Նախագահների ուսմունքները
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ծառայությունը


Ջոզեֆ Ֆ. Սմիթի ծառայությունը

Ջոզեֆ Ֆ. Սմիթը Եկեղեցու վեցերորդ Նախագահն էր և Մարգարե Ջոզեֆ Սմիթ անունը կրող վերջին Նախագահը։ «Իմ մանկությունն անցել է Աստծո ժողովրդի հետ դեգերումների մեջ, տառապելով և նրանց հետ ցնծալով։ Իմ ողջ կյանքը անցել է այս մարդկանց հետ»,- ասել է նա։1 Նա լրջորեն ձգտում էր ճանաչել Հայր Աստծուն և Նրա Արդուն՝ Հիսուս Քրիստոսին, և ամբողջ հոգով նվիրված ծառայել նրանց։ Օրհնված լինելով ավետարանը հիմնովին հասկանալու մեջ, նա կարողացավ առաջնորդել իր ժողովրդին հավերժական ճշմարտությունների սկզբունքներով և 20–րդ դարի սկզբներին կայուն դարձնել Եկեղեցին հակառակորդների հարվածների դեմ։ Նա ցանկանում էր լինել «խաղաղարար, արդարակեցություն քարոզող»,2 և նա եռանդուն կերպով ուսուցանում էր հնազանդություն, իր փորձառությամբ վկայելով, որ «բոլոր նրանք, ովքեր կհնազանդվեն Հոգու հուշումներին … կստանան ավելի պարզ, ավելի ծավալուն և ավելի ուղղակի և ամփոփ գիտելիք Աստծո ճշմարտությունների մասին, քան որևէ այլ մեկը»։3

Հավատքով դաստիարակված մանկություն

Մերի Ֆիլդինգի և Հայրում Սմիթի առաջնեկը՝ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ծնվել է 1838թ. նոյեմբերի 13–ին Ֆար Վեստում, Քալդվել Գավառում, Միսսուրի, հալածանքների և աղքատության ժամանակաշրջանում։ Ծնունդից երկու շաբաթ առաջ նրա հայրը բռնվեց ամբոխի կողմից և անարդար ձևով բանտ գցվեց։ Երկարուձիգ չորս ամիսների ընթացքում Հայրում Սմիթը, նրա եղբայր Մարգարե Ջոզեֆ Սմիթը և այլոք զրկանքներ կրեցին Լիբերթի բանտում։ Մերին զգում էր, որ իր ամուսնուն դաժանորեն հեռացրել էին իրենից «այն ժամանակ, երբ ես … նման ընկերոջ բարի հոգածության և ուշադրության կարիքն ունեի, որի փոխարեն հանկարծակի և անսպասելիոիեն իմ ուսերին էր ընկել մեծ ընտանիքի հոգսը»։ Լինելով Եկեղեցու նորադարձ Կանադայից, նա ամուսնացել էր Հայրում Սմիթի հետ՝ նրա առաջին կնոջ Ջերշուի մահից հետո, և նա հոգ էր տանում Սմիթի հինգ զավակների համար, երբ «իմ թանկագին փոքրիկ Ջոզեֆն էր ավելացել նրանց»։4

Երբ Սրբերին քշեցին Միսսուրիից 1838–1839թթ. ձմռանը, Ջոզեֆը գրկի երեխա էր: Նրա հայրը դեռևս բանտում էր, իսկ մայրը ծանր հիվանդ էր, և «ստիպված էր տեղափոխվել ավելի քան 320 կմ, հիմնականում անկողնում պառկած»:5 Մերիի քույրը, Մերսի Ֆիլդինգ Թոմսոնը, խնամում էր նրան և իր նորածին դստեր հետ հոգ էր տանում Ջոզեֆի համար: Սրբերը ապաստան գտան Իլինոյզում, և փոքրիկ Ջոզեֆն իր առաջին ութ տարիների մեծ մասն անցկացրեց Նավուում, այն քաղաքում, որտեղ էլ Միսիսիպի գետի ափին Սրբերը հիմնավորվեցին: Այնտեղ էր, որ Սմիթ ընտանիքի շրջանակներում, Սրբերի համայնքում, նա մեծացավ Հիսուս Քրիստոսի ավետարանի գիտելիքով: «Ինձ սովորեցրել էին հավատալ Հիսուս Քրիստոսի առաքելության աստվածայնությանը»,- հետագայում հիշում է նա: «Ես սովորել էի այդ մասին իմ հորից, Մարգարե Ջոզեֆ Սմիթից՝ իմ մոր միջոցով … և իմ մանկության տարիներին և այս աշխարհում իմ կյանքի բոլոր տարիների ընթացքում ես կառչել եմ այդ համոզմունքից»:6

Ջոզեֆի հայրը՝ Հայրումը օգնել էր Մարգարե Ջոզեֆին Եկեղեցու կազմավորումից հետո առաջ տանել Վերականգնման գործը, և անգամ ավելի շուտ, երբ Ջոզեֆը թարգմանում էր Մորմոնի Գիրքը: Մարգարեն ամբողջությամբ ապավինել էր իր ավագ եղբորը Հայրումին, հատկապես Նավուում, որտեղ Հայրումը հայտնությամբ կանչվեց որպես Եկեղեցու Հայրապետ և Նախագահի Օգնական: Մարգարեն ասել է, որ Հայրումն ուներ «գառի հեզությունը և Հոբի ազնվությունը, այսինքն՝ Քրիստոսի հեզությունն ու համեստությունը»:7

Իր հոր նման, Ջոզեֆը մեծ սեր էր տածում Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ և հավատարիմ էր նրան: Ավելի ուշ նա հաճախ էր կիսվում իր թանկարժեք մանկական հուշերով իր հորեղբոր մասին և անընդհատ վկայում էր նրա՝ որպես Վերականգնման Մարգարեի կոչման մասին. «Օ՜, նա լի էր ուրախությամբ. նա լի էր խնդությամբ. նա լի էր սիրով… Եվ նա խաղում էր երեխաների հետ և պարզապես զվարճանում, անմեղ խաղեր էր խաղում մեծահասակների հետ, միևնույն ժամանակ նա հաղորդակցվում էր Հոր և Որդու հետ, խոսում էր հրեշտակների հետ, և նրանք այցելում էին նրան, օրհնություններ, պարգևներ ու զորության բանալիներ էին շնորհվում նրան»:8

Ջոզեֆ Ֆ. Սմիթը դեռ վեց տարեկան չկար, երբ նրա հորեղբայր Ջոզեֆը և իր հայրը, Հայրումը, տվեցին իրենց կյանքը Աստծո թագավորության համար: Նրանք սպանվեցին 1844թ. հունիսի 27–ին խաժամուժի կողմից: Նավուն միշտ նրա մեջ արթնացնում էր «անցյալի սուրբ հիշողությունները, ավելի սրբացած, և միևնույն ժամանակ Թանկագին ու զարհուրելի, այն Սրբազան վայրով, որտեղ հանգչում է իմ Հոր աճյունը և Սոսկալի Տեսարաններով, որոնք այն ժամանակ (և իմ հիշողությամբ օրվա պես Մաքուր) բերեցին խավար և Ահաբեկում ազնիվ աշխարհի վրա և 10 հազար Սրտեր լցվեցին վշտով և ցավով»:9

Հայրունի մահից հետո, Մերին և նրա քույրը, Մերսին, որը նույնպես այրի էր, աշխատում էին միասին, որպեսզի հոգ տանեին մեծ ընտանիքի համար և պատրաստվում էին միանալ Արևմուտք գնացող Սրբերին: Ջոզեֆ Ֆ. Սմիթը հիշում է, որ իրենց պատրաստությունները հանկարծակի դադարեցվեցին 1846թ. վերջին, երբ սպառնացող ամբոխը ստիպեց նրանց անցնել «բաց լաստանավով Միսիսիպի գետով դեպի Այովա, որտեղ վրաններ էինք խփել ծառերի տակ և լսում էինք քաղաքի ռմբակոծումը: Մենք թողել էինք մեր հարմարավետ տունը իր ողջ կահկարասիով, մեր բոլոր ունեցվածքով, հույս չունենալով, որ երբևէ կրկին կտեսնենք այն»:10 Նրա մայրը անընդհատ հավաստիացնում էր իր զավակներին. «Տերը մի դուռ կբացի»,11 և նրա համոզվածությունը սնուցում էր իրենց հավատը: «Մենք հեռու չէինք, երբ լսեցինք գետի մյուս ափին հրաձգություններ», հիշում է Նախագահ Սմիթը, «սակայն ես պարզապես իմ մտքում որոշակիորեն զգում էի, որքան որոշակի կարող է զգալ երեխան, որ ամեն ինչ լավ է, որ Տիրոջ ձեռքը մեզ վրա է, ինչպես այսօր եմ զգում»:12

Երբ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ճամփորդեց դեպի արևմուտք իր ընտանիքի հետ, նա տեսավ, թե ինչպես էր իր մայրը հավատքով հաղթահարում դժվարությունը դժվարության ետևից: Երբ նրա ղեկավարն անբարյացակամորեն պնդում էր, որ այրին բեռ կլինի ողջ խմբի համար, նա ասաց, որ կկատարի իր բաժինը, հոգ կտանի իր համար և անգամ ավելի շուտ կհասնի հովիտ, քան նա: Եվ ի վերջո, նա կատարեց իր ասածը: Որպես ընտանիքի անասնապահ, Ջոզեֆը լավ գիտակցում էր ընտանիքի թանկարժեք անասունների կարևորությունը, այնպես որ նա երբեք չէր մոռանում, թե ինչպես էր իր մայրը ջերմեռանդ աղոթում մեկ լուծ եզների համար: Ավելի ուշ նա հիշում է, որ մայրը աղոթեց լծված եզների համար, որոնք «պառկել էին ասես թունավորված լինեին», որպեսզի ոտքի ելնեին և շարժվեին առաջ, և «ի զարմանս ականատեսների», եզները ոտքի ելան և առաջ շարժվեցին»:13

1848թ. սեպտեմբերի 23–ին Ջոզեֆը ընտանիքի մի զույգ լծված եզներին քշելով հասցրեց Սոլթ Լեյքի Հովիտ: Նա ինը տարեկան էր: Սմիթները բնակվեցին Սոլթ Լեյք Սիթիի հարավում ընկած հողերում՝ Միլքրիքում, և այնտեղ պատանի Ձոզեֆը տքնաջան աշխատեց, որպես «սայլապան, անասնապահ, հողագործ, ոռոգող, գերանդիով կամ մանգաղով հնձվոր, փայտ տեղափոխող, կալսող, քամհարող … [և] ավագ բանվոր»:14 Ընտանիքը ապրում էր մի փոքրիկ հյուղակում, սակայն Նախագահ Սմիթը հետագայում այսպես է մեկնաբանում. «Մենք հազարավոր ուրիշներից ավելի վատ չէինք ապրում, և ոչ այնքան վատ, ինչպես շատերը»:15 Նա սովորեց տքնաջան աշխատել և կատարել իր պարտականությունները, ապրել առանց ճոխությունների, գովաբանել Աստծուն և վճարել տասանորդը այն ամենից, ինչ ընտանիքն աճեցնում էր:

Ջեզեֆ Ֆ. Սմիթը միշտ գնահատում էր իր մոր աշխատանքը և զոհաբերությունը, նրա անզուգական սերը և հավատքը: Նա իրեն ամայացած էր զգում, երբ իր մայրը երկու ամիս տևած հիվանդությունից հետո 51 տարեկան հասակում մահացավ: «Իմ մոր մահից 18 ամիս անց, 1852թ. սեպտեմբերի 21-ից մինչև 1854թ. ապրիլը դժվարին ժամանակներ էին ինձ համար», հետագայում գրում է նա իր մանկության ընկերոջը: «Ես ասես գիսաստղ կամ հրեղեն ասուպ լինեի, առանց ձգողական կամ գրավիտացիոն ուժի, որ հավասարակշության մեջ պահեր ինձ կամ չափավոր սահմանների մեջ դներ ինձ»: 13 տարեկանում լինելով «հայրազուրկ և մայրազուրկ» նա հիշում էր, որ «ամենևին էլ առանց ընկերների չէր մնացել»:16 Նրա կողմից «միշտ սիրելի և հիշվող մորաքույր Մերսի Ռ. Թոմսոնը»,17 շարունակում էր հոգ տանել նրա մասին, նա երբեք չմոռացավ իր հանդեպ դրսևորած Բրիգամ Յանգի, Հեբեր Չ. Քիմբալի և իր հոր հորեղբոր որդի Ջորջ Ա. Սմիթի հոգատարությունը: «Այդ մարդկանց,- ասում էր Ջոզեֆ Ֆ. Սմիթը,- «ես սովորեցի սիրել, ինչպես սիրում էի իմ հորը, քանի որ նրանք ազնիվ և ճշմարտությունը սիրող մարդիկ էին»:18

Հավայիում ծառայելու կանչը

Երբ 1854թ. ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ Ջոզեֆը կանչվում է միանալու մեկնող միսիոներների խմբին, նա գործադրեց մանկությունից ի վեր կուտակած իր հավատքը և «ուրախ արձագանքեց» այդ կանչին: Նա ավելի ուշ երախտագիտությամբ մտորում էր. «Սենդվիչ Այլենդում անցկացրած միսիայի իմ չորս տարիները վերականգնեցին իմ հավասարակշռությունը, և արմատավորեցին այն օրենքներն ու սահմանները, որոնք ուղղորդեցին իմ հետագա կյանքը»:19

Երեց Զոզեֆ Ֆ. Սմիթը Սենդվիչ Այլանդի (Հավայի) Հոնոլուլու ժամանեց 1854թ. սեպտեմբերի 27–ին, իր 16–ամյակից մոտ վեց շաբաթ առաջ: Նշանակվելով Մաուի կղզի, նա շուտով միայնակ գնաց Կուլա, որպեսզի ապրի մարդկանց մեջ և սովորի նրանց լեզուն և կուլտուրան: Պատանի երեցը «լրջորեն փնտրում էր լեզուների պարգևը», հիշում է նա, «և այս պարգևի շնորհիվ ու այդ կղզիներ ոտք դնելուց հետո հարյուր օրվա ընթացքում սովորելու արդյունքում, ես կարողանում էի խոսել մարդկանց հետ իրենց լեզվով այնպես, ինչպես ես այժմ խոսում եմ ձեզ հետ իմ մայրենի լեզվով»:20 Այդ լեզվով արտասովոր սահունությամբ խոսելու շնորհիվ նա անձնապես ծառայեց Հավայան ժողովրդին:

Չնայած երիտասարդ տարիքին, Երեց Սմիթը նշանակվեց նախագահելու Մաոուի կղզում, ապա Հավայան կղզիների Հիլոում, իսկ ավելի ուշ՝ Մոլոկայ կղզում: Մոլոկայում, երբ նա վարակվեց սոսկալի ջերմով և ծանր հիվանդ էր երեք ամիս, մի թանկագին քույր՝ Մա Մահուհին, իր որդու պես հոգատար խնամեց նրան: Նրանք երբեք չմոռացան միմյանց, և նրանք ողջագուրվում էին խորապես հուզվելով, երբ էլ որ հանդիպում էին հետագա տարիներին: «Իմ հանդեպ Հավայիի շատ բնիկների կողմից ցուցաբերված բարությունը»21 մի օրհնյալ հիշողություն էր նրա համար:

Երեց Զոզեֆ Ֆ. Սմիթը Հավային թողեց 1857թ. հոկտեմբերին և շատ պարտականություններ ստանձնեց, որոնք Նախագահ Բրիգամ Յանգը տալիս էր իրեն: Նա միսիայի գնաց Անգլիա (1860–1863) և երկրորդ միսիան ծառայեց Հավայիում (1864): Սոլթ Լեյք Սիթի վերադառնալուց հետո 1864թ. նա աշխատանքի անցավ Եկեղեցու Պատմական Գրասենյակում, աշխատելով Տասներկուսի Քվորումից Երեց Ջորջ Ա. Սմիթի ղեկավարության ներքո:

Ծառայությունը Տասներկուսի Քվորումում և Առաջին Նախագահությունում

Այնուհետև 1866թ. Նախագահ Յանգի գլխավորությամբ 28–ամյա Զոզեֆ Ֆ. Սմիթը կարգվեց Առաքյալ և կանչվեց որպես Առաջին Նախագահության Խորհրդական: Նա հարգանքով է վերաբերվել Նախագահ Յանգին՝ որպես մի մարդու, որը «բարձրացվել է և աջակցվել Ամենազոր Աստծո զորությամբ, շարունակելու Մարգարե Ջոզեֆի առաքելությունը և կատարելու այն գործը, որի հիմքերը նա դրել էր իր կյանքի ընթացքում»:22 Ջոզեֆ Ֆ. Սմիթը իր ողջ հոգով փափագում էր օգնել առաջ տանելու այդ «մեծ և փառահեղ աշխատանքը»:23 Նա ուսուցանել է. «Ավետարանն ընդունելուց հետո գնացեք և կատարեք ձեր ողջ պարտականությունը, ոչ թե կես-կես, կամ մասնակի, այլ ձեր ամբողջ պարտականությունը»:24 Սա է միակ ճանապարհը առաջ տանելու «Սիոնի շահերն ու երկրի վրա նրա գործի հաստատումը»:25 Այլ պատասխանատվություններից բացի, որպես Տասներկուսի Քվորումի անդամ, նա երկու ժամկետ ծառայել է որպես Եվրոպական Միսիայի նախագահ (1874–1875; 1877):

Թեև Ջոզեֆ Ֆ. Սմիթը մի քանի տարի ընդամենը դպրոց հաճախեց, նա մեծ բառապաշար ձեռք բերեց և սովորեց խոսել զորությամբ ու համոզումով: 1866թ. հունիսի 24–ին նա խոսեց Սոլթ Լեյքի Թաբերնաքլում և ինչպես Տասներկուսի Քվորումից Երեց Վիլֆորդ Վուդրուֆն է գրել, «խոսեց կեսօրին 1 ժամ ու 15 րոպե, և Աստծո զորությունը նրա վրա էր, և նա արտացոլում էր նույն Հոգին, որն իր Հորեղբոր Ջոզեֆ Սմիթի և իր Հոր՝ Հայրում Սմիթի վրա էր»:26 Երեց Ջոզեֆ Ֆ. Սմիթը հանրաճանաչ դարձավ իր քարոզների առատությամբ ու զորությամբ: Նա ցանկանում էր ուսուցանել Սուրբ Հոգով, «որպեսզի հասկանային ինձ լսողները»:27 «Այնքան կարևոր չէ անսխալ լեզուն, որքան խոսողին ուղեկցող հոգին, որը կյանք ու լույս է արթնացնում հոգու մեջ»,- սովորեցնում էր նա:28 «Ես միշտ ձգտել եմ, որ իմ ունկնդիրները զգան, որ ես և իմ գործընկերները խաղաղարարներ ենք և սիրում ենք խաղաղությունն ու բարի կամքը, որ մեր առաքելությունը փրկելն է և ոչ թե կործանելը, կառուցելը և ոչ թե՝ տապալելը»,- մի անգամ նա գրել է իր միսիոներ որդուն:29

Նախագահ Բրիգամ Յանգի մահից հետո, 1877թ.–ից մինչև 1901թ., երբ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ, նա շարունակ ձգտել է կյանք և լույս պարգևել, և խաղաղություն ու բարի կամք հաստատել Սրբերի հոգիներում: Այդ 24 տարիների ընթացքում, Զոն Թեյլորը, Վիլֆորդ Վուդրուֆը և Լորենզո Սնոուն ծառայեցին որպես Եկեղեցու Նախագահներ, իսկ Ջոզեֆ Ֆ. Սմիթը կանչվեց որպես Խորհրդական յուրաքանչյուր հաջորդող Առաջին Նախագահությունում: Դա մի ժամանակ էր, երբ Վերջին Օրերի Սրբերի համոզմունքներն ու գործերն ամենուրեք ճիշտ չէին ընկալվում, և 1880–ականներին ընդդիմադիրները օրինական դաժան պատերազմներ էին մղում Եկեղեցու և նրա անդամների դեմ: «Նրանք չեն ուզում, որ մենք առանձնանաք և տարբերվենք աշխարհից, լինի դա կրոնական, թե այլ տեսակետից: Նրանք ցանկանում են, որ նույնանանք և խառնվենք մնացած աշխարհին, նմանվենք նրանց, դրանով իսկ խափանելով Աստծո նպատակները», ֊բացատրում էր Նախագահ Սմիթը:30

Այնուամենայնիվ, Նախագահ Սմիթը աղերսում էր Եկեղեցու անդամներին՝ սիրել և ներել իրենց թշնամիներին: «Երբ մենք մոռանում ենք մեր կոչման նպատակը և շեղվում մեր պարտականության ճանապարհից, վիրավորելով նրան, ով վիրավորել է մեզ, չարին չարով պատասխանելով, հալածելով նրան, որովհետև մենք կարող էինք հալածվել, մենք մոռանում ենք Տիրոջ հրամանները և Նրա պատվիրանները պահելու համար Աստծո հետ կապած ուխտերը»,– ուսուցանում էր նա:31 Նա հիշեցնում էր հուսահատված Սրբերին, որ Աստված հավաստել է. «Եկեղեցու ճակատագիրը առաջ կգնա և վեր ուղղված կլինի, մինչև որ վերջին օրերի այս մեծ գործին նվիրված Աստծո նպատակները կիրականանան»:32

Ջոզեֆ Ֆ. Սմիթը շատ մոտ էր նրանց, ում հետ ծառայում էր: «Երբ իմ եղբայրները և քույրերը, որոնց ես սիրում եմ, վստահության և սիրո խոսքեր են ասում ինձ, դրանք անցնում են ուղիղ իմ սրտով»,-ասել է նա:33 Իր մտերիմներից նա ամենաշատը գնահատում էր իր սիրելի ընտանիքի հետ ունեցած իր կապերը: Նրա համար ամուսին և հայր լինելն ամենամեծ կոչումն էր: Նա սիրում էր լինել տանը, ուսուցանել իր զավակներին, պատմել պատմություններ, երգել, աղոթել և ծիծաղել նրանց հետ: Երբ հանձնարարությունների բերումով բացակայում էր տնից, նա շատ էր կարոտում իր սիրելիներին: Գտնվելով Հավայիում, 1885թ. ապրիլի 1–ին նա գրել է իր օրագրում. «Ուժեղ արևելյան քամի է փչում, որն ավելի ցուրտ կլիմայում խստաշունչ է և ծակող: Արդյոք այն մե՞ղմ, թե՞ անգթորեն է փչում իմ սիրելիների վրա: Նրանք տա՞ք են, թե՞ մրսում են … Սովա՞ծ են, թե՞ կուշտ: Գտնվում են ընկերների, թե՞ թշնամիների շրջապատում, անհանգիստ են, թե՞ խաղաղ են: Խաղաղություն լինի միշտ»:34 Նրա որդին՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հիշում էր այն հիշարժան ժամանակները, երբ անցկացնում էր իր հոր կողքին՝ «քննարկելով ավետարանի սկզբունքները և ստանալով ուղղություն, որը միայն նա կարող էր տալ: Այս ձևով իմ գիտելիքի հիմքը դրվեց ճշմարտության վրա, այնպես որ ես ևս կարող եմ ասել. գիտեմ, որ իմ Քավիչն ապրում է և, որ Ջոզեֆ Սմիթը կա, եղել է և միշտ կլինի կենդանի Աստծո մարգարեն»:35

Նա մշտապես հոգում էր իր ընտանիքի նյութական և հոգևոր կարիքները, և միշտ զգացնել էր տալիս իր ներկայությունը՝ լիներ տանը, թե դրսում: Իր գրառումներում, նամակներում և բանաստեղծություններում, նա արտահայտում էր իր սիրելիների հանդեպունեցած իր մշտական կապվածությունը: «Իմ Թանկագին Ընկեր»,- գրել է նա իր կնոջը՝ նրա 39–ամյակի առթիվ, «ես ավելի շատ եմ մտածում քո մասին, ավելի բարձր եմ քեզ գնահատում, դու ավելի մոտ ես ինձ, և ես ավելի շատ եմ սիրում քեզ այսօր, քան … քսան տարի առաջ: Ամեն մի ժամը, շաբաթը, ամիսը և տարին ամրացնում է մեր միության կապը և յուրաքանչյուր զավակը ցեմենտում է այն հավերժական կնիքով»:36

Նախագահ Սմիթը մեծ սեր էր տածում տաճարի և դրա արարողությունների հանդեպ, արարողություններ, որոնք միավորում էին ընտանիքները: «Ովքեր, բացի Վերջին Օրերի Սրբերից կմտածեն այն մասին, թե գերեզմանի այն կողմում մենք կշարունակենք ընտանեկան կազմակերպությունը»:37 1853թ. ապրիլի 6–ին 14 տարեկան հասակում, նա վկա էր Սոլթ Լեյքի Տաճարի անկյունա-քարը դնելու արարողությանը, իսկ 1892թ. ապրիլի 6–ին 53 տարեկան հասակում նա ասաց տաճարի վերջին քարը դնելու աղոթքը:38 Հաջորդ տարին, 1893թ. ապրիլի 6–ին Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը նվիրագործեց այդ հրաշակերտ կառույցը, Յուտայում թվով չորրորդ տաճարը: Ելույթ ունենալով նվիրագործման ծառայություն ների ժամանակ Նախագահ Սմիթը հայտարարեց. «Սա վեցերորդ տաճարն է [ներառյալ Կիրթլենդի և Նավուի Տաճարները], սակայն սա վերջը չէ»:39 Որպես Եկեղեցու Նախագահ, նա պետք է նվիրագործեր Կարդսթոնում, Կանադա, տաճարի հողատարածքը (27 հուլիսի 1913թ.) և Լայե տաճարի հողատարածքը, Հավայի (1 հունիսի 1915թ.):

Ծառայությունը Որպես Եկեղեցու Նախագահ

1901թ. հոկտեմբերի 17–ին Նախագահ Լորենզո Սնոուի մահից մեկ շաբաթ անց Տասներկու Առաքյալների Քվորումը կարգեց և ձեռնադրեց Ջոզեֆ Ֆ. Սմիթին որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վեցերորդ Նախագահ: Նա 17 տարի պետք է ծառայեր որպես Նախագահ՝ 1901–1918թթ.: Առաջին անգամ նա որպես Եկեղեցու Նախագահ դիմեց Սրբերին՝ հայտարարելով. «Սեր առանձնաշնորհն է՝ ավելի մոտ ապրել Տիրոջը, քան երբևէ, եթե կամենում ենք, որպեսզի կարողանանք վայելել Նրա Հոգու զեղումները ավելի շատ, քան երբևէ վայելել ենք, և որպեսզի մենք կարողանանք առաջ գնալ ավելի սրընթաց, ճշմարտության մասին մեր գիտելիքն ավելացնենք ավելի արագ, և ավելի հիմնավոր կերպով հաստատվենք հավատքի մեջ: Թեև, այս ամենը կախված կլինի մարդկանց հավատքի աճից»:40 Ինքն անձամբ այցելելով Սրբերին, գործադրելով իր ջանքերը՝ ամրապնդելու ընկերակցումը և ուսուցանելու տեղական ծխերում, նրա անձնական անխոնջ քարոզները «հավերժական ճշմարտության սկզբունքների» վերաբերյալ, այդ ամենը նպատակ էր հետապնդում բարձրացնելու «արդարակեցությունը, ազնվությունը և սրբությունը մարդկանց սրտերում»:41 Նա գիտեր, որ միայն արդարակյաց, ազնիվ և սուրբ մարդը կարող է օգնել Փրկչին՝ առաջ տանելու «երկրի սրբագործումը և մարդկային ընտանիքի փրկությունը»:42

Նախագահ Սմիթի ղեկավարության ընթացքում Եկեղեցու անդամության թիվը գրեթե կրկնապատկվեց, 1901թ. 278,645–ից հասնելով մինչև 495, 962՝ 1918թ.: Թեև անդամների մեծ մասը դեռևս ապրում էր Միացյալ Նահանգների արևմուտքում, Նախագահ Սմիթը մեծ կապվածություն էր զգում շատ ազգերի անդամների հետ: Նա շրջագայեց Եվրոպայում 1906թ., և կրկին վերադարձավ այնտեղ 1910թ., ինչպես նաև այցելեց Կանադայի և Հավայան կղզիների Սրբերին: Նա և Առաջին Նախագահության իր Խորհրդականները խորհուրդ տվեցին անդամներին լինել «հավատարիմ և նվիրված իրենց կառավարություններին, և լինել լավ քաղաքացիներ»,43 և «մնան իրենց հայրենի երկրում և կազմակերպեն մշտական բնույթ կրող հավաքներ»:44 Եկեղեցու անդամներն այլևս չէին խրախուսվում տեղափոխվել Յուտա՝ միանալու Սրբերին:

Սրբերի առաջին սերունդը հավաքվեց Սիոնում, աշխարհագրական ձևով առանձնանալով մնացած աշխարհից, որ հնարավոր լիներ կռել մի միասնություն և հոգևոր ուժ: Նախագահ Սմիթը հաջորդ սերունդների համար հատկապես նշել է աշխարհում խաղաղ ապրելու կարևորությունը՝ պահպանելով միասնության և հոգևոր ուժի ժառանգությունը, որը հնարավոր է դառնում քահանայության կարգի և արարողությունների միջոցով:

Նախագահ Սմիթը շատ է խոսել և գրել քահանայության անզուգական զորության մասին և ջանացել է օգնել բոլոր անդամներին հասկանալ դրա նշանակությունը: Երբ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ, այդ ժամանակ ժողովներ անցկացնելու ժամանակները, դասերը և քահանայության քվորումների արդյունավետությունը տարբեր էր ծխերում: Սակայն Նախագահ Սմիթը կանխազգացել էր այն օրը, «երբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում Քահանայության ամեն մի խորհուրդ կհասկանա իր պարտականությունը, կստանձնի իր պատասխանատվությունը, կփառավորի իր կոչումը և կունենա իր տեղը Եկեղեցում»:45 1908թ. ապրիլին տեղի ունեցած ընդհանուր համաժողովի ժամանակ Նախագահ Սմիթը հայտարարեց, որ նոր ջանքեր են գործադրվում՝ «ի օգուտ և ի առաջխաղացում նրանց, ովքեր համագործակցում են Քահանայության տարբեր քվորումների հետ»:46

Ահարոնյան Քահանայության քվորումները հատկապես մտահոգում էին նրան: «Մենք պետք է հետևենք մեր տղաներին, ովքեր կարգվել են սարկավագներ, ուսուցիչներ և Քահանաներ Եկեղեցում», խորհուրդ էր տվել նա:47 Հաջորդ տարիներին եպիսկոպոսները կարևոր հանձնարարություններ էին տվել երիտասարդ քահանայություն կրողներին, որոնցից շատերը այժմ գործում են օրինակելի ձևով: Թե՛ Ահարոնյան Քահանայության, և թե՛ Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները կանոնավոր ձևով ամրապնդվեցին շաբաթ առ շաբաթ, ամբողջ տարին քահանայության ժողովները կայուն կերպով հաստատվեցին և Եկեղեցու կենտրոնական հանձնաժողովը միանման ուսումնական ծրագրեր թողարկեց քվորումների համար:

Նախագահ Սմիթը մեծ տեղ է հատկացրել տնային ուսուցմանը: «Ես չգիտեմ ավելի մեծ պարտականություն, որն ավելի սուրբ է, կամ ավելի անհրաժեշտ, եթե այն պատշաճ կերպով է կատարվում, քան ուսուցիչների պարտականությունները, ովքեր այցելում են մարդկանց տները, աղոթում են նրանց հետ, հորդորում են նրանց՝ լինել առաքինի և հարգալից, սիրել, հավատալ և նվիրվել Սիոնի գործին»,– ասել է նա:48 Որպեսզի հետագայում է՛լ ավելի ամրապնդվեն Եկեղեցու ընտանիքները, 1915թ. նա և Առաջին Նախագահության իր Խորհրդականները ընտանեկան երեկոների ամենշաբաթյա ծրագիր ներկայացրեցին Եկեղեցուն, համոզելով ծնողներին՝ օգտագործել իրենց ժամանակը ուսուցանելու իրենց զավակներին Աստծո խոսքը:

Սա ևս նշանակալից առաջընթացի ժամանակշրջան էր օժանդակ կազմակերպությունների համար: Կիրակնօրյա Դպրոցի, Երիտասարդ Տղամարդկանց, Երիտասարդ Կանանց և Երեխաների Միության գլխավոր խորհուրդները սկսեցին հրատարակել միասնական ուսումնական ծրագրեր: Այդ դասերը, նշել է Նախագահ Սմիթը, ուղեցույց էին հանդիսանում երիտասարդ անդամների համար, որպեսզի նրանք դիմանան «ավելի մեծ փորձություններին և ավելի լավ հասկանան Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները»:49 Որպեսզի երիտասարդների ժամանցն էլ ավելի բովանդակալից դառնա, Պատանի Սկաուտների ծրագիրն ընդունվեց երիտասարդ տղամարդկանց համար և մշակվեց նոր Փեթակ ծրագիրը՝ երիտասարդ կանանց համար: Սփոփող Միությունը, որը 1902թ.-ից ի վեր խրախուսում էր ցցերին՝ դասեր գրել քույրերի համար, սկսեց հրատարակել ընդհանուր դասեր 1914թ., իսկ 1916թ. սկսեց հատուկ ուղերձներ տպագրել այցելող ուսուցիչների համար: Այս նորարարությունները տպվեցին Relief Society Magazine –ում և ավելի լավ գիտելիքներ տվեցին Սփոփող Միության կանանց, որպեսզի «հոգ տարվի Սիոնի մայրերի և դուստրերի հոգևոր, մտավոր և բարոյական բարօրության համար»:50 Նախագահ Սմիթի համար կենսական նշանակություն ուներ այն, որ օժանդակ կազմակերպությունները ներդաշնակորեն գործեին քահանայության իշխանությունների հետ՝ ուսուցանելու ավետարանը և անդամների մեջ ընկերական կապերն ամրապնդելու համար: «Այսպիսով, մենք բոլորս աշխատում ենք քրտնաջան և տոկալով՝ Եկեղեցին հաստատելու համար»:51

Ջոզեֆ Ֆ. Սմիթի դեմ ծառացած մեծագույն խնդիրներից մեկը անհասկացողության և Եկեղեցու դեմ ուղղված հալածանքների դեմ պայքարն էր: Ինչևէ, նա հայտարարել է, որ զրպարտիչների ջանքերը, «անուղղակիորեն միջոց են ծառայել աշխարհում այս գործն առաջ տանելու համար: Նրանք աշխարհի ուշադրությունն են հրավիրել մեզ վրա, իսկ մենք հենց դա ենք ցանկանում: … Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհը ճանաչի մեզ: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք ծանոթանան մեր վարդապետությանը, հասկանան մեր հավատքը, իմանան, թե որոնք են մեր նպատակները, և ինչ է իրենից ներկայացնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմակերպությունը»:52

Աստիճանաբար, Նախագահ Սմիթի հույսերն սկսեցին իրականանալ և Եկեղեցին սկսեց հարգանք ձեռք բերել Միացյալ Նահանգներում և արտասահմանյան երկրներում: Որպեսզի Սոլթ Լեյք Սիթի այցելած զբոսաշրջիկներին ճշգրիտ տեղեկություն տրվի Եկեղեցու հավատքի և պատմության վերաբերյալ, Եկեղեցին 1902թ. Տաճարային Հրապարակում հիմնեց առաջին այցելուների կենտրոնը: Իր գործելու առաջին տարիներին Bureau of Information and Church Literature–ի (Տեղեկատվության և Եկեղեցու Գրականության Բյուրո) 25 կամավոր աշխատակիցներին շրջապատեցին ավելի քան 150,000 այցելուներ: Մինչև 1904թ. բյուրոյին անհրաժեշտ էին ավելի շատ աշխատողներ և ավելի մեծ շենք: 1911թ. Թաբերնաքլի երգչախումբը ներկայացրեց բարձր գովասանքի արժանի համերգներ Միացյալ Նահանգների արևելյան և միջին արևմտյան 25 քաղաքներում, ներառյալ Սպիտակ Տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի և հյուրերի համար տրված հատուկ համերգը:

«Տերն ավելի շատ կբարձրացնի և կփառավորի մեզ աշխարհի առաջ և մեզ կդնի մեր իսկական տեղում և դիրքում երկրի վրա», խոստացել է Նախագահ Սմիթը, որը կլինի անդամների «ավելացած հավատարմության» և «հավատքում ավելի հիմնավոր հաստատվելու» ցանկության համեմատ»:53 Սյդ պատճառով նա շարունակ հորդորում էր Վերջին Օրերի Սրբերին ավելի խոր արմատներ գցել իրենց պատմության և վարդապետության մեջ: Նախագահ Սմիթը ձեռնամուխ եղավ վերատպելու Ջոզեֆ Սմիթի Եկեղեցու Պատմություն–ը և հիմնեց պիոներների օրագրերի և ձեռագրերի հավաքածուն Եկեղեցու Արխիվների համար: Նա նաև լիազորեց Եկեղեցու պաշտոնյաներին՝ գնել Վերջին Օրերի Սրբերի համար սրբազան դարձած պատմական հողակտորները, ներառյալ Քարթեջի Բանտը Իլինոյզում, որտեղ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը սպանվեցին 1844թ. (1903թ.); տաճարի հողակտորի մի մասը Ինդիփենդենսում, Միսուրի (1904թ.); Վերմոնտ ագարակը, որտեղ ծնվել է Ջոզեֆ Սմիթը 1805թ. (1905թ.); և Ջոզեֆ Սմիթ ավագի ագարակը Մանչեստրում, Նյու Յորք, այն անտառի մի մասը, որտեղ Մարգարեն առաջին անգամ տեսավ Հորը և Որդուն (1907թ.): Նա վկայել է. «Ինչ–որ ձևով սրբացած են այս վայրերը ինձ համար և կարծում եմ նրանց համար, ովքեր ընդունել են Ջոզեֆ Սմիթ Մարգարեի աստվածային առաքելությունը»:54

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ուսուցանել է Վերջին Օրերի Սրբերին՝ հարգել Մարգարեին, «ետ տանել իրենց աչքերի առաջից հավերժության վարագույրը»:55 Նմանապես, Նախագահ Սմիթն ինքն էր ձգտում հասկանալ և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանի լայնածավալ ճշմարտությունները: Նրա նամակները ուղղված իր ընտանիքին և ընկերներին, նրա խմբագրականներն ու պատասխանները Եկեղեցու ամսագրերում տրված հարցերին, և նրա քարոզները, բոլորն էլ կարևոր առիթներ էին վարդապետություն մեկնաբանելու համար: Երբ նա և Առաջին Նախագահության իր Խորհրդականները զգացին, որ հիմնական վարդապետությունները կարող են չհասկացվել Եկեղեցու անդամների կամ այլոց կողմից, նրանք կազմեցին և հրատարակեցին պարզաբանող բացատրություններ: “The Origin of Man” (Մարդու Ծագումը) (նոյեմբեր, 1909թ.)56 և “The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Twelve” (Հայրը և Որդին. Վարդապետական Մեկնաբանություն Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի կողմից, հունիս, 1916թ.)57 դարձան կարևոր գործիքներ Վերջին Օրերի Սրբերի համար՝ ուսուցանելու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր կապի ճշմարիտ բնույթի մասին:

«Ես ձգտել եմ իմ պատանեկության տարիներից ի վեր … լինել խաղաղարար, արդարության քարոզիչ, ոչ միայն քարոզել խոսքով, այլ նաև օրինակով»,58 - ասել է Նախագահ Սմիթը: 15 տարեկանից մինչև 80 տարեկան հասակը, նա ունեցել է ավետարանին նվիրված հարյուրավոր ելույթներ և զրույցներ, նպատակ ունենալով օգնել Սրբերին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և ապրել ըստ դրանց: Խոսելով նրա ուսուցանման ունակության մասին, Չարլզ Վ. Նիբլին հայտարարել է. «Որպես արդարակեցության քարոզիչ ո՞վ կարող է հասնել նրան: Նա ամենամեծն է նրանցից, ում ես երբևէ լսել եմ՝ ուժեղ, զորավոր, պարզ, ձգող: Հրաշք էր այն, թե ինչպես էին կենդանի լույսի և կրակի բառերը հորդում նրանից»:59

Ջոզեֆ Ֆ. Սմիթը ցնծում էր, երբ Եկեղեցու անդամները ուշադրություն էին դարձնում իր՝ որպես Աստծո մարգարեի նախազգուշացնող խոսքերին և հորդորներին: Սրբերի «արդարակեցությամբ, պարզությամբ և սրբությամբ» առաջ գնալու պատրաստակամությունը առավելագույն կարևորություն ուներ նրա համար:60 Նա իր ետևից տանում էր իր իսկ համեստությամբ և սովորելով: «Ես միայն մանուկ եմ, ես միայն սովորում եմ»,- ասել է նա 1916թ.: «Ես անկեղծորեն հուսացել եմ, որ եթե սովորեմ քիչ-քիչ, տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, օրեցօր, ամսե ամիս, տարեց-տարի, ապա կգա մի ժամանակ, երբ ես սովորած կլինեմ իսկական ճշմարտությունը և կիմանամ, ինչպես Աստված գիտի, և կփրկվեմ ու կբարձրանամ Նրա ներկայության մեջ»:61 Միշտ հարգված լինելով իր համարձակության և համոզվածության համար, նրան հատկապես խորը ակնածանքով են վերաբերվել իր կարեկցանքի համար: Տիկին Կոլեկան՝ նրա շատ սիրելի հավայան գործակիցներից մեկը, գովաբանել է նրան, անվանելով «Բարձրյալ Աստծո ծառա, սիրով լցված բացսիրտ մարդ»:62 Նա սովորել էր «արդարակեցություն քարոզել ոչ միայն խոսքով, այլ օրինակով»,63 լրջորեն փնտրելով «նմանվել Հիսուս Քրիստոսին և արտացոլել նրա կերպարը»:64

Իր կյանքի վերջին մի քանի ամիսների ընթացքում, Նախագահ Սմիթը հատկապես զգում էր Հոգին: «Ես հնարավոր է ֆիզիկապես տկար լինեմ, սակայն պարզվում է, որ իմ հոգևոր իրավիճակը ոչ միայն մնում է հաստատուն, ինչպես անցյալում էր, այլև զարգա-նումէ և աճում»,–65 ասել է նա 1918թ. ապրիլին: Վեց ամիս անց, 1918թ. հոկտեմբերի երեքին, երբ նա նստած իր սենյակում խորհում էր սուրբ գրությունների շուրջ և «մտորում էր աշխարհը փրկագնելու համար Աստծո Որդու կատարած մեծ րավության զոհաբերության շուրջ»,66 նա ստացավ մի զարմանահրաշ հայտնություն այն մասին, թե ինչպես Փրկիչը այցելեց մահացածներին, մինչ Նրա մարմինը գերեզմանում էր: Հայտնությունը, որն ավելի ուշ կոչվեց Տեսիլք Մահացածների Փրկագնման մասին և հայտարարվեց որպես Վարդապետություն և Ուխտեր 138, վերջին դրված քարն է մարգարեի կյանքի, որը անդադար քարոզեց դեպի կյանքի և փրկության ծրագիրը Աստծո բոլոր զավակներին բերելու կարևորության մասին:

Աստծո փառքը, մարդու աստվածային ծագումը և իր կախվածությունը Աստծուց, հնազանդության կարևորությունը և սուրբ արարողությունները, սիրով լի երախտագիտությունը և հավատարիմ նվիրվածությունը,- այս երեր գծերը Նախագահ Սմիթը հյուսում էր միմյանց կրկին ու կրկին: Հազվադեպ էր նա հղում ավետարանի մի սկզբունք, առանց շաղկապելու այն կյանքի և փրկության ծրագրի հետ: Նա կարողանում էր քարոզել ավետարանը իր լրիվությամբ մի քարոզի ընթացքում, երբեմն մի նախադասությամբ, միշտ կենտրոնանալով Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին ճանաչելու կարևորության վրա: «Նրանց հանդեպ տածած սիրո շնորհիվ է և նաև, Նրանց պահանջների հետ ներդաշնակության մեջ ապրելու և Նրանց նմանվելու մեր ցանկության շնորհիվ, որ մենք կարողանում ենք սիրել միմյանց, և կարողանում ենք ավելի հաճույք ստանալ բարիք գործելիս, քան որ մենք կարող էինք ունենալ երբևէ չարություն գործելիս»:67

Հղումներ

  1. Deseret News: Semi-Weekly, 25 Apr. 1882, 1.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 406.

  3. In Conference Report, Apr. 1902, 85–86.

  4. Millennial Star, June 1840, 40.

  5. Millennial Star, June 1840, 40–41.

  6. Gospel Doctrine, 494.

  7. History of the Church, 2:338.

  8. In Brian H. Stuy, comp, Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. (1987–92), 5:29.

  9. Joseph F. Smith’s Journal, Leeds, 13 Apr. 1861, holograph, 5; Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints.

  10. In Deseret News: Semi-Weekly, 25 Apr. 1882, 1; spelling modernized.

  11. In Collected Discourses, 2:348.

  12. In Deseret News: Semi-Weekly, 10 July 1883, 1.

  13. Jos. F. Smith’s Journal, 18; spelling modernized; Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints.

  14. “Editor’s Table—In Memoriam, Joseph Fielding Smith (1838–1918),” Improvement Era, Jan. 1919, 266.

  15. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 159.

  16. Joseph F. Smith to Samuel L. Adams, 11 May 1888, Truth and Courage: Joseph F. Smith Letters, ed. Joseph Fielding McConkie, 2.

  17. “Editor’s Table—In Memoriam,”, 266.

  18. In James R. Clark, comp, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:92.

  19. Joseph F. Smith to Samuel L. Adams, 2.

  20. In Conference Report, Apr. 1900, 41.

  21. In Messages of the First Presidency, 4:18.

  22. Gospel Doctrine, 171.

  23. Gospel Doctrine, 82.

  24. In Collected Discourses, 2:280.

  25. Gospel Doctrine, 90.

  26. Journal of Wilford Woodruff, 24 June 1866, Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints; spelling modernized.

  27. Gospel Doctrine, 201.

  28. Gospel Doctrine, 359.

  29. Joseph F. Smith to Hyrum M. Smith, 18 May 1896, Truth and Courage, 37.

  30. Deseret News: Semi-Weekly, 2 Oct. 1883, 1.

  31. Deseret News: Semi-Weekly, 7 Nov. 1882, 1.

  32. Deseret News: Semi-Weekly, 25 Apr. 1882, 1.

  33. Life of Joseph F. Smith, 365.

  34. Life of Joseph F. Smith, 283.

  35. Quoted in Bryant S. Hinckley, “Greatness in Men: Joseph Fielding Smith,” Improvement Era, June 1932, 459.

  36. Life of Joseph F. Smith, 453.

  37. “General Conference of the Relief Society,” Relief Society Magazine, June 1917, 316.

  38. H. W. Naisbitt, “Temple Building,” Contributor, Apr. 1892, 257.

  39. In Collected Discourses, 3:279.

  40. In Conference Report, Oct. 1901, 69–70.

  41. In Conference Report, Oct. 1901, 70.

  42. In Messages of the First Presidency, 4:155.

  43. In Messages of the First Presidency, 4:165.

  44. In Messages of the First Presidency, 4:222.

  45. Gospel Doctrine, 159.

  46. In Conference Report, Apr. 1908, 5.

  47. In Conference Report, Apr. 1908, 6.

  48. Gospel Doctrine, 189.

  49. Gospel Doctrine, 393.

  50. Gospel Doctrine, 386.

  51. Deseret Weekly, 9 Jan. 1892, 70.

  52. In Conference Report, Oct. 1908, 3.

  53. In Conference Report, Oct. 1901, 70.

  54. In Conference Report, Oct. 1906, 5.

  55. Deseret News: Semi-Weekly, 27 Feb. 1883, 1.

  56. “The Origin of Man, by the First Presidency of the Church,” Improvement Era, Nov. 1909, 75–81.

  57. “The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Twelve,” Improvement Era, Aug. 1916, 934–42.

  58. Gospel Doctrine, 406.

  59. Gospel Doctrine, 522.

  60. In Conference Report, Oct. 1901, 70.

  61. In Conference Report, Apr. 1916, 4.

  62. Life of Joseph F. Smith, 306.

  63. Gospel Doctrine, 406.

  64. Gospel Doctrine, 6.

  65. In Conference Report, Apr. 1918, 2.

  66. Doctrine and Covenants 138:2.

  67. In Collected Discourses, 3:218.

Joseph F. Smith

Զոզեֆ. Ֆ. Սմիթ, Հիսոա Քրիսաոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վեցերորդ Նախագահը: Յուղանկարը՝ Ա. Սալզբրեների: