«Դաս 27․ Ուսուցչի նյութ. Խթանել և պաշտպանել ընտանիքը որպես հասարակության հիմնական միավոր», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 27․ Ուսուցչի նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ
Դաս 27. Ուսուցչի նյութ
Խթանել և պաշտպանել ընտանիքը որպես հասարակության հիմնական միավոր
Մարգարեներն ու առաքյալները մեզ կոչ են արել «պայմաններ ստեղծե[լ] և միջոցառումներ անցկացնե[լ], ուղղված ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Այս դասին ուսանողները կբացահայտեն այն ազդեցությունները, որոնք նպաստում են ընտանիքի քայքայմանը: Ուսանողները նաև կքննարկեն, թե ինչ կարող են անել՝ խթանելու և պաշտպանելու ընտանիքը որպես հասարակության հիմնարար միավոր:
Ուսուցման առաջարկներ
Հակառակորդը ձգտում է քանդել ընտանիքները
Եթե հնարավոր է, ցուցադրեք Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ Ջուլի Բ. Բեքի հետևյալ խոսքերը.
Այս սերնդին կոչ կարվի պաշտպանել ընտանիքի վարդապետությունը, ինչպես երբևէ նախկինում: Եթե նրանք չիմանան այդ վարդապետությունը, ապա չեն կարող պաշտպանել։ …
Ընտանիքի վերաբերյալ աստվածաբանական կողմի պատկերացումն ունենալուց բացի, մենք պետք է հասկանանք, թե որոնք են ընտանիքին սպառնող վտանգները։ Եթե չիմանանք՝ չենք կարող պատրաստվել ճակատամարտին։ (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 14, 17)
-
Ընտանիքի մասին Տիրոջ վարդապետությունն ինչո՞ւ ունի պաշտպանության կարիք:
Ցուցադրեք ընտանիքի հռչակագրից հետևյալ հայտարարությունը. ընտանիքի քայքայումը անհատներին, համայնքներին և ազգերին կպատճառի այն դժբախտությունները, որոնց մասին կանխագուշակել էին հին ու նոր մարգարեները:
Գրատախտակին գծեք երկու սյունակ: Առաջին սյունակը վերնագրեք այսպես. Ազդեցություններ, որոնք նպաստում են ընտանիքի քայքայմանը։ Հրավիրեք ուսանողներին թվարկել իրենց մտքերը և խնդրեք նրանցից մեկին գրատախտակին գրել դասարանի անդամների թվարկածը։ (Կարող եք քաջալերել ուսանողներին վերանայել նախապատրաստական նյութի 1-ին բաժինը, նաև ուսումնասիրել Բ Տիմոթեոս 3․1-6, 13-ը, եթե օգնության կարիք ունեն:) Երբ ուսանողները թվարկեն իրենց մտքերը, խնդրեք նրանց բացատրել, թե ինչպես են այդ ազդեցությունները նպաստում ընտանիքի քայքայմանը:
Գրատախտակի երկրորդ սյունակը վերնագրեք՝ Ընտանիքի մասին հռչակագրի վարդապետությունը, որը կարող է հակադրվել այդ ազդեցություններին: Հրավիրեք ուսանողներին, մեջբերելով ընտանիքի մասին հռչակագրից, գրատախտակին գրել համապատասխան վարդապետությունը։
-
Այս դասընթացում ընտանիքի մասին Տիրոջ վարդապետությունն ուսումնասիրելով ինչպե՞ս կպատրաստվեք ընտանիքը պաշտպանելուն։
Մեր պարտականությունն է՝ պաշտպանելու և խթանելու ընտանիքը
Ցուցադրեք ընտանիքի մասին հռչակագրից հետևյալ հայտարարությունը․ Մենք դիմում ենք պատասխանատու քաղաքացիներին և կառավարության պաշտոնյաներին ամենուր, որպեսզի պայմաններ ստեղծեն և միջոցառումներ անցկացնեն ուղղված ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը:
Հիշեցրեք ուսանողներին, որ նրանց խնդրել եք կազմել գործողությունների պարզ ծրագիր, որը կարելի է կիրառել՝ ընտանիքը խթանելու կամ պաշտպանելու համար (տես նախապատրաստական նյութի 2-րդ բաժինը):
-
Ի՞նչ ուղիներով մենք կարող ենք խթանել ընտանիքը որպես հասարակության հիմնական միավոր: (Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակին։ Այնուհետև հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել գրատախտակին գրված գաղափարների հետ կապված անձնական փորձառություններով)։
-
Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե մենք չկարողանանք խոսել ամուսնության և ընտանիքի պաշտպանությանն ու խթանմանը վերաբերող մեր համոզմունքների մասին։
Դուք կարող եք կիսվել Տասներկու Առաքյալների քվորումի նախագահ Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությամբ. «Պետք է հիշել Էդմունդ Բըրքի խոսքերը․ «Միակ բանը, որն անհրաժեշտ է չարին հաղթանակելու համար, այն է, որ բարի մարդիկ ոչինչ չանեն» [attributed in John Bartlett, comp., Familiar Quotations, 15th ed. (1980), ix]” (“Let Our Voices Be Heard,” Liahona, Nov. 2003, 18)։
-
Տերն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ հաղթահարենք կասկածն ու վախը, որոնք կարող ենք ունենալ ամուսնությունը և ընտանիքը խթանելիս կամ պաշտպանելիս:
Ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը՝ որ օգնեք ուսանողներին բարելավել ամուսնությունն ու ընտանիքը խթանելու և պաշտպանելու իրենց ընդունակությունը։
Դասը եզրափակելու համար հրավիրեք ուսանողներին մտածել մի բանի մասին, որ նրանք կարող են անել, որպեսզի բարելավեն ուրիշների հետ ամուսնության և ընտանիքի մասին Քրիստոսանման զրույց վարելու իրենց ունակությունը: Խրախուսեք ուսանողներին եղանակներ մտածեն, թե ինչպես փորձել նախապատրաստական նյութի 3-րդ բաժնի սկզբունքների կիրառումը, ամուսնության և ընտանիքի մասին դժվար հարցերը քննարկելով որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ:
Հաջորդ անգամ
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե այս դասընթացի ժամանակ ինչ ճշմարտություններ են սովորել և քննարկել հավերժական ընտանիքների մասին, որոնք օգնել են նրանց հույս ու ոգևորություն զգալ իրենց ներկայիս կամ ապագա ընտանիքների համար: Խրախուսեք նրանց կարդալ հաջորդ դասի նախապատրաստական նյութը և պատրաստ լինել կիսվելու մեկ կամ մի քանի ամենաազդեցիկ բաներով, որոնք նրանք սովորել են այս դասընթացի ընթացքում: