Ինստիտուտ
Դաս 10. Դասարանի նախապատրաստական նյութ․ Ամուսնության նոր և հավիտենական ուխտը


Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ամուսնության նոր և հավիտենական ուխտը, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)

Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ

ամուսնական զույգը Մանիլա Ֆիլիպիններ տաճարի մոտ

Դաս 10․ Դասի նախապատրաստական նյութ

Ամուսնության նոր և հավիտենական ուխտը

Դաս 6-ում մենք սովորեցինք, որ ամուսնությունը կարգված է Աստծո կողմից։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է նաև, որ սելեստիալ ամուսնությունը «ամենաբարձր և ամենահարատև տարբերակն է, որը մեր Արարիչը կարող է առաջարկել իր զավակներին», որը «ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում երջանկության համար, քան մարդկային որևէ այլ հարաբերություն» («Սելեստիալ ամուսնություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 92, 93): Այս նյութն ուսումնասիրելիս քննարկեք ձեր սեփական զգացմունքները հավերժական ամուսնության մասին, և ինչ կարող եք անել՝ դրան արժանի կյանքով ապրելու համար:

Բաժին 1

Ես ինչո՞ւ պետք է ձգտեմ հավերժական ամուսնության

Երբ մտածում եք ծանոթ մարդկանց ամուսնության մասին, գուցե ցանկանաք իմանալ, թե տաճարային ամուսնությունն ինչով է տարբերվում քաղաքացիական ամուսնությունից:

Մենք հավատում ենք, որ «երջանկության աստվածային ծրագիրըհնարավորություն է տալիս, որ ընտանեկանկապերը շարունակվեն մահից հետո» («Ընտանիք. Հայտարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Հավերժական ընտանեկան հարաբերությունները հնարավոր են դառնում Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Հիսուս Քրիստոսի Քավությունը … իրականություն դարձրեց հարությունը և հնարավոր դարձրեց հավերժական կյանքը նրանց համար, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերը և ստանում ու պահում են փրկարար արարողությունները և ուխտերը» («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 40): Վերջին օրերին Տերը վերականգնել է իշխանությունը, արարողությունները և ուխտերը, որոնք հնարավորություն են տալիս հաստատել հավերժական ամուսնություններ:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 131.1-4-ը՝ փնտրելով, թե Ջոզեֆ Սմիթն ինչ է ուսուցանել հավերժական ամուսնության ուխտի մասին: (Նշում. Սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանը հավերժական կյանքն է կամ վեհացումը:)

Հատված 2-ում նոր բառը նշանակում է, որ այս ուխտը նորովի է վերականգնվել մեր տնտեսությունում։ Ուխտը նաև հավիտենական է, քանի որ այն հավերժ է և գոյություն է ունեցել «աշխարհի հիմնադրումից առաջ» (Վարդապետություն և Ուխտեր 132.5): Դա այն ուխտի մասն էր, որը Աստված վաղուց կապել էր Աբրահամի և նրա կնոջ՝ Սառայի հետ:

Աստվածաշնչի բառարանից մենք սովորում ենք, որ «սկզբում Աբրահամը մկրտությամբ ստացավ ավետարանը» (որը փրկության ուխտն է): Այնուհետև նրան շնորհվեց բարձրագույն քահանայություն, և նա մտավ սելեստիալ ամուսնության մեջ (որը վեհացման ուխտն է), այդպիսով վաստակելով հավաստիացում, որ նա կունենա հավերժական աճ [անհամար սերունդներ]» (Bible Dictionary, “Abraham, covenant of”):

Տերը խոստացավ Աբրահամին. «Եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կ’շատացնեմ. անհամար թվով» (Ծննդոց 22.17): Սելեստիալ ամուսնությունը ներառում է «երկնային փառքում… երեխաներ ունենալու» օրհնությունը (Joseph Smith, in History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume D-1, 1551 [josephsmithpapers.org]):

Տերը հետագայում խոստացավ Աբրահամին, որ այս բոլոր օրհնությունները կտրամադրվեն նրա մահկանացու սերունդներին (տես Վարդապետություն և Ուխտեր 132.29–31, Աբրահամ 2.6–11): Աբրահամյան ուխտի այն մասը, որը վերաբերում է հավերժական ամուսնությանն ու հավերժական աճին, նորացվում է յուրաքանչյուր անհատի հետ, ով մտնում «ամուսնության նոր և հավիտենական [ուխտի մեջ]» (Վարդապետություն և Ուխտեր 131.2): Այլ կերպ ասած, ամուսնության կնքման արարողության միջոցով մեզ խոստանում են նույն օրհնությունները, ինչ Աբրահամին:

Տաճարի կնքման սենյակ Հռոմում, Իտալիա

Երբ տղամարդն ու կինը կնքվում են տաճարում, նրանք սրբազան ուխտեր են կապում Աստծո և միմյանց հետ: Դրանք ներառում են հետևյալ ուխտերը՝ հավատարիմ մնալ միմյանց և Աստծուն, ապրել Քրիստոսանման կյանքով, հարգել իրենց կապած ավետարանական բոլոր ուխտերը և բազմանալ ու լցնել երկիրը:

ամուսնության ուխտը պատկերված է որպես եռանկյունի

Մտածեք այս պատկերի իմաստի մասին, քանի որ այն վերաբերում է հավերժական ամուսնության ուխտին: Այս ուխտի հարաբերությունների վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տեր Հիսուս Քրիստոսը ուխտով հաստատված ամուսնական հարաբերությունների կենտրոնն է։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե Փրկիչն ինչպես է դիրքավորված եռանկյունու գագաթին, կինը՝ հիմքի մի անկյունում, իսկ տղամարդը՝ հիմքի մյուս անկյունում: Այժմ խորհեք այն մասին, թե ինչ է տեղի ունենում տղամարդու և կնոջ փոխհարաբերություններում, երբ նրանք անհատապես և հաստատուն քայլերով «գալիս են Քրիստոսի մոտ» և ձգտում են «կատարելագործվել Նրանում» (Մորոնի 10․32): Քավիչի շնորհիվ և Նրա միջոցով տղամարդն ու կինը ավելի են մոտենում միմյանց: («Ամուսնությունը կարևոր է Նրա հավերժական ծրագրում», Ensign, հունիս 2006, 86–87)

Երիտասարդ զույգը տաճարի մոտ՝ իրար ձեռք բռնած
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Հնարավորության դեպքում քննարկեք հետևյալ հարցերը մեկի հետ, ով տաճարում կնքվել է իր ամուսնու կամ կնոջ հետ, օրինակ՝ ծնողի, պապիկի, եկեղեցու ղեկավարի կամ ընկերոջ: Եթե ամուսնացած եք, գուցե այս մասին զրուցեք ձեր ամուսնու (կնոջ) հետ: Դասարան եկեք պատրաստ՝ ձեր սովորած որևէ նյութով կիսվելու համար։

  • Ինչպիսի՞ն էր ձեզ համար տաճարում կնքվելը։

  • Ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ մտնելն ինչպե՞ս է օրհնել ձեզ և ձեր կողակցին մինչ այժմ:

  • Աստծուն մերձենալու ձեր անհատական ջանքերն ինչպե՞ս են օգնել ձեզ և ձեր կողակցին՝ ավելի շատ մոտենալ միմյանց:

Բաժին 2

Ի՞նչ ընտրություններ պետք է կատարեմ, որպեսզի իմ ամուսնությունը հավերժ լինի

Տերը հայտնել է, որ եթե տղամարդն ու կինը չեն ամուսնանում Իր օրենքի համաձայն (մտնելով ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ) և Իր իշխանությամբ, ապա նրանց ամուսնությունը «ուժ չուն[ի], երբ նրանք մահանում են» (Վարդապետություն և Ուխտեր 132.15): Պարզապես տաճարում կնքված լինելը նույնպես հավերժական ամուսնության երաշխիք չէ:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.19–20-ը և նշեք այն, ինչ պահանջվում է հավերժական ամուսնություն ունենալու համար՝ տաճարի կնքման արարողությունից բացի:

երջանիկ ամուսնական զույգ՝ իրար ձեռք բռնած

Գուցե նկատել եք հատված 19-ում, որ տաճարային ամուսնությունը պետք է «կնքվի խոստումի Սուրբ Հոգով», որպեսզի հավերժական լինի: Սուրբ գրությունների ուղեցույցից մենք սովորում ենք, որ «Սուրբ Հոգին խոստումի Սուրբ Հոգին է (Գործք 2.33): Նա հաստատում է Աստծո համար ընդունելի մարդկանց արդար գործերը, արարողություններն ու ուխտերը: Խոստումի Սուրբ Հոգին Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգի»,scriptures.lds.org):

Երբ ամուսինները «մն[ում են] ուխտի մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 132.19), Սուրբ Հոգին՝ որպես Խոստումի Սուրբ Հոգի, Իր դերով հաստատում է Աստծուն, որ նրանք պահել են իրենց ուխտերը, և նրանց ամուսնությունը դառնում է հավերժական: Որպեսզի «[մնան] ուխտի մեջ», ամուսինները պետք է հավատարմորեն հարգեն իրենց կնքման ուխտերի ժամկետներն ու պայմանները: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը ուսուցանել է այս ուխտերը հարգելու կարևորության մասին.

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Ինչպես ուսուցանված է այս սուրբ գրությունում [Վարդապետություն և Ուխտեր 132:19], hավերժական կապը միայն տաճարում մեր կապած կնքման ուխտերի արդյունք չէ։ Ինչպես ենք վարվում այս կյանքում, կորոշի այն, թե մենք ինչպիսին կլինենք գալիք բոլոր հավերժություններում: Երկնային Հոր շնորհած կնքման օրհնությունները ստանալու համար մենք պետք է պահենք պատվիրանները և վարվենք այնպես, որ մեր ընտանիքները ցանկանան ապրել մեզ հետ հավերժության մեջ։ (“The Eternal Family,” Ensign, Nov. 1996, 65)

Երբ ձգտում ենք դառնալ լավագույն մարդիկ, որ կարող ենք լինել, և պահպանել մեր ուխտերը, մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին: Ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդն ուսուցանել է.

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեր մեծ օրինակն է, երբ հարցը վերաբերում է խոստումներ կապելուն և պահելուն և ուխտեր կապելուն և կապելուն։ Նա երկիր եկավ՝ խոստանալով կատարել Հոր կամքը։ Նա ուսուցանեց ավետարանի սկզբունքները խոսքով և գործով։ Նա քավեց մեր մեղքերը, որ մենք կարողանանք կրկին ապրել։ Նա պատվեց Իր խոստումներից յուրաքանչյուրը։

… Խոստումները պահելը սովորություն չէ․ դա Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու հատկանիշ է։

Այսօր իմ հարցը հետևյալն է․ արդյո՞ք մենք կատարում ենք մեր խոստումները ու պահում ենք մեր ուխտերը, թե՞ երբեմն մոտենում ենք դրանց մասնակի նվիրվածությամբ, քանի որ պատահականորեն ենք կապել, ուստի և հեշտությամբ խախտում ենք։ («Կանգնել մեր խոստումների և ուխտերի կողքին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 53, 54)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կարող եք ավելի շատ նմանվել Փրկիչին՝ պահպանելով սուրբ ուխտերն ու խոստումները, որոնք կապել եք Աստծո հետ: Ուրիշ ի՞նչ կարող եք անել, որպեսզի պահեք կամ պատրաստվեք պահել ձեր կնքման ուխտերը: