Գլուխ 30
Ենթարկվեք Հոգու հուշումներին
Եկեղեցու յուրաքաեչյուր անդամ իրավունք ունի Սուրբ Հոգու ոգեշնչումը ստանաշ անձնական աոաջնորղության համար:
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը Եպիսկոպոս Չարլզ Վ. Նիբլիի հետ գնացքով վերադառնում էր տուն՝ արևելյան տարածքներ կատարած ճամփորդությունից: Գրին Ռիվերի մոտ, Վայոմինգ նահանգ, նա դուրս եկավ վագոնից և ոտքը դնելով կառամատույցի վրա մի ճայն լսեց, որն ասաց. «Ներս գնա և նստիր»: Նա վերադարձավ գնացք, մի պահ տատանվելով, այնուհետև ինքն իրեն ասաց. «Դե, դա հավանաբար իմ երևակայությունն էր»: Ապա նա կրկին լսեց ձայնը. «Նստիր»: Անհապաղ ենթարկվելով հրամանին, Նախագահ Սմիթը նստեց իր տեղում: Այդ ժամանակ գնացքը երերալով թեքվեց, և կոտրված ռելսի պատճառով լոկոմոտիվը և վագոնների մեծ մասը դուրս եկան գծից: Եպիսկոպոս Նիբլին ասել է, որ եթե Նախագահ Սմիթը այդպես չվարվեր, նա ծանր կվիրավորվեր, որովհետև թեպետ նրա վագոնը մնացել էր գծի վրա, մյուս բոլոր վագոնները «շատ ուժեղ սեղմվել էին միմյանց»:
Նախագահ Սմիթն այդ դեպքի մասին այսպես է ասել. «Ես լսել եմ այդ ձայնը շատ անգամներ իմ կյանքում, և հնազանդվելով դրան ես միշտ շահել եմ»:
“«[Նախագահ Սմիթը] սերտորեն հաղորդակցվում էր Տիրոջ Հոգու հետ»,- ասել է Եպիսկոպոս Նիբլին, - «նա այնքան օրինական և ողջախոհ կյանքով էր ապրում, որ Տերը կարող էր առանց դժվարության հայտնվել իր ծառային: Իրականում նա կարող էր ասել. «Խոսիր Տեր, որովհետև քո ծառան լսում է» [Ա Թագավորաց Գ.9]: … Նախագահ Սմիթի սիրտը լարված էր սելեստիալ մեղեդիների համար, նա կարող էր լսել և լսում էր»:1
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Եկեղեցու բոլոր անդամներն իրավունք ունեն անձնական առաջնորդություն ստանալ Սուրբ Հոգուց:
Ոգեշնչման ոգին, հայտնության պարգևը չեն պատկանում լոկ մեկ մարդու, այդ պարգևը միայն Եկեղեցու Նախագահությանը և Տասներկու Առաքայլներին չի պատկանում: Այն չի սահմանափակվում Եկեղեցու նախագահող իշխանություններով, այն պատկանում է Եկեղեցու անդամ յուրաքանչյուր անհատի: Եվյուրաքանչյուր տղամարդու, կնոջ և պատասխանատվության տարիքի հասած յուրաքանչյուր երեխայի իրավունքն ու արտոնությունն է վայելել հայտնության ոգին, ունենալ ոգեշնչման ոգին՝որպևս Եկեղեցու անդամներ իրենց պարտականությունները կատարևլիս:2
Եկեղեցու յուրաքանչյուր անհատ այնպիսի իրավունք ունի վայելելու ոգեշնչման ոգին և Աստծուց եկող հասկացողությունը, որը հայտնության այդ ոգին է տալիս իրեն, իր օգտի համար, ինչպեսև եպիսկոպոսը, որին հանձնարարված է նախագահել իր ծխում: Յուրաքանչյուր տղամարդ արտոնություն ունի գործադրևլու այդ պարգևները և այդ արտոնությունները իր գործերը վարևլիս, իր երեխաներին ճիշտ ձևով դաստիարակելիս, իր ագարակը ղեկավարելիս, իր նախիրների, իր անասունների մասին հոգ տանելիս և իր բիզնեսը տնօրինելիս … Նա իրավունք ունի վայելելու հայտնության և ոգեշնչման ոգին, որպեսզի ճիշտ գործի, լինի իմաստուն և խելամիտ, արդար և բարյացակամ՝ իր կատարած բոլոր գործևրում: Ես գիտեմ, որ սա ճիշտ սկզբունք է:3
Անհատների իրավունքն է ոգեշնչվել և հայտնություններ ստանալ Սուրբ Հոգուց իրենց անձնական առաջնորդության համար, որպեսզի ամրապնդեն իրենց հավատքը, և խրախուսվեն արդարակևցության գործեր կատարել, լինեն հավատարիմ, պահեն ու պահպանեն պատվիրանները, որոնք Աստված տվել է իրենց. յուրաքանչյուր տղամարդու և կնոջ արտոնությունն է՝ ստանալ հայտնություն մինչև այդ սահմանը, ոչ ավևլին: Այն պահին, երբ անհատը բարձրանում է՝ ենթադրելով, որ ինքն իրավունք ունի ղևկավարևլու, թելադրելու կամ դատելու իր եղբայրներին, հատկապես նրանց, ովքեր նախագահում են, նրան պետք է անհապաղ կանգնևցնևլ, այլապես արդյունքը կլինի տարաձայնությունները, բաժանումներն ու խառնաշփոթը: Այս Եկեղեցու ամեն մի տղամարդ և կին պետք է լավատեղյակ լինի, որպեսզի չտրվի նման ոգուն:4
Սենք պետք է այնքան մոտ ապրենք Տիրոջը, Սուրբ Հոգու ազդեցության ներքո մեր հոգով այնքան խոնարհ լինենք, այնքան հնազանդ և ենթարկվող, որպեսզի ի վիճակի լինենք իմանալու Հոր միտքն ու կամքը մեզ համար՝ որպես անհատներ և որպես Քրիստոսի եկեղեցու պաշտոնյաներ բոլոր իրավիճակներում:5
Մենք պետք է … միշտ այդպես ապրենք, որպեսզի Սուրբ Հոգին լինի մեր մեջ որպես կենդանի ջուր, որը նախատեսված է տանելու մեզ դեպի կատարելություն արդարակեցության, առաքինության և ազնվության մեջ Աստծո առաջ, մինչև որ կիրականացնենք մեր երկրային առաքելությունը, կատարելով բոլոր պարտականությունները, որոնք կպահանջվեն մեզանից:6
Հայտնությունը շատ հաճախ գալիս է Հոգու մեղմ ու բարակ ձայնով:
Մենք հաստատվում ենք ճշմարտության մեջ ոչ թե մեզ տրված հրաշալի հայտնություններով, այլ Աստծո պատվիրաններին և օրենքներին խոնարհվելու և հավատարմորեն հնազանդվելու շնորհիվ: Երբ պատանի էի և նոր էի սկսել իմ ծառայությունը, ես հաճախ էի դուրս գալիս տնից և խնդրում Տիրոջն ինձ ինչ-որ հրաշքներ ցույց տալ, որ ես վկայություն ստանայի: Սակայն Տերը ետ էր պահում հրաշքներն ինձանից և ցույց էր տալիս ճշմարտությունը՝ տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ [տես 2 Նեփի 28.30], մինչև ես իմացա ճշմարտությունը իմ մազերի ծայրերից մինչև ոտքերիս մատերը, և մինչև որ կասկածն ու վախը լիովին հեռացան ինձանից: Դրա համար Նա հրեշտակ չուղարկեց երկնքից, ոչ էլ հրեշտակապետի փողով խոսեց: Կենդանի Աստծո Հոգու մեղմ ու բարակ ձայնի հուշումներով նա տվեց ինձ վկայություն, որն ունեմ: Եվ այս սկզբունքով ու զորությամբ նա կտա բոլոր մարդկանց զավակներին ճշմարտության գիտելիքը, որը կմնա նրանց հետ, և նրանք կիմանան ճշմարտությունը, ինչպես Աստված գիտի, և կանեն Հոր կամքը, ինչպես Քրիստոսն արեց: Եվ երբևէ ոչ մի հրաշալի հայտնություն չի պարգևի դա:7
Դուք կարիք չունեք երբևէ վախենալու, իմ եղբայրներ և քույրեր, եթե չեք ստանում որևէ մեծ կամ հրաշալի հայտնություն: Սիայն թե ապրեք այնպես, որ Աստված Ինքը հայտնվի ձեզ, եթե Նա կամենա: Ձեզ մոտ ամեն բան լավ կլինի, դուք ոչնչից չեք վախենա, ոչինչի պակասություն չեք ունենա, ինչ վերաբերում է ձեր կարիքներին, եթե լինեք այնպիսի վիճակում, որ ստանաք Աստծո կամքը, երբ էլ որ Նա պատրաստ լինի կամ ցանկանա հայտնել այն ձեզ: Դա բավական է: Իսկ այնուհետև Աստված միայն կհայտնի ձեզ այն, ինչ անհրաժեշտ է ճշմարտության գիտելիքի մեջ ձեր զարգացման, աճի և առաջադիմության համար:
Եկեք անենք այն, ինչ Հոգին t թելադրում:
Առանց Տիրոջ Հոգու օգնության ես ինձ թե՛ ֆիզիկապես և թե՛մտավոր ձևով ի վիճակի չեմ համարում կատարելու ինձանից պահանջվող պարտականությունները: Ես չգիտեմ մեկին, որ կարողանա կատարել իրենից պահանջվող աշխատանքը, անկախ Տիրոջից, կամ առանց Հոգու հուշումների և ոգեշնչման, որը գալիս է Լույսի Հորից:9
Երբ ապրում ենք այնպես, որ կարողանում ենք լսել և հասկանալ Աստծո Հոգու մեղմ ու բարակ ձայնի հուշումները, եկեք առանց հետևանքներից վախենալու անենք այն, ինչ Հոգին է թելադրում: Չպետք է որևէ նշանակություն ունենա՝ համապատասխանո՞ւմ է դա մանրախնդիր մարդկանց, քննադատների կամ Աստծո արքայության թշնամիների գաղափարներին, թե ոչ: Համապատասխանո՞ւմ է արդյոք դա Տիրոջ կամքին: Արդյո՞ք այն համապատասխանում է վերջին օրերի այս մեծ աշխատանքի ոգուն, աշխատանք, որի մեջ ներգրավված ենք մենք: Արդյո՞ք մեր վերջնանպատակն է հանդիսանում՝ առաջ տանել Եկեղեցին և հզորացնել այն երկրի վրա: Եթե գնում ենք այդ ուղղությամբ, ապա եկեք կատարենք դա, անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ կամ կմտածեն:10
Սեզ համար բավական չէ միայն բավարարվել այն գիտելիքով, թե ինչն է ճիշտ: Իմանալով, թե ինչն է ճիշտ, մենք պետք է գնանք և անենք այն, ինչը ճիշտ է, ինչ էլ որ այն լինի, ինչ էլ որ մեզանից [Հիսուս Քրիստոսը] պահանջի: Եթե գիտենք ճիշտը, եթե գիտենք ճշմարտությունը, մենք պետք է ապրենք այդ ճշմարտությամբ, և պետք է միշտ, բոլոր հանգամանքներում ճիշտ ձևով վարվենք, և երբեք չտրվենք գայթակղությանը կամ չշեղվենք ճիշտ ճանապարհից, նեղ ու անձուկ ճանապարհից, որը տանում է դեպի Աստծո ներկայություն:11
[Սենք] պետք է կամավոր ձևով հնազանդվենք, այն չպետք է պարտադրվի, չպետք է հարկադրվի: Մարդկանց չպետք է պարտադրել՝ իրենց կամքին հակառակ հնազանդվել Աստծուն: Նրանք պետք է հնազանդվեն դրան, որովհետև գիտեն, որ այն ճշմարիտ է, որովհետև ցանկանում են անել դա, և որովհետև դա նրանց հաճույք է պատճառում: Աստված զմայլվում է կամեցող սրտերով:12
Հնազանդվելով Հոգուն մենք ավելի մեծ գիտելիք ենք ձեռք բերում և աճում ենք խորաթափանցության զորության մեջ:
Մարդը պարտական է Ողջ բանականության և ճշմարտության Աղբյուրին, իր ունեցած գիտելիքի համար: Եվ բոլոր նրանք, ովքեր կհնազանդվեն Հոգու հուշումներին, որն առաջնորդում է դեպի առաքինություն, ազնվաբարոյության, Աստծո և մարդու սերը, դեպի ճշմարտության սերը և այն, ինչը ազնվացնում ու վեհացնում է հոգին, կստանան ավելի մաքուր, խորը և ավելի ուղղակի ու համոզիչ գիտելիք Աստծո ճշմարտությունների մասին, քան ուրիշ որևէ մեկը:13
Տղամարդիկ ու կանայք պետք է հաստատվեն ճշմարտության մեջ, հիմնվեն ավետարանի գիտելիքի վրա, կախված չլինեն ուրիշի գիտելիքից կամ վկայությունից, այլ վստահեն միայն Սուրբ Հոգուն, որը միշտ նույնն է, որը լուսավորում է և վկայում է անհատներին և քահանայությանը, որոնք ապրում են ավետարանի օրենքներին, Հոր փառքին ու կամքին ներդաշնակ: Այդ ժամանակ նրանք կունենան անմար հավիտենական լույսը:14
Որպես անհատներ, մեզ համար միակ ապահով ճանապարհը դա Աստծո առաջ այնքան խոնարհ, այնքան արդարակյաց և այնքան հավատարիմ ապրելն է, որպեսզի ունենանք Նրա Հոգին այն աստիճան, որ կարողանանք արդար դատել և զանազանել ճիշտը սխալից:15
Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ [Եկեղեցու ղեկավարներից ստացված խորհուրդը] ճիշտ է: Ստանալով Աստծո Հոգին մեր սրտում, որը բացում և լուսավորում է մեր միտքը, որպեսզի կարողանանք ինքներս հասկանալ այդ վարդապետությունը և տարբերել ճիշտը սխալից, լույսը խավարից և բարին չարից:16
Վերջին Օրերի հավատարիմ Սրբին իրավունք է տրվում իմանալ ճշմարտությունն այնպես, ինչպես Աստված գիտի այն, և սելեստիալ թագավորությունից ցածր ոչ մի զորություն չի կարող նրան շեղել, մթագնել նրա հասկացողությունը, մշուշել նրա միտքը, թուլացնել նրա հավատքը կամ Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքների մասին գիտելիքը: Դա չի կարող լինել, քանի որ Աստծո լույսը ավելի պայծառ է շողում, քան կեղծիքի ու սխալի լուսարձակումը: Ուստի նրանք, ոկքեր ունեն Քրիստոսի լույսը, հայտնության ոգին և Աստծո գիտելիքը, վեր են բարձրանում աշխարհի բոլոր անհեթեթություններից, նրանք իմանում են այդ վարդապետության մասին, որ այն Աստծուց է և ոչ թե մարդուց:17
Երբ մենք ապրում ենք համաձայն այն ամենի, ինչ հայտնվել t, Տերը կավելացնի մեր լույսն ու բանականությունը:
Դեռևս կան շատ բաներ, որ պետք է հայտնվեն: Կան բաներ, որոնք Տերը կհայտնի Իր ուրույն ժամանակին, որոնք մենք այժմ չենք հասկանում: Ինչ վերաբերում է ինձ, ինձ համար արդեն շատ բաներ են հայտնվել, որոնք դեռ պետք է հասկանալ: Եթե կարողանայի ըմբռնել այն ամենը, ինչ Աստված հայտնել է, և հասկանայի այդ ամենը, ինչպես որ պետք է հասկանալ, և կիրառեի այդ ամենը արդարակյաց ձևով իմ կյանքում, կարծում եմ այդ ժամանակ ես պատրաստ կլինեի ինչ-որ ավելի մեծ բանի, եթե դեռևս արժանի լինեի դրան: Ինչո՞ւ այդ դեպքում մեր մեջ կան մարդիկ, որոնք անհանգստանում և վրդովվում են այն բաների համար, որոնք երբեք չեն հայտնվել մարդկանց զավակներին … Եթե մարդիկ վճարեին իրենց տասանորդը, եթե պահեին իմաստության խոսքը, եթե աղոթեին, եթե իրենց կյանքը նվիրեին արդարության գործերին երկրի վրա, ինքնուրույն ուսումնասիրեին ավետարանը և հնազանդվեին դրան, նրանք ավելի քիչ հարցեր կտային և չէին մոռանա այն փաստը, որ անհրաժեշտ է ավելի խորը իմանալ, քան գիտեն:18
Սենք չգիտենք և չենք քարոզում մարդկանց ավելին, քան Տեր Աստվածը հայտնել է, և մենք խորհուրդ ենք տալիս նրանց, ովքեր իշխանություն ունեն և որոնց պարտականությունն ու գործն է՝ուսուցանել և քարոզել ավետարանի սկզբունքները աշխարհին և Վերջին Օրերի Սրբերին, սահմանափակել իրենց ուսուցումները և իրենց հրահանգները Աստծո խոսքի այն չափով, որը հայտնվել է: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կան շատ հայտնված բաներ, որոնք դեռևս չեն կիրառվում կյանքում: Կան շատ բաներ, որոնք դեռևս պետք է ուսումնասիրել: Կան շատ բաներ, որոնք դեռևս պետք է ուսուցանել հրահանգման ոգով, և կան շատ բաներ, որոնք հայտնվել են Մարգարե Զոզեֆի և նրա ընկերների միջոցով, որոնք մարդիկ դեռևս չեն ընդունել իրենց սրտում, և դեռևս ինչպես հարկն է դարձի չեն եկել:
Երբ հնազանդվում ենք ավետարանի ցուցումներին և ապրում ենք ըստ Աստծո օրենքների և երկնքի պահանջների, որոնք արդեն հայտնվել են, մենք հայտնվում ենք ավելի լավ իրավիճակում և ավելի մոտ իմաստության, գիտելիքի և զորության մեջ կատարելության հասնելու նպատակին, քան այսօր գտնվում ենք: Իր ժամանակին դեռևս ավելի մեծ բաներ կհայտնվեն Աստծո ժողովրդին: Ինչևէ, մինչև որ մենք չկատարենք մեր պարտականությունը այն ամենում, ինչ արդեն ստացել ենք, մինչև որ մենք հավատարիմ չլինենք այն բաներում, որոնք տրվել են մեզ, մինչև որ մենք չապրենք մեր կրոնով այնպես, ինչպես այն ունենք այժմ, ինչպես Տերն է տվել մեզ այն, ավելացնել պատվիրաններ, ավելացնել լույս ու բանականություն այն ամենին, ինչ արդեն ստացել ենք, որին մենք դեռևս լիովին չենք հնազանդվում, նշանակում է ավելացնել դատապարտում մեր գլխին: Սեզ համար լիովին բավական է ապրել ներկա ոգեշնչման և հայտնության լույսի մեջ և Եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար բավական է անհատապես պահել Տիրոջ պատվիրանները և աշխատել Եկեղեցում, ինչպես կթելադրի Հոգին և կառաջնորդի իր պարտականությունները կատարելիս: Սեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի Աստծուց ոգեշնչում ստանալ, իմանալու համար, թե որն է մեր պարտականությունը և ինչպես պետք է դա կատարենք:19
Մենք պետք է ապրենք այն լույսի և բանականության համաձայն, որն Աստված հայտնել է մեզ այս ժամանակաշրջանում, որպեսզի ներդաշնակության մեջ գտնվենք երկնային ուժերի և երկնային էակների, և հատկապես Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որը կանգնած է մեր գլխին, որը մեր օրենսգետն է, մեր օրինակը և ամբողջ աշխարհի համար կյանքի ու փրկության ճանապարհը, Որի միջոցով մենք կարող ենք մտնել Աստծո Սելեստիալ Արքայություն, և առանց Որի մենք չենք կարող մտնել անվերջ աշխարհների փառքի վիճակի մեջ: Նա է ճանապարհը, լույսն ու կյանքն աշխարհի, և ով որ հնազանդվի Նրա տված պատվիրաններին և կատարի աշխատանքը, որ Նա է կատարել և պատվիրել մեզ կատարել, չի քայլի խավարի մեջ, այլ իր մեջ կյանքի լույսը կունենա:20
Ուսումնական առաջարկություններ
-
Ո՞ւմ համար է մատչելի «հայտնության ոգին»:
-
Սեր կյանքի ո՞ր բնագավառներում մենք կարող ենք վայելել Հոգու անձնական առաջնորդությունը:
-
Ինչ եք կարծում, ինչո՞ւ է Աստված մեզ հաճախ առաջնորդում Հոգու մեղմ ու բարակ ձայնով, քան «հրաշալի հայտնություններով» (Տես նաև Գ Թագավորաց ԺԹ.11–12): Ինչպե՞ս է Աստված առաջնորդում մեղմ ու բարակ ձայնով:
-
Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ գտնվում ենք Տիրոջ Հոգու ազդեցության ներքո (Տես նաև ՎևՈւ 6.15, 22–23; 9.8–9; 11.12–14):
-
Ինչո՞ւ մենք չենք պարտադրվում հետևելու Հոգու հուշումներին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Աստված «զմայլվում կամեցող սրտերով»:
-
Ինչպե՞ս պետք է մենք ապրենք, որպեսզի կարողանանք ստանալ Հոգու առաջնորդությունը: Ի՞նչն է խանգարում մեզ ստանալ Հոգու հուշումները:
-
Ե՞րբ է Հոգին օգնել ձեզ խորացնել Աստծո ճշմարտությունների մասին գիտելիքը:
-
Ինչպիսի՞ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր վստահում են Սուրբ Հոգու հուշումներին, ոչ թե կախված են լինում «ուրիշի գիտելիքից կամ վկայությունից»:
-
Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել լույս ու բանականություն ստանալուն (Տես նաև Ալմա 12.10):