Նախագահների ուսմունքները
Գլուխ 48: Հանգիստ գտնել Քրիստոսում


Գլուխ 48

Հանգիստ գտնել Քրիստոսում

Նրանք, ովքեր ձեռք են բերում Հիսուս Քրիստոսի մասին վկայություն, խաղաղություն և հանգիստ են գտնում իրենց հոգիներում:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը մահացավ 1918թ. նոյեմբերի 19-ին, նա 1901թ.-ից ծառայել էր որպես Եկեղեցու Նախագահ: Լինելով եռանդուն, հաստատուն և անկեղծ Տիրոջ գործն անելիս, նա իր կյանքը նվիրեց Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտություններն ուսուցանելուն: Նա արդարակեցության թարոզիչ էր, Աստծո մարգարե, որը հորդորում էր Սրբերին. «Հետևեք ինձ, որովհետև ես հետևում եմ մեր գլխավորին, աշխարհի Քավիչին»:1

Նախագահ Հեբեր Զ. Գրանտը, որը հաջորդեց Ջոզեֆ Ֆ. Սմիթին որպես Եկեղեցու Նախագահ, նրա գերեզմանի մոտ անցկացվող արարողության ժամանակ ասաց. «36 տարի ես եղել եմ նրա հետ, երբ նա խորհրդական էր, իսկ հետագայում՝ երբ Եկեղեցու Նախագահ էր: Այդ բոլոր տարիների ընթացթում ես երբեք չեմ տեսել նրա կյանթում ինչ-որ բան, ոչ խոսքի, ոչ վարքի մեջ կամ գործում, որը արժանի չլիներ իսկական մարդուն: Ես ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել՝ նա այնպիսի մարդ էր, ինչպիսին ես կցանկանայի դառնալ: Այստեղ, նրա գերեզմանի մոտ կանգնած, ես ցանկանում եմ ավելի, թան խոսքերով կարելի է արտահայտել, ստանալ զորություն և կարողություն լինել այնքան բարի, ուշադիր, ներող, քաջարի, ազնվազարմ և հավատարիմ, որքան նա, և ամեն ինչում գնալ նրա հետթերով: Ես չեմ կարող խնդրել ավելին:

… Քանզի ոչ ոք, որ երբևէ ապրել է, չի ունեցել կենդանի Աստծո և մեր Քավիչի մասին ավելի զորավոր վկայություն, թան Ջոզեֆ Ֆ. Սմիթը: Դեռևս մանկությանս վաղ տարիներին նա հուզել է հոգիս այն վկայությամբ, որ նա բերել է բոլոր նրանց առաջ, ում հետ շփվում էր, վկայելով, որ գիտե՝ Աստված ապրում է և որ Հիսոաը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, աշխարհի Քավիչը: Ոգեշնչման ոգին, որ այդ մարդու հետ էր, խորը արմատներ է գցել իմ սրտում և շատ շատերի սրտում: Ես սիրել եմ Ջոզեֆ Ֆ. Սմիթին այնպես, ինչպես չեմ սիրել որևէ այլ մարդու, որին երբևէ ճանաչել եմ: Թող Աստված օրհնի նրա հիշատակը»:2

Ստորև տրված վկայությունը վերցված է Նախագահ Սմիթի այն ուղերձից, որը նա հղել էր Պրովոյում, Յուտա, 1907թ. հունվարի 13-ին:3

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մենք մտնում ենք Տիրոջ հանգստի մեջ, երբ մեր հոգիները ենթարկում ենք Նրան և Նրա ավԱտարանին:

Ես ցանկանում եմ կարդալ Մորոնիի գրվածներից, որտեղ նա մեջբերում է իր հոր Մորմոնի ուսմունթներից.

«Եվ այժմ ես՝ Մորոնիս, գրում եմ իմ հոր՝ Մորմոնի խոսքերից մի քանիսը, որոնք նա ասել էր հավատքի, հույսի և գթության մասին …

… Ես կկամենայի խոսել ձեզ հետ, որ եկեղեցուց եք, որ Քրիստոսի խաղաղ հետևորդներն եք, և որ ձեռք եք բերել բավականաչափ հույս, որի միջոցով, դուք, այս ժամանակից հետո, կարող եք մտնել Տիրոջ հանգիստը, մինչև որ դուք նրա հետ հանգիստ առնեք երկնքում» [Մորոնի 7.1, 3]:

… Ի՞նչ է նշանակում մտնել Տիրոջ հանգիստը: Ինձ համար, դա նշանակում է, որ Աստծո սիրո միջոցով ես նվաճվել եմ Նրա կողմից, այնպես որ ես կարող եմ հանգիստ զգալ Քրիտոսում, երբեք այլևս չտատնվեմ վարդապետության ամեն քամուց մարդկանց խաբեբայությունով, որ մոլորեցնում են խաբեբայության խորամանկությունով, և որ ես հաստատվել եմ Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքի և վկայության մեջ, այնպես որ ոչ մի զորություն չի կարող շեղել ինձ նեղ ու անձուկ ճանապարհից, որը տանում է ետ՝ դեպի Աստծո ներկայություն, վայելելու վեհացումը Նրա փառավոր արքայությունում, և այս ժամանակից սկսած ես կվայելեմ այդ հանգիստը, մինչև հանգիստ. կառնեմ Նրա հետ երկնքում:

Ես ցանկանում եմ ձեր գիտակցությանը հասցնել այս միտքը, քանի որ ուզում եմ, որ դուք հասկանաք, որ խոսքով արտահայտված իմաստը այսպիսին է ՝ «մտնել Աստծո հանգիստը»: Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ այն մարդը, որը լիովին հաստատված չէ Քրիստոսի վարդապետության վրա, որն իր ողջ հոգին չի ենթարկում Տիրոջը և Ավետարանին, որը Նա է ուսուցանել աշխարհին, դեռևս չի մտել այդ հանգիստը: Նա դեռևս ծովի վրա, այսպես ասած, թափառում է, անկայուն, չունենալով հաստատունություն, անսասան հավաար, կարող է ենթարկվել խորամանկությանն ու խաբեությանը նրա, որը դարան է մտել խաբելու և մոլորեցնելու, տանելով դեպի սխալներ և խավար: Մինչդեռ նա, ով ընդունել է Հիսուս Քրիստոսի վկայությունն իր սրտում, նա, ով իրեն ամբողջովին նվիրել է Աստծո արքայությանը և Հոր կամքին, կանգնած է ամուր: Նրա սիրտը անհողդողդ է, նրա միտքը՝ վճռական, կասկածները՝ ցրված, ամեն տեսակի վախը չքացած, նա գիտե, թե ում պետք է վստահել, նա լիովին որոշված է իր նպատակների և իր մտադրությունների մեջ, այսինքն՝ ինչ վերաբերում է իրեն և իր տանը, նա կծառայի Աստծուն, կպահի Նրա պատվիրանները և Տիրոջ առաջ քայլի, որքան հնարավոր է մարդու համար, մաքուր կյանքով, պատվով, հավատարմորեն և շիտակ:

Ես շնորհակալ եմ իմ Աստծուն, որ աշխատանքի հետ կապված անհանգստության ոգին և զգացումը հեռացել են իմ մաքից, աշխատանք, որի մեջ մենք ներգրավված ենք, և որ Տերը տվել է ինձ հավաստիացում, որը վեր է ամեն ինչից: Ես ցնծում եմ Ավետարանով, ես ցնծում եմ իմ սրտում ունեցած Աստծո Հոգու վկայությամբ, ես ցնծում եմ Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությամբ, ես ցնծում եմ Հիսուս Քրիստոսի Ավետարանի յուրաքանչյուր սկզբունքով, որի հետ մենք ծանոթ ենք և որրանով որ ես գիտեմ: Ես չեմ կարող և չեմ ուզում խնդրել ինչ-որ ավելի լավ բան, րան կյանքի և փրկության սկզբունքներն են, որոնք հայտնվել են փրկագնման այս մեծ ծրագրում, որոնք վերականգնվել են երկրի վրա վերջին օրերին …

Մենք ձգտում ենք հետևել մեր Փրկչի կողմից հաստատված բարձր բարոյական չափանիշներին:

… Եթե մեր սրտերն ուղղված են պատշաճ նպատակին՝ ծառայել Աստծուն, պահել Նրա պատվիրանները, ապա ի՞նչ պտուղներ կքաղենք դրանից: Ինչպիսի՞ արդյունք կունենանք: … Մարդիկ կլինեն ներողամտության, գթության, ողորմածության անկեղծ սիրո ոգով լի: Նրանք իրար վնաս տալու առիթ չեն փնտրի, չեն խաբի թույլերին, անզգույշներին կամ անգրագետներին, այլ կհարգեն իրավունքները անգրագետների, թույլերի, նրանց, ովքեր կախված են իրենց ողորմածությունից, ինչպես իրենց անձնական իրավունքները: Նրանք իրենց ընկերների ազատությունները կհամարեն նույնքան սրբազան, ինչպես իրենցը: Նրանք կգնահատեն իրենց մերձավորների և եղբայրների առաքինությունը, պատիվը և ազնվությունը, ճիշտ ինչպես բարձր կդասեին, կգնահատեին և սրբազան կհամարեին իրենցը:

Սենք միանգամից չենք կարող հասնել կատարելության այդքան բարձր չափանիշներին, որը հրապարակվել է Նրա կողմից: Ու թեպետ մենք գիտակցում ենք այն փաստը, որ չենք կարող ներկայումս հասնել նման կատարելության և չենք կարող ըմռնել այդ ամբողջը, ինչպես հարկն է, սակայն մենք ունենք վերջնանպատակ, չափանիշ, որը մեր աչքերի առաջ է: Սենք անհամբեր սպասում ենք այն ժամանակին, երբ կհասնենք այդ փառահեղ և վեհ չափանիշին, որը դրված է մեր առաջ Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, կյանքով և առաքելությամբ: Թեև մեզ չի հաջողվում բարձրանալ մինչև կատարյալ չափանիշը, որ Աստված հայտնել է Հիսուս Քրիստոսի միջոցով, այնուամենայնիվ մենք կապաշխարենք մեր թերացումների համար, կնորացնենք մեր վճռականությունը և կկրկնապատկենք մեր ջանասիրությունը վաղը: Այո, այս պահին մենք կկրկնապատկենք մեր ջանասիրությունը, կփորձենք հաղթահարել մեր թուլությունները և կմոտենանք այն օրինակին, որը մեզ համար հանդիսացել է Աստծո Որդին:

Սա Հիսուս Քրիստոսի Ավետարանն է, և սա ճշմարիտ վարդապետություն է: Այն մարդը, որը կհնազանդվի դրան, կընդունի դրա ոգին և կփայփայի այն իր սրտում, ով ունի այս ցանկությունը իր հոգում և ձգտում է, որ այն լինի առաջնային մյուս բոլոր ցանկությունների մեջ, առաջ կգնա հավատից հավատ, հույսից գիտելիք, հասկացողությունից իմաստություն և զորություն, և ի վերջո ձեռք կբերի վեհացում և փառք մեր Աստծո արքայությունում, և չկա ուժ սելեստիալ արքայությունից ներքև, որ կարողանա կանգնեցնել նրա զարգացումը, եթե նա ձգտի պահել Աստծո օրենքներն ու պատվիրանները . …

… Երբ մենք որոշում ենք, ինչպես Հեսուն հնում, որ կծառայենք Աստծուն այսօր, և այս օրվանից սկսած կծառայենք Նրան ու կպահենք Նրա պատվիրանները, այդ ժամանակ մենք սկսում ենք ի վիճակի լինել տարբերելու խավարը լույսից, բարին չարից, ճիշտը սխալից, այն, ինչը մաքուր է նրանից, ինչը անմաքուր է, և այդ պահից բարիք գործելու ձեր ցանկությունը ավելի ու ավելի կամրանա, և դուք կդառնաք ավելի հմուտ բարիք գործելու և Աստծո նպատակները իրագործելու մեջ, հաղթահարելու ձեր թուլությունները, այնքանով, որքանով ջանասեր կլինեք, որպեսզի թողնեք չարը և ընտրեք բարին, ցանկանալով բարին և խուլս տալով չարից, շրջվելով աշխարհից և ընկած մարդկային էության տենչանքներից, և աջակցելով իրականացնել ալն, ինչը նախատեսված է վեհացնել մարդկությանը, վեհացնել մարդու ձգտումները, վեհացնել նրա նպատակները և մեծացնել նրա գթասրտությունը, նրա սերն ու ներելու ունակությունը: Ալդ ժամանակ դուք կկարողանաք զանազանել լույսը, ինչպես մարգարեն է ասել, դուք կկարողանաք անել դա այնքան պարզորոշ, այնքան անսխալ, որքան դուք կկարողանաք զանազանել կեսօրի լույսը գիշերվա խավարից: [Տես Մորոնի 7.14–15:] …

Մենք աճում ենք շնորհից շնորհ, մինչև ստանում ենք լիությունը և դառնում ժառանգակիցներ Հիսուս Քրիստոսի հետ:

Թույլ տվեք կարդալ սա ձեզ համար.

«ճշմարիտ, այսպես է ասում Տերը. կլինի այնպես, որ ամեն ժի հոգի, որ թողնում է իր մեղքերը և գալիս է ինձ մոտ, և կանչում է իմ անունը, և հնազանդվում է իմ ձայնին, և պահում է իմ պատվիրանները, պիտի տեսնի իմ երեսը և իմանա, որ ես եմ» [տես ՎևՈւ 93.1:]

Սա Տիրոջ խոսքն է: Հեշտ չէ տեսնել Աստծո երեսը և իմանալ, որ Նա է, այն մարդու համար, ով չի թողնում մեղքը, չի գալիս Աստծո մոտ, չի կանչում Նրա անունը, չի հնազանդվում Աստծո ձայնին, չի պահում Նրա պատվիրանները: Կտեսնի՞ արդյոք Նա Աստծո երեսը և կիմանա՞ արդյոք, որ Նա է: Ո՛չ, չկա այդպիսի խոստում, ընդհակառակը: Այդ նա է, որը «գալիս է ինձ մոտ», նա, որը «թողնում է իր մեղքերը», նա, որը «կանչում է իմ անունը», նա, որը «հնազանդվում է իմ ձայնին», նա, որը «պահում է իմ պատվիրանները»: Դա նա է, որը «կտեսնի իմ երեսը», ասում է Աստված, և դա նա է, որը «կիմանա, որ ես եմ», սակայն նա կիմանա նաև, որ «ես եմ ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, ով գալիս է աշխարհ»: [տես ՎևՈւ 93.2:]

Ինչպիսի՜ փառահեղ խոստում է առաջարկված Աստծո զավակներին … Եթե Հիսուս Քրիստոսը, Հոր միածինը մարմնում, լիությունը չստացավ սկզբում և այդպիսով կոչվեց Որդի, այլ ստացավ շնոր շնորհի տեղ, շարունակեց շնորհից շնորհ, մինչև ստացավ լիությունը, ապա պարզ է, որ նա, ով կքայլի Նրա հետքերով, ով կհնազանդվի Նրա ցուցումներին, և կընդունի կյանքի ու փրկության Նրա ծրագիրը, կստանա շնորհ շնորհի տեղ, կշարունակի շնորհից շնորհ, անկատարությունից կաճի դեպի կատարելություն, կստանա մի փոքր այստեղից և մի փոքր այնտեղից, Սինչև որ կստանա լիությունը, ինչպես Աստծո Որդին ստացավ լիությունը, և այդպիսով կդառնա Աստծո Որդի Քրիստոսի նման, Աստծո ժառանգ և Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակից: [Տես ՎևՈւ 93.11–14:] Ես զգում եմ, որ չեմ կարող խոսքերով արտահայտել այն միտքն ու զգացումը, որ այրուՍ է հոգիս, որն արթնացել է Քրիստոսի այս խոսքով, ինձ տրված այս փառահեղ հնարավորությամբ, որ կարող եմ Աստծո պատվիրաններին հնազանդվելու, Տիրոջ խոսքը պահելու միջոցով, քայլ առ քայլ ստանալ Աստծո փառքի լիությունը, ճշմարտության գիտելիքի լրիվությունը, զորության, իմաստության լրիվությունը, ունենալով զորություն, տիրապետություն և փառք՝ Հոր պես:

Արդյոթ դա չի՞ տալիս Սի բան, որի հաՍար արժե ապրել, Սի բան, որի հաՍար կարելի է հույս փայփայել: Արդյոք սա անգին պարգև չէ՞, որն առաջարկվել է ձեզ՝ ձեր հնազանդության, հավատարմության, լույսն ընդունելու, լույսի մեջ քայլելու հաՍար, ինչպես Քրիստոսն է լույսի մեջ, որպեսզի կարողանաք ընկերակցել Նրա հետ, և որպեսզի Հիսուս Քրիստոսի արյունը մաքրի ձեզ բոլոր Սեղթերից: Ես երախտապարտ եմ իմ Աստծուն այս սուրբ Ավետարանի հաՍար, ես երախտապարտ եմ Նրան այս ձգտումի և հույսի հաՍար, որը ոգեշնչում է ինձ դառնալ արժանի իմ Հորն ու իմ Աստծուն, արժանի բնակվելու Նրա հետ, վեհացում ստանալու Նրա արթայությունում, և վայելելու Նրա ներկայությունը և Նրա բարեհաճությունը հավերժության անթիվ դարերի ընթացքում:

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Ավետարանն է, որ թույլ կտա ինձ ձեռք բերել այդ վեհացումը, և չկա մեկ այլ ճանապարհ տրված, որով մարդը կարող է փրկվել, չկա մեկ այլ ծրագիր աշխարհում հայտնված, որով մարդը կարող է վեհացում ստանալ և կրկին վերադառնալ Աստծո ներկայություն: Չկա Սեկ այլ ճանապարհ … .

Արդյո՞ք բոլոր բաներն են հայտնված: Ոչ: Արդյո՞ք Աստված դեռևս բաներ ունի հայտնելու Իր զավակներին: Այո, շատ: Սակայն մենք դեռևս պատրաստ չենք ավելի մեծ լույսի համար, քան այն, որն արդեն եկել է, քանգի ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է, և արդեն շատ է տրվել մեզ, և Աստված մեզանից պահանջում է այսօր ավելի շատ, քան մենք տալիս ենք Նրան: Սենք չենք քայլում լույսի մեջ, ինչպես Նա է լույսի մեջ, մենք չենք հնազանդվում ճշմարտությանը, ինչպես Նա է պահանջում մեզանից: Սենք անձնատուր ենք լինում մեր թուլություններին, թույլ ենք տալիս, որպեսզի գայթակղություննեթը պաշաթեն մեզ, անձնատութ ենք լինում մեր տենչանքներին, մեր եսասիրությանը և մեր մարդկային ցանկություններին, փոխանակ վեր բարձրանանք մահկանացու մարմնի թուլություններից և ասենք մեր հոգում. «Ինչ վերաբերում է ինձ, ես կծառայեմ իմ Աստծուն, կպահեմ ր պատվիրանները և անբիծ կքայլեմ Նրա առաջ»: Սենք դա չենք անում, չնայած որ Վերջին Օրերի Սրբերն ամենալավ մարդիկ են աշխարհում: Այսօր մենք, մեր բոլոր թուլությունների ու անկատարությունների հետ միասին, ավելի մոտ ենք ապրում այդ չափանիշին, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ:

Խաղաղությունն ու երջանկությունը հնարավոր են Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ:

Արդ, Տերն օրհնի ձեզ: Թող խաղաղությունը բնակվի ձեզ հետ, իմ եղբայրներ և քույրեր: Ձեռք բերեք հավատք առ Ավետարանը ձեր սթտում: Իմացեք, որ այս կրոնը, որը տրվել է ձեզ մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով՝ Աստծո կրոնն է, Աստծո օրենքն է և Աստծո պահանջները հայտնված Իր զավակներին երկրի վրա, և սա վեր է ամեն ինչից: Այն վեր է «ես»-ից, այն վեր է աշխարհից, վեր է ոսկուց ու արծաթից, տներից ու հողերից, այն վեր է մահկանացու կյանքից, որովհետև դրանում մենք ոչ միայն անձնապես ապահով ենք մեր իրավունքներով և արտոնություններով, այլ այն տալիս է մեզ հավերժական կյանքի պարգևը, որը Աստծո ամենամեծ պարգևն է:

Ոչինչ չի համեմատվի դրա հետ: Այն աշխարհի ամենավիթխարի բանն է, ամենամեծը երկրի վրա, մեզ համար ամենակարևոր բանն ամբողջ աշխարհում, դա Աստծո ճշմարտությունն է, Հիսուս Քրիստոսի կրոնը, մեղքից, մեր թուլություններից փրկագնման ու փրկության վարդապետությունը, դա լիակատար միացությունն է՝ հոգու, աշխատանքի, գիտելիքի, զորության և Աստծո իմաստության, որը ամենայն բարիք պարգևողն է: Խաղաղություն ձեզ, և թող առողջության ու սիրո օրհնությունները առատորԵն թափվեն ձեզ վրա, կյանքի ամեն քայլափոխում, ամեն պաշտոնում, որի մեջ կգործեք, որպեսզի Աստծո վախը միշտ լինի ձեթ աչքի առաջ:

Սակայն ես չեմ ցանկանում, որ դուք մեկ վայրկյան անգամ մտածեք, թե Հիսուս Քթիստոսի կթոնը բեռ է կամ ծանրություն ձեր վրա: Այդպես չէ: Աստված ասել է. «Իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» [Սատթեոս ԺԱ.30]: Դա մեղքից փրկագնում է: Ստրուկը նա չէ, որը փրկագնվել և ազատվել է մեղքի գերությունից, այլ նա, ով մնում է պարտք և գերի մեղքին: Նա է ստրուկը, նա է գերին, նրա նմանը մեր խղճահարության, մեր կարեկցանքի և ցավակցության կարիքն ունի: Դա նա է, որին մենք պետք է փորձենք բարձրացնել ստրկության և մեղքի կապանքից վեր, որպեսզի վայելի մեղքից ու զանցանքից ազատությունը:

Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, կարող է և կարող էր, երբ Նա գտնվում էր մարմնի մեջ, և կարող է այսօր, վայելել այն ամենը, ինչ հնարավոր է արդարակյաց մարդկանց համար, և չկա ուշադրության արժանի որևէ բան, որից Նա զրկված լիներ: Նույնը հնարավոր է Վերջին Օրերի Սրբերի համար: «Օ՜», կասի մեկը, «եթե ես ապրեմ ձեր կրոնով, ինչպես որ ցույց եք տալիս ինձ, ես այլևս վայելքներ չեմ ունենա, կզրկվեմ իմ հաճույքներից»: Օ՜, հիմար: Ես կարող եմ վայելել ցանկացած օրինական, ցանկացած արդար հաճույք, որ կարող է վայելել ցանկացած մարդ Աստծո երկրի վրա: Եվ եթե Աստծո պատվիրանները պահելում ես ավելի հավատարիմ եմ, քան իմ եղբայրը, ես կարող եմ ավելին վայելել, քան նրա համար է հնարավոր: Նվիրվածության, հավատարմության, Աստծո գիտելիքի մեջ ձեր առաջադիմության համեմատ դուք կկարողանաք վայելել երջանկություն՝ մաքուր ու անապական, քանզի Ավետարանն է, որ պարգևում է ճշմարիտ ուրախություն, ճշմարիտ ազատություն և անօրինության կապանքներից և դառը մաղձից ազատում:

Աստված, օգնիր մեզ տեսնել ճշմարտությունը, և լույսը, ինչպես կեսօրին, և տարբերել դրանք այնքան պարզորոշ, որքան կարող ենք տարբերել կեսօրի լույսը գիշերվա խավարից, սա է իմ աղոթքը, Հիսուսի անունով, ամեն:

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ է նշանակում «մտնել Տիրոջ հանգիստը»: Ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել այդ հանգիստը:

  • Ինչպե՞ս կարող ենք մեր ողջ հոգին ենթարկել Տիրոջը և Նրա Ավետարանին:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի լավ համապատասխանեք «վեհ չափանիշին», որի օրինակը մեզ համար հանդիսանում է Փրկիչը:

  • Ի՞նչ է նշանակում աճել «շնորհից շնորհ»: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի վստահ շարունակենք աճել այս ձևով, մինչև «կստանանք ամբողջ լիությունը»:

  • Ինչպիսի՞ փառավոր խոստումներ են տրվել նրանց, ովքեր ձգտում են դառնալ Փրկչի նման:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը թեթևացրել ձեր բեռը և հանգիստ տվել ձեզ, առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքի աճելու հետ մեկտեղ: (Տես նաև Մատթեոս ԺԱ.28–30:)

  • Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ, որ խաղաղություն և երջանկություն կարելի է գտնել Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսումնասիրությունը, ըստ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսուցման, օգնել ձեզ ավելին սովորել Աստծո մասին, զգալ իսկական ուրախություն ու խաղաղություն, ավելի նմանվել Փրկչին:

Հղումներ

  1. In Conference Report, Apr. 1915, 5.

  2. Quoted in Preston Nibley, The Presidents of the Church (1947), 260–61.

  3. “At Rest in Christ,” Millennial Star, 30 May 1907, 337–49; paragraphing altered.

Joseph F. Smith

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ, 1838–1918: Նա ուսուցանում էր. «Նվիրվածության, հավատարմության, Աստծո գիտելիքի մեջ ճեր առաջադիմության համեմատ դուք կկարողանար վայելել երջանկություն՝ մաքուր ու անապական, քանզի Ավետարանն է, որ պարգևում է ճշմարիտ ուրախություն» (Millennial Star, 30 May 1907, 349):