Գլուխ 21
Սփոփող Միություն. Աստծո կողմից ստեղծված՝ հօգուտ Սրբերի
Սփոփող Միությունը հաստատվել է աստվածային իշխանությամբ՝ կարիքավորներին սփոփելու և Սիոնի կանանց հոգևոր բարօրությունը բարձրացնելու համար:
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ասել է, որ Սփոփող Միությունը «ստեղծվել է, հաստատվել է, կարգվել է Աստծո կողմից»:1 Նա մասնակցել է Սփոփող Միության շատ տոնակատարություններին, սիրով և հիացմունքով խոսելով կանանց աշխատանքի մասին: 1892թ. մարտի 17-ին Սփոփող Միությունը նշեց իր 50- ամյակը՝ Արծաթե տարեդարձը նշանավորող իր ծառայություններով: Սոլթ Լեյքի Թաբերնաքլում և Եկեղեցու ճյուղերում, ծխերում և ցցերում Սփոփող Միության և քահանայության ղեկավարները իրենց գնահատանքի տուրքը մատուցեցին Սփոփող Միության հիմնադրման և Եկեղեցու կանանց երկարատև տարիների ծառայության համար:
Ողջ աշխարհում տեղի ունեցած այդ հավաքների մասնակիցներին խնդրել էին միաժամանակ աղոթել: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, որն այն ժամանակ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի Խորհրդականն էր, Թաբերնաքլում հատուկ գովքի և երախտագիտության աղոթք ասաց. «Դու մեզ տվել ես լույս, որը ուրախությամբ է լցրել մեր սրտերը և օգնել ծառայելու Քեզ … Դու տվել ես մեզ երկրի վրա Քո Եկեղեցին հիմնադելու և արդարակեցություն փնտրելու ցանկություն»,- ասաց նա: «Օրհնիր … Սփոփող Միության անդամներին ողջ աշխարհում, Սիոնում և օտար երկրներում, ծովի կղզիներում և որտեղ էլ որ նրանք հավաքվեն միասին … Եղիր նրանց հետ Քո հոգով, որպեսզի օրհնես նրանց, ուրախացնես նրանց սրտերը՝ Քո առաջ»:2
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Սփոփող Միությունը հաստատվել է Աստծո կողմից:
Ինչպիսի՜ հզոր, ինչպիսի՜ մեծ և ինչպիսի՜ զորավոր կազմակերպություն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Սփոփող Միության կազմակերպությունը:3
Ներկայումս չկա կանանց մեկ այլ կազմակերպություն աշխարհում, որն ունենա աստվածային իշխանության նման բարձր դիրթ: Մյուս կազմակերպությունները տղամարդկանց կամ կանանց կողմից են ստեղծվել … Այս կազմակերպությունը ստեղծվել, լիազորվել, հաստատվել և կարգվել է Աստծո կողմից՝ ծառայելու կանանց և տղամարդկանց հոգիների փրկության համար: Այդ իսկ պատճառով չկա մեկ այլ կազմակերպություն, որ համեմատվի նրա հետ, որ կարողանա երբևէ գրավի նման դիրք, եթե միայն Տերը չկազմակերպի մեկ ուրիշը: Եվ եթե Նա անի զա, Նա կանի զա ոչ այլ կերպ, քան քահանայության միջոցով, այն նույն քահանայության, որի միջոցով կազմակերպեց այս մեկը:4
Կանայք կարող են կազմակերպել ակումբներ և միություններ, նրանք կարող են ընդունել դրանց օրենսդրությունները, համաձայնագրերի հոդվածները և դրանք ի կատար ածելու օրենքները և նման այլ բաներ: Մի՛ մոռացեք, որ դրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ծխի կանոնավոր կերպով կազմակերպված Սփոփող Միության հետ … Պետք չէ, որ դուք առաջնորդվեք աշխարհի կանանց կողմից, դուք պետք է ձեր ետևից տանեք աշխարհը, և հատկապես աշխարհի կանանց, այն ամենում, ինչը արժանավայել է, Աստվածանման, վեհացնող և մարդկանց զավակներին մաքրագործող … Առաջին տեղում դրեք [Սփոփող Միությունը], համարեք այն ամենակարևորը, համարեք այն աշխարհում գոյություն ունեցող ցանկացած կազմակերպությունից ամենաբարձր, լավագույն և ամենալուրջ կազմակերպությունը: Դուք Աստծո Մարգարեի ձայնով կոչված եք կատարելու զա, լինելու ամենաբարձրը, ամենահրաշալին և լավագույնը, ամենամաքուրը և ամենանվիրվածը այն բանին, ինչը ճշմարիտ է, և ձեր պարտականությունն է վայելել ձեր արտոնությունները և ձեռք բերել այն ամենը, ինչը կապված է ձեր կոչման հետ և ինչը զուք պետք է ժառանգեք Տիրոջից և Նրա պարգևներից:5
Սփոփող Միությունը պետք է հոգ տանի կարիքավորների համար, սփոփի և լուսավորի:
Ես հավատում եմ, որ մեր Սփոփող Միությունը վիթխարի աշխատանք է տանում մարդկանց մեջ … Դա կազմակերպություն է, որն էական դեր ունի Իսրայելի բարօրության, Սիոնի քույրերի, մայրերի և դուստրերի բարեկեցության համար:6
Երկու խոսք Սփոփող Միության մասին: Սա մի կազմակերպություն է, որը հաստատվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից: Ուստի, այն Եկեղեցու ամենահին օժանդակ կազմակերպությունն է, և այն առաջնակարգ դեր ունի: Այն ոչ միայն պետք է հոգա աղքատների, հիվանդների և կարիքավորների մասին, այլ նրա պարտականության մի մասն է, և ամենամեծ մասը նաև, հետևել Սիոնի մայրերի և դուստրերի հոգևոր բարօրությանը և փրկությանը, հավաստիանա, որ ոչ ոք անտեսված չէ, այլ որ բոլորը պաշտպանված են անհաջողությունից, դժբախտությունից, խավարի ուժերից, և աշխարհում նրանց սպառնացող չարից: Սփոփող Միությունների պարտականությունն է հետևել իրենց և Եկեղեցու բոլոր կին անդամների հոգևոր բարօրությանը:7
Ուրիշ որտե՞ղ երկրի վրա մենք պետք է փնտրենք բարին, ճշմարտության հոգին, անկեղծությունը, աստվածային սերը, համբերությունը և երկայնամտությունը, ներողամտությունը և տոկունությունը, գթությունը և այլ երանելի բաներ, եթե ոչ կազմակերպություններում, որոնք ծառայում են զարգացնելու Սիոնի մայրերին և դուստրերին: Ինչպիսի՜ ուժ ունեք, իմ սիրելի քույրե՝ր, ձեր պարտականությունները կատարելիս, ձեր կոչումներում ծառայելիս որպես գթացող հրեշտակներ տառապյալների և ոտնահարվածների, ընկածների, մոլորվածների, թույլերի և օգնություն ակնկալողների համար, ուժ, որը դուք ունեք և կարող եք ունենալ Աստծո ժողովրդի մեջ և այլ մարդկանց մեջ, ում հետ ձեզ բախտ կվիճակվի շփվել:
Որտեղ էլ որ սփոփելու կարիք կա՝ գոյություն ունի այս կազմակերպությունը, այն միշտ մոտ է և պատրաստ տրամադրելու անհրաժեշտ սփոփումը: Որտեղ էլ որ կյանքի սկզբունքների, ճիշտ ապրելու սկզբունքների գիտելիքի պակասություն կա, այս կազմակերպությունը մոտ է, առձեռն՝ խելամտություն տալու, լուսավորելու և օրինակով ու ցուցումով սովորեցնելու նրանց, ովքեր նման օգնության և աջակցության կարիքն ունեն:
Որտեղ էլ որ տգիտության կամ առնվազն անհասկացողության պակաս գոյություն ունի, ինչ վերաբերում է ընտանիքին, ընտանեկան պարտականություններին, այն պարտականություններին, որոնք պետք է գոյություն ունենան և որոնք իրավացիորեն գոյություն ունեն ամուսնու և կնոջ, ծնողների և երեխաների միջև, այնտեղ գոյություն ունի այս կազմակերպությունը, այն մոտ է՝ առձեռն, և այս կազմակերպությանը հատուկ բնական օժտվածությամբ ու ոգեշնչմամբ նրանք պատրաստված են և պատրաստ ուսուցանելու այս կարևոր պարտականությունների վերաբերյալ: Որտեղ որ անփորձ երիտասարդ մայր կա, որը պետք է հոգ տանի և խնամի իր երեխային, կամ դարձնի իր տունը հաճելի, գրավիչ ու ցանկալի վայր իր և իր ամուսնու համար, այս կազմակերպությունը գոյություն ունի իր այս կամ այն ձևով, որպեսզի սովորեցնի այդ երիտասարդ մորը և օգնի նրան լավ կատարելու իր պարտականությունները: Եվ որտեղ որ փորձի պակասություն կա երեխաներին բնական, սնուցող և առողջ սնունդ պատրաստելու համար, կամ որտեղ որ երեխաներին հոգևոր ուսուցում և հոգևոր սնունդ տալու կարիքը կա, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Սփոփող Միությունների կազմակերպություններում և Սիոնի մայրերի և դուստրերի կազմակերպություններում կան այնպիսիք, որ կարող են նման գիտելիքներ տալ:8
Հոգ տարեք կարիքավորների համար ավելի ջանասիրաբար, քան երբևէ … Մենք վախենում ենք, որ կան այնպիսիք, որ կարող է անձայն տառապեն, սակայն որոնք օգնության ձեռքի կարոտ են: Ձեր վրա դրված պարտականությունն է՝ օգնել ձեր շրջապատում գտնվող նման մարդկանց: Հիշե՛ք ծերերին և հոգ տարեք որբերի և այրիների մասին:9
Վերջերս ես պատիվ ունեցա այցելել Սիոնի հեռավոր մի Ցցի մեր բնակավարերից մեկը, որտեղ հիվանդությունն էր մոլեգնում և չնայած մենք մի քանի օր արդեն ճամփորդում էինք և այդ բնակավայր հասանք երեկոյան, մեզ թախանձագին խնդրեցին նախագահի հետ շրջել և այցելել հիվանդներին: Մենք տեսանք մի աղքատ կնոջ՝ պառկած անկողնում, շատ ծանր վիճակում: Նրա խեղճ ամուսինը իր կնոջ ծանր հիվանդությունից շփոթված, նստած էր նրա անկողնու մոտ: Այդ կինը մի քանի երեխաների մայր էր, որոնք խմբվել էին այնտեղ: Ինչպես երևում էր, ընտանիքը շատ չքավոր պայմաններում էր:
Շուտով նրանց տուն եկավ մի հմայիչ կին, իր հետ բերելով մի զամբյուղ, որը լի էր սննդարար ուտելիքով և մի քանի նրբաճաշակ խորտիկներով, որոնք այդ տառապող ընտանիքի համար էին: Հարցուփորձից իմացանք, որ ծխի Սփոփող Միությունը նրան հանձնարարել էր հետևել և խնամել այդ կնոջը ողջ գիշեր: Նա եկել էր պատրաստված, որպեսզի հոգ տանի երեխաների համար՝ լողացնի, կերակրի և քնեցնի նրանց, մաքրի տունը և ինչպես հարկն է ծառայի այդ տառապող կնոջն ու նրա ընտանիքին: Մենք նաև իմացանք, որ մեկ այլ բարի քույր էլ նրան փոխարինելու պիտի գար վաղը, և այդպես շարունակ ամեն օր այս աղքատ, տառապյալ ընտանիքը ամենաբարի հոգածությանն ու ուշադրությանն էր արժանանում Սփոփող Միության քույրերի կողմից, մինչև որ հիվանդն առողջացավ:
Մենք իմացանք նաև, որ այս Սփոփող Միությունն այնպես էր կազմակերպված և գործում, որպեսզի այդ բնակավայրի բոլոր հիվանդները նման ուշադրության և ծառայության արժանանային՝ սփոփվելով և մխիթարվելով: Նախկինում երբեք ես այդքան ակնհայտորեն չէի տեսել այս մեծ կազմակերպության օգտակարության և գեղեցկության հաստատումը, ինչպես այս օրինակում, որի մասին մենք վկայեցինք, և ես մտածում էի՝ ինչպիսի՜ ողորմածություն է, որ Տերը ոգեշնչեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին նման կազմակերպություն հաստատել Եկեղեցում:10
Սփոփող Միության քույրերը պետք է ձգտեն հավատք և հոգևոր ուժ կառուցել իրենց և նրանց մեջ, ում ծառայում են:
Ով կարող է ներկայացնել լավ կազմակերպված և հիմնավորապես կարգապահության վարժեցված Սփոփող Միության կողմից Սրբերի հանդեպ ցուցաբերված բարության չափը, ոչ միայն աշխարհիկ իմաստով, այլ նաև հոգևոր տեսակետից: Աշխատանքը բարեգործական է և, հավանաբար, չկա ոչ մի բան, որը կունենա ավելի զորավոր և խորը ազդեցություն, քան ճիշտ ուղղորդված գթությունը, որը կոչված է շահելու մեր մտերիմների վստահությունն ու սերը: Եվ շահելով նրանց վստահությունը ողորմածության հասարակ գործերով, դուռը բաց է՝ շահելու նրանց հոգիները և առաջնորդելու նրանց դեպի հավատքի նոր բարձունքներ և հոգևոր կատարելություն. և ի վերջո, հոգևորն ավելի մեծ արժեք ունի, քան սոսկ աշխարհիկը …
Եվ վերջապես ավելի լավ է սովահար լինել կամ նույնիսկ մահանալ աշխարհիկ սննդի պակասից, քան հյուծվել և մահանալ մտավոր և հոգևոր գիտելիքի պակասից, որոնք կարևոր են հավերժական կյանքի պարգևն ունենալու համար, որն Աստծո մեծագոգն պարգևն է: Ինձ համար ավելի կարևոր է ունենալ հավերժական ճշմարտության սկզբունքների գիտելիքը, քան ուտելիք կամ հագուստ: Թեև մենք ցանկանում ենք ունենալ թե աշխարհիկ, և թե հոգևոր սնունդ, և Աստված այնպես է նախասահմանել որ այդ երկուսն էլ հեշտ հասանելի լինեն ողջ մարդկության համար, եթե միայն նրանք պահեն Նրա օրենքները և ապրեն ըստ դրանց:
Սրանում է կայանում Սփոփող Միությունում աշխատողի արտոնությունը՝ վերցնել փոքրիկներին իրենց մանկության տարիքից և օգնել ուսուցանել նրանց, որ լինեն առաքինի և ազնիվ, հավատան Աստծուն՝ Հավերժական Հորը և Նրա Որդու աստվածային առաքելությանը: Եվ ուսուցանեն մայրերին, որ այս ձևով դաստիարակեն իրենց փոքրիկներին: Սա կարևոր պարտականություն է, անգամ շատ կարևոր, քան պարզապես բավարարել աշխարհիկ կարիքները, որոնք դուք ունեք, ի՝մ քույրեր: Իսկապես ամեն կերպ և ամենուր ձեր ուժերի ներածին չափով բարիք գործելու ձեր արտոնություններին կամ բացառիկ իրավունքին սահման չկա:11
Սփոփող Միության ջանքերը մեծապես ուղղված են բավարարելու Եկեղեցու ժողովրդի կյանքի նյութական, աշխարհիկ կարիքները, թեպետ նրանց ջանքերի ազդեցությունը կարող է անցնել մահկանացու կյանքից այն կողմ, քանի որ դրանք անդրադառնում են հոգևոր աճի վրա այնպես, ինչպես աշխարհիկ կարիքների վրա … Ձեր պարտավորության մի մասն է հոգ տանել հայրազուրկների և անօգնականների մասին, ոչ միայն բավարարելով նրանց աշխարհիկ ցանկությունները, այլ ուղղակիորեն հետևելով նրանց մտավոր և հոգևոր զարգացմանը: Իրականում դուք պետք է լինեք մայրեր մայր չունեցողների համար և օգնողներ անօգնականների համար: Այդ բոլոր լավ գործերում Եկեղեցին կանգնած է ձեր թիկունքին՝ ձեզ օգնելու նպատակով:12
Ամենակարևորը հոգևոր բաներն են, որոնք ամրապնդում են տղամարդկանց և կանանց հավատքը, որոնք պարգևում են լույս, բանականություն և զորություն դիմադրելու չարին և չարի գայթակղություններին, զորություն՝ զանազանելու մարդկանց խաբեությունները, որ մոլորեցնում են խաբեբայության խորամանկությունով: Այդ բանականությունը, այդ հոգևոր գիտելիքը, հոգևոր բանականությունը, որը հնարավորություն կտա ձեզ տարբերել ճիշտը սխալից, լույսը խավարից և բարին չարից, սա է ամենամեծ բանը մեզ համար, որին պետք է ձգտել և ձեռք բերել:13
Մտածեք Մորաքույր Էմիի մասին [Էմիլի Բ. Վելս, Սփոփող Միության գերագույն նախագահ] … որը եկել է Եկեղեցի, երբ փոքր աղջնակ էր, կրելով փորձություններ, դժբախտություններ և հիասթափություններ, և այն ամենը, ինչը անհանգստություն և հոգս էր պատճառում Վերջին Օրերի Սրբերի կյանքում այն ժամանակ, երբ նրանք դուրս էին եկել Միսուրիից և Նավուից՝ շարժվելով դեպի լեռների Հովիտները, անցնելով անապատների միջով, չունենալով ոչ մի տեղ, որ դնեն իրենց ոտքերը և գլուխը: Հուսահատվա՞ծ էր նա: Հուսահատվա՞ծ էր իմ մայրը: Հուսահատվա՞ծ էր մորաքույր Վիլայթ Քիմբալը: Ա՛չ. նրանք այդ ամենը համարում էին չնչին և անարժեք բաներ, քանզի նրանց հոգում ծնվել էր Աստծո լույսը և Նրա ճշմարտությունը: Կարո՞ղ էիք այդ կանանցից որևէ մեկին հեռացնել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ունեցած իրենց համոզմունքներից: Կարո՞ղ էիք մթագնել նրանց միտքը՝ ինչ վերաբերում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելությանը: Կարո՞ղ էիք կուրացնել նրանց ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու առաքելությանը: Ո՛չ, երբեք աշխարհում դուք չէիք կարող դա անել: Ինչո՞ւ: Որովհետև նրանք գիտեին դա: Աստված հայտնել էր դա նրանց, և նրանք հասկացել էին դա և ոչ մի ուժ երկրի վրա չէր կարող շեղել նրանց այն բանից, ինչը նրանք գիտեին, որ ճշմարիտ է: Մահը ոչինչ էր նրանց համար: Դժվարությունները ոչինչ էին: Սառնամանիքը կամ անձրևը, կամ էլ տոթը ոչինչ էին նրանց համար: Այն ամենը, ինչ նրանք զգում էին, գիտեին և ցանկանում էին, դա Աստծո արքայության հաղթանակն էր և ճշմարտությունը, որ Տերը տվել էր իրենց:
Օ՜, իմ հոգի, որտե՞ղ են այժմ այս կանայք: Փառք Աստծուն մենք ունենք նրանց նման մի քանիսը, նրանք շատ են: Սակայն մենք ունենք նաև մի քանիսը, որոնք այդպիսին չեն … Դուք ուշադիր զննում եք նրանց կյանքը, նրանց սրտերը և սովորույթները, հետևում եք այն ամենին, թե ինչ են անում իրենց տներում, և տեսնում եք, որ նրանք ամենևին էլ այն չեն, ինչ մենք ենք փնտրում, նրանք այնպիսին չեն, ինչպիսին ավետարանն է դարձնում տղամարդկանց և կանանց, որոնք ընդունում են ավետարանը և ապրում ըստ դրա, քանի որ նրանք չգիտեն ավետարանը, ոչ էլ ապրում են դրանով: Այնուամենայնիվ, արտաքինից ձեզ կթվա, թե նրանք ամեն ինչ ունեն և ունեն ողջ լույսն ու հավատքը, ամեն իմաստություն և գիտելիք, սակայն դա այդպես չէ, այդպես չէ: Երբ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ դադարում են Աստված կանչել աղոթքով, ուրեմն ինչ-որ բան պակասում է … Նրանք իրենց հոգում անկայուն են, չունեն հավատք, չունեն սեր, որ պետք է ունենային:14
Աստծո խոսքը և օրենքը կարևոր են ինչպես կանանց համար, ովքեր ցանկանում են կատարել իմաստուն եգրահանգումներ, այնպես էլ տղամարդկանց համար: Կանայք պետք է վերջին օրերի այս մեծ աշխատանքի խնդիրներն ուսումնասիրեն և խորհեն դրանց շուրջ Աստծո հայտնությունների տեսանկյունից, ինչպես որ հուշում է Նրա Հոգին, և նրանց իրավունքն է ստանալ դա անկեղծ և սրտառուչ աղոթքով:15
Եկեք աշխատենք Եկեղեցու աշխարհիկ և հոգևոր բարօրության ուղղությամբ, և եկեք այնուամենայնիվ ավելի տքնաջան աշխատենք հոգևոր վեհացման և հոգևոր օգնության, և հոգևոր կյանքի ու Եկեղեցու փրկության համար:16
Սփոփող Միությունը անկախ չէ Աստծո Որդու քահանայությունից:
Սփոփող Միության աշխատանքում ներգրավված մեր քույրերը … վայելում են մեր հարգանքը, մեր լրիվ վստահությունը: Տիրոջ օրհնությունները կլինեն նրանց հետ: Նա օրհնել է անցյալում և Նա կշարունակի օրհնել նրանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կշարունակեն աջակցել Աստծո Քահանայությանը, որը ուղարկվել է երկիր՝ առաջնորդելու Եկեղեցին և խորհուրդներ տալու Աստծո թագավորության գործերի վերաբերյալ:17
Ես ցանկանում եմ ասել … Սփոփող Միությանը … և Եկեղեցու մնացած բոլոր կազմակերպություններին, որ նրանցից ոչ մեկն անկախ չէ Աստծո Որդու Քահանայությունից, նրանցից ոչ մեկը չի կարող մեկ պահ անգամ Տիրոջ կողմից ընդունվել, եթե հեռանան Քահանայություն կրողների և իրենց վրա նախագահողների ձայնը և խորհուրդը լսելուց: Նրանք ենթակա են Եկեղեցու զորություններին և իշխանությանը, և նրանք անկախ չեն նրանցից, ոչ էլ կարող են իրենց կազմակերպություններում որևէ իրավունք գործադրել Քահանայությունից և Եկեղեցուց անկախ:18
Իմ հոգու խորքում ես մեկ ցանկություն ունեմ այս ազնվազարմ գործում ներգրավված բոլոր լավ կանանց համար, ես ցանկանում եմ, որ Աստված օրհնի նրանց, պահպանի նրանց կյանքը, օգնի, որ լինեն հաստատուն և ճշմարիտ Սիոնի գործի հանդեպ իրենց նվիրվածության մեջ, և օգնի իրենց հոգում զգալ, որ չկա ոչինչ, որ պետք է վեր դասել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց, և չկա ավելի լավ բան, քան սելեստիալ թագավորության Եկեղեցին: Եկեղեցին ունի Աստծո զորությունը, արդարակեցությունը, ճշմարտությունը և աստվածային իշխանությունը, երկրի վրա Նրա կամքը կատարելու համար:19
Ուսումնական առաջարկություններ
-
Ինչպիսի՞ իշխանությամբ էր կազմակերպվել Սփոփող Միությունը: Ինչպե՞ս է այն գիտելիքը, որ Սփոփող Միությունը աստվածային ուժով է հաստատվել, օգնում քույրերին կատարել իրենց պարտականությունները: Ինչպե՞ս է այդ գիտելիքը օգնում քահանայություն կրողներին աջակցել Սփոփող Միությանը:
-
Ինչպե՞ս կարող են Սփոփող Միության քույրերը «իրենց ետևից տանել … աշխարհի կանանց» այն ամենում, ինչը գովասանքի արժանի է, վեհացնող և մաքրագործող (Տե‘ս նաև Հավատո Հանգանակներ 1.13:)
-
Ինչպե՞ս կարող են Սփոփող Միության քույրերը ծառայել «իրենց կոչումներում որպես գթացող հրեշտակներ տառապյալների և ոտնահարվածների համար»: Ինչպե՞ս կարող ենք գտնել նրանց, ովքեր «անձայն են տառապում»:
-
Ինչպե՞ս կարող է Սփոփող Միությունը, որպես կազմակերպություն, մխիթարել: Ինչպե՞ս կարող է այն ուսուցանել ճիշտ ապրելու սկզբունքները: Ինչպե՞ս այն կարող է ավելացնել իրենց ընտանիքների հանդեպ ունեցած պարտականությունների վերաբերյալ կանանց հասկացողությունը:
-
Ինչո՞ւ են հոգևոր բաներն ամենամեծ բաները: Իչպե՞ս կարող է «ճիշտ ուղղորդված գթությունը» և «ողորմածության հասարակ գործերը» օգնել մեզ առաջնորդել հոգիներին դեպի «հավատքի նոր բարձունքներ և հոգևոր կատարելություն»:
-
Ի՞նչն է տպավորվել ձեզ մոտ Սփոփող Միության քույրերի հատկանիշներից, որոնց մասին գրված է այս գլխում:
-
Ինչպե՞ս է Սփոփող Միությունը օրհնվում քահանայության կողմից ղեկավարվելով:
-
Ինչպե՞ս է Սփոփող Միության «ազնվազարմ գործը» օրհնել ձեր կյանքը: