Գլուխ 38
Եկեղեցում ծառայելը
Եկեք հավատարմորեն ծառայենք մեր կոչումներում՝ քահանայության իշխանության ղեկավարության ներքո։
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Երբ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն արդեն ծառայել էր որպես Առաքյալ 44 տարի և որպես Եկեղեցու Նախագահ 9 տարի, 1910թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ նա կանգնեց և ասաց. «Այս առավոտ ես ինձ երջանիկ եմ զգում, արտոնություն ունենալով ասել ձեզ, որ իմ մանկության և վաղ պատանեկան տարիներին ես խոստացել եմ Աստծուն և Նրա ժողովրդին, որ ես հավատարիմ կլինեմ նրանց»։ Նա բացատրեց, որ այդ ժամանակից ի վեր նա հավատարմորեն է ծառայել իրեն տրված բոլոր կոչումներում.
«Նայելով իմ կյանքի փորձին, ես չեմ կարող հիշել մի դեպք, աշխարհ գալու ժամանակից ի վեր, երբ ես մի պահ զգացել եմ, որ դանդաղել եմ կամ ծուլացել եմ իմ ուխտն ու խոստումը կատարելիս, որոնք դեռևս երիտասարդության տարիներին տվել եմ Աստծուն և Վերջին Օրերի Սրբերին.… Որպես Իսրայելի երեց ես փորձել եմ հավատարիմ լինել այդ կոչմանը։ Ես իմ ողջ ուժը ներդրել եմ պատվելու ու մեծարելու այդ կոչումը։ Երբ ես դարձա Յոթանասունական, սրտումս զգացի, որ պետք է հավատարիմ լինեմ այդ կոչմանը և իմ ողջ բանականությամբ ու հոգուս ավյունով ձգտում էի հավատարիմ լինել դրան։ Ես չգիտեմ կամ չեմ կարող հիշել իմ կողմից կատարված որևէ արարք կամ դեպք իմ կյանքում, երբ ես անհավատարմություն կամ անհավատություն եմ ցուցաբերել Աստծո Որդու Քահանայության այդ կոչումներում։ Ավելի ուշ իմ կյանքում, երբ ես կանչվեցի և կարգվեցի որպես Առաքյալ, և ձեռնադրվեցի լինելու Տասներկուսից մեկը, ես ձգտել եմ պատվել այդ կոչումը, հավատարիմ լինել դրան և իմ եղբայրներին, ողջ հավատքի ընտանիքին, ուխտերին և պարտավորություն ներին, որոնք կապված են այս սուրբ Քահանայությունը ստանալու հետ, Քահանայություն, որն ըստ Աստծո Որդու կարգի է։ Ես չգիտեմ մի դեպք, երբ երբևէ խախտել եմ իմ ուխտերից ու պարտականություններից որևէ մեկը, որին կանչվել եմ։ Ես ձգտել եմ լինել ճշմարիտ ու հավատարիմ ամեն ինչում։1
Նախագահ Սմիթը հորդորում էր Սրբերին արվել Տիրոջ աշխատանքին և նվիրվածությամբ ծառայել՝ քահանայության կոչումներում, Եկեղեցու օժանդակ կազմակերպություններում և այլ անշահախնդիր ծառայություններում, միշտ պատվելով քաեանայության իշխանությունը, որի կողմից նրանք կանչվել են և հրաեանգավորվել։
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Քահանայությունը տրվում է ծառայության համար։
Քահանայությունը չի տրվում մեծարանքի կամ մարդուն մեծա–րելու համար, այլ ծառայություն մատուցելու նրանց, որոնց մեջ այդ սուրբ լիազորության կրողները կանչված են աշխատելու։ Եկեք հիշենք, որ նույնիսկ մեր Տերը և Վարդապետը, երկար ծոմապահությունից հետո, երբ մարմնով տկարացել և ֆիզիկապես թուլացել էր, ուժասպառ լինելով առանց քնի և շարունակ անօթի մնալով, մերժեց գլխավոր փորձչի առաջարկությունը՝ օգտվել իր Մեսիայի իշխանությունից ու զորությունից բավարարելու տվյալ պահի իր կարիքները։
Աստվածատուր պատվավոր կոչումները և տիտղոսները, որոնք ավելին են, քան մարդկային պարգևները, և կապված են Սուրբ Քահանայության մի քանի պաշտոնների և կարգերի հետ, չպետք է օգտագործվեն կամ համարվեն որպես մարդու կողմից ստեղծված կոչումներ։ Դրանք զարդարանքի համար չեն կամ չեն արտահայտում գերիշխանություն, այլ ավելի շուտ նշանակում է խոնարհ ծառայություն մեկ Տիրոջ աշխատանքում, որին մենք ընտրել ենք ծառայել։2
Ես ճանաչել եմ Երեցների, որոնք իրենց ողջ կյանքում եղել են «ծառայելու պատրաստ մարդիկ», նրանք երբեք կանգ չեն առել, որպեսզի կասկածի ենթարկեն այն կոչը, որով դիմում են իրենց, ոչ էլ կանգ են առել տեսնելու իրենց նյութական շահը, նրանք գնացել են և եկել են՝ Տիրոջ և ժողովրդի ծառայությանը տրված իրենց եղբայրների խնդրանքով.… Նրանք ձեռքի տակ էին, ինչպես մշտարթուն պահակը, հազվադեպ դադար տալով՝ մտածելու իրենց մասին … Դա նրանք արել են իրենց ողջ սրտի նվիրվածությամբ, և իրենց աշխատանքը երբեք չեն համարել բեռ, ընդհակառակը դա նրանց ուրախություն, հաճույք ու մշտական բավարարվածություն է պարգևել … Նրանք դեռևս պատրաստ են և ցանկանում են գնալ կամ գալ, կամ էլ անել այն, ինչ պահանջվում է իրենցից, քահանայության իրենց պարտականությունները միշտ համարելով ավելի կարևոր, քան որևէ անձնական նկատառում։3
Քահանայության քվորումների ամենշաբաթյա ժողովները … ոչ միայն կմեծացնեն քահանայության փորձառությունը իր կրթող առանձնահատկության շնորհիվ, այլ շաբաթը մեկ անգամ բոլոր եղբայրները մեկտեղ հավաքվելով, որպես Տիրոջ ծառաներ, կանոնավոր գործելու սովորություն ձեռք կբերեն։4
Ո՜վ Աստված, օրհնի՜ր Սուրբ Քահանայությունը, այստեղ հավաքված այն ազնվազարմ, մաքուր, արդար, պատվախնդիր, ազնիվ տղամարդկանց, որոնցից շատերը հավաքվել են երկրի տարբեր ազգերից ավետարանի հանդեպ սիրո համար, իսկ նրանցից շատերը ծնվել են Սուրբ Քահանայության ուխտի մեջ, և ես աղոթում եմ Աստծուն, որպեսզի օրհնի ձեզ, իմ եղբայրներ, Իր մեծահոգության, Իր ողորմածության և սիրող բարության առատությամբ, որպեսզի դուք բարգավաճեք երկրում, որպեսզի դուք կարողանաք իսկապես լինել Նրա ծառաները։5
Օժանդակ կազմակերպությունները բոլորին հնարավորություն են տալիս ծառայել քահանայության նախագահող իշխանության ներքո։
Քահանայությունը կանգնած է գլխավերևում։ Նրանք նախագահում են բոլոր բաների վրա։ Քահանայություն կրողների պարտականությունն է՝ հետևել Եկեղեցու բոլոր կազմակերպություններին, ոչ միայն Քահանայության կազմակերպությանը, այլ նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք հիմնադրվել են մարդկանց օգտի համար, հիմնականում մեր Սփոփող Միությունը, Համատեղ Զարգացման Ընկերությունը [Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց կազմակերպությունները], Երեխաների Միությունը, … և մեր բոլոր կազմակերպությունները, որոնք նախատեսված են Աստծո ժողովրդին ոտքի կանգնեցնելու և երկրում ճշմարտությունն ու արդարությունը բարգավաճեցնելու համար։ Դրանք բոլորը պահանջում են ղեկավարում, հայրական հոգածություն և ուշադրություն, ինչպես նաև Եկեղեցու իշխանությունների կողմից խորը և մշտական հետաքրքրություն, լինի դա ծխում, թե Եկեղեցու գերագույն իշխանություններում, քանի որ Քահանայությունը հետաքրքրված է Աստծո ժողովրդի բարօրությամբ, և երկրի վրա Սիոնի կառուցմամբ ու հաստատմամբ։ Եվ այդ բոլոր կազմակերպությունները, որոնք կազմավորվել, հաստատվել և կարգվել են Աստծո կողմից, պետք է նայեն այդ նախագահող իշխանություններին և ներդաշնակ գործեն նրանց հետ՝ պատվելով նրանց իրենց պաշտոններում։6
Հիսուս Քրիստոսի Եկեղեցում չկա մեկ այլ կառավարում, առանձին ու անկախ, սուրբ Քահանայությունից վեր կանգնած կամ դրա իշխանությունից դուրս գտնվող։ Մենք ունենք մեր Սփոփող Միությունները, Համատեղ Զարգացման Ընկերությունները, Երեխաների Միությունները և Կիրակնօրյա Դպրոցները, … սակայն այդ կազմակերպությունները Քահանայության քվորումներ կամ խորհուրդներ չեն, այլ դրա ներքո կամ դրան օժանդակ են, կազմավորված սուրբ Քահանայության շնորհիվ։ Դրանք գտնվում են ոչ քահանայությունից դուրս, ոչ էլ դրա հասանելիության սահմաններից դուրս։ Դրանք ընդունում են Քահանայության սկզբունքը։ Որտեղ էլ որ դրանք գտնվեն, միշտ նրանց նպատակն է՝ ինչ-որ բարիք գործել, ինչ-որ հոգի փրկել, աշխարհիկ կամ հոգևոր առումով։7
Ես կուզենայի ասել, որ Սփոփող Միությունից, հատկապես այդ հրաշալի կազմակերպության գերագույն [ծառայողներից] ակնկալվում է, որ նրանք հոգ կտանեն այդ բոլոր կազմակերպությունների Սիոնի կանանց մասին։ Նրանք կանգնած են նրանց բոլորի գլխավերևում, նրանք պետք է կանգնեն վերևում և նրանք պետք է մեծարեն իրենց կոչումը։8
Օժանդակ կազմակերպությունների միջոցով մենք կարողացել ենք առաջնորդող ձեռք մեկնել և լավ ազդեցություն թողնել մեր շատ երիտասարդ տղաների և աղջիկների վրա, որոնց դժվար կլիներ հասնել Քահանայության կազմակերպությունների միջոցով։ Մինչ այժմ այդ կազմակերպությունները գերազանց ձևով են կատարել իրենց հիմնական աշխատանքը։9
Ես խնդրում եմ Աստծուն, որ Նա օրհնի մեր օժանդակ կազմակերպությունները, առաջինից մինչև վերջինը, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց պարտականությունը, որպեսզի ծուլորեն չնստեն և չանտեսեն աշխատանքը … Մենք ապահով ենք միայն այն ժամանակ, երբ գործում ենք, աշխատում ենք, երբ լուրջ ենք, զբաղված ենք մեր պարտականությունները կատարելով և, երբ նման վիճակում ենք, մենք ապահով ենք, քանզի այդ ժամանակ մենք Աստծո ձեռքերում ենք և ոչ թե հակառակորդի ձեռքերում։10
Մենք պետք է բոլորս աշխատենք ուրիշների բարօրության և փրկության համար։
Եթե կատարում ենք մեր պարտականությունը, ապա մենք ներգրավված ենք մեծ ու փառավոր գործում։ Շատ կարևոր է մեր անհատական բարօրության համար, որ յուրաքանչյուր տղամարդ և կին, որը ավետարանի ուխտի մեջ է մտել ապաշխարության և մկրտության միջոցով, անհատապես զգա, որ իր պարտականությունն է օգտագործել իր բանականությունը և ազատ կամքը, որը Տերը տվել է իրեն, Սիոնի շահերը առաջ տանելու և Նրա գործը երկրի վրա հաստատելու համար։11
Մենք բոլորս պետք է ցանկանանք աշխատել ժողովրդի բարօրության և փրկության համար, զոհաբերենք մեր ցանկություններն ու զգացմունքները ընդհանուրի բարիքի համար, ցանկանալով կատարել Ամենազորի պահանջները, ցանկանալով միայն ծառայել Տիրոջ նպատակներին … Մենք տքնում ենք հոգիների փրկության համար, և մենք պետք է զգանք, որ դա մեր վրա դրված ամենամեծ պարտականությունն է։ Հետևաբար, մենք պետք է ցանկություն ունենանք զոհաբերելու ամեն ինչ, եթե անհրաժեշտ է, Աստծո սիրո, մարդկանց փրկելու և երկրի վրա Աստծո թագավորության հաղթանակի համար։12
Մենք սպասում ենք այն օրվան … երբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Քահանայության յուրաքանչյուր խորհուրդ կհասկանա իր պարտականությունը, կստանձնի իր պարտականությունը, կմեծարի իր կոչումը և լավագույնս կզբաղեցնի իր տեղը Եկեղեցում՝ համաձայն այն բանականության և ունակության, որ ինքն ունի … Տերը նախատեսել և հասկացել է դա ի սկզբանե, և նա Եկեղեցում միջոցներ է ստեղծել, որոնց օգնությամբ ամեն մի կարիք կարող է բավարարվել Քահանայության կանոնավոր կազմակերպությունների ուժերով։ Արդարացի է ասվել, որ Եկեղեցին կազմակերպված է կատարյալ ձևով։ Միակ խնդիրն այն է, որ այդ կազմակերպությունները լիովին չեն գիտակցում իրենց վրա ընկած պարտականությունները։ Երբ նրանք լիովին գիտակցեն իրենց առաջ դրված պահանջները, նրանք ավելի հավատարմորեն կկատարեն իրենց պարտականությունները, և Տիրոջ աշխատանքը կլինի շատ ավելի ամուր, զորավոր և ազդեցիկ աշխարհում։13
Ամեն ոք պետք է իր սրտում զգա վերջին օրերի մեծ աշխատանքի իր մասն անելու անհրաժեշտությունը։ Բոլորը պետք է փնտրեն լինել գործիք այն առաջ տանելիս։ Հատկապես յուրաքանչյուրի պարտականությունն է, որն ունի սուրբ Քահանայության իշխանության որևէ մաս, մեծարել և պատվել այդ կոչումը, և ոչ մի տեղ մենք չենք կարող սկսել դա անել ավելի լավ, քան հենց այստեղ, մեր մեջ և երբ մենք մաքրենք անոթների ներսը, մաքրենք մեր սրտերը, ուղղենք մեր կյանքը, նպատա-կուղղենք մեր մտքերը կատարելու Աստծո և մարդու հանդեպ մեր ամբողջ պարտականությունը, ապա մենք պատրաստ կլինենք լավ ազդեցություն թողնել մեր ընտանիքի շրջանակներում, հասարակության մեջ և կյանքի բոլոր բնագավառներում14
Տղամարդիկ և կանայք, որոնք ազնիվ են Աստծո հանդեպ, որոնք խոնարհ ու հաստատուն առաջ են գնում, կատարելով իրենց պարտականությունը, վճարելով իրենց տասանորդը, գործադրելով մաքուր և անբիծ դավանանք Աստծո և Հոր առաջ, այցելելով հայրազուրկներին և այրիներին իրենց նեղության մեջ, և մնում են անբիծ աշխարհից [տես Հակոբ 1.27] և որոնք օգնում են հոգ տանել աղքատների համար, պատվում են սուրբ Քահանայությունը, չեն գնում ծայրահեղությունների, աղոթում են իրենց ընտանիքներում, և ընդունում են Տիրոջը իրենց սրտերում, նրանք կկառուցեն մի հիմք, որին դժոխքի դարբասները չեն կարող հաղթել, և եթե անձրևները տեղան և քամիները փչեն, նրանց տունը չի տապալվի, քանի որ այն կառուցվել է հավերժական ճշմարտության վեմի վրա [տես Աատթեոս է.24–27]:15
Ուսումնական առաջարկություններ
-
Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի օրինակն ուսուցանում մեզ քահանայության իշխանության օգտագործման մասին։
-
Ինչպե՞ս է քահանայությանը կարգվելը «նշանակում խոնարհ ծառայություն»։
-
Ի՞նչ նպատակներ են հետապնդում Եկեղեցու օժանդակ կազմակերպությունները։ Ինչպե՞ս են դրանք օրհնում Եկեղեցու անդամներին։ Ինչո՞ւ է կարևոր իմանալը, որ օժանդակները գործում են քահանայության ղեկավարության ներքո։
-
Ի՞նչ օգուտ ունենք, երբ հաստատում ու պատվում ենք միմյանց Եկեղեցու մեր պարտականություններում և կոչումներում:
-
Ի՞նչ պետք է զգանք, «երբ տքնում ենք հոգիների փրկության համար»։ Նշեք մի քանի զոհաբերություններ, որ ուրիշները կատարել են տքնելով ձեր փրկության համար։ Ի՞նչ եք ցանականում զոհաբերել ի օգուտ ուրիշների։
-
Ի՞նչ է նշանակում «լիովին գիտակցել» մեր պարտականությունները: Որո՞նք կլինեն արդյունքները, եթե մենք դա գիտակցենք:
-
Ի՞նչ է նշանակում «խոնարհ ու հաստատուն առաջ գնալ»: Ինչպիսի՞ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր այդպես առաջ են գնում: