Նախագահների ուսմունքները
Գլուխ 46: Փրկագնել մեր մահացածներին տաճարային ծառայության միջոցով


Գլուխ 46

Փրկագնել մեր մահացածներին տաճարային ծառայության միջոցով

Տաճարային ծառայության միջոցով մենք դաոնում ենք փրկիչներ Սիոն Սարի վրա նրանց համար, ովքեր մահացել են:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

«Հոգիս կեղեքվում է: Սիրտս կոտրված է, և այդպես կլինի ողջ կյանքում: Օ՜, իմ քաղցր որդի, իմ ուրախություն, իմ հույս … Ո՜վ, Աստված, օգնիր ինձ»,1 ողբում էր Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը իր ավագ որդու, Հայրում Մ. Սմիթի անսպասելի մահը: Նա Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր: Հայրումը 45 տարեկան էր: Վեց ամիս անց Նախագահ Սմիթը Սոլթ Լեյք Սիթիի գերեզմանատանը նախագահում էր իր հոր, Հայրումի պատվին բարձրացված հուշարձանի արարողությանը: Դա 1918թ. հունիսի 27 էր, իր հոր և հորեղբոր Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակության տարեդարձի օրը:

Տիրոջ Հոգին պետք է որ տակնուվրա աներ նրա հոգին, երբ նա խորհում էր իր սիրելիների մահվան մասին: Մի քանի ամիս անց, իր մահից մի քանի շաբաթ առաջ, Նախագահ Սմիթը գրել է. «Ես նստած իմ սենյակում խորհում էի սուրբ գրությունների շուրջ, և մտածում էի աշխարհի փրկագնման համար Աստծո Որդու կողմից կատարված մեծ քավող զոհաբերության մասին … Մինչ ես տարված էի այդ խոհերով, միտքս եկան Պետրոս առաքյալի գրվածքները [տես Ա Պետրոս Գ.18–20; Դ.6] . … Երբ խորհեցի այդ գրվածքների մասին, իմ հասկացողության աչքերը բացվեցին, Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա, և ես տեսա մահացածների բազմություններ մեծ ու փոքր» (ՎևՈւ 138.1–2, 5, 11):

Այնուհետև նա տեսիլք ստացավ մահացածների փրկագնման մասին, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր բաժին 138-ում: Դա նրան նոր ճշմարտություններ սովորեցրեց և կրկին անգամ հաստատեց այն վարդապետությունները, որոնց նա հավատում էր և որոնք տասնամյակներ շարունակ սովորեցնում էր:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Հիսուս Քրիստոսը նախապես կարգված էր և օծված՝ փրկելու կենդանի մարդկանց և մահացածներին:

[Փրկիչը] ուղարկվել էր ոչ միայն քարոզելու ավետարանը նրանց, ովքեր ապրում էին մահկանացու կյանքով, այլ նա Աստծո կողմից նախապես կարգված էր և օծված բացելու բանտի դռները նրանց համար, ովքեր գերության մեջ են, և հռչակել նրանց ավետարանը:2

Հազար ինը հարյուր տասնութ թվականի հոկտեմբերի երեքին, ես նստած էի իմ սենյակում խորհելով սուրբ գրությունների շուրջ.

Եվ խորհում էի մեծ քավող զոհաբերության մասին, որը կատարվել էր Աստծո Որդու կողմից, աշխարհի փրկագնման համար.

Եվ մեծ ու հրաշալի սիրո մասին, որը դրսևորվել էր Հոր և Որդու կողմից՝ Քամիչի աշխարհ գալով.

Որ նրա քավության միջոցով, և ավետարանի սկզբունքներին հնազանդվելու միջոցով, մարդկությունը կկարողանա փրկվել. …

Մինչ ես խորհում էի այս գրված բաների մասին [տես Ա Պետրոս Գ. 18–20; Դ.6], իմ հասկացողության աչքերը բացվեցին, և Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա, և ես տեսա մահացածների բազմություն՝ և փոքր, և մեծ:

Եվ միասին հավաքվել էին մեկտեղ արդար ոգիների մի անթիվ բազմություն, որոնք հավատարիմ էին եղել Հիսուսի վկայության մեջ, մինչ նրանք ապրել էին մահկանացու կյանքով. …

Մինչ այս հսկայական բազմությունը սպասում և խոսում էր, ցնծալով մահվան կապանքներից իրենց ազատման ժամով, Աստծո Որդին հայտնվեց, ազատություն հայտարարելով գերիներին, ովքեր հավատարիմ էին եղել.

Եվ այնտեղ նա նրանց քարոզեց հավիտենական ավետարանը, վարդապետությունը հարության և անկումից մարդկության փրկագնման, և անձնական մեղքերից՝ ապաշխարության պայմանով. …

Եվ մինչ ես մտածում էի, իմ աչքերը բացվեցին, և իմ հասկացողությունը կենդանացավ, և ես հասկացա, որ Տերն անձամբ չգնաց ամբարիշտների ու անհնազանդների մեջ, որոնք մերժել էին ճշմարտությունը, որ ուսուցանի նրանց.

Այլ ահա, արդարակյացների թվից, նա կազմավորեց իր զորքերը և նշանակեց սուրհանդակներ, զորությամբ ու իշխանությամբ հանդերձավորված, և լիազորեց նրանց առաջ գնալ և տանել ավետարանի լույսը նրանց, ովքեր խավարի մեջ էին, այսինքն՝ բոլոր մարդկային ոգիներին. և այդպես ավետարանը քարոզվեց մահացածներին:

Եվ ընտրված սուրհանդակներն առաջ գնացին՝ հայտարարելու Տիրոջ ընդունելի օրը և ազատություն հռչակելու գերյալներին, որոնք կապված էին, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր կապաշխարեին իրենց մեղքերից և կընդունեին ավետարանը:

Այսպես ավետարանը քարոզվեց նրանց, ովքեր մահացել էին իրենց մեղքերի մեջ, գիտելիք չունենալով ճշմարտության մասին, կամ օրինազանցության մեջ՝ մերժած լինելով մարգարեներին:3

Հիսուսը չավարտեց իր աշխատանքը, երբ նրա մարմինը սպանեցին, ոչ էլ նա ավարտեց այն մահացածների միջից հարություն առնելուց հետո: Թեպետ նա իրագործել էր այն նպատակը, որի համար երկիր էր եկել, սակայն նա չէր ավարտել իր աշխատանքը: Իսկ ե՞րբ կավարտի: Այն ժամանակ, երբ նա կփրկագնի և կփրկի մեր Հայր Ադամի յուրաքանչյուր որդու և դստեր, որը ծնվել է և երբևէ կծնվի այս երկրի վրա մինչև ժամանակի վերջը, բացի կորստի որդիներից: Դրանում է կայանում Նրա առաքելությունը:4

Ապրողներն ու մահացածները աշխատում են միասին, որպեսզի Ավետարանը ստանան Աստծո բոլոր զավակները:

Մենք չենք ավարտի մեր աշխատանքը, եթե չփրկվենք և ապա չփրկենք բոլոր նրանց, ովքեր կախված են մեզանից, քանզի մենք պետք է դառնանք փրկիչներ Սիոն Սարի վրա, ինչպես Քրիստոսը: Մենք կանչված ենք այս առաքելությանը: Մահացածները չեն կարող կատարելության հասնել առանց մեզ, ոչ էլ մենք՝ առանց նրանց [տես ՎևՈւ 128.18]: Մենք առաքելություն ունենք կատարելու նրանց անունից և նրանց համար: Մենք որոշակի աշխատանք ունենք կատարելու, որպեսզի ազատենք նրանց, ովքեր իրենց անգիտության և անբարենպաստ պայմանների պատճառով, որոնց մեջ գտնվել են այստեղ լինելու ժամանակ, պատրաստ չեն հավերժական կյանքին: Մենք պետք է դուռ բացենք նրանց համար՝ կատարելով արարողություններ, որոնք նրանք չեն կարող կատարել իրենց համար, և որոնք կարևոր դեր ունեն «բանտից» իրենց ազատման համար, որպեսզի առաջ գան և ապրեն հոգու մեջ՝ ըստ Աստծո և դատվեն մարմնի մեջ՝ ինչպես մարդիկ [տես ՎևՈւ 138.33–34]:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ սա ամենակարևոր պարտականություններից մեկն է, որ հանձնվել է Վերջին Օրերի Սրբերին: Իսկ ինչո՞ւ: Որովհետև սա ժամանակների լրության ժամանակաշրջանն է, որը կտանի դեպի հազարամյա թագավորություն, և որի ժամանակ աշխարհի սկզբից ի վեր սուրբ մարգարեների բերանով ասված ամեն բան կկատարվի, և կմիավորվի ամեն բան, որ գնվում է երկնքում և երկրի վրա: Մենք պետք է կատարենք այդ աշխատանքը, կամ առնվազն այնքան, որքան կկարողանանք, թողնելով մնացածը մեր զավակներին, որոնց մեջ պետք է ներարկենք այս աշխատանքի կարևորությունը, դաստիարակելով նրանց ճշմարտության սիրով և այդ սկզբունքների գիտելիքով, որպեսզի երբ մենք մահանանք կատարելով այն ամենը, ինչ կարողացել ենք, նրանք ստանձնեն գործը և շարունակեն, մինչև որ այն ավարտին կհասնի:5

Նույն սկզբունքները, որոնք վերաբերում են ապրողներին, վերաբերում են նաև մահացածներին . … Այդ պատճառով մենք մկրտվում ենք մահացածների համար: Կենդանի մարդիկ չեն կարող կատարյալ դառնալ առանց մահացածների, ոչ էլ մահացածները կարող են կատարյալ դառնալ առանց կենդանիների: Պետք է որ միացնող կապ ստեղծվի ծնողների ու երեխաների, և երեխաների ու ծնողների միջև, մինչև որ Աստծո ամբողջ ընտանիքը կմիավորվի մեկ շղթայի մեջ, և նրանք բոլորը կդառնան Աստծո և Նրա Քրիստոսի ընտանիքը:6

Մարգարե Ջոզեֆին հայտնված այս ավետարանն արդեն քարոզվում է բանտում գտնվող հոգիներին, նրանց, ովքեր հեռացել են այս կյանքից դեպի հոգիների աշխարհ առանց ավետարանի մասին գիտելիքի: Ջոզեֆ Սմիթը քարոզում է այդ ավետարանը նրանց, ինչպես նաև Հայրում Սմիթը, Բրիգամ Յանգը, բոլոր այն հավատարիմ առաքյալները, որոնք ապրել են այս ժամանակաշրջանում Ջոզեֆ Սմիթի ղեկավարության ներքո [տես ՎևՈւ 138.36–37, 51–54]: Նրանք այնտեղ են, այստեղից իրենց հետ տանելով սուրբ Քահանայությունը, որը ստացել էին իշխանությամբ, և որը շնորհվել էր նրանց մարմնում: Նրանք քարոզում են ավետարանը հոգիների բանտում, քանզի Քրիստոսը, երբ նրա մարմինը դրված էր գերեզմանում, գնաց ազատություն հռչակելու գերիներին և բացեց բանտի դռները նրանց համար, ովքեր կապված էին [տես ՎևՈւ 138.27–30]: Միայն նրանք չեն ներգրավված այս աշխատանքում, այլ հարյուր հազարավոր ուրիշներ, երեցներ, որոնք մահացել են միսիայի ժամանակ չավարտելով իրենց միսիան, սակայն նրանք շարունակում են այդ գործը հոգիների աշխարհում [տես ՎևՈւ 138.57]: Հնարավոր է, Տերն անհրաժեշտ կամ ճիշտ է համարել նրանց կանչել այնտեղ, ինչը և Նա արել է: Ես չեմ պատրաստվում քննարկել կամ բանավիճել այդ հարցի շուրջ: Ես թողնում եմ դա Աստծո ձեռքում, քանի որ հավատում եմ, որ այդ ամենը կհանգեցնի բարուն, քանի որ Տերը թույլ չի տա, որպեսզի Իր ժողովրդի հետ աշխարհում ինչ-որ բան պատահի, որը նա, ի վերջո, նրանց համար չհանգեցնի ավելի մեծ բարիքի:7

Ես միշտ հավատացել եմ և դեռևս հավատում եմ իմ ողջ հոգով, որ այնպիսի մարդիկ, ինչպիսին էին Պետրոսը, Հակոբոսը և տասներկու Առաքյալները, որոնք ընտրվել էին Փրկչի կողմից իր ժամանակ, Հիսուս Քրիստոսի վկայության համար իրենց նահատակության ժամանակից ի վեր, այս բոլոր դարերի ընթացքում, զբաղված են եղել ազատություն հռչակելով գերյալներին հոգիների աշխարհում և բացելով նրանց բանտի դռները [տես ՎևՈւ 138.38–50]: Ես չեմ հավատում, որ նրանք կարող են ներգրավվել մեկ այլ աշխատանքի մեջ: Նրանց հատուկ կոչումը և Տիրոջ կողմից օծությունը՝ աշխարհը փրկելն է, գերյալներին ազատություն հռչակելը և բանտի դռները բացելը նրանց համար, ովքեր կապված են խավարի, սնահավատության և տգիտության շղթաներով. …

…Այն, ինչ մենք ապրում ու զգում ենք այստեղ, բնորոշ է այն ամենին, ինչը պատկանում է Աստծուն և ոչ երկրային կյանքին: Գոյություն ունի մեծ նմանություն Աստծո նպատակների մեջ, որոնք դրսևորվում են այստեղ և որոնք տեղի են ունենում նրա ներկայությամբ և արքայությունում: Նրանք, ովքեր իշխանություն ունեն ավետարանը քարոզելու այստեղ և նշանակված են այդ աշխատանքը կատարելու այստեղ, այս կյանքից հեռանալուց հետո անգործ չեն մնա, այլ կշարունակեն օգտագործել իրավունքները, որ ձեռք են բերել այստեղ՝ Աստծո Որդու Քահանայության միջոցով, որպեսզի ծառայեն նրանց փրկության համար, ովքեր մահացել են առանց ճշմարտության մասին իմանալու:8

Մենք կարող ենք դառնալ փրկիչներ Սիոն Սարի վրա՝ տաճարներում փրկող արարողություններ կատարելով մահացածների համար:

Ուսուցանեք ձեր երեխաներին և թող ձեզ ուսուցանեն այն, որ անհրաժեշտ է ձեզ համար դառնալ փրկիչներ Սիոն Սարի վրա նրանց համար, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիքի, որ այս սարերի վրա գտնվող և այլ երկրներում վեր խոյացող Աստծո տաճարները, կառուցվել են և նախատեսված են բացառապես այդ սրբազան արարողությունները կատարելու համար, որոնք անհրաժեշտ են նրանց համար, ովքեր հեռացել են այս կյանքից առանց դրանք ստանալու: Սի մոռացեք այդ մասին: Պահեք դա ձեր մտքում, քանզի դա անհրաժեշտ է մեզ համար:9

Մեր մահացածների փրկագնման համար կատարվող այս մեծ աշխատանքը, ապրողներին և մահացածներին միավորելը, կնքման զորությունը … և բոլոր արարողությունները, որոնք տրվել են հայտնությամբ, որպեսզի կատարվեն տաճարներ կոչվող սուրբ կառույցներում, որոնք մեզ պատվիրվել է Աստծո կողմից կառուցել Նրա սուրբ անվան համար, … ալս ամենը հայտնվել է մեզ այս ժամանակաշրջանում ավելի մեծ ծավալներով և ավելի մեծ պարզությամբ, քան երբևէ հայտնվել է աշխարհի պատմության մեջ, որքանով որ մենք գիտենք:10

Մենք հույս ունենք, որ կտեսնենք այն օրը, երբ կունենանք տաճարներ երկրի տարբեր վայրերում, որտեղ դրանք անհրաժեշտ են մարդկանց հարմարավետության համար, քանզի մենք գիտակցում ենք, որ ամենամեծ պատասխանատվություններից մեկը, որն ընկած է Աստծո ժողովրդի վրա այսօր, այն է, որ նրանց սրտերը պետք է դառնան դեպի իրենց հայրերը [տես Մաղաքիա Դ.5–6; ՎևՈւ 2], և որ նրանք պետք է կատարեն այն աշխատանքը, որն անհրաժեշտ է նրանց համար, որպեսզի իրենք կարողանան միանալ միասին Նոր և Հավիտենական Ուխտի կապով՝ սերնդից սերունդ: Քանզի Տերն ասել է, Մարգարեի միջոցով, որ սա ամենամեծ պատասխանատվություններից մեկն է, որը հանձնված է մեզ այս վերջին օրը:11

Ինչ վերաբերում է հոգիներին բանտից ազատելուն, իհարկե, մենք հավատում ենք, որ դա կարող է լինել միայն ավետարանը նրանց, հոգում լինելու ժամանակ, քարոզելուց հետո, այն բանից հետո, երբ նրանք կընդունեն այն և նրանց փրկագնման համար անհրաժեշտ աշխատանքը ապրողների կողմից կկատարվի նրանց համար: Մենք հավատում ենք, որ այդ աշխատանքը կարագացվի, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատում են, կարողանան հոգիների աշխարհում օգուտ ստանալ այդ ազատությունից: Հայտնությամբ տրվել է, որ Հազարամյակի մեծ աշխատանքը պիտի լինի տաճարներում մահացածների փրկագնման համար կատարվող աշխատանքը, և այն ժամանակ մենք հույս ունենք, որ կվայելենք հայտնությունից եկող օգուտները … այն միջոցներով, որ Տերը կհայտնի նրանց մասին, որոնց համար այդ աշխատանքը պետք է կատարվի . … Հասկանալի է, որ մինչ ավետարանը կքարոզվի բոլորին, թե լավերին և թե վատերին, կամ ավելի ճիշտ նրանց, ովքեր կապաշխարեն և նրանց, ովքեր չեն ապաշխարի հոգիների աշխարհում, ճիշտ այնպես, ինչպես այստեղ, փրկագնումը կգա միայն նրանց, ովքեր կապաշխարեն և կհնազանդվեն:12

Մեծ եռանդ էր դրսևորվել … սրբերի կողմից կատարվող իրենց տաճարային աշխատանքում: Մահացածների փրկագնման աշխատանքի ոգին հանգչում է նրանց վրա և մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում այս աստվածային աշխատանքի հանդեպ: Մարգարե Ջոզեֆն ասել է մեզ, որ այս աշխատանքը «էական է մեր փրկության համար, ինչպես Պողոսն է ասում հայրերի մասին – որ առանց մեզ, նրանք չեն կարող կատարյալ դառնալ– ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների» [տես ՎևՈւ 128.15]: Աստծո պատվիրանն է սրբերին, որ նրանք աշխատեն իրենց ողջ ուժով մահացածների փրկագնման համար. …

… Հոգին, որ դրդում է սրբերին աշխատել մահացածների փրկագնման համար, զավակների սրտերում սերմանում է հայրերին տրված խոստումները: Այս նույն հոգին, թվում է, շարժում է երկրի պատվավոր մարդկանց սրտերը, ովքեր ծախսում են իրենց ժամանակը և միջոցները տոհմաբանական գրառումները հավաքելով և միացնելով . … Սրբերը պետք է ամեն առիթ օգտագործեն և ձեռք բերեն որքան հնարավոր է շատ գրառումներ իրենց նախնիների մասին, որպեսզի Աստծո Տան արարողությունների միջոցով նրանք փրկագնում ստանան: Մենք գովաբանում ենք սրբերին այս ամենակարևոր և էական աշխատանքում դրսևորած ջանասիրության համար:13

Մենք խաղաղության ձիթենու ճյուղ ենք տանում աշխարհ: Մենք աշխարհին ներկայացնում ենք Աստծո օրենքը, Տիրոջ խոսքը, ճշմարտությունը, ինչպես որ այն հայտնվել է վերջին օրը՝ մահացածների փրկագնման և ապրողների փրկության համար:14

Ուսումնական առաջարկություններ

  • Ո՞րն է Փրկչի «աշխատանքը» և «առաքելությունը»: Ի՞նչ էր անում Փրկիչը հոգիների աշխարհում, որպեսզի օգնի կատարելու այս մեծ աշխատանքը: (Տես ՎևՈւ 138.11–12, 18–19, 29–30:)

  • Ինչպե՞ս է միսիոներական աշխատանքը կատարվում հոգիների աշխարհում: Ովքե՞ր են միսիոներները: (Տես ՎևՈւ 138.29–34, 57–59:)

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի բացենք «բանտի դռները նրանց համար, ովքեր կապված են խավարի, սնահավատության և տգիտության շղթաներով»: Ի՞նչն է օգնել ձեզ ձեր նախնիների մասին տեղեկություն գտնելու և նրանց համար տաճարային արարողությունները կատարելու գործում:

  • Ինչպե՞ս կարող ենք մենք «դառնալ փրկիչներ Սիոն Սարի վրա»: Ինչո՞ւ է այս աշխատանքը համարվում «ամենամեծ պատասխանատվություններից մեկը, որն ընկած է Աստծո ժողովրդի վրա այսօր»:

  • Որո՞նք են տաճարների նպատակներից մի քանիսը: Ի՞նչ օրհնություններ են եկել ձեզ, որովհետև դուք կատարել եք տաճարային աշխատանք ուրիշների համար կամ անուններ եք ներկայացրել այդ աշխատանքը կատարելու համար:

  • Ո՞րն է լինելու «Հազարամյակի մեծ աշխատանքը»: Ինչպե՞ս կարող ենք մասնակցել այս աշխատանքին այժմ:

  • Ինչպե՞ս է մահացածների փրկագնման համար Աստծո ծրագրի մասին գիտելիքը օրհնել ձեր կյանքը: Ի՞նչ է այդ ծրագիրն ասում մեզ Իր բոլոր զավակների հանդեպ Աստծո սիրո մասին:

Հղումներ

  1. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 474.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 460.

  3. Doctrine and Covenants 138:1–4, 11–12, 18–19, 29–32.

  4. Gospel Doctrine, 442.

  5. Gospel Doctrine, 442.

  6. “Discourse by President Joseph F. Smith,” Millennial Star, 4 Oct. 1906, 628–29.

  7. Gospel Doctrine, 471–72.

  8. Gospel Doctrine, 460–61.

  9. In Conference Report, Apr. 1917, 6.

  10. In Conference Report, Oct. 1913, 9–10.

  11. Gospel Doctrine, 471.

  12. Gospel Doctrine, 438.

  13. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–75], 4:193–94.

  14. Gospel Doctrine, 74.

Hyrum M. Smith

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի որդին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Հայրում Մ. Սմիթը, մահացել է 1918թ., որից կարճ ժամանակ անց Նախագահ Սմիթը ստացավ մահացածների փրկագնման մասին տեսիլքը, որը դարձավ Վարդապետություն և Ոխտերի 138-րդ բաժինը:

Cardston, Alberta Temple

Նախագահ Սմիթը նվիրագործեց Կանադայի Ալբերտա Քարդսոն տաճարի հողատարածքը, 1913թ.: