Գլուխ 16
Քահանայություն` Աստվածային կառավարում
Սուրբ քահանայությունը Աստծո իշխանությունն ու զորությունն է արված մարդուն՝ Իր ժողովրդին կառավարելու և օրհնելու համար:
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
28 տարեկանին մոտ, Ջոզեֆ Ֆ. Սմիթը ծառայում էր որպես Առաջին Նախագահության Խորհրդի և Տասներկուսի Քվորումի քարտուղար: 1866թ. հուլիսի 1-ին, երբ պարբերաբար տեղի ունեցող Խորհրդի աղոթքի հավաքի ժամանակ ընդմիջում հայտարարվեց, Նախագահ Բրիգամ Յանգն իր եղբայրներին հայտնեց. «Ես միշտ ինձ լավ եմ զգում, երբ Հոգին թելադրում է ինձ: Իմ ցանկությունն է, որ Եղբայր Ջոզեֆ Ֆ. Սմիթը կարգվի որպես Առաքյալ և դառնա իմ խորհրդականներից մեկը»: Նա կոչ արեց Իր եղբայրներից յուրաքանչյուրին այդ կոչման հետ կապված իրենց կարծիքը հայտնել, և նրանք բոլորը աջակցեցին Նախագահ Յանգին «սրտանց հավանություն տալով»:
Այնուհետև նրանք ձեռնադրեցին Ջոզեֆին և Նախագահ Յանգն ասաց. «Եղբայր Ջոզեֆ Ֆ. Սմիթ, մենք դնում ենք մեր ձեռքերը քո գլխին Հիսուս Քրիստոսի անունով, և Սուրբ Քահանայության իշխանությամբ կարգում ենք քեզ լինելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Առաքյալ և հատուկ վկա երկրի ազգերի համար: Մենք կնքում ենք քո գլխին այդ սուրբ Առաքելության ողջ իշխանությունը, զորությունն ու բանալիները. և մենք կարգում ենք քեզ լինելու երկրի վրա Աստծո Արքայության և Եկեղեցու Առաջին Նախագահության խորհրդական: Այս օրհնությունները մենք կնքում ենք քեզ վրա Հիսուս Քրիստոսի անունով և Սուրբ Քահանայության իշխանությամբ, ամեն»:1
1867թ. հոկտեմբերի 8-ին գերագույն համաժողովի ժամանակ Ջոզեֆ Ֆ. Սմիթը աջակցվեց և ձեռնադրվեց որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, այն դարձավ ուղենիշ ամբողջ կյանքում շարունակվող իր աշխատանքում՝ որպես Եկեղեցու քահանայության ղեկավարող խորհուրդների անդամ: 50 տարուց ավելի տևած իր ծառայության ընթացքում քահանայության և Եկեղեցու կառավարման մեջ նրա ձեռք բերած մեծ փորձն ու իմաստությունն օգնեցին ամբողջ աշխարհում սփռված Եկեղեցուն:
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Քահանայությունը իշխանություն է, ըստ որի Աստված կառավարում և օրհնում է Իր ժողովրդին:
Սուրբ Քահանայությունը դա այն իշխանությունն է, լիազորված Աստծո կողմից մարդուն, որի միջոցով նա կարող է հայտնել Աստծո կամքը, կարծես, եթե հրեշտակները այստեղ լինեին և իրենք դա ասեին. որի միջոցով մարդիկ իրավունք են ստանում կապել երկրի վրա և այն կկապվի երկնքում, և արձակել երկրի վրա և այն կարձակվի երկնքում, որի միջոցով մարդու խոսքերը, այդ զորությունը գործադրելիս, դառնում են Տիրոջ խոսք և Աստծո օրենք մարդկանց համար, սուրբ գրություններ և աստվածային պատվիրաններ: … Դա իշխանություն է, որի միջոցով Ամենազոր Տերը կառավարում է իր ժողովրդին, և գալիք ժամանակներում կկառավարի աշխարհի ժողովուրդներին:2
Շատ բան կարելի է ասել քահանայության իշխանության և իրավունքների մասին: Այն կառավարման և կազմակերպման գլխավոր սկզբունքն է, որի միջոցով բոլոր դարերում ուղղորդվել են և պետք է ուղղորդվեն Աստծո ժողովրդի ջանքերն ու ուժը: Դա այն սկզբունքն է, որի միջոցով Ամենազոր Աստվածը կառավարում է Իր ողջ տիեզերքը: Դա այն սկզբունքն է, որով կառավարվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: … Դա այն իշխանությունն է, որն Աստված հայտնել է և վերականգնել է մարդկանց զավակների համար, որպեսզի նրանք կառավարվեն և ղեկավարվեն Սիոնը կառուցելիս և երկրի ազգերին Ավետարանը հռչակելիս, մինչև որ Ադամի ամեն մի որդին և դուստրը արտոնություն կունենա լսելու Ավետարանի ձայնը և կբերվի ճշմարտության գիտելիքին, ոչ միայն այս երկրի վրա, այլև հոգևոր աշխարհում:3
Սելքիսեդեկյան կամ Սուրբ Քահանայությունը … իշխանություն է, որի միջոցով անհատները կամ … քվորումները, որոնք կազմում են Եկեղեցու քահանայությունը, կարող են օրինական ձևով գործել Տիրոջ անունով: Դա շարժիչ, ուղղորդիչ, հսկող, կառավարող կամ նախագահող ուժ է, իրավունք և իշխանություն, որով օժտված է Աստվածագլուխը և որը հանձնվում է մարդուն նրա հրահանգման, Եկեղեցի բերվելու, հոգևոր և աշխարհիկ ձևով ղեկավարման, կառավարման և վեհացման նպատակով:4
Տերը երկրի վրա հաստատել է Քահանայությունն իր ամբողջությամբ … ուղղակի երկնքից տրված հայտնության և պատվիրանի միջոցով.… Նա հաստատել է կարգ կամ կառավարություն, որը մեր ունակությունից, իմաստությունից, կրթությունից և հասկացողությունից վեր է, այնքանով, որ իսկապես անհնար է թվում, որ մարդկային գիտակցությունը, որը ղրկված է Աստծո Հոգու օգնությունից, կարողանա ըմբռնել Սուրբ Քահանայության ողջ գեղեցկությունը, ուժն ու բնույթը: Թվում է, դժվար է մարդկանց համար ըմբռնԵլ Քահանայության գործունեության մեխանիզմները, նրա օրինական իշխանությունը, նրա հնարավորություններն ու զորությունը, սակայն հոգու լույսով հեշտ է ըմբռնել այդ ամենը:5
Որքան էլ անկատար լինեն մարդիկ, նրանք հագել են այդ իշխանությունը, որի միջոցով կարող են խոսել և գործել Հոր և Որդու անունով, և Աստված կապված է, եթե նրանք խոսում են Իր հոգու միջոցով, որպես Նրա ծառաներ իրենց պարտականությունները կատարելիս, հարգելով և կատարելով այն, ինչ իրենք ասում են, քանի որ խոսում են այն իշխանությամբ, որ Նա է տվել: … Անշուշտ, բոլոր բաները պետք է արդարությամբ կատարվեն: Ոչ ոք չի կարող անարդար ձևով կատարել որևէ բան, որն Աստված կապված է հարգելու: Սակայն երբ Քահանայություն կրող մարդը արդար ձևով է գործում, Աստված կապված է ընդունելու այն, կարծես, եթե Նա Ինքը կատարեր դա:6
Բուն էությունը կայանում է նրանում, որ Տերն է հաստատել իր Եկեղեցին, կազմակերպել իր քահանայությունը և իշխանություն շնորհել որոշ անհատների, խորհուրդների և քվորումների, և Աստծո ժողովրդի պարտականությունն է ապրել այնպես, որպեսզի իմանան, որ դա ընդունելի է Նրա կողմից:7
Թեև քահանայությունը շնորհվում է միայն տղամարդկանց, դրա օրհնությունները ճաշակում են և տղամարդիկ, և կանայք:
Քահանայությունը սկզբում գործադրվում էր հայրապետական կարգով. նրանք, ովքեր կրում էին այն, գործադրում էին իրենց իշխանությունը նախևառաջ ըստ հայրական իրավունքի: Դա այդպես է նաև մեծ էլոհիմի հետ: Դա առաջին և ամենածանրակշիռ իրավունքն է մեր սիրո, ակնածանքի և հնազանդության վրա, հիմնավորված այն փաստով, որ Նա է որջ մարդկության Հայրը, Արարիչը: … Տղամարդը, որը սուրբ Քահանայություն ունի, ինչ-որ առումով նման է Նրան: Սակայն մարդիկ Երկրի վրա չեն կարող գործել Աստծո փոխարեն, որպես Նրա ներկայացուցիչներ, բնական կարգով չունենալով իշխանություն, չլինելով նշանակված և կարգված: Ոչ ոք ինքնակոչ ձևով չի կարող իր վրա վերցնել այդ պատիվը, այլ նա, ով կանչված է Աստծուց, այն ուղիներով, որոնք Նա է ընդունում և Նա է լիազորել:8
Հայրապետական կարգն աստվածային ծագում ունի և կշարունակվի ժամանակի և հավերժության մեջ: … Աստծո ժողովրդի տներում տղամարդիկ, կանայք և երեխաները պետք է հասկանան այս կարգը և իշխանությունը, և ձգտեն դարձնել այն այնպիսին, ինչպիսին Աստված է նախատեսել, որպեսզի դա լինի զարգացում և նախապատրաստում իր զավակների բարձրագույն վեհացման համար:9
Ինչպիսի պատիվներ, արտոնություններ կամ փառք, որ ձեռք է բերում տղամարդը Քահանայության միջոցով, կիսվում են կնոջ հետ և կինը նույնպես վայելում է դրանք: Նա ամուսնու հետ լինելով մեկ Քրիստոսում, ամուսնու բոլոր պատիվները, օրհնությունները, փառքը նրա պատիվներն են, օրհնություններն ու փառքը, քանզի նրանք մեկ են և անբաժանելի: … Ինչպես Պողոսն է ասել. «Ոչ կինն առանց մարդի, և ոչ մարդն առանց կնկա, Տերումը» [տե՛ս Ա Կորնթացիս ԺԱ.11:] Այլ խոսքով, տղամարդն առանց կնոջ չի կարող ձեռք բերել փառք, պատիվ կամ վեհացում, ոչ էլ կինը՝ առանց տղամարդու:Նրանք պարզապես երկուբաղկացուցիչ մասերն են մեկ ամբողջի: … Աստծո Որդու Քահանայությունը շնորհվում է տղամարդուն, որը ձեռք բերելով միևնույն գերազանցությունն ու կատարելությունը, կարող է գործել ինչպես Քրիստոսն ու Աստված են գործում: … Թեպետ տղամարդն է … ուղղակի օբյեկտը, որին Քահանայության զորությունն ու պատիվն է շնորհվում, և նա է քահանայության գործողությունների ակտիվ հաղորդիչը, կինը նրա հետ միասին ճաշակում է դրա բարիքներից, օրհնություններից, զորություններից, իրավունքներից և արտոնություններից, որպես տղամարդու բաղկացուցիչ մի մաս: … Զորությունը չի տրվում կնոջը, որպեսզի նա գործի տղմարդուց անկախ, ոչ էլ այն տրվում է տղամարդուն, որ նա գործի Քրիստոսից անկախ:10
Կանայք պատասխանատու են իրենց արարքների համար այնքանով, որքանով տղամարդիկ են պատասխանատու, թեև տղամարդը կրելով քահանայության իշխանությունը համարվում է գլուխ, ղեկավար: … Ավելին, երբ խոսում ենք տղամարդկանց մասին, մենք ի նկատի ունենք կանանց նույնպես, քանի որ կանայք տղամարդկանց հետ միասին կազմում են ողջ մարդկությունը և դրա անբաժանելի մասն են հանդիսանում:11
Քահանայության բանալիները անհրաժեշտ են Եկեղեցու կառավարման համար:
Ընդհանրապես Քահանայությունը իշխանություն է, որը տրվում է մարդուն՝ գործելու Աստծո համար: Այս իշխանությունը տրվում է յուրաքանչյուր տղամարդու, որը կարգված է Քահանայության որևէ աստիճանի:
Սակայն անհրաժեշտ է, որ այս իշխանության ներքո կատարված յուրաքանչյուր գործողություն կատարվի պատշաճ ժամանակին ու տեղում, պատշաճ ձևով ու կարգով: Այդ գործերը ուղղորդող զորությունը կազմում է Քահանայության բանալիները: Որոշակի ժամանակահատվածում այդ բանալինԵրն ամբողջությամբ կրում է միայն մեկ մարդ՝ եկեղեցու Մարգարեն և Նախագահը: Նա կարող է այդ զորության մի մասը հանձնել մեկ ուրիշին, և այդ դեպքում տվյալ անձնավորությունը կկրի այդ մասնակի գործի բանալիները: Այսպես, տաճարի նախագահը, ցցի նախագահը, ծխի եպիսկոպոսը, միսիայի նախագահը, քվորումի նախագահը՝ նրանցից յուրաքանչյուրը կրում է տվյալ մասնավոր մարմնում կամ տեղում կատարվող աշխատանքների բանալիները: Նրա Քահանայությունը չի ավելանում այդ հատուկ նշանակման միջոցով, … օրինակ, երեցների քվորումի նախագահը չունի ավելի մեծ Քահանայություն, քան այդ քվորումի որևէ անդամ: Սակայն նա կրում է այդ քվորումում … կատարվող պաշտոնական գործերն ուղղորդող զորությունը, կամ այլ խոսքով, այդ աշխատանքի տվյալ մասի բանալիները:12
Նախագահը ողջ եկեղեցու համար Աստծո ձայնափողն է, հայտնողը, թարգմանիչը, տեսանողը և Աստծո Աարգարեն: Նա է, որ կրում է այս Սուրբ Քահանայության բանալինԵրը, բանալիներ, որոնք բացում են Աստծո Տաճարների և Նրա տան արարողությունների դռները՝ ապրողների փրկության և մահացածների փրկագնման համար: Նա է, որ կրում է կնքման զորությունը, որով մարդը կարող է կապել երկրի վրա և այն կկապվի երկնքում, և որով մարդիկ, որոնք պատշաճ կերպով լիազորվել և նշանակվել են նրա կողմից, որը կրում է այդ բանալիները, կարող են արձակել երկրի վրա և այն կարձակվի երկնքում: Սա է Սուրբ Քահանայության կարգը:13
Քահանայությունը ղեկավարում է սիրո օրենքով:
Տերը հայտնել է կազմակերպման մեծ սկզբունքը, որով պետք է կառավարվի Նրա Եկեղեցին, որն Ինքը Տերն է հաստատել Եկեղեցում Սուրբ Քահանայության իշխանությունը, այսինքն՝ Բարձրագույն Քահանայությունը՝ Առաքյալներին, Յոթանասունականներին և Երեցներին, իսկ ապա ավելի ցածր Քահանայությունը՝ Եպիսկոպոսներին, Քահանաներին, Ուսուցիչներին և Սարկավագներին: Աստված հաստատել է այս կազմակերպությունները Եկեղեցում՝ Իր ժողովրդի կառավարման համար: Ի՞նչ նպատակով: Որպեսզի ճնշի՞ նրանց: Ո՛չ: Վիրավորի՞ նրանց: Ո՛չ, հազար անգամ ոչ: Ինչի՞ համար: Որպեսզի նրանք և նրանց երեխաները օգուտ քաղեն այդ կազմակերպություններից՝ ուսուցանվելով, խորհուրդ ստանալով, առաջնորդվելով, հայտնություն և ոգեշնչում ստանալով, որպեսզի կատարեն այն, ինչ Տերն է պահանջում իրենց ձեռքից, որ կարողանան կատարյալ դառնալ իրենց կյանքում:14
Սենք կառավարվում ենք օրենքով, քանի որ սիրում ենք միմյանց և մեզ առաջ է մղում երկայնամտությունը, գթասրտությունն ու բարի կամքը. և մեր ամբողջ կազմակերպությունը հիմնված է ինքնակառավարման գաղափարի վրա. տալու և վերցնելու սկզբունքի վրա և գերադասելով տառապել ուրիշի անօրինության պատճառով, քան անօրինություն գործել: Սեր ուղերձն է՝ երկրի վրա խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն, սեր, գթություն և ներողամտություն, որը պետք է խթան հանդիսանա բոլոր նրանց համար, ովքեր կապված են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ: Սեր Եկեղեցում իշխում է օրենքը, սակայն այդ օրենքը՝ սիրո օրենքն է:15
Ոչ ոք չպետք է ճնշվի: Քահանայության ոչ մի իշխանություն չի կարող վարել գործերը կամ աշխատել որևէ աստիճանի անարդարակեցություն դրսևորելով՝ առանց Աստծուն վիրավորելու: Ուստի, երբ մենք գործ ենք ունենում մարդկանց հետ, մենք չպետք է վարվենք նրանց հետ՝ մեր մտքում նրանց վնասելու կանխատրամադրվածություն ունենալով:16
Չկա Եկեղեցու իշխանության մեջ ինչ-որ պաշտոն զբաղեցնող մարդ, որը կարող է իր պարտականությունը կատարել որևէ այլ հոգով, բացի հայրության և եղբայրության հոգի դրսևորելով նրանց հանդեպ, ում վրա նա նախագահում է: Նրանք, ովքեր իշխանություն ունեն, չպետք է կառավարիչներ կամ էլ բռնապետներ լինեն, նրանք չպետք է բռանան մարդկանց վրա, այլ պետք է գրավեն մարդկանց սրտերը, շահեն վստահությունն ու սերը նրանց, ում վրա նրանք նախագահում են, բարությամբ ու անկեղծ սիրով, հոգու քնքշությամբ, համոզումով, օրինակով, որը վեր է հանդիմանությունից և անարդար քննադատությունից: Այսպես, իրենց սրտի բարությամբ, իրենց մարդկանց հանդեպ սիրով նրանք առաջնորդում են նրանց արդարակեցության ճանապարհով և ուսուցանում են նրանց փրկության ճանապարհը՝ ցուցումով և օրինակով նրանց ասելով. Հետևեք ինձ, ինչպես որ ես հետևում եմ մեր գլխին:17
Պատվեք սուրբ քահանայության զորությունն ու իշխանությունը:
Սեզ վայել է ընդունել և պատվել Սուրբ Քահանայությունը, որը վերականգնվել է երկրի վրա Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից այս ժամանակահատվածում: Ես գիտեմ, որ այն բարի է, քանի որ նախատեսված է պաշտպանել ճշմարտությունը, աջակցել Եկեղեցուն և զարգացնել մարդկանց գիտելիքի, լավ գործերի, Աստծո նպատակների հանդեպ նվիրվածությամբ, և այն էական դեր ունի երկրի վրա Աստծո ժողովրդին պատշաճ ձևով կառավարելու և ինքներս մեզ կառավարելու, մեր ընտանիքները, մեր աշխարհիկ և հոգևոր գործերը ղեկավարելու համար՝ ինչպես անհատապես, այնպես էլ ընդհանուր ձևով:18
Պատվեք այդ զորությունն ու իշխանությունը, որը մենք կոչում ենք Սուրբ Քահանայություն, որն ըստ Աստծո Որդու կարգի է, և որը շնորհվել է մարդուն Աստծո կողմից: Դատվեք այդ Քահանայությունը: Ի՞նչ է Քահանայությունը: Այն ոչ այլ ինչ է, քան Աստծո կողմից մարդուն տրված աստվածային իշխանություն: Դա սկզբունք է, որը մենք պետք է պատվենք: … Աստծո Որդու Քահանայությունը չի կարող գործադրվել որևէ աստիճանի անարդարությամբ, ոչ էլ Նրա զորությունը, ուժը և իշխանությունը կմնա նրա հետ, ով անմաքուր է, ով հոգով դավաճան է Աստծո և իր ընկերների հանդեպ: Այն չի մնա նրա ուժի և զորության մեջ, ով չի պատվում այն իր կյանքում ենթարկվելով երկնքի պահանջներին:19
Դատվո՞ւմ եք արդյոք այս Քահանայությունը: … Կրելով այդ Քահանայությունը և ունենալով Աստծուց տրված իրավունք և իշխանություն գործելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունից, կխաթարե՞ք արդյոք Աստծո վստահությունն ու սերը, մեր բոլորի Հոր հույսն ու փափագը: Քանզի, շնորհելով մեզ այդ բանալին և օրհնությունը, Նա ցանկանում է և ակնկալում է ձեզանից, որ մեծարեք ձեր կոչումը:20
Եթե պատվեք սուրբ Քահանայությունը նախ ձեր մեջ, դուք կպատվեք այն նրանց մեջ, ովքեր նախագահում են ձեզ վրա և ովքեր ծառայում են տարբեր կոչումներում՝ ամբողջ Եկեղեցում:21
Լավ չէ … եթե Վերջին Օրերի Սրբերը և Վերջին Օրերի Սրբերի երեխաները թեթևամտորեն վերաբերվեն իշխանության այս սրբազան սկզբունքին, որը հայտնվել է երկնքից այն ժամանակաշրջանում, որում մենք ենք ապրում: … Այն սրբազան է և մարդիկ պետք է սրբորեն պահեն դա: Քահանայությունը պետք է պատվեն և հարգեն նրանք, ովքեր կրում են այն և որոնց վրա պատասխանատվություն է դրված Եկեղեցում: Երիտասարդ տղամարդիկ և կանայք, և ընդհանրապես մարդիկ պետք է պատվեն այդ սկզբունքը և ընդունեն այն որպես սուրբ մի բան, որի հետ չի կարելի կատակել, որի մասին չի կարելի թեթևամտորեն խոսել և անպատիժ մնալ: Այդ իշխանությունը չհարգելը տանում է դեպի խավար և ուխտադրժություն, կորստի մատնելով Աստծո տան բոլոր իրավունքներն ու արտոնությունները, քանզի այդ իշխանության շնորհիվ է, որ ավետարանի արարողությունները կատարվում են ողջ աշխարհում և ամեն սուրբ վայրում, և առանց քահանայության դրանք չեն կարող կատարվել: Նրանք, ովքեր կրում են այդ իշխանությունը, պետք է նաև պատվեն այն իրենց մեջ: Նրանք պետք է այնպես ապրեն, որպեսզի արժանի լինեն իրենց վստահված այդ իշխանությանը և իրենց շնորհված պարգևնեոհն:22
Ուսումնական առաջարկություններ
-
Ի՞նչ է քահանայությունը: Ի՞նչ նպատակով է Տերը լիազորել մարդուն քահանայության իշխանությամբ:
-
Ինչպե՞ս կարող ենք «ըմբռնել Քահանայության գործունեության մեխանիզմները»:
-
Ինչպե՞ս են Աստծո տղամարդիկ և կանայք ճաշակում քահանայության օրհնությունները, զորություններն ու արտոնությունները:
-
Ինչպե՞ս է քահանայությունն օրհնել ճեր կյանքը: Ինչպե՞ս է այն օրհնել ձեր տան անդամներին:
-
Որո՞նք են քահանայության բանալիները: Ինչո՞ւ են դրանք տրվում: Ո՞վ է կրում քահանայության բոլոր բանալիները: Ո՞վ է կրում բանալիները ծխի և ցցի մակարդակով:
-
Ինչպիսի՞ հոգով պետք է քահանայություն կրողները կատարեն իրենց պարտականությունները: (Տես ՎևՈւ 121.41–46:) Ինչպիսի՞ ազդեցություն է ունենում քահանայություն կրողը տանը և Եկեղեցում, երբ նա «անկեղծ սեր» և «քնքուշ հոգի է» դրսևորում:
-
Ինչպե՞ս կարող ենք պատվել քահանայությունը և սուրբ պահել այն: Ինչպե՞ս կարող ենք «թեթևամտորեն վերաբերվել» այս սրբազան իշխանությանը:
-
Ինչպե՞ս է Փրկչի օրինակն օգնում մեզ հասկանալ, թե ինչպես պետք է գործադրենք և պատվենք քահանայության իշխանությունը: