պետք է երկրպագեն հոգով և ճշմարտությամբ [տես Հովհաննես Դ.24]։ Սակայն նա հոգի է, որն ունի մսից ու ոսկորներից խորան, նույնքան շոշափելի է, որքան մարդունը, և հետևաբար Աստծուն և Հիսուսին նման լինելու համար բոլոր մարդիկ պետք է մարմին ունենան։ Կարևոր չէ արդյոք այդ խորանները տարիքով մեծ են, թե պետք է սպասեն և հասունանան գալիք աշխարհում, որտեղ Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքի համաձայն, մարմինը կզարգանա, լինի դա ժամանակի թե հավերժության մեջ, հոգու կատարյալ հասակի չափով, և երբ մայրը մահվան ձեռքով զրկվում է իր երեխային մեծացնելու հաճույքից և ուրախությունից, որ նա դառնա տղամարդ կամ կին այս աշխարհում, այդ արտոնությունը ևս մեկ անգամ կտրվի նրան ապագայում, և նա կվայելի այն ավելի լիարժեք, քան դա հնարավոր կլիներ այստեղ։ Երբ նա դա անի այնտեղ, հաստատ կիմանա, որ անհաջողության չի մատնվի, մինչդեռ այստեղ արդյունքներն անհայտ են, մինչև որ չանցնենք փորձությունը։6
Մեր երեխաների հոգիները անմահ են, մինչև մեզ մոտ գալը, իսկ մարմնական մահից հետո նրանց հոգիները այնպիսին են, ինչպիսին մինչև այստեղ գալն էին։ Նրանք այնպիսին են, ինչպիսին կարող էին դառնալ, եթե ապրեին մարմնի մեջ և հասունանային կամ զարգացնեին իրենց ֆիզիկական մարմինը իրենց հոգու կատարյալ հասակին համապատասխան։ Եթե դուք տեսնում եք ձեր մահացած երեխաներից մեկին, ապա այն կարող է հայտնվել այնպիսի տեսքով, որով կճանաչեք նրան, այսինքն՝ մանկական տեսքով։ Սակայն եթե նա գալիս է որպես սուրհանդակ, բերելով ինչ-որ կարևոր ճշմարտություն, նա, հավանաբար, կգա ինչպես Եպիսկոպոս էդվարդ Հանթերի որդին (որը մահացել է մանուկ հասակում) էր եկել նրա մոտ, լիովին հասունացած տղամարդու տեսքով և իր հորն ասել էր. «Ես քո որդին եմ»։
Եպիսկոպոս Հանթերը չհասկացավ դա։ Նա գնաց իմ հոր մոտ և ասաց. «Հայրում, ի՞նչ է դա նշանակում։ Ես կորցրել եմ իմ որդուն, երբ նա մանուկ էր, իսկ նա եկավ ինձ մոտ որպես հասուն տղամարդ՝ ազնվազարմ, փառահեղ մի երիտասարդ և հայտարարեց, որ իմ որդին է։ Ւ՞նչ է դա նշանակում»։
Հայրս (Հայրապետ Հայրում Սմիթը) ասաց նրան, որ Հիսուս Քրիստոսի Հոգին լիովին հասուն էր նախքան նա այս աշխարհում կծնվեր։ Նմանապես մեր զավակները, նախքան մահկանացու կյանք մտնելը լիովին հասուն են եղել և իրենց հոգու կատարյալ հասակի մեջ են եղել, որն այն նույն հասակն է, որը նրանք կունենան, երբ կհեռանան այս կյանքից, և երբ առաջ կգան հարությունից հետո, երբ ավարտած կլինեն իրենց առաքելությունը։
Ջոզեֆ Սմիթը ուսուցանում էր հետևյալ վարդապետությունը. այն մանուկը, որը մահացել է, հարության ժամանակ կբարձրանա որպես մանուկ, և դառնալով դեպի երեխան կորցրած մայրը, նա ասել է. «Դու ուրախություն, գոհունակություն և բավարարվածություն կունենաս՝ մեծացնելով այդ մանկանը, նրա հարությունից հետո, մինչև որ նա կհասնի իր հոգու լրիվ տարիքին»։ Կա վերականգնում, աճ, զարգացում հարությունից հետո։ Ես սիրում եմ այս ճշմարտությունը։ Այն իմ հոգուն պարգևում է մեծ երջանկություն, ուրախություն և երախտագիտություն։ Շնորհակալություն Աստծուն, որ նա բացեց այդ սկզբունքները մեզ համար։7
Ամեն բան լավ է այն երեխաների հետ, ովքեր մահանում են մանուկ հասակում։
Եթե մեր հոգում ստացել ենք ճշմարտության հոգու վկայությունը, մենք գիտենք, որ ամեն բան լավ է մեր երեխաների հետ, որոնք մահացել են փոքր տարիքում, որ մենք չէինք կարող, եթե ցանկանայինք, ավելի լավացնել նրանց վիճակը. և առնվազն նրանց վիճակը կլավանար, եթե նրանց կարողանայինք ետ կանչել այստեղ, այն պատճառով, որ քանի դեռ մարդն այս աշխարհում է, մահկանացու մարմին հագած, շրջապատված այս աշխարհի չարով, նա հնարավորություններ է ունենում և վտանգի է ենթարկվում, և նրա վրա ընկած են պատասխանատվություններ, որոնք հնարավոր է ճակատագրական դեր խաղան նրա հետագա բարգավաճման, երջանկության և համբարձման համար։8
Շատ դժվար է վշտի և ծանր կորստի ժամանակ ինչ-որ բան ասել վշտացած սրտերին, նրանց, ովքեր այսօր սգի մեջ են։ Նման վիշտը կարող է լիովին փարատվել միայն ժամանակի հետ և, երբ լավ հոգիներ են շփվում նրանց հետ, ովքեր սգի մեջ են, այդպիսով նրանք կարող են սփոփանք և բավարարվածություն գտնել իրենց ապագա հույսերի հետ կապված։ … Ես իմացել եմ, որ մահից շատ ավելի վատթար բաներ կան։ Կյանքի և մահվան վերաբերյալ իմ այժմյան զգացմունքների, տեսակետների և հասկացողոթյան առումով ես կնախընտրեի իմ բոլոր զավակներին իրենց անմեղության ու մաքրության մեջ գերեզման տանել, քան տեսնել, թե ինչպես են մեծանում, դառնալով հասուն տղամարդ կամ կին, և կործանում իրենց աշխարհի վնասակար սովորություններով, ինչպես են մոռանում Ավետարանը, մոռանում Աստծուն և կյանքի ու փրկության ծրագիրը, շրջվում գալիք աշխարհում հավերժական վարձք ու վեհացում ձեռք բերելու միակ հույսից։9
Եթե հավատարիմ ենք, վարագույրի այն կողմում մենք կմիանանք մեր երեխաներին։
Եղիա մարգարեն պետք է զավակների սրտերում սերմաներ այն խոստումները, որոնք տրվել էին իրենց հայրերին, կանխատեսելով այն մեծ աշխատանքը, որ պետք է կատարվեր Տիրոջ տաճարներում, ժամանակների լրության տնտեսության մեջ, մահացածների փրկագնման և երեխաներին իրենց ծնողներին կնքելու համար, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով և լիովին ամայանա նրա գալստյան ժամանակ։10
Եթե մենք ապրենք՝ երես դարձնելով ճշմարտությունից, հավերժության անթիվ դարերի ընթացքում մենք հեռու կլինենք մեր սիրելիներից։ Մենք ոչ մի իրավունք չենք ունենա նրանց վրա, նրանք էլ ոչ մի իրավունք չեն ունենա մեզ վրա։ Անանցանելի մի անդունդ կլինի մեր միջև, որի վրայով մենք չենք կարող անցնել՝ միմյանց միանալու համար։ Եթե մահանում ենք ունենալով հավատ, ապրած լինելով արդարակյաց կյանք, մենք Քրիստոսինն եք, մենք ունենք հավերժական վարձքի հավաստիացում, և ունենալով հավերժական ճշմարտության սկզբունքները կհագնենք փառք, անմահություն և հավերժական կյանք։ Լինելով մարմնում մեր կյանքի մեծ մասը մենք անցկացնում ենք վշտի մեջ։ Մահն անջատում է մեզ մի կարճ ժամանակով, մեզանից ոմանք անցնում են վարագույրի այն կողմը, սակայն կգա ժամանակը, երբ մենք կհանդիպենք նրանց հետ, ովքեր հեռացել են, և կվայելենք միմյանց ընկերակցությունը։ Կարելի է ասել, որ անջատումը կլինի մի փոքր ժամանակով։ Այնուհետև ոչ մի ուժ չի կարող մեզ բաժանել։ Աստծո միջոցով միացած լինելով, մենք իրավունք ունենք միմյանց վրա՝ անժխտելի իրավունք, այնքանով, որքանով որ մենք միացած ենք քահանայության զորությամբ Քրիստոսի Ավետարանում։ Հետևաբար, ավելի լավ է այս կյանքում բաժանված լինել մի փոքր ժամանակով, թեև մենք պետք է անցնենք զրկանքների, վշտի, տառապանքի, տքնաջան աշխատանքի, այրիության, որբության և ճակատագրի շատ այլ փոփոխությունների միջով, քան բաժանված լինել ողջ հավերժության ընթացքում։11
Մենք ծնվել ենք Ւր՝ Քրիստոսի նմանությամբ։ Մենք սկզբում ապրել ենք Հոր և Որդու հետ, որպես Աստծո որդիներ ու դուստրեր, և նշանակված ժամին եկել ենք երկիր մեզ վրա վերցնելու խորանը, որպեսզի կարողանայինք լինել Հիսուս Քրիստոսի նմանությամբ ու կերպարին համապատասխան և դառնայինք նրա պես. որպեսզի կարողանայինք ունենալ խորան, անցնել մահվան միջով, ինչպես նա է անցել, կարողանայինք հարություն առնել մեռելներից, ինչպես նա է հարություն առել։ … Ւնչպիսի՜ երջանկություն է պարգևում ինձանից առաջ վարագույրի այն կողմն անցած իմ զավակների, իմ հարազատների և ընկերների հետ հանդիպելու միտքը։ Քանզի գիտեմ, որ ես կհանդիպեմ նրանց այնտեղ։ Աստված ցույց է տվել ինձ, որ դա ճշմարիտ է։ Նա բացահայտել է ինձ համար, ի պատասխան իմ աղոթքին ու նվիրվածությանը, ինչպես որ նա պարզորոշ բացահայտել է դա բոլոր մարդկանց հասկացողության համար, ովքեր ջանասիրաբար ձգտել են ճանչել նրան։12
[Երեց Ջոզեֆ Հ. Դինին, Օահույում, Հավայան Կղզիներ, Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը գրել է.] Ես խորը ցավով լսեցի ձեր երեխայի մահվան լուրը։ Ես գիտեմ, ինչպես ցավակցել, քանի որ ինքս անցել եմ նման դառը փորձության միջով։ Ես կգրեի ձեզ, սակայն ինձ պատկերացրեցի ձեր փոխարեն և չգրեցի։ Նման հանգամանքներում ես ցանկանում եմ գնալ ինչ-որ հեռու, խաղաղ, առանձնացված վայր, որտեղ բացի Աստծո աչքից, ոչ մեկի աչքը չնայի ինձ, և այնտեղ միայնակ կրել և տանել իմ վիշտը, միայն Աստված գիտի դա։ … Ժամանակը, միայն ժամանակը, վերքերի այդ մեծ բժիշկը, կարող է դիպչել իմ հոգուն, և կարծում եմ դուք, անկասկած, նույնն եք զգում։ Սակայն, երբ անցնում են վշտի առաջին ծակող ցավերը և հոգին հանդարտվում է ժամանակի հետ և ճակատագրով, այն ժամանակ տեղին ասված մտերմիկ ցավակցական խոսքը կարող է դիպչել ընկերական նուրբ լարերին, անցնելով սրտից սիրտ։ Տերն իրոք գիտի, թե ինչն է լավ և մենք գիտենք, որ անմեղները, որոնք իրենց գալուց հետո այդքան շուտ կանչվել են երկրից, չվարակվելով այս ընկած աշխարհի զզվելի տարրերով, վերադառնում են Նրա մոտ, Ում մոտից, որ եկել էին, մաքուր և սուրբ, փրկագնված հենց սկզբից նրա զոհաբերության շնորհիվ, որն ասել է. «Այդպիսիներին է երկնքի արքայությունը»։ Ւմ ամենալուրջ ու սրտագին աղոթքն է. Ո՜վ, Աստված, օգնիր ինձ ապրել և արժանի լինել՝ միանալու իմ անմեղ երեխաներին, իրենց տանը քեզ հետ։13
Ուսումնական առաջարկություններ
-
Ւնչպիսի՞ օրհնություններ են խոստացվել փոքր երեխաներին, որոնք մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը։ (Տես նաև ՎևՈւ 29.46։) Ւնչպե՞ս կարող է դա մխիթարել և հույս պարգևել, երբ մենք սգում ենք փոքր երեխայի մահը։
-
եթե մանուկը մահանում է, ինչպիսի՞ն է նրա հոգու վիճակը։ ե՞րբ այդ մանկան մարմինը կզարգանա և կհասունանա։
-
Ո՞վ պատասխանատու կլինի երեխայի դաստիարակման համար, որը փոքր հասակում է մահանում։ Ւնչպիսի՞ օրհնություններ են խոստացվում փոքր երեխաներ կորցրած արդարակյաց ծնողներին հաջորդ կյանքում։
-
Ւնչպե՞ս կարող է փրկության ծրագրի սկզբունքները հասկանալը սփոփել և օգնել նրանց, ովքեր սգում են իրենց փոքր երեխայի մահը։
-
Ւնչպե՞ս կարող են տաճարային կնքող արարողությունները սփոփանք և հույս պարգևել երեխա կորցրած ծնողներին։ Ւ՞նչ պետք է մենք անենք, որպեսզի միանանք մեր երեխաներին, որոնք մահացել են փոքր հասակում։
-
Ւնչպե՞ս կարող է «տեղին ասված խոսքը» մխիթարել հոգին, որը սգում է սիրելիի մահը։ Ւնչպե՞ս կարող ենք մենք պատրաստվել նման խոսքեր ասելուն։