Ինստիտուտ
Դաս 20. Ուսուցչի նյութ․ Հայրերի սրբազան պարտականությունները


«Դաս 20․ Ուսուցչի նյութ․ Հայրերի սրբազան պարտականությունները», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 20․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 20․ Ուսուցչի նյութ

Հայրերի սրբազան պարտականությունները

Երկնային Հայրը իր որդիներին նշանակել է սրբազան պարտականության` պաշտպանել իրենց ընտանիքները: Այս դասի ժամանակ ուսանողները կբացատրեն ուղիները, թե տղամարդիկ ինչպես կարող են կատարել այդ պարտականությունը: Նրանք կքննարկեն, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես են կատարյալ օրինակ հանդիսանում այն դերի, որ հայրերն ունեն իրենց ընտանիքները պաշտպանելու գործում: Ուսանողները կխորհեն և կծրագրեն, թե իրենք ինչպես կարող են ապավինել երկնքի օգնությանը, երբ այդ սրբազան պարտականությամբ կիսվեն իրենց կողակիցների հետ:

Նշում. Իրենց ընտանիքները ղեկավարելու և ապահովելու տղամադկանց պարտականությունները քննարկվել են նախորդ դասերի ընթացքում:

Ուսուցման առաջարկներ

Աստված հայրության կատարյալ օրինակն է

Որպես այս դասի հոգևոր մաս, երգեք «Ով Հայր իմ» հիմնը (Հիմներ և մանկական երգեր, էջ 42) կամ մեր Երկնային Հոր հետ կապված այլ հիմներ:

Կարող եք դասը սկսել՝ ցուցադրելով հոր և իր ընտանիքի մի նկար և դասարանի տղամարդկանց ուղղել հետևյալ հարցը.

  • Ի՞նչ մտքեր, զգացողություններ կամ մտահոգություններ ունեք հայր լինելու վերաբերյալ:

Ապա հարցրեք դասարանին.

  • Ձեր կարծիքով, որո՞նք են արդարակյաց հայր լինելու մեծագույն մարտահրավերները մեր օրերում: (Խրախուսեք ուսանողներին վերանայել նախագահ Լինդա Ք. Բըրթընի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում։)

  • Ի՞նչ տարբերություններ կան որոշ մարդկանց տեսակետների միջև հայրության վերաբերյալ, և ինչպես է Աստված տեսնում հայրությունը:

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ ուսումնասիորւմ էիք նախապատրաստական նյութը, նրանք սովորեցին, որ Երկնային Հայրը արդար հայրության կատարյալ օրինակն է (տես երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում):

Բարելավենք մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Շեշտադրեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օրինակները: Փրկիչն Իր աշակերտներին հրահանգեց լինել՝ ինչպես Նա է (տես 3 Նեփի 27.27): Շեշտադրեք Նրա և Երկնային Հոր կատարյալ օրինակները, երբ դասարանում քննարկեք ճշմարտություններ:

Բացատրեք, որ մենք կարող ենք արդար հայրության սկզբունքներ սովորել նաև Հիսուս Քրիստոսի օրինակն ուսումնասիրելով: Միասին վերանայեք Հովհաննես 10.11–15-ը և քննարկեք, թե ուսանողներն ինչ սովորեցին արդար հայրության մասին` որպես Բարի Հովիվ Փրկիչի դերից:

  • Տղամարդիկ ի՞նչ պետք է «վար դնեն» (հատված 15), կամ ինչից հրաժարվեն, որպես հայր` իրենց սրբազան պարտականությունները կատարելու համար: (Կիսվեք երեց Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությամբ. «[Տղամարդիկ] եկեք մի կողմ դնենք սեփական ցանկությունները բավարարելու և բարոյական ազատության վերաբերյալ այսօրվա մշակույթի կեղծ քարոզները և նախ մտածենք ուրիշների երջանկության և բարօրության մասին» [«Հայրեր», Լիահոնա, մայիս 2016, 96]։)

Որպեսզի օգնենք ուսանողներին հայրության վերաբերյալ ավելի շատ սկզբունքներ բացահայտել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օրինակներից, ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեք ղեկավար: Հրավիրեք ուսանողներին խոսել իրենց հանձնարարության վերաբերյալ՝ «Գրի առեք ձեր մտքերը» նախապատրաստական նյութի բաժին 1-ում գտնվող վարժության մեջ, որպես իրենց քննարկման մաս:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց խմբերում քննարկած սկզբունքներով։ Ուսանողներից մեկին խնդրեք գրի առնել այդ սկզբունքները գրատախտակին։

Հայրերը սրբազան պարտականություն ունեն պաշտպանելու իրենց ընտանիքները

Հրավիրեք ուսանողներին աշխատել նույն փոքր խմբերով հետևյալ վարժության համար: Խմբի ղեկավարներից կեսին տրամադրեք «Խմբի օժանդակ նյութ Ա»-ի մեկ օրինակ, իսկ մյուս կեսին՝ «Խմբի օժանդակ նյութ Բ»-ի մեկական օրինակ: Հրավիրեք ուսանողներին հետևել օժանդակ նյութերի հրահանգներին։

Խմբի օժանդակ նյութ Ա. Սիրառատ և լիովին ներկա հոր պաշտպանական ազդեցությունը:

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ․ Դաս 20

Հրավիրեք խմբի որևէ անդամի բարձրաձայն կարդալ նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում։ Ապա հարցրեք ձեր խմբին.

  • Ի՞նչ ուղիներով կարող է հայրը կատարել իր ընտանիքը պաշտպանելու սրբազան պարտականությունը:

Ձեր խմբի հետ կիսվեք երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությամբ. «Հայրերը եզակի են և անփոխարինելի» («Հայրեր», Լիահոնա, մայիս 2016, 93): Ապա հարցրեք ձեր խմբին.

  • Ի՞նչ եղանակներով են հայրերը «եզակի և անփոխարինելի»: (Գուցե առաջարկեք, որ ձեր խումբը դիմի նախապատրաստական նյութի բաժին 2-ում գտնվող ուսմունքներին, երբ քննարկեն այս հարցը:)

  • Ի՞նչ ուղիներով եք օրհնվել և պաշտպանվել արդարակյաց հոր կամ հայրական անձնավորության սիրով և ներգրավվածությամբ ձեր կյանքում:

Խմբի օժանդակ նյութ Ա. Սիրառատ և լիովին ներկա հոր պաշտպանական ազդեցությունը:

ուսուցչի օժանդակ նյութ Ա

Խմբի օժանդակ նյութ Բ. Ընտանիքների պաշտպանությունը աստվածային հայտնության և քահանյության իշխանության միջոցով

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ․ Դաս 20

Միասին վերանայեք Մատթեոս 2.13–15-ը՝ փնտրելով, թե Հովսեփն ինչպես պաշտպանեց Մարիամին և Հիսուսին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե հայրերը որտեղից կարող են օգնություն ստանալ, որպեսզի առաջնորդեն և պաշտպանեն իրենց ընտանիքները: Ինչպե՞ս կարող է հայտնությունն օգնել հայրերին մեր օրերում։

Հրավիրեք խմբի մի անդամի բարձրաձայն կարդալ նախագահ Բոյդ Ք. Փաքերի և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Ապա հարցրեք ձեր խմբին.

  • Այդ հայտարարությունների մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար և ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս եք պաշտպանվել ձեր կյանքում արդար հոր կամ հայրական որևէ կերպարի աստվածային հայտնությամբ կամ քահանայության զորությամբ:

Խմբի օժանդակ նյութ Բ. Ընտանիքների պաշտպանությունը աստվածային հայտնության և քահանյության իշխանության միջոցով

ուսուցչի օժանդակ նյութ Ա

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի ուսանողի, որի խումբն ուսումնասիրել է «Խմբի օժանդակ նյութ Ա-ն» և մեկ այլ ուսանողի, որի խումբն ուսումնասիրել է «Խմբի օժանդակ նյութ Բ-ն», որպեսզի դասարանի հետ կիսվեն իրենց քննարկուներից սովորած նյութով: Ուսանողների ուսումնառությունը համալրելու համար կիսվեք օրինակով, թե ձեր կյանքում ինչպես եք օրհնվել և պաշտպանվել արդարակյաց հոր կամ հայրական կերպարի սիրով և ներգրավվածությամբ, աստվածային հայտնությամբ կամ քահանայության զորությամբ: (Կամ կարող եք կիսվել մի օրինակով Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնի կյանքից: Երեց Սթիվենսոնի հայրը մի նախազգուշացում ստացավ Հոգուց, որը պաշտպանեց Երեց Սթիվենսոնի կյանքը օձից, երբ նա փոքր տղա էր [see Robert D. Hales, “Elder Gary E. Stevenson: An Understanding Heart,” Ensign, June 2016, 26].)

Գուցե կամենաք բացատրել, որ որպես ամուսնության մեջ հավասար գործընկերներ, կանայք և մայրերը կիսում են իրենց ընտանիքները պաշտպանելու պարտականությունը: Ամուսիններն ու կանայք պետք է աշխատեն և միասին խորհրդակցեն, երբ նրանք կատարում են այդ սուրբ պարտականությունը:

Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու հետևյալ հարցերի շուրջ և գրի առնել իրենց ստացած բոլոր տպավորությունները (գուցե կամենաք ցուցադրել հարցերը):

  • Ի՞նչ կարող եք անել այժմ, որպեսզի ավելի շատ սիրեք և պաշտպանեք ձեր ընտանիքը և ուրիշներին:

  • Ինչպե՞ս կարող եք աջակցել տղամարդկանց` ձեր կյանքում լինելու արժանավոր պաշտպաններ իրենց ընտանիքների և ուրիշների համար:

  • Ինչպե՞ս կարող է Տերն օգնել ձեզ այդ ջանքերում:

Դասն ավարտելու համար դուք կամ որևէ ուսանող կարող եք վկայել հայրերի կարևորության և Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օրինակներին հետևելու նրանց անհրաժեշտության մասին՝ ընտանիքում իրենց սուրբ պարտականությունները կատարելիս։

Հաջորդ անգամ

Խրախուսեք ուսանողներին մտածել իրենց ներկա կամ ապագա երեխաների մասին, երբ ուսումնասիրեն հաջորդ դասի համար նախապատրաստական նյութը: Կարող եք նաև խնդրել ուսանողներին հիշել դեպքեր իրենց մանկությունից, երբ նրանք սիրված են զգացել, կարիք են ունեցել կարգավարժման կամ սովորել են ծառայել ուրիշներին: