Նախագահների ուսմունքները
Գլուխ 4: Մայրերի ազդեցությունը


Գլուխ 4

Մայրերի ազդեցությունը

Այն մայրերը, ովքեր ունեն ավետարանն իրենց սրտում, իրենց զավակներին ուղեկցում են արդարակեցության և ճշմարտության ուղիներով:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը բարձր է գնահատել մայրերին: Նրա մայրը իր համար եղել է հավատքի և վճռականության օրինակ: Նկարագրելով նրա մեծահոգությունը, նա ասում է. «Ես հիշում եմ մայրիկիս Նավուի օրերին [1839–1846]: Ես հիշում եմ, թե ինչպես էր նա և իր անօգնական երեխաները շտապելով նստում նավակ, իրենց հետ վերցրած այն ամենը, ինչ կարողացել էին հանել ամբոխների կողմից ռմբակոծվող Նավույում գտնվող իրենց տնից: Ես հիշում եմ, թե ինչպիսի դժվարին պահեր ապրեց Եկեղեցին այնտեղ և դեպի Վինթեր Քուորթերս գնալու ճանապարհին, Միսուրի գետի վրա, և ինչպես էր նա աղոթում իր զավակների և ընտանիքի համար իրենց այդ հոգնեցուցիչ ճամփորդության ընթացքում.… Ես հիշում եմ բոլոր փորձությունները, որոնք ուղեկցում էին մեզ Իսրայելի ճամբարի հետ տեղափոխվելիս, գալով դեպի լեռներով շրջապատված այս հովիտները առանց լծվածքի, որը կքաշեր մեր կառքերը: Եվ լծվածք ձեռք բերելու համար չունենալով միջոցներ, նա լծեց իր կովերն ու հորթերը, երկու կառքերը կապեց միասին և մենք շարժվեցինք դեպի Յուտա նման թշվառ և անօգնական վիճակում, և մայրս ասաց. «Տերը մի դուռ կբացի», սակայն ոչ ոք չգիտեր, թե ինչպես Նա դա կանի …

«Չե՞ք կարծում, որ նման բաները մեծ տպավորություն են գործում: Կարծում եք ես կմոռանա՞մ մայրիկիս օրինակը: Ո՛չ: Նրա հավատքն ու օրինակը միշտ պայծառ կմնա իմ հիշողության մեջ: Ահա, թե ինչ եմ ես կարծում: Իմ ամեն շնչով, իմ ամեն զգացումով ես Աստծուն եմ ուղղում իմ շնորհակալությունը, որ մայրս եղել է Սուրբ, որ նա Աստծո կին էր, մաքուր և հավատարիմ, որ նա ավելի շուտ կմահանար, քան հուսախաբ կաներ, որ նա կկրեր աղքատություն և դառնություն ամայի վայրերում և կփորձեր ընտանիքին միասին պահել, քան կմնար Բաբելոնում: Դա է ոգին, որը տոգորեց նրան և նրա զավակներին: Արդյո՞ք անարժան չէին լինի նրա երեխաները այդպիսի մորը, եթե չլսեին նրան և չհետևեին նրա օրինակին: Հետևաբար, ես ասում եմ՝ Աստված օրհնի Իսրայելի մայրերին»:1

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Մոր ազդեցությունն անցնում է սերնդից սերունդ:

Որքա՜ն եմ ես սիրում և գնահատում ճշմարիտ մայրությունը: Ոչինչ, բացի սելեստիալ թագավորությունից չի կարող գերազանցել իմ անմահ սերը հանդեպ քաղցր, ճշմարիտ, ազնվական հոգին, որը կյանք է տվել ինձ իմ հարազատ, հարազատ մայրիկը: Օ՜, նա բարի էր: Նա անկեղծ էր: Նա մաքուր էր: Նա իսկական Սուրբ էր: Աստծո թագավորական դուստրը: Նրան եմ պարտական իմ գոյությամբ, ինչպես նաև կյանքում ունեցած իմ հաջողությամբ, զուգորդված Աստծո բարեհաճությամբ և ողորմածությամբ:2

Որպես կանոն, Սիոնի մայրերը, Իսրայելի մայրերը աշխարհի վրա ապրող ամենալավ կանայք են, ամենալավը, որ չի կարելի գտնել որևէ այլ տեղ.… Լավ ազդեցությունը, որ լավ մայրը ունենում է իր զավակների վրա, նման է թթխմորի, որը գցվելով խմորի մեջ, խմորում է ամբողջ խմորը: Եվ, որքանով որ նրա ազդեցությունը տարածվում է, ոչ միայն իր զավակների, այլև իր զավակների ընկերների վրա, այն զգացվում է, և դրա շնորհիվ լավ արդյունք է լինում:

Եվ, քույրեր, դուք չգիտեք, թե որքան հեռու է գնում ձեր ազդեցությունը: Մայրը, որը հաջողությամբ է մեծացնում լավ տղայի, կամ աղջկա, որոնք կընդօրինակեն նրան և կհետևեն նրա ցուցումներին իրենց ողջ կյանքում, առաքինության, պատվախնդրության, ազնվության և արդարակեցության սերմեր է ցանում նրանց սրտերում, որը կզգացվի նրանց ողջ կյանքի ընթացքում: Եվ ուր էլ որ գնան այդ երիտասարդ տղան կամ աղջիկը, դառնալով տղամարդ կամ կին, ինչպիսի հասարակության հետ էլ որ շփվեն, իրենց վրա թողած այդ մոր օրինակի լավ արդյունքները միշտ կզգացվեն, և դա երբեք վերջ չի ունենա, քանի որ այն կանցնի նրանցից իրենց զավակներին սերնդից սերունդ: Եվ հատկապես մենք հույս ունենք, որ դա կվերաբերվի Հիսուս Քրիստոսի Ավետարանին:3

Իմ մանկության ընթացքում … ես ուսուցանվել եմ հավատալու Հիսուս Քրիստոսի առաքելության աստվածայնությանը: Մայրս, որն իրոք Մութը էր, սովորեցրել է ինձ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, որ նա իրոք ոչ այլ ինչ է, քան Աստծո Միածինը մարմնում, և որ հետևաբար, ոչ այլ ոք, քան Աստված՝ հավերժական Հայրը, Նքա Հայրն է և Նքա աշխարհում գոյության հեղինակը: Ես սովորել եմ դա իմ հորից, Մարգարե Ջոզեֆ Սմիթից, իմ մորից, ոքը ամուր կառչել էր ավետարանից, քանի որ հավատացել էր Ջոզեֆ Սմիթի վկայությանը, և հավատացել էր, որ իր ամուսինը պատվավոր, ազնիվ և հավատարիմ է: Եվ իմ մանկության օրերին և աշխարհի վրա իմ կյանքի բոլոր տարիներին ես հավատարիմ եմ մնացել այդ հավատքին, իրոք, ես երբեք չեմ ունեցել որևէ լուրջ կասկած իմ մտքում, անգամ մանկության տաքինեքին:4

Մեծ պատասխանատվություն է ընկած Իսրայելի մայրերի վրա:

Ընտանիքում երջանկության և պետության բարգավաճման հիմքում ընկած է մայրությունը: Ինչ վերաբերում է մայրությանը, Աստված տղամարդկանց և կանանց վրա շատ սուրբ պարտավորություն է դրել:5

Կարծում եմ, որ աշխարհում ամենալավ մայրերին կարելի է միշտ գտնել Վերջին Օրերի Սրբերի մեջ: Ես հավատացած եմ, որ ամբողջ աշխարհում լավագույն կանայք Վերջին Օրերի Սրբերի կանայք են: Ես չգիտեմ ուրիշ կանանց աշխարհում, որոնք կին և մայր լինելու վերաբերյալ նույն տեսակետն ունենան, ինչ Վերջին Օրերի Սրբերը: Մեր կապերը չեն սահմանափակվում միայն այս կյանքով … Մենք ապրում ենք ժամանակի և ողջ հավերժության համար: Մենք ձևավորում ենք կապեր և հարաբերություններ ժամանակի և ողջ հավերժության համար: Մեր կապվածությունը և մեր իղձերը զարգանում և պատրաստվում են, որպեսզի տևեն ոչ միայն ժամանակավոր կամ մահկանացու կյանքի, այլ ողջ հավերժության ընթացքում:6

Մենք պետք է բարգավաճենք և կառուցենք Սիոնը երկրի վրա. քանզի սա է մեր առաքելությունը և մեր մայրերի և Սիոնի դուստրերի աշխատանքը,- այժմյան մայրերի, իսկ որոշ ժամանակ անց և նրանց դուստրերի, ովքեր ևս կլինեն Իսրայելի մայրեր: Ձեր վրա մեծ պատասխանատվություն է ընկած: Ձեզանից է կախված ձեր զավակների ուսուցումը, մտքերի ուղղվածությունը և սրտերի ոգեշնչումը, քանզի նրանք տոգորվում են իրենց մայրերի ոգով և մայրերի թողած ազդեցությունը զավակների վրա հանդիսանում է ամենամնայուն ազդեցությունը: Ոչինչ այնքան անջնջելի չէ, որքան մոր ազդեցությունը, այսինքն, երբ նա բարի է և իր սրտում կրում է Ավետարանի ոգին, և դաստիարակել է իր զավակներին այն ուղով, որ նրանք պետք է գնան:7

Մեր մայրերը, և մեր զավակների մայրերը, որոնց սրտերը լի են անհանգստությամբ իրենց երեխաների բարգավաճման համար, որոնց շնորհվել է Սուրբ Հոգին, ձեռնադրությամբ, կարող են գնալ իրենց գաղտնի սենյակները և խոնարհվեն Աստծո առաջ և հաղորդակցեն Նրա հետ այնպես, ինչպես չի կարող անել ոչ մի մայր երկրի վրա, եթե միայն հավատարիմ մնան իրենց յուրացրած սկզբունքներին և ապրեն համաձայն իրենց տրված արտոնությունների: Դրա շնորհիվ իրենց երեխաների սրտում ունեցած ազդեցությամբ, նրանք կառաջնորդեն իրենց երեխաներին արդարության և ճշմարտության շավիղներում, և կմեծացնեն նրանց խրատով ու Տիրոջ ուսմունքով, ճշմարտության հանդեպ սիրով, Նրա պատվիրանների հնազանդությամբ այնպես, որ չեն կարող դա անել մյուսները, որոնք զուրկ են այդ արտոնություններից, օրհնություններից և օժտումներից, որ այնքան առատորեն շնորհվել են Իսրայելի մայրերին:8

Չի կարող լինել իսկական երջանկություն, տնից դուրս և հեռու, և ամեն ջանք, որ գործադրվում է տան ազդեցությունը սրբացնելու և պահպանելու համար, վեհացնում ու վսեմացնում է նրանց, ովքեր այդ ուղղությամբ տքնում են և զոհաբերություններ են կատարում: Տղամարդիկ և կանայք հաճախ ձգտում են փոխարինել ընտանեկան կյանքը ուրիշ ինչ-որ կյանքով: Նրանք հավատացած են, որ տունը սահմանափակում է իրենց ազ՜ատությունը, որ բարձրագույն ազ՜ատությունը դա ամբողջովին կամքի թելադրանքով շարժվելու հնարավորությունն է: Առանց ծառայության չկա երջանկություն, և չկա ավելի բարձր ծառայություն, քան այն, որը տունը դարձնում է աստվածային հաստատություն, և որը զարգացնում ու պահպանում է ընտանեկան կյանքը:

… Ամենաուժեղ մանկական տպավորությունները կապված են տան հետ, իսկ ծեր տարիքի ամենաթանկագին հիշողությունները կապված են երիտասարդության և դրա երջանիկ տարիների հետ:9

Երեխաների կյանքի վաղ շրջանում տան մայրն է հիմնական կարգուկանոնը պահողը, և նրա ազդեցությունն ու կարգապահությունն է հիմնականում որոշում մեծ տարիքում եկեղեցու և պետության կառավարման մեջ բարձր պաշտոններ գրավելու իր երեխաների ունակությունը:10

Ես մեծ հույս ունեմ, որ Իսրայելի մայրերը ջերմեռանդորեն և զգուշորեն կհսկեն իրենց դուստերի և իրենց որդիների կյանքը: Եթե իմ ուժերի սահմանում լիներ, ես այնպես կանեի, որ բոլոր մայրերը լինեին ուրախ և բավարարված իրենց որդիներին և դուստրերին դաստիարակելիս, այնպես որ մարդիկ ոչ մի մեղք չէին գտնի նրանց մեջ և մեղքը զորություն չէր ունենա նրանց վրա:11

Իսկական մայրական սերը նման է Աստծո սիրուն:

Ողջ աշխարհում ոչ մի սեր չի համեմատվի իսկական մոր սիրո հետ.… Ես երբեմն մտածել եմ, թե ինչպես կարոդ է անգամ Հայրը սիրել իր զավակներին ավելի, քան իմ մայրն է սիրել իր զավակներին: Դա ինձ համար կյանք էր, ուժ էր, խրախուսանք էր. դա սեր էր, որ սեր ծնեց իմ մեջ: Ես գիտեմ, որ նա սիրում էր ինձ իր ողջ սրտով: Նա սիրում էր իր զավակներին իր ողջ հոգով: Նա տքնաջան աշխատում էր, տքնում էր և զոհաբերում էր իրեն օր ու գիշեր այն աշխարհիկ հարմարավետության և օրհնությունների համար, որ կարոդ էր տալ իր զավակներին, շնորհիվ իր գործադրած ջանքերի: Չի եղել այնպիսի զոհաբերություն՝ ժամանակի, ժամանցի կամ հաճույքի, կամ էլ հանգստանալու հնարավորության, որի համար գեթ մեկ վայրկյան նա մտածեր, եթե հարցը իր երեխաների հանդեպ պարտականության և սիրուն էր վերաբերվում:

երբ ես տասնհինգ տարեկան էի, և կանչվեցի քարոզելու ավետարանը օտար երկրում, կամ էլ սովորել ինչպես քարոզել, և ինքս սովորեի, ամենաամուր խարիսխը, որն ունեի իմ կյանքում, և որն օգնեց ինձ պահել աշխատելու մշտական ձգտումն ու ցանկությունը, խարիսխ, որն օգնեց ինձ բարձրանալ մինչև ճիշտ մակարդակը և մնալ ուղիղ ճանապարհի վրա, եղել է այն սերը, որը համոզված էի, որ նա տածել է իմ հանդեպ, նա, որն ինձ աշխարհ է բերել:

Ես փոքր տղա էի, առանց հասուն դատոդության, առանց կրթության, նետված ամենամեծ հրապուրանքների ու գայթակ-դությունների հորձանուտը, որին կարոդ էր ենթարկվել ցանկացած պատանի կամ տղամարդ, և այնուամենայնիվ երբ այդ գայթակղությունները դառնում էին ամենահրապուրիչը և ամենա-գայթակղիչը, առաջին միտքը, որ ունենում էի, սա էր՝ հիշիր մորդ սերը: Հիշիր ինչպես էր նա պայքարում քո բարօրության համար: Հիշիր քո բարիքի համար իր կյանքը զոհաբերելու նրա պատրաստակամությունը: Հիշիր, ինչ էր նա սովորեցնում քեզ մանկությանդ տարիներին … Մորս հանդեպ ունեցած այս զգացումը դարձավ պաշտպանություն, արգելափակում՝ իմ և գայթակղությունների միջև, այնպես որ ես կարողանում էի գայթաղությունից և մեղքից խույս տալ Տիրոջ և այն սիրո օգնությամբ, որը ունեի իմ հոգում նրա հանդեպ, որը գիտեի, սիրում էր ինձ ավելի, քան աշխարհում որևէ այլ մեկին, և ավելի քան որևէ այլ կենդանի էակ կարող է սիրել ինձ:

… Իսկական մայրն այն մայրն է, որն Աստվածավախ է և իր հոգում պահում է ճշմարտության հանդեպ սերը, որը երբեք չի փախչի վտանգից կամ չարից և իր երեխային թողնի դրա դեմ: Սակայն որքան բնական է կրակի կայծերի համար վերև թռչելը, որքան բնական է կյանքի շունչ փչելը, այնքան էլ բնական է այն, որ եթե իր երեխային մի վտանգ սպառնա, նա կկանգնի երեխայի ու վտանգի միջև, նա կպաշտպանի իր երեխային մինչև վերջ: Դա է երեխաների հանդեպ իսկական մոր սերը…

Ես սովորեցի բարձր գնահատել մայրական սերը: Ես հաճախ էի ասում և պիտի կրկնեմ, որ իսկական մայրական սերը նման է Աստծո սիրուն, քան որևէ այլ տեսակի սիրուն:12

Հավանաբար ամենակատարյալ իդեալը բուժելու արվեստում մայրն է, որի քնքուշ և գթառատ սերը հաստատվում է՝ հեռացնելով արժանի կամ անարժան պատժի խայթը: Ինչպե՜ս է նրա սերը բժշկում յուրքանչյուր վերք: Որքա՜ն արագ է նրա հոգածությունը կապում վերքը և սփոփում: Նրա կյանքի օրինակը իմաստություն է, որը սեր է ուսուցանում:13

Իմ և երկնքի միջև չկա ոչինչ, որը կարող է համակշռել իմ մորը պատճառած վիշտը կամ վիրավորանքը: Ինչո՞ւ: Որովհետև նա սիրել է ինձ, նա կմահանար ինձ համար կրկին ու կրկին, եթե դա հնարավոր լիներ, միայն թե պաշտպաներ ինձ: Ինչո՞ւ պետք է ես վշտացնեմ, ինչո՞ւ պետք է հիասթափեցնեմ նրան: Ինչո՞ւ պետք է բռնեմ այնպիսի ուղի, որը հակառակ է նրա կյանքին և ինձ տված նրա կյանքի ուսմունքներին, քանզի նա ուսուցանել է ինձ լինել պատվախնդիր ու առաքինի, ճշմարտացի ու ազնիվ Աստծո արքայության հանդեպ, և նա ուսուցանել է ինձ ոչ միայն ցուցումներ տալով, այլ օրինակով:14

Ես չեմ կարող արտահայտել այն ուրախությունը, որ գալիս է այն մտքից, որ տեսնելու եմ իմ հորը և իմ թանկագին մորը, որը ծնել է ինձ հալածանքի և թշվառության մեջ, որը գրկել է ինձ իր ձեռքերով և եղել է համբերատար, զուսպ, քնքուշ և անկեղծ իմ անօգնական պահերին: Նրան տեսնելու միտքը միայն, ո՞վ կարող է արտահայտել այդ ուրախությունը:15

Աստված օրհնի Սիոնի մայրերին:

Աստված օրհնի Սիոնի մայրերին, և Իսրայելի որդիներին ու դուստրերին, և հեռու պահի մեր զավակներին աշխարհի ճանապարհներից, զանցանքներից և գայթակղություններից, որը կմոլորեցնի նրանց: Թող որ Աստծո զորությունը լինի բոլոր հավատարիմ ընտանիքների հետ:16

Ես նայում եմ Իսրայելի այս մայրերին, ովքեր օժտվել են Սուրբ Հոգու պարգևով, ովքեր կրկին ծնվել են, … Իսրայելի դուստրերը ծնվել են ջրից և Հոգուց, և օժտվել են Սուրբ Հոգու պարգևով՝ ձեռնադրվելով նրանց կողմից, ովքեր իշխանություն ունեն շնորհելու այդ զորությունը և այդ ընծան Սիոնի դուստրերին, ինչպեսև Սիոնի որդիներին: Ես հավատում եմ, որ ամեն մայր իրավունք ունի… իմանալու, թե ինչ անի իր ընտանիքում և իր ազդեցության ոլորտում՝ առաջնորդելու և ուղղություն տալու իր զավակներին. և այդ մայրը և յուրաքանչյուր մայր, որն ունի այդ ոգին, ունի հայտնության, ոգեշնչման, գիտության պարգևը, որը մարգարեության ոգին է, խորաթափանցության ոգին, որը պարգև է Աստծուց նրանց, որպեսզի կառավարեն իրենց ընտանիքի գործերը և առաջնորդեն իրենց զավակներին արդարության և ճշմարտության ուղիներով:17

Ես սրտանց օրհնում եմ ձեզ, մայրեր և քույրեր, իմ ողջ սրտով, ողջ զորությամբ և իրավունքով, որ ունեմ քահանայության մեջ, որն ըստ Աստծո Որդու կարգի է … Ես քահանայության մեջ իրավունք և իշխանություն ունեմ օրհնելու Իսրայելին, և օրհնելու նրանց, ովքեր հատկապես հավատարիմ են, և ես իմ սրտում զգում եմ, որ պետք է ասեմ՝ ես օրհնում եմ ձեզ:18

Ուսումնական առաջարկություններ

  • Ի՞նչն է տպավորություն գործել ձեր վրա Նախագահ Սմիթի մոր նկարագրության մեջ: Մայրական արդարակեցության ինչպիսի՞ հատկանիշներ եք տեսնում այն մայրերի մեջ, որոնց դուք ճանաչում եք:

  • Ինչո՞ւ է «ընտանիքում երջանկության և պետության բարգավաճման հիմքում» ընկած մայրությունը: Որո՞նք են տղամարդ կանց և կանանց «սուրբ պատավորությունները՝ «ինչ վերաբերում է մայրությանը»:

  • Ինչպե՞ս է հավերժական ընտանիքների մասին մեր հասկացողությունը ազդում մեր արարքների և մայրերի ու մայրության հանդեպ մեր վերաբերմունքի վրա:

  • Ինչպե՞ս կարող է մայրն ազդել իր երեխաների մտքի ու սրտի վրա, ինչ վերաբերում է արդարակեցությանը: Ինչպե՞ս եք օրհնվել Սիոնի մոր ազդեցությամբ:

  • Ինչպիսի՞ դժվարությունների են հանդիպում ծնողներն այսօր իրենց երեխաներին «ճշմարտության հանդեպ սիրով, [Աստծո] պատվիրանների հնազանդությամբ» դաստիարակելիս: Ինչպե՞ս կարող են ծնողները հաղթահարել այդ դժվարությունները:

  • Նախագահ Սմիթի խոսքերով ինչպիսի՞ հոգևոր օրհնությունների են արժանի մայրերը, որոնք ստացել են Սուրբ Հոգու պարգևը: Ինչպե՞ս կարող են մայրերն օգտագործել այդ պարգևները, որպեսզի օգնեն իրենց զավակներին քայլել արդարության շավիղներում:

  • Ինչպե՞ս կարող է մոր սերն ու ուսուցումները դառնալ «պաշտպանություն, արգելափակում [մեր] և գայթակղության մեջ»:

Հղումներ

  1. Deseret News: Semi-Weekly, 5 Jan. 1892, 3; paragraphing added.

  2. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 452.

  3. Deseret News: Semi-Weekly, 5 Jan. 1892, 3.

  4. Gospel Doctrine, 5th ed. (1939), 494.

  5. Gospel Doctrine, 288.

  6. “General Conference of the Relief Society,” Relief Society Magazine, June 1917, 316.

  7. Deseret News: Semi-Weekly, 5 Jan. 1892, 3.

  8. In Conference Report, Apr. 1912, 7.

  9. Gospel Doctrine, 300–301.

  10. Gospel Doctrine, 290.

  11. “General Conference of the Relief Society,” 316–17.

  12. Gospel Doctrine, 314–15.

  13. Gospel Doctrine, 264.

  14. Gospel Doctrine, 463.

  15. Gospel Doctrine, 429.

  16. In Conference Report, Apr. 1907, 118.

  17. Address at the home of A. W. McCune, 14 Nov. 1913, Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints.

  18. “General Conference of the Relief Society,” 320.

Mary Fielding Smith

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է իր մոր Մերի Ֆիլդինգ Սմիթի մասին. «Մայրս եղել է Սուրբ, … Աստծո կին, մաքուր և հավատարիմ» (Deseret News: Semi-Weekly, 5 Jan. 1892, 3):