Գլուխ 28
Դաժանության անօրեն ճանապարհը
Մենք երբեք չպետք է դաժան լինենք ուրիշների հանդեպ, այլ պետք է կարեկցանք ցուցաբերենք ու նրբանկատ լինենք բոլորի՝ հատկապես ընտանիքի անդամների հանդեպ։
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը զգայուն և հեզաբարո մարդ էր, որը ցավում էր ամեն տեսակի բռնության համար։ Նա հասկանում էր, որ բռնությունը բռնություն է առաջ բերում, և նրա անձնական կյանքը կարեկցանքի և համբերության, ջերմության և հասկացողության ազնիվ դրսևորում էր։
Սի առիթով Նախագահ Սմիթը ասել է. «Այսօր մեր ժողովին ես ականատեսը եղա մի աննշան միջադեպի, որը տեղի ունեցավ դահլիճի շարքերում։ Մի փոքր երեխա նստել էր իր մայրիկի կողքի աթոռին։ Սեկը մոտեցավ, հանեց երեխային իր տեղից և զբաղեցրեց այդ տեղը, թողնելով երեխային կանգնած։ Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես ցանկանում եմ ասել ձեզ, որ այդ արարքը խոցեց իմ սիրտը։ Ես ոչ մի դեպքում … չէի վշտացնի երեխային Տիրոջ տանը, չլինի թե նրա մեջ տպավորվի, որ աղոթքի տունը նողկալի վայր է, և գերադասի՝ ավելի լավ է չգալ այնտեղ, քան գալ և վիրավորվել»։1
Նախագահ Սմիթը հաճախ է խորհուրդ տվել իր եղբայրներին և քույրերին՝ միմյանց վերաբերվել մեծ բարությամբ։ Բռնությունը կամ ուրիշ անձին նվաստացնող վարքն իր համար աներևակայելի էր։ Նա գտնում էր, որ ամուսիններն ու կանայք պետք է միմյանց վերաբերվեն մեծ հարգանքով և օրինակով ուսուցանեն իրենց երեխաներին՝ հարզել ընտանիքի անդամներին և բոլոր մարդկանց։
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Մենք պետք է միմյանց վերաբերվենք մեծ հարգանքով և քաղաքավարությամբ։
Եկեք հաղթենք ինքներս մեզ և ապա գնանք և որքանով որ կարող ենք հաղթենք բոլոր չարին, որ տեսնում ենք մեր շուրջը։ Եվ մենք դա կանենք առանց բռնություն գործադրելու, առանց տղամարդկանց կամ կանանց ազատ կամքի իրավունքը խախտելու։ Մենք կանենք դա համոզումով, երկայնամտությամբ, համբերությամբ, ներողամտությամբ ու անկեղծ սիրով, որով մենք կշահենք սրտեր, համակրանք և մարդկանց զավակների հոգիներ կբերենք դեպի ճշմարտությունը, ինչպես Աստված է հայտնել մեզ։2
[Աստված] մեզ ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ, և այստեղ մենք տղամարդ ու կին ենք, ծնողներ ու երեխաներ։ Եվ մենք պետք է ավելի ու ավելի նմանվենք նրան, ավելի նմանվենք նրան սիրով, գթասրտությամբ, ներողամտությամբ, համբերությամբ, երկայնամտությամբ և զսպվածությամբ, մաքուր մտքով ու գործով, բանականությամբ և ամեն առումով, որպեսզի արժանի լինենք համբարձվելու նրա ներկայություն։3
Ծնողները … պետք է սիրեն ու հարգեն միմյանց, և միշտ վերաբերվեն միմյանց պատշաճ հարգանքով և բարյացակամորեն։ Ամուսինը պետք է իր կնոջը վերաբերվի ծայրաստիճան քաղաքավարությամբ ու հարգանքով։ Ամուսինը երբեք չպետք է վիրավորի նրան, արհամարանքով չխոսի նրա մասին, այլ պետք է միշտ երեխաների ներկայությամբ մեծ հարգանքով վարվի նրա հետ տանը։ … Կինն իր հերթին պետք է մեծագույն հարգանքով ու քաղաքավարությամբ վերաբերվի իր ամուսնուն։ Նրան ուղղված խոսքերը չպետք է խիստ ու կտրուկ, և հեգնական լինեն։ Նա չպետք է արհամարական կամ զրպարտիչ խոսքեր թույլ տա նրա հասցեին, չպետք է անընդհատ խոսի նրա վրա։ Նա չպետք է ամուսնուն զայրացնի կամ նրա համար տանը գտնվելը տհաճ դարձնի։ Կինը պետք է ուրախություն լինի իր ամուսնու համար, և նա պետք է ապրի ու տանը իրեն այնպես պահի, որպեսզի իր ամուսնու համար տունը ամենաուրախ, ամենաօրհնված վայրը լինի երկրի վրա։ Այսպիսին պետք է լինեն ամուսինն ու կինը, հայրը և մայրը, այդ սուրբ վայրի՝ տան սրբազան պատերի ներսում։
Այդ ժամանակ ծնողների համար հեշտ կլինի իրենց զավակների սրտերը ներարկել ոչ միայն սեր հոր և մոր հանդեպ, ոչ միայն հարգանք ու քաղաքավարություն իրենց ծնողների հանդեպ, այլ սեր, քաղաքավարություն և հարգանք տանը՝ երեխաների միջև։ Փոքր եղբայրները պետք է հարգեն իրենց փոքր քույրերին։ Փոքր եղբայրները պետք է հարգեն միմյանց։ Փոքր աղջիկները պետք է հարգեն միմյանց, և աղջիկներն ու տղաները պետք է հարգեն միմյանց ու միմյանց հանդեպ տածեն այնպիսի սեր ու հարգանք, որը պետք է տիրի տանը երեխաների մեջ։ Այդ ժամանակ … ճիշտ դաստիարակության հիմքը կդրվի տանը երեխայի սրտում ու մտքում։4
Ամուսինները պետք է նրբանկատորեն վերաբերվեն իրենց կանանց։
Մտածեք, թե ինչ է նշանակում կրել իշխանության բանալիներ, որոնք եթե գործադրվեն իմաստությամբ ու արդարությամբ, պետք է հարգեն Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին։ Դուք պատվո՞ւմ եք այս Քահանայությունը։ … Դուք, որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու երեց, անպատվո՞ւմ եք ձեր կնոջը կամ երեխաներին։ Դուք կլքե՞ք ձեր երեխաների մորը, ձեր ծոցի կնոջը, որը Աստծո նվերն է ձեզ, և որը կյանքից ավելի թանկ է։ Քանզի առանց կնոջ, մարդը կատարյալ չէ, ոչ էլ կինն է առանց մարդի կատարյալ Տերումը։5
Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես է տղամարդը անբարյացակամորեն վերաբերվում որևէ կնոջ, առավել ևս իր ծոցի կնոջը և իր զավակների մորը, և ես ասում եմ, որ կան մարդիկ, որոնք շատ կոպիտ են և արժանի չեն մարդ կոչվելու։6
Երբ ես մտածում եմ մեր մայրերի, մեր զավակների մայրերի մասին, և տեսնում եմ, որ Ավետարանի ոգեշնչման ներքո նրանք ապրում են առաքինի, մաքուր, պատվախնդիր կյանքով, հավատարիմ մնալով իրենց ամուսիններին, իրենց երեխաներին, Ավետարանի համոզմունքներին, օ՜, որքան է իմ հոգին լցվում անեղծ սիրով նրանց հանդեպ, որքան ազնվազարմ են և աստվածատուր, որքան ընտիր են, ցանկալի ու անփոխարինելի նրանք Աստծո նպատակներն իրականացնելու և նրա հրամանագրերը կատարելու գործում։ Իմ եղբայրնե՛ր, կարո՞ղ եք արդյոք վատ վերաբերվել ձեր կանանց, ձեր զավակների մայրերին։ Կարո՞ղ եք նրանց վերաբերվել սիրով ու բարությամբ։ Կարո՞ղ եք փորձել նրանց կյանքը հնարավորինս հարմարավետ ու երջանիկ դարձնել, թեթևացնել նրանց բեռը ձեր կարողության լավագույն չափով, տանը նրանց և ձեր զավակների կյանքը հաճելի դարձնել։ Ինչպե՞ս կարող եք դա անել։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը մեծ հոգատարություն ցուցաբերել իր երեխաների մոր, ինչպես նաև իր երեխաների հանդեպ։ Եթե մենք ունենք Աստծո Հոգին, չենք կարող այլ կերպ վարվել։ Դա միայն կլինի այն ժամանակ, երբ տղամարդիկ հեռանան ճշմարիտ հոգուց, երբ ընկրկեն իրենց պարտականություններից, անտեսեն կամ վիրավորեն որևէ հոգու, որը հանձնված է իրենց խնամքին։ Նրանք պարտավոր են պատվել իրենց կանանց ու երեխաներին։7
Մտավոր աշխատանքով զբաղվող տղամարդիկ, բիզնեսմենները, ձեռներեցները, տղամարդիկ, որոնք մշտապես զբաղված են աշխարհիկ աշխատանքով, և ստիպված են իրենց ողջ էներգիան ու միտքը նվիրել իրենց աշխատանքին ու պարտականություններին, հնարավոր է չկարողանան վայելել իրենց ընտանիքների հետ շփվելու ուրախությունն այնքան, որքան կցանկանային, սակայն եթե ունենան Տիրոջ Հոգին իրենց հետ իրենց աշխարհիկ պարտականությունները կատարելիս, նրանք երբեք չեն անտեսի իրենց զավակների մայրերին, ոչ էլ իրենց զավակներին։8
Հայրե՛ր և մայրե՛ր, մի հեռացրեք ձեր երեխաներին ձեզանից։
Օ՜, իմ եղբայրե՛ր, հավատարիմ եղեք ձեր ընտանիքներին, հավատարիմ եղեք ձեր կանանց և զավակներին։ Սովորեցրեք նրանց կյանքի ուղին։ Թույլ մի տվեք նրանց հեռանալ ձեզանից այնքան, որ մոռանան ձեր մասին կամ պատվի, մաքրության և ճշմարտության որևէ սկզբունքի մասին … Եթե դուք ձեր տղաներին սեղմեք ձեր սրտին, գրկեք նրանց, եթե այնպես անեք, որ նրանք զգան, որ սիրում եք իրենց, որ դուք նրանց ծնողներն եք, իսկ նրանք ձեր զավակները, պահեք նրանց ձեզ մոտ, ապա նրանք ձեզանից հեռու չեն գնա և չեն կատարի որևէ լուրջ մեղք։ Բայց դա տեղի է ունենում, երբ նրանց հեռացնում եք տնից, զրկում եք ձեր սիրուց, դուրս եք գցում դեպի գիշերվա խավարը, դեպի անբարոյական կամ այլասերված հասարակությունը։ Դա տեղի է ունենում, երբ նրանք ձանձրացնում են ձեզ, կամ դուք հոգնած տանը նրանց անմեղ աղմուկից ու շատախոսելուց, ասում եք. «Գնա մեկ ուրիշ տեղ»։ Ձեր երեխաների հետ նման վերաբերմունքն է, որ նրանց հեռացնում է ձեզանից։9
Մեր երեխաները մեր նման են։ Մեզ չէին կարող հարկադրելով դրդել որևէ բան անել, մեզ չեն կարող այժմ հարկադրել։ Մենք նման ենք աշխարհում ապրող մի քանի հայտնի կենդանիների։ Դուք կարող եք սիրաշահել նրանց, ղեկավարել նրանց՝ նրանց դեմ պահելով հրապուրիչ որևէ բան և բարյացակամորեն խոսելով նրանց հետ, սակայն չեք կարող ստիպել ինչ-որ բան անել, նրանք հարկադրված ոչինչ չեն անի։ Մենք հարկադրված ոչինչ չենք անի։ Տղամարդիկ սովորություն չունեն հարկադրված որևէ բան անել, ուղղակի նրանք այդպես են ստեղծվել։ …
Դուք չեք կարող ձեր տղաներին, կամ աղջիկներին ստիպելով ներս մտցնել դրախտ։ Դուք կարող եք ստիպելով նրանց գցել դժոխք, օգտագործելով խիստ միջոցներ նրանց լավը դարձնելու համար, երբ դուք ինքներդ այդքան լավը չեք, որքան պետք է լինեք։ Տղամարդը, որը կբարկանա իր տղայի վրա և կփորձի ուղղել նրան իր զայրույթի մեջ, ամենամեծ սխալը կգործի, նա ավելի շատ է խղճահարության և մեղադրանքի արժանի, քան երեխան, որը սխալ է գործել։ Դուք կարող եք երեխային ուղղել միայն սիրով, բարությամբ, անկեղծ սիրով, համոզելով և բացատրելով։10
Հայրե՛ր, եթե դուք ցանկանում եք ձեր երեխաներին սովորեցնել ավետարանի սկզբունքները, եթե ցանկանում եք, որ նրանք սիրեն ճշմարտությունն ու հասկանան այն, եթե ցանականում եք, որ նրանք հնազանդ լինեն ձեզ և միասնական լինեն ձեզ հետ, սիրեք նրանց և ապացուցեք նրանց, որ դուք սիրում եք նրանց ձեր յուրաքանչյուր խոսքով կամ գործով։ Ձեր իսկ օգտի համար, հանուն սիրո, որը պետք է գոյություն ունենա ձեր և ձեր տղաների միջև, որքան էլ կամակոր որ նրանք լինեն, կամ որքան էլ կամակոր լինի նրանցից մեկը կամ մյուսը, երբ խոսում եք կամ զրուցում եք նրանց հետ, մի զայրացեք նրանց վրա, մի կոպտեք նրանց մեղադրող ոգով։ Նրանց հետ բարյացակամորեն խոսեք, հանգստացրեք նրանց և անհրաժեշտության դեպքում լաց եղեք նրանց հետ, և եթե հնարավոր է, թող որ նրանք արտասվեն ձեզ հետ։ Փափկացրեք նրանց սիրտը, թող որ նրանք քնքշություն զգան ձեր հանդեպ։ Մի օգտագործեք մտրակ և բռնություն մի կիրառեք, այլ … փորձեք ողջամտորեն, համոզումով և անկեղծ սիրով մոտենալ նրանց։11
Թող որ հայրերն Իսրայելում ապրեն այնպես, ինչպես պետք է ապրեն, իրենց կանանց վերաբերվեն այնպես, ինչպես պետք է վերաբերվեն, իրենց տունը իրենց կարողության չափով հարմարավետ դարձնեն, իրենց կողակիցների բեռը հնարավորինս թեթևացնեն, լավ օրինակ հանդիսանան իրենց զավակների համար, սովորեցնեն նրանց հավաքվել միասին աղոթքով, առավոտյան և երեկոյան, և երբ նստեն ճաշելու, ընդունեն Աստծո ողորմածությունը, որն իրենց հաց է տվել ուտելու և հագուստ է տվել հագնելու, և ընդունեն Աստծո ձեռքը բոլոր բաներում։12
Ուսումնական առաջարկություններ
-
Ի՞նչ է նշանակում «հաղթենք ինքներս մեզ»։ Ինչպե՞ս կարող ենք մեր երեխաների և մյուսների «սրտերը շահել» և բերել դեպի ճշմարտությունը։
-
Ինչպե՞ս կարող են ամուսիններն ու կանայք վերաբերվել միմյանց «ծայրահեղ քաղաքավարությամբ» և «մեծագույն հարգանքով»։ Ի՞նչ օգուտ կա դրանից։ Երբ ծնողները միմյանց հարգանքով ու քաղաքավարությամբ են վերաբերվում, ինչպե՞ս է նրանց վարքը ազդում իրենց երեխաների վարքի վրա։
-
Ինչպե՞ս կարող ենք լավագույն ձևով ազդել ուրիշների վրա, որպեսզի նրանք արդարակյաց կյանքով ապրեն։ (Տես ՎևՈւ 121.41–44:) Ինչպիսի՞ վարքն է հակասում Տիրոջ այս խորհրդին։
-
Ինչպե՞ս ենք մենք երբեմն հեռու վանում մեր երեխաներին մեզանից։ Ի՞նչ կարող է պատահել մեզ և մեր երեխաներին, եթե հեռու վանենք նրանց։
-
Ինչո՞ւ է ծնողը, որը դաստիարակում է երեխային բարկանալով, ավելի մեծ մեղք գործում, քան երեխան։ Ի՞նչ կարող է անել ծնողը, երբ զայրանում է երեխայի վրա։
-
Ինչպե՞ս էր Փրկիչը վերաբերվում փոքր երեխաներին։ (Տես Մատթեոս ԺԹ.13–15; 3 Նեփի 17.11–24:) Ի՞նչի մասին Նա զգուշացրեց նրանց, ովքեր դաժանորեն կվերաբերվեն փոքր երեխաներին։ (Տես Մատթեոս ԺԸ. 1–6.)
-
Ինչպե՞ս կարող ենք մեր երեխաներին մեզ մոտ և ավետարանի սկզբունքներին մոտ պահել։ Ինչպե՞ս են օրհնվում նրանք, ովքեր իրենց երեխաներին «իրենց սրտին մոտ են» պահում։