Գլուխ 45
Անհանգիստ ժամանակներում Ավետարանը խաղաղություն է բերում աշխարհ
Անհանգիստ ժամանակներում Հիսուս Քրիստոսի ավետարանը խաղաղություն է բերում աշխարհ:
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Իր մահից առաջ, վերջին տարիներին, Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հաճախ էր ցավով անդրադառնում Առաջին Համաշխարհային պատերազմի պատճառած տառապանքիներին: Եկեղեցու շատ անդամներ էին ներքաշվել պատերազմի մեջ հակառակ կողմերից, և հարյուրավոր մարդիկ կորցրեցին իրենց կյանքը: Նախագահ Սմիթի որդիներից մի քանիսը ծառայել են զինված ուժերում, և նրանցից մեկը երկու անգամ վիրավորվել է մարտում:
Այդ ժամանակ Սրբերին ուղղված իր Սուրբ Ծննդյան ուղերձում Առաջին Նախագահությունն ասաց. «Անհամեմատելիի ծնունդը տոնելու այս ժամանակահատվածում պատերազմի ամպերը ստվերել են մեր ուրախության լույսը, մթագնել Եվրոպայի երկինքը, և մեր երգերը, ուրախության ու բարի կամքի ողջույնները հնչում են հրանոթերի որոտների, վիրավորների և մահացողների ծանր հոգոցների տխուր աններդաշնակության մեջ, որոնք թեև արձագանքում են հեռվից, սակայն կեղեքում են մեր հոգիները, երբ սարսափելի նորություններ են գալիս օվկիանոսի այն կողմից: Ազգերը բարձրանում են ազգերի դեմ, եղբայրները՝ եղբայրների դեմ, Քրիստոնյաները՝ Քրիստոնյաների դեմ, յուրաքանչյուրն իր արյունալի կռվում օգնություն աղերսելով սիրո Աստծուց և ձգտելով ունենալ Խաղաղության Իշխանի ընկերակցությունը: Ինչպիսի՜ սոսկալի տեսարան է բացվել հրեշտակների բազմության առաջ, որոնց երգչախումբը Բեթլեհեմի մանկան ծնունդի ժամանակ երգում էր «մարդկանց մեջ հաճություն» անմահ երգը»:1
Նախագահ Սմիթը ապրեց մինչև այն օրը, երբ լսեց զինադադարի կնքման մասին լուրը, որը վերջ դրեց զինված գործողություններին և կյանքերի ու սեփականության կործանմանը: Զինադադարը ստորագրվեց 1918թ. նոյեմբերի 11-ին, նրա մահից ութ օր առաջ:
Այդ ժամանակահատվածում նա սովորեցնում էր Սրբերին, որ իսկական խաղաղությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի ավետարանը ընդունելու և ըստ դրա ապրելու արդյունքում: Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը, որը հետագայում դարձավ Եկեղեցու Նախագահ, ասել է իր հոր մասին. «Նրա հոգին հեզ էր ու բարի: Հնարավոր չէր Իսրայելի ողջ տարածքում գտնել ավելի կարեկցող հոգի, քան նա էր, որը տառապում էր տառապյալի հետ, որն ավելի պատրաստակամ էր օգնելու անօգնականներին իրենց բեռը կրել, ճնշվածներին ու հարստահարվածներին ոտքի կանգնել: Նա խաղաղարար էր և խաղաղասեր»:2
Զոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Միայն Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է խաղաղություն բերել աշխարհին:
Կա երկիր խաղաղություն բերելու միայն մեկ միջոց: Դա Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելն է, այն ճիշտ հասկանալը, որին պետք է հավասարապես հնազանդվեն և կանոնները պահեն պետության կառավարողներն ու մարդիկ: Այն զորությամբ է քարոզվում Վերջին Օրերի Սրբերի կողմից աշխարհի բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և մարդկանց, և հեռու չէ այն օրը, երբ դրա փրկության ուղերձը խորը կներթափանցի սովորական մարդկանց սրտեր, ովքեր, երբ ժամը գա, անկեղծությամբ և լրջությամբ իրենց կարծիքը կհայտնեն ոչ միայն կեղծ քրիստոնեության դեմ, այլն պատերազմի և պատերազմ հրահողների դեմ՝ որպես հանցանք մարդկային ցեղի դեմ: Տարիներ շարունակ քարոզվել է, որ խաղաղություն է գալիս միայն պատերազմին պատրաստվելու միջոցով, ներկայիս հակամարտությունը [առաջին Համաշխարհային պատերազմը] պետք է ապացուցի, որ խաղաղություն գալիս է միայն խաղաղությանը նախապատրաստվելու շնորհիվ, մարդկանց սովորեցնելով արդարակեցություն և արդարություն, և ընտրելով այնպիսի կառավարողներ, որոնք հարգում են մարդկանց արդար կամքը:3
Մենք ցանկանում ենք խաղաղություն ամբողջ աշխարհին:Մենք ցանկանում ենք, որ սերն ու բարի կամքը տիրեն ամբողջ աշխարհում և աշխարհի բոլոր մարդկանց մեջ, սակայն խաղաղության ու սիրո այդ հոգին չի կարող աշխարհ գալ, քանի դեռ մարդկությունը չի ընդունել Աստծո ճշմարտությունը և իրենց ուղղված Աստծո ուղերձը, և չեն ընդունել նրա զորությունն ու իշխանությունը, որը աստվածային է, և չի կարելի ձեռք բերել միայն մարդկային իմաստությամբ:4
Տերը սիրում է խաղաղությունը: Մարդկանց Փրկչի վարդապետությունն էր՝ «երկրի վրա խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն», սեր, անկեղծ սեր: Երբևէ մարդկանց զավակներին արված բոլոր պատվիրաններից մեծագունը հետևյալն է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը: Սա է առաջին և մեծ պատվիրանը: Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես: Այս երկու պատվիրանքից կախուած են բոլոր օրենքը և մարգարեքը» [Մատթեոս ԻԲ.37–40:] Եթե երկրի առաջադեմ ազգերի մեջ գոյություն ունենար սիրո այդ հոգին, Հիսուս Քրիստոսի ավետարանի այդ սկզբունքը, եթե այս փառավոր հորդորը խորապես զգային և ընդունեին այդ ազգերի կառավարողները, երբեք ոչ մի պատերազմ, արյունահեղություն, ավերածություններ, փլատակներ և անբարենպաստ պայմաններ չէին լինի: Որովհետև աշխարհի ժողովուրդները չունեն ավետարանը: Որովհետև նրանք չեն հնազանդվում ճշմարտությանը: Որովհետև նրանք չունեն Քրիստոսին, այդ պատճառով նրանք չունեն առաջնորդող և թողնված են իրենք իրենց, և հետևանքները, որ մենք տեսնում ենք, նրանց վատ վարքի ու չար գործերի արդյունքներն են:5
Կա մեկ և միայն մեկ ուժ, որը կարող է կանխել երկրի ազգերի մեջ պատերազմը, իսկ դա ճշմարիտ կրոնն է և Հայր Աստծո առաջ անարատ մնալը: Ուրիշ ոչինչ չի կարող դրան հանգեցնել … Կա միայն մեկ միջոց, որը կարող է կանգնեցնել մարդկանց, որպեսզի չպատերազմեն, երբ տրամադրվում են դրան, դա Աստծո Հոգին է, որը ոգեշնչում է սիրել, և ոչ թե ատել, որն առաջնորդում է դեպի ամեն ճշմարտություն, և ոչ թե սխալ, որը դրդում է Աստծո զավակներին ակնածանքով վերաբերվել Իրեն և Իր օրենքներին, և դրանք համարել աշխարհում ամեն բանից վեր:
Տերն ասել է մեզ, որ … պատերազմներ կգան: Մենք անտեղյակ չէինք, որ դրանք ուր որ է կպայթեն երկրի ազգերի վրա ցանկացած պահին: Մենք սպասում ենք, որ Տիրոջ խոսքերը կկատարվեն, որ դրանք կգան: Ինչո՞ւ: Որովհետև Տե՞րն էր ուզում այդպես: Ո՜չ, իկարկե ոչ: Որովհետև Տե՞րն էր նախասահմանել դրանք, կամ որոշ չափով ծրագրել դրանք: Ո՛չ, ամենևին: Ուրեմն, ինչո՞ւ: Որովհետև մարդիկ ականջ չեն դրել Տեր Աստծուն, իսկ Նա կանխավ գիտեր, թե ինչպիսի հետևանքներ են սպասվում աշխարհի մարդկանց և ազգերի պատճառով: Հետևաբար, նա կարող էր կանխատեսել, թե ինչ կպատահի նրանց հետ, և դա պատահեց իրենց գործերի պատճառով, և ոչ թե որովհետև Նա էր ցանկանում դա նրանց համար, քանզի նրանք տառապում են և քաղում են իրենց գործերի արդյունքները:
… «Երկրի վրա խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն», սա է մեր նշանաբանը: Դա մեր սկզբունքն է: Դա Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքն է: Եվ թեպետ ես գտնում եմ, որ սխալ է, չարաչար սխալ է, պատերազմ սկսել որևէ պետության կամ ժողովրդի դեմ, սակայն ես հավատում եմ, որ արդար է յուրաքանչյուր ժողովրդի համար մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել իրենց կյանքը, իրենց ազատությունները և իրենց տունը: Ես հավատում եմ, որ դա ճիշտ է, և ես հավատում եմ, որ Տերը կաջակցի ցանկացած ժողովրդի պաշտպանելու, իրենց իսկ խղճի թելադրանքով, Աստծուն երկրպագելու իրենց ազատությունը, ցանկացած ժողովրդի, որոնք փորձում են պաշտպանել իրենց կանանց ու երեխաներին պատերազմի ավերածություններից: Սակայն մենք չենք ցանկանում, որ ստիպված լինենք պաշտպանելու ինքներս մեզ:6
Կանչվելով զինվորական ծառայության, մնացեք մաքուր և անբիծ աշխարհից:
Ես հորդորում եմ իմ ընկերներին … ամեն ինչից առավել պահպանեն մարդկային, սիրո, և խաղաղության ոգին, որ թեև նրանց կանչեն մարտի, նրանք զանց չառնեն, ոտքի տակ չգցեն և չխախտեն այն սկզբունքները, որոնց մենք հավատում ենք, որոնք մենք ձգտել ենք արմատավորել, և որոնք մեզ խնդրում են պահել. խաղաղություն ու բարի կամք ողջ մարդկությանը, թեև հնարավոր է մեզ ստիպեն կռվել թշնամու դեմ: Ես ցանականում եմ ասել Վերջին Օրերի Սրբերին, որոնց հնարավոր է զինվորական ծառայության հավաքագրեն, և որոնց ծառայության կարիքը երկիրը կունենա, որ երբ նրանք դառնան Նահանգի և Պետության զինվորները, չմոռանան, որ նրանք նաև Խաչի զինվորներն են, որ նրանք կյանքի, և ոչ թե մահվան, ծառայողներն են, և երբ նրանք առաջ գնան, գնան տոգորված մարդկության ազատությունները պաշտպանելու ոգով, ոչ թե թշնամուն կործանելու նպատակով:7
Երբ մեր տղաները … կանչվում են բանակ … ես հույս ունեմ և աղոթում եմ, որ նրանք իրենց հետ կտանեն Աստծո Հոգին, ոչ թե արյունահեղության, շնության, չարության ոգին, այլ արդարակեցության հոգին, հոգի, որը կմղի դեպի բարիք գործելը, կառուցելը, որը կլինի հօգուտ աշխարհի, ոչ թե կտանի կործանման ու արյունահեղության:
Հիշեք սուրբ գրության հատվածը … Մորմոնի Գրքում, որը վերաբերում է այն անարատ երիտասարդներին, որոնք չէին ընդունում պատերազմը և արյունահեղությունը, ապրում էին մաքուր ու անմեղ կյանքով, չունենալով իրենց սրտում կռվի, բարկության և չարության ապականող մտքեր, սակայն, երբ անհրաժեշտություն առաջացավ և նրանք կանչվեցին գնալ ու պաշտպանել իրենց կյանքը և իրենց հայրերի ու մայրերի կյանքը, իրենց տները, նրանք գնացին, ոչ թե կործանելու, այլ պաշտպանելու, ոչ թե արյուն հեղելու, այլ պաշտպանելու արյունը անմեղ և խաղաղասեր մարդկանց [տես Ալմա 56.45–48]:
Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի այն տղամարդիկ … ովքեր առաջ կգնան, կմոռանան իրենց աղոթքները: Կմոռանա՞ն արդյոք Աստծուն: Կմոռանա՞ն արդյոք այն ուսմունքները, որոնք ստացել են տանը իրենց ծնողների կողմից: Կմոռանա՞ն արդյոք Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները և այն ուխտերը, որոնք կապել են մկրտության ջրերում և սուրբ վայրերում: Թե՞ առաջ կգնան որպես ամեն առումով իսկական տղամարդիկ՝ անարատ, մեծահոգի, ազնիվ, առաքինի մարդիկ, Աստծո մարդիկ: Ահա թե ինչ եմ ես փափագում:
Ես ուզում եմ տեսնել, ինչպես է դրսևորվում Աստծո ձեռքը մարդկանց գործերում, որոնք պատկանում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն … որպեսզի օգնի պաշտպանել ազատության սկզբունքները և խելամիտ կառավարումը՝ մարդկային ընտանիքի համար: Ես ուզում եմ տեսնել, որ նրանք ապրում են այնպես, որ կարողանան հաղորդակցվել Տիրոջ հետ իրենց ճամբարներում և իրենց գաղտնի վայրերում, և որպեսզի մարտի թեժ պահին նրանք կարողանան ասել. «Հայր, իմ կյանքը և իմ հոգին քո ձեռքում են»:
Ես ցանկանում եմ տեսնել, որ տղաները, որոնք հեռանում են այստեղից այդ պատճառով, գնում են այնպիսի զգացումով, որը ունենում են մեր միսիոներները, որոնք գնում են աշխարհ տանելով իրենց հետ այն ոգին, որը ունենում է լավ մայրը, երբ նա առավոտյան բաժանվում է միսիայի մեկնող իր տղայից: Նա գրկախառնվում է նրան՝ իր մայրական ողջ սիրով:
… Եթե մեր տղաները գնան աշխարհ միայն այդպես, իրենց հետ տանելով ավետարանի հոգին և Վերջին Օրերի ճշմարիտ Սրբերի վարքը, ինչ էլ որ պատահի նրանց կյանքում, նրանք արժանավայել կտոկան: Նրանք կկարողանան տանել այնքան հոգնածություն և տառապանք, որքան անհրաժեշտության դեպքում կկարողանա տանել որևէ մեկը, իսկ երբ փորձության ենթարկվեն, նրանք կդիմանան, որովհետև նրանք չեն վախենում մահից: Նրանք չեն վախենա իրենց կյանքի հետևանքներից: Նրանք կարիք չեն ունենա վախենալու մահից, քանի որ նրանք կատարել են իրենց աշխատանքը, պահել են իրենց հավատը, սրտով մաքուր են և արժանի են տեսնել Աստծուն:8
Կան տարբեր տեսակի չարեր, որոնք սովորաբար հետևում են զորաբանակներին, որոնք սպառազինված են պատերազմի համար և զբաղված են դրանով, շատ ավելի վատ չար, քան պատվավոր մահը, որը կարող է վրա հասնել մարտի դաշտում: Կարևոր չէ, թե երբ են մեր երիտասարդները կանչվում, կամ ուր կարող են գնալ, այլ իրենց ծնողների, ճշմարիտ ընկերների համար և առավել ևս իրենց համար կարևոր է, թե ինչպես են նրանք գնում: Նրանք իրենց ողջ կյանքում որպես Եկեղեցու անդամներ ուսուցանվել են իրենց պահել մաքուր ու անբիծ, աշխարհի մեղքերից, հարգել ուրիշների իրավունքները, լինել հնազանդ՝ արդար սկզբունքներին, հիշել, որ առաքինությունը Աստծո տված մեծագույն պարգևներից մեկն է: Ավելին, նրանք պետք է հարգեն ուրիշների առաքինությունը և ավելի լավ է հազար անգամ մեռնել, քան պղծել իրենց մահացու մեղք գործելով: Մենք ցանկանում ենք, որ նրանք առաջ գնան մաքուր, թե մտքով և թե գործով, հավատալով ավետարանի սկզբունքներին մեր Տիրոջ և Փրկչի փրկագնող շնորհին: Մենք կցանկանայինք, որ նրանք հիշեին, որ միայն մաքուր ու հավատարիմ կյանքով ապրելով կարող են հույս փայփայել, որ ձեռք կբերեն մեր Քակիչի արյամբ գնված փրկությունը:9
Մենք ձգտում ենք խաղաղ գոյակցել բոլոր մարդկանց հետ:
Մենք հորդորում ենք Վերջին Օրերի Սրբերին՝ ապրել իրենց կրոնով, հիշել մկրտության ջրերում կապած իրենց ուխտերը, պատվել Տիրոջը և պահել Նրա պատվիրանները, չհաղթվել աշխարհի հիմարություններից, այլ փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը, [և] խաղաղ գոյակցել բոլոր մարդկանց հետ:10
Գալիք տարին և հետագա տարիները հնարավորություն են տալիս երկրի բոլոր բնակիչներին միավորվել, հաստատելով խաղաղություն և համընդհանուր եղբայրություն: Կռիվը, թշնամությունը, եսասիրությունը, անբարոյականությունը չարիքներ են, որոնք պետք է արմատախիլ անել անհատական կյանքից: Ոչ ոք այնքան ցածր կամ անկարևոր չի, որ օգնություն ստանալու արժանի չլինի: Թող յուրաքանչյուրը սիրի իր մերձավորին, ինչպես ինքն իրեն, և ներկա ողբերգությունները կանցնեն, ապագա ահաբեկումները կկանխվեն, և «ամեն ոք ցանկացած վայրում կհանդիպի եղբոր կամ ընկերոջ»:
Արդարակյաց կյանքի և ազնվազարմ շփման ակնառու օրինակ է տրվել աշխարհին քսան դար առաջ Հիսուս Քրիստոսով: Նրա ուղերձն էր՝ խաղաղություն ու բարի կամք: Նրա օրենքը հիմնված էր իմաստուն ձևով իրականացվող արդարադատության և խելամտորեն կիրառվող արդարակեցության վրա: Լույսն էր Նրա չափանիշը, իսկ ճշմարտոթյունը՝ Նրա համոզմունքը:11
Չնայած «մարդը մարդու հանդեպ դաժան է», որն այնքան սոսկալի ձևով է դրսևորվում ազգերի միջև ընթացող ներկայիս ահավոր կռվում, որ մենք իրական պատճառներ ենք տեսնում ուրախանալու և երախտապարտ լինելու, և հույս ունենք այս սոսկալի պատերազմի ամպերից այն կողմ տեսնել մշտական խաղաղության խոստումների ճշգրիտ և որոշակի իրականացումը մեր Տիրոջ և Թագավորի մոտալուտ գալուստով:12
Ես … հաստատապես պաշտպանում եմ այս սկզբունքը, որ՝ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի մեջ է, որ փրկագնման զորությունը, խաղաղության զորությունը, բարի կամքի, սիրո, գթասրտության և ներողամտության զորությունը և Աստծո հետ հաղորդակցվելու զորությունը գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում և նրա սկզբունքներին մարդկանց հնազանդվելու մեջ: Հետևաբար, ես ընդունում եմ, և ոչ միայն ընդունում եմ, այլ հայտնում եմ, որ երկրի վրա կամ էլ երկնքում չկա ավելի մեծ բան, քան Աստծո ավետարանի ճշմարտությունը, որը նա ստեղծել է և վերականգնել աշխարհի փրկության և փրկագնման համար: Եվ հատկապես դրա միջոցով է, որ խաղաղություն կգա մարդկանց զավակներին, և այն չի գա աշխարհ ուրիշ ոչ մի այլ ճանապարհով:13
Ուսումնական առաջարկություններ
-
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի ավետարանը միակ բանը, որը կարող է խաղաղություն պարգևել աշխարհին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի նպաստենք դրան:
-
Որտեղի՞ց է սկսվում խաղաղությունը: Ինչպե՞ս է երկու մեծ պատվիրաններին հետևելը խաղաղություն բերում տուն և մեր շրջապատ:
-
Ինչպհ՞ս կարող են նրանք, ովքեր կանչվել են զինվորական ծառայության, լինել «կյանքի և ոչ թե մահվան ծառայողներ»:
-
Ինչպե՞ս կարող են անդամները իրենց հետ զինվորական ծառայության տանել «ավետարանի հոգին և Վերջին Օրերի ճշմարիտ Սրբերի վարքը»:
-
Երբ անդամները կանչվում են զինվորական ծառայության, ինչպիսի՞ համոզմունքներ և հատկանիշներ կօգնեն նրանց մահից չվախենալ:
-
Ի՞նչ կարող ենք անել մենք յուրաքանչյուրս, որպեսզի ավելի լիովին «խաղաղ գոյակցենք բոլոր մարդկանց հետ»:
-
Ինչպե՞ս է Փրկչի օրինակը ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես ապրել խաղաղությամբ և բարի կամք դրսևորելով: