Նախագահների ուսմունքները
Գլուխ 23: Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալը


Գլուխ 23

Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալը

Մեզ համար անհրաժեշտ է մեր սրտերում ունենալ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ն կատարել այն ամենը, ինչ Ինքն է պատվիրել։

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Ւր ծառայության ընթացքում Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը վկայել է, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին: Նա ուսուցանել է, որ Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը կարող են ստանալ այսպիսի անձնական հայտնություն՝ Հոգու այս պարգևը:

«Երբ պատանի էի և նոր էի սկսել իմ ծառայությունը»,- պատմում է նա,- «Ես հաճախ էի դուրս գալիս տնից և խնդրում Տիրոջն ինձ ինչ-որ հրաշքներ ցույց տալ, որ ես վկայություն ստանայի: Սակայն Տերը ետ էր պահում հրաշքներն ինձանից և ցույց էր տալիս ճշմարտությունը` տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ, մինչև ես իմացա ճշմարտությունը իմ մազերի ծայրերից մինչև ոտքերիս մատերը, և մինչև որ կասկածն ու վախը լիովին հեռացան ինձանից: Դրա համար Նա հրեշտակ չուղարկեց երկնքից, ոչ էլ հրեշտակապետի փողով խոսեց: Կենդանի Աստծո Հոգու մեղմ ու բարակ ձայնի հուշումներով նա տվեց ինձ վկայություն, որն ունեմ: Եվ այս սկզբունքով ու զորությամբ նա կտա բոլոր մարդկանց զավակներին ճշմարտության գիտելիքը, որը կմնա նրանց հետ, և նրանք կիմանան ճշմարտությունը, ինչպես Աստված գիտի, և կանեն Հոր կամքը, ինչպես Քրիստոսն արեց»:1

Նախագահ Սմիթը վկայել է. «Ես ստացել եմ Աստծո Հոգու վկայությունն իմ սրտում, որը գերազանցում է բոլոր մյուս վկայությունները, քանզի այն վկայում է ինձ, իմ հոգուն իմ Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի գոյության մասին: Ես գիտեմ, որ նա ապրում է, և որ վերջին օրը նա կկանգնի երկրի վրա, որ նա կգա այն մարդկանց մոտ, ովքեր պատրաստ կլինեն դիմավորելու Նրան»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Հիսուս Քրիստոսի մասին Վկայությունը գալիս է որպես Աստծո փառահեղ պարգև:

Ես գտնում եմ, որ Ավետարանի յուրաքանչյուր սկզբունք, որ մենք ստացել ենք, ինքնին Աստծո փառահեղ պարգև է մարդկանց զավակների համար: Իմաստության պարգևը, հասկացողության պարգևը, մարգարեության պարգևը, լեզուների պարգևը, բժշկության պարգևը, վկայության պարգևը, գիտելիքի պարգևը, այս ամենը նախատեսված են Ամենազորի կողմից մեզ համար, եթե հնազանդ լինենք կյանքի և փրկության սկզբունքներին:3

Տղամարդիկ չեն ստանում … Կենդանի Աստծո Հոգու վկայության պարգևն իրենց սրտերում, [եթե] չեն փնտրում այն: Սկզբունքը հետևյալն է. Խնդրեցեք և կտրուի ձեզ. որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացուի ձեզ [տե‘ս Սատթեոս է. 7–8]. և եթե իմաստություն եք ցանկանում, խնդրեք, ինչպես Սողոմոնը խնդրեց. եթե գիտելիք և հոգու վկայությունն եք ցանկանում ունենալ ձեր սրտերում, լրջորեն փնտրեք այն:4

[Վկայությունը] գալիս է … որովհետև ներդաշնակության մեջ ենք դնում մեզ Աստծո և մարդու հաղորդակցման սկզբունքի հետ: Մենք հավատում ենք, ապաշխարում և զղջում ենք մեր կատարած մեղքերի համար, մենք կատարում ենք այն, ինչ Տերն է պահանջում, որպեսզի մեր մեղքերին թողություն ստանանք, և այդպիսով ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը: Մեր միտքը համահունչ է դառնում Աստծո Հոգուն և այն եղանակին, որն Աստված հաստատել է մարդկանց զավակներին Իր միտքը հայտնելու համար:

Արդ, հրաշալի բան է մարդու համար իր սրտում ստանալ Աստծո Որդու աստվածային առաքելության և Սարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության վերաբերյալ վկայություն… Մեր հոգում մենք զգում ենք սկզբունքների ճշմարտացի լինելը, որոնք վերականգնվել են Սարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, և մենք զգում ենք դա, քանի որ ինչ-որ չափով հասել ենք Հոգու հետ հաղորդակցման վիճակին և լսում ենք ձայնը, որը խոսում է մեզ հետ: Աստծո Հոգին խոսում է մեր հոգու հետ: Տերը շատ հաճախ չի հաղորդակցվում մեզ հետ մեր բնական զգայարանների միջոցով, բայց երբ Նա խոսում է, Նա խոսում է մեր անմահ մասի հետ. մարդու հոգին ստանում է հաղորդակցությունները, որ Տերն ուղարկում է Իր զավակներին, ուստի մենք պետք է ներդաշնակության մեջ լինենք դրանք ստանալու համար:5

Մենք պետք է հայտնությամբ ստանանք [վկայության] այս լույսը, մենք չենք կարող այն ստանալ մեր իմաստությամբ: Աստված կտա մեզ գիտելիք ու հասկացողություն, նա կառաջնորդի մեզ ճշմարտության ուղիով, եթե մենք մեր ողջ հույսը դնենք նրա վրա և ոչ թե՝ մարդու:6

Աստծո պարգևը, եթե անտեսվի կամ անարժան ձևով օգտագործվի, ժամանակի ընթացքում ետ կվերցվի. ճշմարտության մասին վկայությունը չի մնա նրա հետ, ով ստանալով այդ սրբազան պարգևը, չի օգտագործում այն անձնական և համընդհանուր զարգացման համար:7

Այս անտարակույս հավաստիացումը, որը ձեռք է բերվում հավերժական կյանքի սկզբունքներին հնազանդվելով և, եթե կիրառվում է, շարունակ հաստատվում է, այսպես ասած, «տող առ տող, ցուցում առ ցուցում» Սուրբ Հոգու հայտնություններով, որը բանականության, ուրախության ու երջանկության հարատև ու անսպառ աղբյուր է, Աստծուն մոտեցնելով նրան, ով ունի այդ Հոգին, և ի վերջո դարձնելով նրան իր Արարչի նման:8

Սուրբ Հոգին վկայում է մեր սրտում, որ Հիսուսը Քրիստոսն է:

Հիսուսը… մեր նախակարապետն է, մեր օրինակը: Մենք պետք է գնանք նրա նախանշած ճանապարհով, եթե ակնկալում ենք երբևէ ապրել և թագադրվել նրա թագավորությունում: Մենք պետք է հնազանդվենք և մեր վստահությունը դնենք Նրա վրա, իմանալով որ նա է աշխարհի Փրկիչը:

Ինձ համար դժվար չէ հավատալ դրան, քանի որ ես կարդում եմ Աստվածաշունչը, որտեղ գտնում եմ նրա գործերի, խոսքերի, ցուցումների ու օրինակների մասին պատմող պատմություններ: Եվ ես չեմ հավատում, որ որևէ արդարամիտ, ազնիվ տղամարդ կամ կին, որն ունի սովորական բանականություն, կարող է Նոր Կտակարանը և դրանում տրված Փրկչի վկայությունները կարդալ առանց ներըմբռնողական զգացումի, որ Նա է Այն, որ պետք է լիներ: Քանզի յուրաքանչյուր արդարամիտ, ազնիվ մարդ շատ թե քիչ ունի Սուրբ Հոգուց, և այդ սուրբ սուրհանդակն է մարդկանց սրտերում բերում Աստծո խոսքի մասին վկայություն, և երբ բոլոր նրանք սրտի անկեղծությամբ և հոգու հեզությամբ են կարդում այդ ոգեշնչված գրվածքները, ազատ լինելով ավանդույթներից և սխալ կրթությունից եկող նախապաշարմունքներից և կեղծ գաղափարներից, Տիրոջ Հոգին անվրեպ լեզվով կվկայի, ինչպես այրող հավաստիացում: Ուստի, ես հավատում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, Փրկիչը, Հոր Սիածինը, և սա նույպես Աստվածաշունչը կարդալու շնորհիվ:

Բայց արդյո՞ք այս հավաստիացման ու գիտելիքի համար մենք կախված ենք միայն Աստվածաշնչից: Ոչ, փառք Տիրոջը միայն Աստվածաշնչից չենք կախված: Ուրիշ ի՞նչ ունենք, որ մեզ հաղորդի այս գիտելիքը և հաստատի այս վկայությունը: Մենք ունենք Սորմոնի Գիրքը` «Եփրեմի փայտը», որը եկել է մեզ մոտ Աստծո պարգևով և զորությամբ, որը նույնպես վկայում է Նրա մասին, և որը հայտնում է Նրա հարությունից հետո այս կիսագնդի բնակիչների մեջ ունեցած Նրա առաքելության և կատարած գործերի մասին, երբ նա եկավ այս երկիր` այցելելու Իր «ուրիշ ոչխարներին», միավորելու նրանց մի հոտի մեջ, որ նրանք նույնպես կարողանային լինել Իր ոչխարները, իսկ Նա նրանց մեծ հովիվը: Այդ Գրքի մեջ եղած հավաստիացմանը զուգահեռ մենք ունենք նրա վկայությունը, ով թարգմանեց այդ գիրքը, ով կնքեց իր վկայությունն իր արյամբ. նաև ուրիշ վկաների վկայությունները, ովքեր վկայել էին ամբողջ աշխարհին, որ տեսել են թիթեղները և դրանց վրայի փորագրությունները, որոնցից էլ Գիրքը թարգմանվել էր …

Այսպիսով մենք ունենք երկու վկաներ` Աստվածաշունչը և Սորմոնի Գիրքը, որոնք երկուսն էլ միևնույն ճշմարտության մասին են վկայում, որ Հիսուսը Քրիստոսն էր, որ նա մեռավ և կրկին ապրում է, կոտրելով մահվան կապանքները և հաղթելով գերեզմանին: Այս վերջին լրացուցիչ ապացույցը, որ ունեն այս փաստի վերաբերյալ Վերջին Օրերի Սրբերը, վեր է այն ամենից, ինչ ունի քրիստոնյա աշխարհը, ովքեր չեն հավատում Մորմոնի Գրքին:

Բայց արդյո՞ք սա է ամենը: Ոչ: Մենք ունենք մեկ այլ գիրք` Վարդապետություն և Ուխտերը, որը հայտնություններ է պարունակում Աստծուց` տրված Ջոզեֆ Սմիթ մարգարեի միջոցով, որը միևնույն ժամանակաշրջանում ապրեց մեզ հետ: Դրանք Քրիստոսի խոսքերն են, որոնք հայտարարում են, թե ինքը այն նույնն է, որը եկավ Հրեաների մեջ, որը խաչ բարճրացվեց, դրվեց գերեզմանի մեջ, ջարդեց մահվան կապանքները և դուրս եկավ գերեզմանից … Այդպիսով մենք ունենք մեկ այլ վկայություն այս աստվածային ճշմարտության վերաբերյալ. ուստի, մենք ունենք երեք վկաներ: Մեզ ասվել է, որ երկու կամ երեք վկաների բերանով բոլոր բաները կհաստատվեն. և երկու կամ երեք վկաների վկայությամբ մենք կարդարացվենք կամ կդատապարտվենք:

Բայց կբավարարե՞ր սա ինձ: Հնարավոր է, եթե չկարողանայի հետագայում էլ լույս կամ գիտություն ձեռք բերել: Սակայն երբ ավելի շատ լույս է գալիս, և ես արտոնություն ունեմ ունենալ այն, ես չեմ կարող քչով բավարարվել: Մենք չենք կարող բավարարվել կամ երջանիկ լինել ապագայում, եթե չստանանք արդարների համար պատրաստված ամբողջ լույսն ու օրհնությունները…

Մեզ տրված է, որ ինքներս իմանանք այս բաները: Աստված ասել է, որ ցույց կտա այս բաները մեզ. և այս նպատակով Սուրբ Հոգին տրվել է նրանց, ովքեր արժանի են դրան իրենց հնազանդությամբ, որը վկայում է Հոր և Որդու մասին, և Աստծուց վերցնելով բաները ցույց է տալիս մարդուն: ճշմարտության վերաբերյալ համոզմունքները, որոնք հնարավոր է նախկինում ունեցել ենք, Սուրբ Հոգին հաստատում է՝ տալով մեզ բացարձակ վստահություն դրանց ճշտմարտացի լինելու վերաբերյալ, և որի շնորհիվ մենք ձեռք ենք բերում անձնական գիտելիք, ոչ թե լինելով մեկը, որին ասվում է, այլ մեկը, որը տեսել է, զգացել, լսել և ինքնուրույն գիտի:

Ահա, կանգնած ձեր առջե, իմ եղբայրներ և քույրեր, որպես խոնարհ գործիք Աստծո ձեռքում, ես վկայում եմ, ոչ թե գիտելիքի հիման վրա, որ հնարավոր է ստացել եմ գրքերից, այլ ինձ տրված Աստծո հայտնություններից, որ Հիսուսը Քրիստոսն է: Ես գիտեմ, որ Քակիչս ապրում է. ես գիտեմ, որ թեև որդերը կուտեն մարմինս, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստծուն, և ես ոչ թե ուրիշի, այլ ինձ համար եմ տեսնելու նրան: Այս լույսը եկել է ինձ մոտ, և այն իմ սրտում է ու մտքում, և նրա մասին եմ ես վկայում, և նրանով ու նրա շնորհիվ եմ ես վկայում, և ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում…

Արդյո՞ք ես միայնակ եմ: Աչ, այսօր բյուրավորներ կարող են այս վկայությունը բերել: Նրանք նույնպես ինքնուրույն գիտեն, Աստված ցույց է տվել նրանց, նրանք ստացել են Սուրբ Հոգին, որն այդ բաների մասին վկայել է իրենց սրտում, և նրանք նույնպես կախված չեն գրքերից, ոչ էլ ուրիշի խոսքերից, քանզի նրանք իրենք են Աստծուց գիտելիք ստացել, և գիտեն, ինչպես նա գիտի և տեսնում են, ինչպես նա է տեսնում այդ պարզ ու անգին բաները:9

Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը ոգեշնչում է մեզ անել այն, ինչ Նա է պատվիրել:

Մենք խոսում ենք Փրկչի, Աստծո Որդու՝ Հիսուսի մասին, և Նրանում ենք տեսնում ապահովություն ու ամրություն: Մենք գտնվում ենք հավերժական ճշմարտության հիմքի վրա, երբ Քրիստոսի հոգին մեր սրտում է:

Ես ցանկանում եմ ասել իմ եղբայրներին ու քույրերին, որ եթե ողջ աշխարհում կա մեկը, որ ինձանից ավելի խորը և ավելի ուժգին է զգացել Քրիստոսի սերն իր հոգում, ես կցանկանայի տեսնել նրան, ես կցանկանայի շփվել նման մարդու հետ: Քրիստոսն իրոք իմ հոգու Փրկիչն է, մարդկության Փրկիչը: Նա զոհաբերել է Իր կյանքը մեզ համար, որպեսզի մենք կարողանանք փրկվել, նա կոտրել է մահվան կապանքները, մարտահրավեր նետել գերեզմանին, և առաջարկել հետևել իրեն: Նա մահից կյանք է եկել կրկին, նա հայտարարել է, որ ինքն է փրկության ճանապարհը, աշխարհի լույսն ու կյանքը: Եվ ես իմ ողջ սրտով հավատում եմ դրան: Ես ոչ միայն հավատում եմ դրան, այլ ինչպես գիտեմ, որ արևը շողում է, այդպես էլ գիտեմ, որ Նրա հանդեպ հավատը ոգեշնչում է ի բարին, ոչ թե ի չարը, և ինչպես գիտեմ, որ նրա հոգին մղում է դեպի կյանքի մաքրությունը, հարգանքը, շիտակությունը, ազնվությունը, արդարակեցությունը, և ոչ թե դեպի չարը, այնպես էլ գիտեմ ինձ համար մատչելի բոլոր ապացույցներով, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, մարդկության Փրկիչը:

Սակայն այդ ամենի հետ մեկտեղ, իմ սրտում ունեցած այս համոզմամբ, այս գիտելիքով, որ ստացել եմ, ի՞նչ օգուտ կունենամ ես, եթե կանգնած մնամ այս կետում: Ի՞նչ օգուտ կտա ինձ այս գիտելիքը: Ի՞նչ օգուտ կտա միայն այս գիտելիքը: Դա կտա այն, որ իմ սրտում ստանալով այդ վկայությունը, իմ հոգում ստանալով կենդանի Աստծո Հոգու վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, ես կանգ առնեմ այդտեղ և այլևս առաջ չգնամ, միայն այդ վկայությունը իմ հոգում կավելանա իմ հավերժական նզովքին: Ինչո՞ւ: Որովհետև մեր պարտականությունն է ոչ միայն իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, այլ նրա հոգու ազդեցությունը պահել մեր հոգում: Մեզ համար անհրաժեշտ է ոչ միայն ունենալ նրա վկայությունը մեր սրտում, այլ կատարենք այն, ինչ նա է պատվիրել է, և կատարենք արդար գործեր, որ նա է արել, որպեսզի մենք կարողանանք հասնել վեհացմանը, որը Նա պահել է իր զավակների համար, ովքեր ոչ միայն հավատում են, այլև արդար գործեր են կատարում: Իսկ նրանք, ովքեր այդպես չեն վարվում, անկասկած կձախողվեն: «Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողը կմտնէ երկնքի արքայությունը. այլ նա որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է»: [Սատթէոս է.21:]

Փրկիչն ասել է. «Շատերը կասեն ինձ այն օրը, Տե‘ր, Տե‘ր, չէ՞ որ քո անունովը մարգարեացանք, և քո անունովը դևեր հանեցինք, և քո անունովը շատ զորություններ գործեցինք: Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրինություն գործողներ»: [Մատթեոս է.22–23:] Իսկ ինչո՞ւ: Որովհետև ձեր շրթունքներով հավաստել եք, որ սիրում եք ինձ, ձեր բերանով կամ ձեր խոսքերով հավաստել եք, որ ընդունում եք ինձ, բայց չեք արել այն, ինչ պատվիրել եմ ձեզ. դուք չեք ապաշխարել ձեր մեղքերից, դուք չեք սիրել Աստծուն ձեր ողջ սրտով, մտքով և անձով, դուք չեք սիրել ձեր մերձավորին, ինչպես ձեր անձը, մեղքերի թողության համար դուք չեք մկրտվել նրա կողմից, ով մկրտելու իշխանություն ունի. դուք չեք ստացել Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրումով. դուք ձեզ չեք համարել Իմ ժողովուրդը. դուք չեք եկել իմ հոտը, դուք չեք համարվել իմ ընտրյալների թվում, և ես ձեզ չեմ ճանաչում, «հեռացեք ինձանից դուք, որ անօրինություն եք գործում»: Ով որ բարին գիտենա և չանէ, նորա համար մեղք է (Հակոբոս Դ.17): Այդպես կլինի նրանց հետ, ովքեր պարզապես հավատում են: Հավատալով ինչո՞ւ չեք անում այն, ինչ Նա է պահանջում …

… Այն, որ ձեզ Վերջին Օրերի Սրբեր եք համարում, ոչինչ չի տա ձեզ, եթե ձեր վարքով, ձեր կյանքով, ձեր գործերով դուք նմանվում եք … նրան, ով չի հավատում Աստծուն և Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությանը: Դևը կօգտվի ձեզանից, նա կմոլորեցնի և կկործանի ձեզ, եթե չապաշխարեք ձեր այն գործերից, որոնք ներդաշնակության մեջ չեն կամ հակասում են այն ավետարանին, որ դուք եք ընդունել:10

Մեր ողջ սիրտն ու հոգին պետք է լցված լինեն Փրկչի հանդեպ սիրով:

Պարզ վկայությունը ամուր հենարան է բոլոր ժամանակներում:11

Իմ եղբայրներ և քույրեր, ես ցանկանում եմ իմ վկայությունը բերել ձեզ, քանզի ես համոզվածություն եմ ձեռք բերել, որը տիրել է իմ ողջ էությանը: Այն թափանցել է իմ հոգու խորքը, այն լցրել է իմ հոգու յուրաքանչյուր բջիջը: Այդ պատճառով ես ցանկանում եմ ասել այս ժողովրդին և հաճույքով կասեմ այդ մասին ամբողջ աշխարհի առաջ, որ Աստված հայտնել է ինձ, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, աշխարհի Քավիչը:12

Ես ամբողջովին վստահում եմ [Հիսուս Քրիստոսին]: Իմ ողջ սիրտն ու հոգին ամբողջովին լի է նրա հանդեպ սիրով: Իմ հույսը հիմնված է Նրա փառահեղ բնավորության և Նրա խոսքի վրա: Նա չուներ ոչ մի մեղք, Նա անբիծ էր և ուներ հավերժական կյանքի զորությունը: Նա բացեց գերեզմանից հավիտենական կյանք տանող ճանապարհը ինձ համար և բոլոր մարդկանց զավակների համար: Նրա հանդեպ իմ վստահությունն անսահման է: Նրա հանդեպ իմ սերը գերազանցում է երկրի վրա ամեն ինչին: Երբ ես լցված եմ Ավետարանի Հոգով, այնպես, ինչպես պետք է լիներ, Նա ինձ համար ամենաառաջինն է ու ամենագլխավորը: Նա մեծագույնն է բոլորից, ովքեր երբևէ ժամանակավորապես ապրել են մեր այս աշխարհում, և Նա եկել է լինելու մեր լույսի փարոսը, մեր ուղեցույցն ու օրինակը, և մեր գործն է՝ հետևել Նրան:13

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչ է վկայությունը: Ինչպե՞ս ենք Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանում: Ի՞նչ դեր է խաղում վկայության զարգացման գործում «կյանքի ու փրկության սկզբունքներին հնազանդ լինելը»:

  • Ինչպե՞ս է ձեր վկայությունն աճում «տող առ տող և ցուցում առ ցուցում»: Ինչպիսի՞ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր Սուրբ Հոգուց շարունակ հայտնություններ են ստանում:

  • Ե՞րբ է վկայության պարգևը վերցվում: Ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր վկայությունները: Ինչպիսի՞ հետևանքներ են հաջորդում, եթե թերանում ենք զարգացնել մեր վկայությունները:

  • Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել վկայության պարգևի համար:

  • Ինչպե՞ս է սուրբ գրություններ ուսումնասիրելը օգնում Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերել: Ինչպիսի՞ հոգով մենք պետք է վերաբերվենք սուրբ գրություններին, որպեսզի մեր վկայություններն աճեն:

  • Ինչպե՞ս կարող ենք անձնական գիտելիք ձեռք բերել, որ Հիսուսը Քրիստոսն է, «ոչ թե լինելով մեկը, որին ասվում է, այլ մեկը, որը … ինքնուրույն գիտի»:

  • Ինչպե՞ս է Սուրբ Հոգու միջոցով ստացված վկայությունը վեր մնացած բոլոր ապացույցներից: Ի՞նչ եք զգացել, երբ օրհնվել եք Սուրբ Հոգուց եկած վկայությամբ:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ և կատարենք այն ամենը, ինչ Փրկիչն է պատվիրել, և հավատանք Նրան: Ինչպե՞ս է արդար գործերով ամրապնդվել ձեր վկայությունը: Ինչպե՞ս կարող ենք «[Փրկչի] հոգու ազդեցությունը պահել մեր հոգում»:

  • Ինչպե՞ս է Փրկչի վերաբերյալ Նախագահ Սմիթի զորավոր վկայությունը շարժել ձեր սիրտը: Ինչպե՞ս են Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների վկայություններն օրհնել ձեզ: Երբ բերում ենք մեր վկայությունները, ինչո՞ւ պետք է մեր մտքերը կենտրոնացնենք Հիսուս Քրիստոսի վրա:

Հղումներ

  1. Gospel Doctrine, 5th ed. (1939), 7.

  2. Gospel Doctrine, 506–7.

  3. Deseret News: Semi-Weekly, 14 May 1895, 1.

  4. In Conference Report, Oct. 1903, 4.

  5. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 6 Sept. 1906, 561–62.

  6. Deseret News: Semi-Weekly, 29 Jan. 1878, 1.

  7. Gospel Doctrine, 206.

  8. Deseret News: Semi-Weekly, 28 Nov. 1876, 1.

  9. Deseret News: Semi-Weekly, 30 Apr. 1878, 1; paragraphing added.

  10. “Testimony,” Improvement Era, Aug. 1906, 806–8; paragraphing added.

  11. In Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 2:356.

  12. Gospel Doctrine, 501.

  13. In Collected Discourses, 5:55–56.