Գլուխ 40
Հայրը և Որդին
Ժամանակակից հայտնությունը ուսուցանում է մեզ մեծ, հավերժական ճշմարտություններ մեր Երկնային Հոր և Նրա Որդու Հիսուս Քրիստոսի մասին:
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հաճախ էր զորավոր վկայություն բհրում մեր հավատքի գերագույն էակների՝ Երկնային Հոր և Նրա Որդու, Հիսուս Քրիստոսի մասին: Նա ասել է. «Ես իմ ողջ հոգով հավատում եմ Հայր Աստծուն և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:1 Լինելով Եկեղեցու Նախագահ, նա ձգտում էր պարզաբանել Հոր և Որդու ինքնությունը և նրանց դերը, հատկապես հաշվի առնելով, որ որոշ սուրբ գրությունների հատվածներում Հիսուս Քրիստոսին անվանում են Հայր: Ձգտելով օգնել Սրբերին ավելի լավ հասկանալ Հոր և Որդու վերաբերյալ որոշ սուրբ գրություններ, Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը 1916թ. հունիսի 30-ին հրատարակեցին «Հայրը և Որդին» վերնագիրը կրող վարդապետական մեկնաբանությունը: Այդ հայտարարությունը հաստատում էր Հայր Աստծո և Նրա Որդու, Հիսուս Քրիստոսի միջև գոյություն ունեցող միասնությունը, և պարզաբանում էր, նրանցից յուրաքանչյուրի առանձնահատուկ դերը փրկության ծրագրում: Այն նաև մեկնաբանում էր, թե ինչու է Հայր տերմինը սուրբ գրություններում վերագրվում և մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Այս գլխում բերված են մի քանի քաղվածքներ այդ մեկնաբանությունից Նախագահ Սմիթի այլ ուսմունքների հետ միասին, որը հաստատում էր, որ «Աստծո և Նրա Որդու, Հիսուս Քրիստոսի, մասին գիտելիք ձեռք բերելը … կյանքի առաջին և վերջին դասն է»:2
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Սա է հավիտենական կյանքը՝ ճանաչել Աստծուն և Հիսուս Քրիստոսին:
Աստվածաշնչյան ճշմարտություն է. սա է հավիտենական կյանքը՝ ճանաչել միակ ճշմարիտ և կենդանի Աստծուն և Հիսուս Քրիստոսին, որին դու ես ուղարկել [տես Հովհաննես ԺԷ.3]: Ես հավատում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը, սուրբ գրությունների ուսուցումների միջոցով և հայտնությունների շնորհիվ, որոնք ստացել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի ձայնով, կարող են իմանալ ճշմարիտ և կենդանի Աստծո մասին և ճանաչել Նրան, ինչպես նաև Նրա Որդուն, որին Նա ուղարկեց աշխարհ, որին ճանաչելը հավիտենական կյանք է:3
Աչ միայն անհրաժեշտ է հավատք ունենալ առ Աստված, այլ նաև առ Հիսուս Քրիստոս, Նրա Որդին, մարդկության Փրկիչը և Նոր Ուխտի Միջնորդը, ինչպես նաև առ Սուրբ Հոգին, որը վկայում է Հոր և Արդու մասին, «որոնք նույնն են բոլոր ժամանակներում և հավիտյան»:4
Մեր հոգիների Հայրը հավերժական Էակ է մսից ու ոսկորներից կազմված մարմնով:
Աստված ունի մսից ու ոսկորից կազմված խորան: Նա այնպիսի կազմվածք ունի, ինչպես մենք, որ այժմ գտնվում ենք մարմնում … Մենք Աստծո զավակներն ենք: Նա հավերժական էակ է, առանց օրերի սկզբի կամ տարիների վերջի: Նա միշտ եղել է, կա և միշտ կլինի:5
Ես չեմ հավատում ոմանց կողմից ընդունված այն վարդապետությանը, թե Աստված միայն Հոգի է, և Իր բնությամբ Նա լցնում է անծայրածիր տարածությունը, և ամենուր ներկա է, անհատապես, թե ոչ, քանզի ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է Աստված անձնավորություն լինել, եթե Նա լցնում է անծայրածիր տարածությունը և միևնույն ժամանակ ներկա է գտնվում ամենուր: Խելամիտ չէ ֆիզիկական և աստվածաբանական համատեղելիության առումով պատկերացնել, որ անգամ Աստված, հավերժական Հայրը, որպես անհատ, կարող է լինել երկու վայրերում միևնույն ժամանակ: Դա հնարավոր չէ: Սակայն Նրա զորությունը տարածվում է անծայրածիր տարածքում: Նրա զորությունը հասնում է իր բոլոր ստեղծագործություններին, և նրա գիտելիքը ընդգրկում է նրանց բոլորին, և Նա կառավարում է նրանց բոլորին, և Նա գիտե ամեն բան:6
Աստված՝ հավերժական Հայրը, որին մենք կոչում ենք երկնային «էլոհիմ» տիտղոս-անունով, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և մարդկային ցեղի հոգիների Ծնողն է: Էլոհիմը Հայրն է, բոլոր իմաստներով, որոնց մեջ այդպես անվանում են նաև Հիսուս Քրիստոսին, և Նա որոշակիորեն հոգիների Հայրն է:7
[Մենք] աղոթում ենք Հորը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որի պատկերով և նմանությամբ մենք ստեղծվել ենք կամ ծնվել ենք աշխարհում, և որի պատկերով ու նմանությամբ մենք կանք, քանի որ մենք Աստծո զավակներն ենք և հետևաբար պետք է նմանվենք Նրա Որդուն արտաքինով, ինչպես նաև հոգևոր առումով, եթե հնազանդվենք հավերժական ճշմարտության ավետարանի սկզբունքներին:8
Աստված՝ Հավերժական Հայրը մշտապես հոգում է ձեզ համար: Նա հոգ է տանում ամբողջ աշխարհում իր ժողովրդի համար, և Նա կվարձատրի ձեզ արդարակեցության ու ճշմարտության օրենքներին հնազանդվելիս ձեր հավատարմության համար:9
Աստված՝ մեր Երկնային Հայրը, Արարիչն է:
Ամենազոր Տերը աշխարհի Արարիչն է, Նա է մեր բոլոր հոգիների Հայրը: Նրա իրավունքն է թելադրել մեզ, թե ինչ պետք է մենք անենք, իսկ մեր պարտականությունն է՝ հնազանդվել և քայլել ըստ նրա պահանջների: Սա բնական է, և ամենևին էլ դժվար չէ ընկալել:10
Սուրբ գրությունները պարզորոշ և մի քանի անգամ հաստատում են, որ Աստված է երկրի, երկնքի և դրանցում գտնվող բոլոր բաների Արարիչը: Այդ իմաստով Արարիչը Կազմակերպիչ է: Աստված ստեղծեց երկիրը որպես կազմակերպված մթնոլորտ, սակայն Նա, իհարկե, երկիրը կազմող նյութերի տարրական մասնիկները նախնական գոյության իմաստով չստեղծեց, քանզի «տարրերը հավերժ են» (տես ՎևՈւ 93.33):11
[Մարդը] պարտական է Ամենազոր Տիրոջը իր բանականության և այն ամենի համար, ինչ նա ունի, քանզի Տիրոջն է երկիրը և նրա լիությունը [տես Սաղմոս ԻԴ.1]: Աստված կազմակերպեց և ծրագրեց բոլոր բաները:12
Զգուշացեք մարդկանցից, որոնք … ստիպում են ձեզ մտածել կամ զգալ, որ Ամենազոր Տերը, որը ստեղծել է երկիրը և երկինքը, և ստեղծել է բոլոր բաները, երկրի բաների վրա իր տիրապետության մեջ սահմանափակ է մահկանացու մարդու կարողության չափով:13
Հիսուս Քրիստոսը Անդրանիկն է հոգու մեջ և Աստծո Միածին Որդին է մարմնի մեջ:
Էլոհիմի հոգևոր զավակների մեջ, անդրանիկը եղել է և կա Եհովան կամ Հիսուս Քրիստոսը, որի հետ համեմատած մյուսները կրտսեր (զավակներն են):14
Հիսուս Քրիստոսը հոգիների Հայրը չէ, որոնք ստացել են կամ դեռ պետք է ստանան մարմին այս երկրի վրա, քանզի նա նրանցից մեկն է: Նա Որդին է, ինչպես նրանք որդիներն ու դուստրերն են էլոհիմի:15
[Հիսուս Քրիստոսը] շատ ավելի մեծ է, քան մյուսներից որևէ մեկը, որովհետև (1) Նա է ավագը, որպես ամենամեծը կամ անդրանիկը; (2) Նա յուրահատուկ կարգավիճակ ուներ մարմնի մեջ, լինելով մահկանացու մոր և անմահ, կամ հարություն առած և փառավորված Հոր ժառանգը, (3) Նա ընտրվեց և կանխորոշվեց լինել մարդկության միակ Քավիչն ու Փրկիչը, և (4) Նա կատարելապես անմեղ էր:16
Վերջին Օրերի Սրբերի մոտ անգամ կասկած չի առաջացնում այն, որ Ամենազոր Տեր Աստվածը գոյություն ունի և անձնավորություն է, որը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հայրն է: Վերջին Օրերի Սրբերը չեն կասկածում, որ Հիսուսը Աստծո Արդին է, ծնված Հորից մարմնի մեջ:17
Հիսուս Քրիստոսը էլոհիմի Արդին է, հոգևոր ու մարմնավոր ժառանգը, այսինքն՝ էլոհիմը Հիսուս Քրիստոսի հոգու Հայրն է, ինչպես նաև մարմնի, որի մեջ Հիսուս Քրիստոսը կատարեց Իր առաքելությունը մարմնում, և այդ մարմինը մահացավ խաչի վրա, որից հետո այն վերցվեց հարությամբ, և որն այժմ մեր Տիրոջ և Փրկչի հավերժական հոգու անմահացած խորանն է:18
Հիսուս Քրիստոսը ծնվել է իր մորից՝ Մարիամից: Նա մարմնից խորան ուներ: Նա խաչվեց խաչի վրա և նրա մարմինը բարձրացավ մեռելներից: Նա քանդեց գերեզմանի կապերը և առաջ եկավ կյանքի նորոգության մեջ, որպես կենդանի հոգի, կենդանի էակ, մարդ՝ մարմնով, մարմնի մասերով և ոգով, ոգին ու մարմինը դառնալով կենդանի և անմահ հոգի:19
Հայր Աստվածը … մեր հոգիների Հայրն է, և … Հայրը մարմնի մեջ Իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի, որը միացրեց աստվածային անմահությունը մահկանացության հետ, ստեղծելով կապ Աստծո և մարդու միջև, հնարավոր դարձնելով մահկանացու հոգիների համար, որոնց վրա մահվան դատավճիռն էր դրված, ձեռք բերել հավերժական կյանք՝ հնազանդվելով Նրա օրենքներին: Ուրեմն եկեր փնտրենք ճշմարտությունը և քայլենք լույսի մեջ, ինչպես Քրիստոսն է լույսի մեջ, որպեսզի կարողանանք հաղորդակցվել Նրա հետ և միմյանց հետ, որպեսզի Նրա արյունը մաքրի մեզ բոլոր մեղքերից:20
Հայրը և Որդին մեկ են:
«… Ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ, և Հայրը և ես մեկ ենք» [3 Նեփի 11.27]: Ես չեմ վախենում, որ որևէ գիտակից մարդ այս խոսքերը կմեկնաբանի հետևյալ կերպ, որ Հիսուսը և նրա Հայրը մեկ անձնավորություն են: Սակայն նրանք լոկ մեկ են գիտելիքով, ճշմարտությամբ, իմաստությամբ, հասկացողությամբ և նպատակով, ճիշտ ինչպես Տեր Հիսուս ն էր հորդորում իր աշակերտներին լինել մեկ իր հետ, և լինել իրենում, որպեսզի նա լինի նրանց մեջ: Այս իմաստով եմ ես հասկանում այս ձևակերպումը, և ոչ թե ինչպես ոմանք են մեկնաբանում, որ Քրիստոսը և նրա Հայրը մեկ անձնավորություն են: Ես հայտարարում եմ ձեզ, որ նրանք մեկ անձնավորություն չեն, այլ որ նրանք երկու անձնավորություններ են, երկու մարմիններ, առանձին, անջատ և այնքան տարբեր, որքան ցանկացած հայր և որդի:21
[Հայրը և Որդին] մեկ են Իրենց հատկություններով: Նրանք մեկ են սիրով, գիտելիքով, ողորմածությամբ, զորությամբ և բոլոր այն բաներով, որոնք նրանց դարձնում են միասնական և հզոր, փառավոր և մեծ, որովհետև նրանցում կատարյալ է ողջ ճշմարտությունը, ողջ առաքինությունը և ողջ արդարությունը:22
Հիսուս Քրիստոսը կոչվում է Հայր:
«Հայր» տերմինը կիրառվում է Աստվածության համար և հայտնվում է սուրբ գրվածքներում լիովին տարբեր իմաստներով:23
Հիսուս Քրիստոսը Հայրն է երկնքի և երկրի:
Եհովան, որը Հիսուս Քրիստոսն է, էլոհիմի Որդին, կոչվում է «Հայր» և անգամ «երկնքի և երկրի հավերժական Հայր» [տես Մոսիա 15.4; 16.15; Ալմա 11.38–39; Եթեր 4.7]: Նմանատիպ իմաստով Հիսոա Քրիստոսը կոչվում է «Հավիտենականության Հայր» (Եսայիա Թ.6; համեմատեք 2 Նեփի 19.6).…
… Հիսուս Քրիստոսը, որին մենք նաև գիտենք որպես Եհովա, Հոր, էլոհիմի գործընկերն էր արարման աշխատանքում … Հիսուս Քրիստոսը, լինելով Արարիչ, նրան հետևաբար կոչում են երկնքի և երկրի Հայր … և քանի որ Նրա արարումները հավերժական բնույթ ունեն, Նրան լիիրավ կոչում են երկնքի և երկրի Հավերժական Հայր:24
Հիսուս Քրիստոսը նրանց Հայրն է, ովքեր ընդունում են Իր ավետարանը:
[Մեկ այլ] ենթատեքստում, որտեղ Հիսուս Քրիստոսը համարվում է Հայր, վերաբերում է Նրա և նրանց միջև հարաբերությանը, ովքեր ընդունում են Իր Ավետարանը, և հետևաբար դառնում են հավերժական կյանքի ժառանգները …
Այն, որ հնազանդվելով Ավետարանին մարդիկ կարող են դառնալ Աստծո որդիները, ինչպես որդիները Հիսուս Քրիստոսի, այնպես էլ, Նրա միջոցով, Նրա Հոր որդիները, տրված է մեր ժամանակների շատ հայտնություններում [տես ՎևՈւ 11.28–30; 34.1–3; 35.1–2; 39.1–4; 45.7–8].…
Հավաստի բացատրությունը այս կապի, որը գոյություն ունի Հիսուս Քրիստոսի, որպես Հայր, և նրանց միջև, ովքեր կատարում են Ավետարանի պահանջները որպես Նրա զավակներ, տրվել է Աբինադիի կողմից, մեր Տիրոջ մարմնում ծնվելուց դարեր առաջ. « … Եվ ո՞վ պիտի լինի նրա սերունդը: Ահա, ես ասում եմ ձեզ, ովքեր որ լսել են մարգարեների խոսքերը … և հավատացել, որ Տերը փրկագնելու էր իր ժողովրդին, և իրենց մեղքերի թողության համար սպասել են այդ օրվան, ես ասում եմ ձեզ, որ սրա՛նք են նրա սերունդը, կամ նրանք են Աստծո արքայության ժառանգները … » (Մոսիա 15.10–13). …
Մարդիկ կարող են դառնալ Հիսուս Քրիստոսի զավակները նորովի ծնվելով՝ ծնվելով Աստծուց, ինչպես ոգեշնչված խոսքերն են հավաստում [տես Ա Հովհաննես Գ.8–10]:
Նրանք, ովքեր ծնվել են Աստծուց՝ Ավետարանին հնազանդվելու միջոցով, կարող են քաջաբար նվիրվելով արդարակեցությանը, ձեռք բերել վեհացում և անգամ հասնել Աստվածագլխի կարգավիճակին [տես ՎևՈւ 76.58; 132.17, 20, 37]. …
Նոր ծնունդով, այսինքն՝ ջրից և Հոգուց ծնվելով, մարդկությունը կարող է դառնալ Հիսուս Քրիստոսի զավակները, Նրա շնորհիվ լինելով «ծնված որդիներն ու դուստրերն Աստծո» [տես ՎևՈւ 76.24; տես նաև Ա Կորնթացիս Դ.15; ՎևՈւ 84.33–34; 93.21–22]. …
Եթե ճիշտ է Քրիստոսի որդիներ և դուստրեր անվանել նրանց, ովքեր ընդունում են Ավետարանը և ապրում են դրանով, իսկ այդ հարցում սուրբ գրությունները ճշգրիտ են և չի կարելի դրանք հակաճառել կամ չընդունել, ապա ճիշտ կլինի Հիսուս Քրիստոսին անվանել արդարների Հայր, քանի որ նրանք դարձել են Նրա զավակները, իսկ Նա դարձել է նրանց Հայրը երկրորդ ծնունդի՝ մկրտությամբ վերածնունդի միջոցով:25
[Հիսուս Քրիստոսը] մեր կրոնի հիմքն է և գլխավոր անկյունաքարը: Մենք նրանն եք որդեգրման միջոցով, թաղվելով Քրիստոսի հետ մկրտությամբ, կրկին ծնվելով աշխարհում ջրից և հոգուց Քրիստոսի ավետարանի արարողությունների միջոցով, և այդպիսով, մենք Աստծո զավակներն ենք, Աստծո ժառանգներ և Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակիցներ մեր որդեգրման և հավատքի միջոցով:26
Առանց ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգին ստանալու, որը իրենից ներկայացնում է վերածնունդը, մենք Քրիստոսի ընտանիքից չենք, այլ օտարականներ, օտարված Աստծուց և նրա օրենքներից, և այդ ընկած վիճակում մենք պետք է մնանք, լինի դա մարմնում, թե հոգում, ժամանակի և հավերժության ընթացքում, եթե հնազանդություն չցուցաբերենք ծրագրի հանդեպ, որը մշակվել է երկնքում մարդկային ընտանիքի փրկագնման և փրկության համար:27
Ես գիտեմ, որ կարող եմ [փրկություն] գտնել միայն հնազանդվելով Աստծո օրենքներին, պահելով պատվիրանները, արդար գործեր կատարելով, գնալով մեր ուղեցույց ղեկավարի՝ Հիսուսի, Օրինակի և ամենքի Գլխավորի հետքերով: Նա է կյանքի ճանապարհը, նա է աշխարհի լույսը, նա է Դուռը, որով մենք կարող ենք մտնել, որպեսզի կարողանանք տեղ ունենալ Նրա հետ Աստծո սելեստիալ արքայությունում:28
Չկա ոչ մի ուրիշ անուն երկնքի տակ տրված, բացի այդ Հիսուս Քրիստոսից, որի միջոցով մարդ կարող է փրկվել կամ վեհացում ստանալ Աստծո Արքայությունում:29
Հիսուս Քրիստոսը Հայր է Աստծո կողմից տրված իշխանուիյամբ:
Մարդկային ընտանիքի հետ Իր բոլոր գործերում Հիսուսը, Որդին, զորությամբ և իշխանությամբ ներկայացրել է և դեռևս ներկայացնում է էլոհիմին, Իր Հորը: Սա ճշմարիտ է Քրիստոսի մասին, երբ Նա Իր նախաերկրային, նախամահկանացու և մարմին չստացած վիճակում էր, երբ Նա հայտնի էր որպես Եհովա, ինչպես նաև Նա մարմնավորման ժամանակ, և մահացածների թագավորությունում որպես անմարմին հոգի Իր գործերը կատարելիս, և այդ ժամանակից հետո Իր հարություն առած վիճակում [տես Հովհաննես Ե.43; Ժ.25, 30; ԺԴ.28; ԺԷ.11, 22; 3 Նեփի 20.35; 28.10; ՎևՈւ 50.43]: Այնպես որ Հայրն Իր անունը դրել է Որդու վրա, և Հիսուս Քրիստոսը խոսում և ծառայում էր հանուն Հոր և Հոր անունով, և եթե խոսենք զորության, իշխանության և Աստվածության մասին, Նրա խոսքերն ու գործերը եղել են և կան Հոր խոսքերն ու գործերը. …
Այնուամենայնիվ այդ հասկացողություններից ոչ մեկը չի կարող փոքրագույն չափով անգամ փոխել Հայր-Որդի և էլոհիմՀիսուս Քրիստոս հարաբերությունների օրինական փաստը:30
Իմ եղբայրներ և քույրեր, ես գիտեմ ապրում է Քավիչն իմ: Ես գիտեմ, ինչպես գիտեմ, որ ապրում եմ, որ նա անձնապես այցելել է մեր ժամանակի և օրերի մարդուն, որ մենք այժմ ամբողջովին կախված չենք անցյալի պատմությունից այն գիտելիքի համար, որը ունենք, որի մասին վկայություն է բերում Աստծո Հոգին, որը հորդում է բոլոր նրանց սրտերի մեջ, ովքեր Քրիստոսի ավետարանի ուխտի մեջ են մտնում: Սակայն մենք ունենք վերջերս նորացված վկայությունը և հայտնությունը երկնային տեսիլքների և, Հայր Աստծո և Որդի Քրիստոսի այցելությունը այս իրենց ոտքերի պատվանդան, և նրանք անձնապես հայտարարել են Իրենց էության, իրենց գոյության մասին, և նրանք ցույց են տվել իրենց փառքը: Նրանք մեկնել են իրենց ձեռքը, որպեսզի կատարեն իրենց աշխատանքը, Աստծո աշխատանքը, ոչ թե մարդու … . Սա իմ վկայությունն է ձեզ, իմ եղբայրներ և քույրեր, և ես բերում եմ իմ վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի անունով:31
Ուսումնական առաջարկություններ
-
Ինչո՞ւ մեր Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին ճանաչելը հավիտենական կյանք է: Ինչպե՞ս է նրանց հասկանալը ազդում նրանց հետ մեր հարաբերության վրա:
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ մեր Երկնային Հայրը հավերժական էակ է փառավորված, հարություն առած մսից ու ոսկորից կազմված մարմնով:
-
Ինչպե՞ս ենք մենք օրհնվում, իմանալով որ Երկնային Հայրը մեր հոգիների Հալքն է:
-
Ի՞նչ է նշանակում «Արարիչը Կազմակերպիչ է»:
-
Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսը առանձնահատուկ Երկնային Հոր հոգևոր զավակների մեջ: Ի՞նչ կարողացավ անել Փրկիչը, քանի որ Նա ծնվել էր երկրի վրա, որպես Հոր Միածին Որդի մարմնում:
-
Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեկ: Ինչպե՞ս կարող ենք մեկ լինել Հոր և Որդու հետ: (Տես նաև Հովհաննես ԺԷ.22–24:)
-
Ինչո՞ւ են Հայրն ու Որդին կոչվում Արարիչ: (Տես նաև Մովսես 1.32–33:)
-
Ինչպե՞ս ենք մենք դառնում Քրիստոսի որդիներն ու դուստրերը: (Տես նաև Մոսիա 5.5–8:) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «ապրենք Ավետարանով որպես Քրիստոսի որդիներ և դուստրեր» (Տես նաև Ա Հովհաննես Բ.3; Դ.7–8:)
-
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը խոսում Հոր խոսքերը, ասես Նա է Հալրը: Ի՞նչ է սա ասում Հոր և Որդու հարաբերության մասին: