Գլուխ 27
Սեր աշխատանքն է` հոգիներ փրկել
Մեր ամենակարևոր աշխատանքն է՝ տքնել ապրող և մահացած հոգիների փրկության համար:
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Իր կյանքի ընթացքում, Ջոզեֆ Ֆ. Սմիթը աշխատել է՝ ծառայելով Աստծո արքայությունում, «միշտ մտահոգվելով Տիրոջ գործը առաջ տանելու մասին»:1 Հատուկ համաժողովի ժամանակ, հաստատվելով որպես Եկեղեցու Նախագահ, նա հորդորեց Սրբերին. «Սեր պարտականությունն է եռանդով տրվել այս աշխատանքին, այն առաջ տանելու վճռականությամբ ու սրտի փափագով, Տիրոջ օգնությամբ և Նրա Հոգու ոգեշնչմամբ, ինչպես որ դա արվել է նախկինում»:2
Ամբողջ աշխարհում բազմաթիվ ավելացող ծխերի և ճյուղերի Սրբերին նա խրախուսեց իրենց հնարավորության սահմաններում ծառայել և օրհնել մյուսներին: Մինչ նա նախագահում էր Անգլիայի միսիայում, Եկեղեցու անդամ Վիլիամ Ֆաուլերը Շեֆիլդից, ներկայացրեց, թե ինչ էր ինքն արել, որպեսզի առաջ տաներ Աստծո արքայության գործը: Եղբայր Ֆաուլերը, որը Եկեղեցուն միանալուց հետո մեծ փորձությունների ու դժվարությունների միջով էր անցել, մի օրհներգ էր գրել՝ որպես ավետարանում իր հավատքի արտահայտություն և երախտագիտություն այն ամենի համար, ինչ նա ստացել էր: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ներկա էր գտնվում այն ժողովի ժամանակ, երբ այդ օրհներգն առաջին անգամ կատարվեց: Օրհներգը սկսվեց այն խոսքերով, որոնք քաջ ծանոթ են ամբողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերին. «Փառք քեզ Տեր, մարգարեի համար» (Հիմներ և մանկական երգեր, էջ 36):
Ջոզեֆ Ֆ. Սմիթը գնահատում էր Տիրոջ աշխատանքում ունեցած յուրաքանչյուր հավատարիմ Սրբի ներդրումը և ցանկանում էր իր ողջ կյանքը նվիրել բոլոր մարդկանց ծառայությանը, լինեին նրանք կենդանի, թե մահացած: Նա սիրում էր աշխատել տաճարում, որտեղ ծառայել էր որպես տաճարային արձանագրող: Նա ղեկավարել էր տաճարային աշխատանքը էնդովմենտ Հաուսում, իսկ ավելի ուշ դարձել էր Սոլթ Լեյք Տաճարի նախագահը: 1894թ. Յուտայի Տոհմաբանական ընկերությունը նրա ղեկավարության շնորհիվ մեծ ծաղկում է ապրել: Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքը բոլոր մարդկանց բարօրությանն ու փրկությանը նվիրված առաքելություն էր, առաքելություն, որը նա պատվիրել է Սրբերին. «Չկա աշխարհում ոչինչ այնքան մեծ ու այնքան փառահեղ, որքան ապրողների փրկության և մահացածների փրկագնման համար աշխատելը»:3
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Մենք այստեղ երկրի վրա ենք գտնվում, որպեսզի Աստծո գործը կատարենք:
Նա, որ ուղարկեց իր Միածին Որդուն աշխարհ, որպեսզի կատարի Իր առաքելությունը, որը Նա արեց, նաև ուղարկեց ամեն մի հոգու, որը լսում է ինձ, և իսկապես աշխարհում ապրող յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, որպեսզի առաքելություն կատարի, իսկ այդ առաքելությունը չի կարող անհոգությամբ կամ անտարբերությամբ կամ էլ տգիտությամբ կատարվել: Մենք պետք է իմանանք մեր պարտականությունները, իմանանք այն պահանջները, որոնք Տերն ակնկալում է մեզանից և հասկանանք այն պատասխանատվությունները, որոնք նա դրել է մեզ վրա: Մենք պետք է իմանանք պարտականությունը, որ ունենք Աստծո և միմյանց հանդեպ, ինչպես նաև Սիոնի գործի հանդեպ, որը վերականգնվել է երկրի վրա վերջին օրերին:4
Եկեք հիշենք, որ մենք ներգրավված ենք Աստծո գործում, և երբ ասում եմ Աստծո գործ, ի նկատի ունեմ, որ ներգրավված ենք այն գործում, որը Ամենազորը հաստատել է երկրի վրա մեր անհատական փրկության համար: Յուրաքանչյուր մարդ պետք է աշխատի իր բարիքի և որքան հնարավոր է ուրիշների բարիքի համար: Կյանքի գիտության մեջ չկա այնպիսի գաղափար, որ մարդը աշխատում է բացառապես միայն իր համար: Նախատեսված չի եղել, որ մենք պետք է միայնակ լինենք ժամանակի և հավերժության մեջ: Յուրաքանչյուր մարդ հավատքի ընտանիքի մի անդամ է, և յուրաքանչյուր անդամ պետք է զգա իր մասը այն պարտականության, որը տարածվում է բոլորի վրա: Յուրաքանչյուր անհատ պետք է ջանասիրաբար կատարի իր պարտականությունը: Անելով դա, և մաքուր ու անբիծ պահելով իրեն աշխարհից, նա աջակցում է ուրիշներին մաքուր ու անբիծ պահել իրենց:5
[Քրիստոսի ավետարանը] կենդանի, ամենօրյա, ամենժամյա կրոն է: Այն պահանջում է, որ մենք հենց հիմա, այս ժամին, այս շաբաթ, այս ամիս ու այս տարի, և այսպես շարունակ տարեցտարի, ապրենք մեր կրոնով, որը Հիսուս Քրիստոսի կրոնն է՝ արդարակեցության, ճշմարտության, ողորմածության, սիրո, ներողամտության, բարության, միասնության, խաղաղության երկրի վրա և ողջ աշխարհում, և մարդկանց հանդեպ բարի կամքի կրոն: Սա է մեր առաքելությունը:6
Մենք ունենք փառավոր ճակատագիր: Մենք ներգրավված ենք փառավոր գործում: Այն արժե, որ գրավի մեր ողջ ուշադրությունը, մեր կյանքը և արժե այն ամենը, ինչ Տերը տվել է մեգ, և տասն անգամ ավելին: Իրոք, այն չի կարելի համեմատել ոչ մի բանի հետ, այն ամեն ինչ է, այն անզուգական է: Դա այն ամենն է, ինչ կա և կլինի: Ավետարանը փրկություն է, և առանց դրա ոչինչ գին չունի:7
Մենք յուրաքանչյուրս պարտավոր ենք անել այն ամենը, ինչ կարող Անք մեր փրկությունը ձեռք բերելու համար:
Եկեք մեր փրկությունը իրականացնենք ահով ու դողով Հոր առաջ, և հավատարիմ լինենք մինչև վերջ: Հիշեք, որ դուք զինվորագրվել եք այս աշխատանքին ժամանակի և հավերժության համար: Չկա դրանից խույս տալու, դրանում թերանալու հնարավորություն, իհարկե միայն մեղքով, որից հետո գալիս է գանցանքի համար պատիժը: Սակայն եթե դուք ակնկալում եք վեհացում ստանալ, եթե դուք սպասում եք հայրերին և մայրերին, եղբայրներին և քույրերին, հարազատներին և ընկերներին, եթե դուք ակնկալում եք ունենալ փառք, բանականություն և անվերջ կյանք, դուք պետք է ձեռք բերեք այդ ամենը Աստծո աշխատանքում, քանզի դրա սահմաններից դուրս չեք կարող ձեռք բերել դրանք ոչ մի այլ տեղում: Ուստի թող որ ձեր ողջ կապվածությունը և հետաքրքրությունը կենտրոնանա այս գործի վրա: Թող որ ձեր ողջ սերը ուղղված լինի միայն այս գործին, և միայն դրան: Թող աշխարհը գնա, ուր ուզում է:8
Հիսուս Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է՝ փրկելու համար, և այն բացարձակ անհրաժեշտ է Քրիստոսի Եկեղեցու յուրաքանչյուր մարդու համար լինել արդարակյաց, պահել Աստծո օրենքներն ու պատվիրան ները, որոնք նա տվել է, որպեսզի կարողանան օգտվել Աստծո զորությունից այս կյանքում փրկություն ստանալու համար:9
Մենք հավատում ենք, որ այս ղարի մարդիկ պետք է ապրեն, գործեն և կապված լինեն Հայր Աստծո և Որդու հետ, որպեսզի ճանաչեն Նրանց, որովհետև Նրանց ճանաչելը հավերժական կյանք է: Մենք հավատում ենք, որ որպեսզի ճանաչենք Նրանց և կապված լինենք Նրանց հետ, անհրաժեշտ է այս դարում ապրել այնպես, ինչպես ապրել են Սրբերը հին ժամանակներում, որպեսզի կարողանանք վայելել նույն օրհնությունները, ինչ և իրենք և սովորենք Նրա մասին ամեն օր, տող առ տող, ցուցում առ ցուցում, մի փոքր այստեղից, մի փոքր այնտեղից, մինչև որ գանք Հոր գիտելիքին և ինքներս ճանաչենք Նրան: Անհնարին է, որպեսզի ես իմանամ ձեր փոխարեն, կամ որևէ մարդ իմանա իմ փոխարեն: Աստծո Հոգին ձեզ չի հայտնի ավետարանը ինձ համար, կամ Հոր մասին վկայություն չի բերի ձեզ՝ ինձ համար: Ես չեմ կարող փրկել ձեզ, դուք էլ չեք կարող փրկել ինձ: Այս առումով ոչ ոք չի կարող փրկիչ լինել որևէ մեկի համար: Բայց և այնպես, մարդը, որն ունի Հոգու վկայությունն իր սրտում և ունի գիտելիք ավետարանի առաջին սկզբունքների մասին, կարող է հայտարարել դրանք ուրիշին, այդպիսով մյուս հոգին կարող է հավաստիանալ ճշմարտության մեջ և այդ մարդը ինքը ընդունի դրանք: Սակայն ավետարանի հանդեպ իր հնազանդությամբ և իր իսկ արդար գործերի շնորհիվ է նա փրկվում և ոչ թե այն մարդու, որը վկայություն է բերում իրեն: Միայն այս ճանապարհով է մարդը փրկվում:10
Դուք ոչ միայն պետք է հավատաք, այլև պետք է հնազանդվեք և անեք այն, ինչ [Աստված] է պատվիրում: Դուք ոչ միայն պետք է դա անեք, այլ պետք է Աստծուն նվիրեք ձեր սիրտը, սերը, ամբողջ հոգին ու ազատ կամքը: Դուք պետք է հրաժարվեք ձեր կամքից հանուն Աստծո կամքի, և պետք է անեք այն ամենը, ինչ Նա է պահանջում ձեզանից, եթե ցանկանում եք փրկվել և վեհացում ստանալ Նրա ներկայության մեջ:11
Մենք պետք է տքնենք փրկվելու համար:
Օ՜ Աստված, թող որ չկորցնեմ ինքս ինձ: Ես չեմ կարող կորցնել իմ հարազատներին, որոնց Աստված տվել է ինձ, և որոնց համար ես պատասխանատու եմ Տիրոջ առաջ, և որոնք կախված են իմ առաջնորդությունից, ցուցումներից և ճիշտ ազդեցությունից: Հայր, թույլ մի տուր, որ կորցնեմ հետաքրքրությունն իմ հանդեպ՝ փորձելով փրկել ուրիշներին: Գթությունը սկսվում է տնից: Հավիտենական կյանքը պետք է սկսվի տնից: Ես շատ վատ կզգամ ինձ, եթե շուտով գիտակցեմ, որ իմ տունը անտեսելու պատճառով, մինչ փորձել եմ փրկել ուրիշներին, ես կորցրել եմ ինքս ինձ: Ես դա չեմ ուզում: Տեր, օգնիր ինձ փրկել ինքս ինձ, որքանով որ մեկը կարող է օգնել մյուսին: Ես գիտակցում եմ, որ չեմ կարող փրկել որևէ մեկին, սակայն կարող եմ սովորեցնել նրանց ինչպես փրկվել: Ես կարող եմ օրինակ ծառայել իմ երեխաներին, թե ինչպես կարող են նրանք փրկվել, և իմ պարտականությունն է առաջինը դա անել: Այդ առումով ես պարտական եմ նրանց ավելի, քան որևէ մեկին այս աշխարհում: Ապա, երբ վերջացնեմ այն աշխատանքը, որը պետք է կատարեմ իմ ընտանիքում, թույլ տուր որքան կարող եմ հեռու տարածել իմ բարիք գործելու զորությունը:12
Այս աշխարհում մեր առաքելությունն է՝ բարիք գործել, անօրինությունը գցել մեր ոտքերի տակ, բարձրացնել արդարակեցությունը, մաքրությունը և սրբությունը՝ մարդկանց հոգիներում, և մյուս բոլոր բաներից առավել մեր երեխաների մտքում սերմանել սերն Աստծո և նրա խոսքի հանդեպ, որը պետք է դառնա նրանց համար լույսի, ուժի, հավատքի ու զորության աղբյուր, առաջնորդելով նրանց մանկությունից դեպի խոր ծերություն, և դարձնելով նրանց անսասան հավատացյալներ Տիրոջ խոսքում, վերականգնված ավետարանում և Քահանայության մեջ և Սիոնը հաստատելիս, որն այլևս չի կործանվի կամ չի տրվի ուրիշ մարդկանց: Եթե կա ինչ-որ բան, որը ես ամենաշատն եմ ցանկանում այս աշխարհում, դա այն է, որ իմ երեխաները արմատներ գցեն այս գիտելիքի ու հավատքի մեջ, որպեսզի երբեք չշեղվեն դրանից:13
Հոգին, որը փրկվում է այս աշխարհում այնքան թանկարժեք է Աստծո աչքում, որքան այն հոգին, որը փրկվում է տանը: Բայց մենք աշխատանք ունենք կատարելու տանը, մեր տան դռներից ներս, և մենք չենք կատարի այն, եքե անտեսենք այն աշխատանքը, որն անհրաժեշտ է կատարել մեր սեփական տանը, հետո միայն կարող ենք գնալ աշխարհ, կատարելու այն, ինչն ավելի անհրաժեշտ չէ: Եկեք կատարենք մեր պարտականությունն ամենուր:14
Մենք պետք է աշխատենք ապրողների և մահացածների փրկության համար:
Եկեք աջակցենք Քրիստոսին, Նրա ժողովրդին, Նրա արդար գործին ու փրկագնմանը: Եկեք աջակցենք մեկս մյուսին այն ամենում, ինչը ճիշտ է, և բարյացակամորեն հորդորենք միմյանց սխալ քայլերի համար, որպեսզի լինենք միմյանց համար ընկերներ և փրկիչներ Սիոն սարի վրա, և որպեսզի կարողանանք օգնել թույլերին և ուժեղացնել նրանց, քաջալերենք կասկածողներին և լույս պարգևենք նրանց հասկացողությանն այնքան, որքան հնարավոր է, որպեսզի լինենք գործիքներ Աստծո ձեռքում՝ լինելու փրկիչներ մարդկանց մեջ: Դա չի նշանակում, որ մենք մարդկանց փրկելու զորություն ունենք: Մենք դա չունենք, սակայն մենք զորություն ունենք ցույց տալու նրանց, թե ինչպես իրենք կարող են փրկություն ստանալ Աստծո օրենքներին հնազանդվելու միջոցով: Մենք կարող ենք ցույց տալ նրանց ինչ ուղղությամբ քայլեն, որպեսզի փրկվեն, քանի որ մենք իրավունք ունենք դա անելու, մենք գիտելիք ու հասկացողություն ունենք, ինչպես անենք դա, և մենք արտոնված ենք ուսուցանել դա … օրինակով և ցուցումով մեր ընկերների շրջապատում, ուր էլ որ լինենք այս աշխարհում:15
Մարդկանց փրկության մեջ է կայանում մեր առաքելությունը: Մենք աշխատում ենք … մարդկանց բերել Հիսուս Քրիստոսի ավետարանի իմացությանը, ապաշխարությանը, հնազանդությանը՝ Աստծո օրենքի պահանջներին: Մենք ձգտում ենք փրկել մարդկանց իրենց սխալներից, համոզել նրանց հեռանալ չարից և սովորել բարիք գործել:16
Սեր առաքելությունն է՝ փրկել, պաշտպանել չարից, վեհացում պարգևել մարդկանց, լույս ու ճշմարտություն բերել աշխարհ, համոզել երկրի մարդկանց շիտակ քայլել Աստծո առաջ և պատվել Նրան իրենց կյանքում:17
Սեր հոգու մեծության չափը …կարելի է որոշել … սփոփելու և մխիթարելու, ուրիշներին օգնելու մեր ունակությամբ, ոչ թե կենաց պայքարում ինքներս մեզ օգնելու և ուրիշներին ներքև գցելու մեր ունակութամբ:18
Մենք միշտ պետք է նպատակ ունենանք օգնելու ուրիշներին հաղթանակելու, ոչ թե նրանց հաղթելու: Սեր ձգտումը հավերժական կյանքն է, մեր նպատակը՝ մարդկանց բարձրացնելը, ոչ թե նրանց ցածրացնելը:19
Սեր գործը աշխարհը փրկելն է, մարդկանց փրկելը, նրանց Աստծո օրենքների ներդաշնակությանը, արդարակեցության, արդարության և ճշմարտության սկզբունքներին բերելը, որպեսզի նրանք կարողանան փրկվել մեր Աստծո արքայությունում, և ի վերջո, ավետարանի արարողություններին հնազանդվելով դառնան Աստծո ժառանգներ և Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակիցներ: Դա է մեր առաքելությունը:20
Մենք չենք ավարտի մեր աշխատանքը, մինչև որ չփրկենք մեզ, այնուհետև մինչև չփրկենք բոլոր նրանց, ովքեր կախված են մեզանից, քանի որ մենք պետք է դառնանք փրկիչներ Սիոն սարի վրա, ինչպես և Քրիստոսը: Մենք կանչված ենք այս առաքելությանը: Մահացածները կատարյալ չեն առանց մեզ, ոչ էլ մենք ենք կատարյալ առանց նրանց: Մենք առաքելություն ունենք կատարելու նրանց համար և նրանց անունից: Մենք որոշակի աշխատանք ունենք անելու, որպեսզի ազատենք նրանց, ովքեր իրենց անգիտության և անբարենպաստ պայմանների պատճառով, որոնց մեջ հայտնվել են այստեղ լինելու ժամանակ, պատրաստ չեն հավերժական կյանքին: Մենք պետք է դուռ բացենք նրանց համար կատարելով արարողություններ, որոնք նրանք չեն կարող կատարել, և որոնք կարևոր են, որպեսզի նրանք «բանտից» ազատվեն և ապրեն հոգով՝ ըստ Աստծո, և դատվեն մարմնով՝ ըստ մարդկանց:21
Չպետք է անտեսվի մեր մահացածների համար աշխատանքը, որը Մարգարե Ջոզեֆը դրել է մեզ վրա ոչ թե սովորական հրամանով, այլ հրահանգելով մեզ, որ պետք է հոգ տանենք մեր հարազատների և նախնիների համար, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու: Մենք պետք է օգտագործենք ավետարանային այն սրբազան և զորավոր արարողությունները, որոնք որպես էական սկզբունքներ հայտնությամբ տրվել են նրանց երջանկության, փրկության և փրկագնման համար, ովքեր ապրել են այս աշխարհում, երբ չէին կարող սովորել ավետարանը և մահացել են առանց այդ մասին գիտելիք ունենալու, և այժմ սպասում են մեզ, իրենց զավակներին, որոնք ապրում են մի ժամանակահատվածում, երբ այդ արարողությունները կարելի է կատարել, իրականացնել մի աշխատանք, որն անհրաժեշտ է իրենց բանտից ազատելու համար: Նրանց համար գործադրվող մեր ջանքերի շնորհիվ նրանց գերության շղթաները կընկնեն և նրանց շրջապատող խավարը կանհետանա, որպեսզի լույսը ճառագի նրանց վրա, և նրանք հոգևոր աշխարհում լսեն այն աշխատանքի Սասին, որը կատարվել է նրանց համար իրենց զավակների կողմից այստեղ, և հրճվեն ձեզ հետ այդ պարտականությունները կատարելու համար:22
Երբեք ժամանակ չի եղել, երբեք չի գա ժամանակը, երբ նրանք, ովքեր Քահանայություն են կրում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, կարողանան ասել իրենց համար, որ իրենք բավականին գործ են արել: Քանի դեռ կյանքը շարունակվում է, և քանի դեռ մենք ի վիճակի ենք բարիք գործել, աշխատել Սիոնի կառուցման համար, և ի օգուտ մարդկային ընտանիքի, մենք պետք է պատրաստակամորեն, մեծ ցանկությամբ ենթարկվենք այն պահանջներին, որոնք տրվել են մեզ մեր պարտականությունները կատարելու համար, լինեն դրանք մեծ, թե փոքր:23
Ուսումնական առաջարկություններ
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ յուրաքանչյուր մարդ աշխարհ է ուղարկվել «որպեսզի առաքելություն կատարի»: Ինչո՞ւ է կարևոր մեզ համար, մեր առաքելությունը կատարել «աշխատելով բացառապես» միայն մեզ համար:
-
Ինչպե՞ս կարող ենք Աստծո աշխատանքը մեր աշխատանքը դարձնել: Ինչո՞ւ Տիրոջ աշխատանքը արժե, որ գրավի «մեր ողջ ուշադրությունը»: Ինչպե՞ս պետք է մեր ընտրությունները արտացոլեն Տիրոջ աշխատանքի հանդեպ մեր նվիրվածությունը:
-
Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի «փրկվենք և վեհացում ստանանք [Աստծո] ներկայության մեջ»: Ի՞նչ է նշանակում ձեզ համար «Աստծուն նվիրել ձեր սիրտը, սերը, ամբողջ հոգին ու ազատ կամքը»: Սեր ողջ ջանքերը ներդնելուց հետո, ինչպե՞ս ենք ստանում փրկություն (տես նաև 2 Նեփի 25.23):
-
Ի՞նչ պետք է մենք ձգտենք սերմանել մեր ընտանիքի անդամների մեջ «մյուս բոլոր բաներից առավել»:
-
Ինչպե՞ս կարող ենք ձգտել փրկել մեզ և միևնույն ժամանակ կատարել մեր մյուս ծառայությունների պարտականությունները: Ինչպե՞ս կարող է Եկեղեցում և այլուր ուրիշներին ցուցաբերած մեր ծառայությունը օրհնություն լինել մեր ընտանիքի համար:
-
Ինչպե՞ս կարող ենք ձգտել «մարդկանց վեհացմանը»: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին՝ հավատարիմ լինել Աստծո օրենքներին:
-
Ի՞նչ կարող ենք անել «գերության շղթաները» հանելու նրանցից, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու: Ինչպիսի՞ զգացումներ են առաջանում ձեզ մոտ այն գիտելիքից, որ մարդիկ, որոնց դուք օգնում եք, «հրճվում են ձեզ հետ այդ պարտականությունները անելու համար»:
-
Ինչո՞ւ է «մեր հոգու մեծության չափը» որոշվում «մյուսներին օգնելու ունակությամբ»: Ինչո՞ւ եք կարծում, որ դա ճիշտ է: Ինչպե՞ս և երբ եք զոհաբերություններ կատարել ի օգուտ ուրիշների: Ինչպե՞ս եք ձեզ զգացել այդ ժամանակ: