Ինստիտուտ
Դաս 22․ Դասի նախապատրաստական նյութ. Ինչպես դաստիարակել երեխաներին արդարակեցության մեջ


«Դաս 22․ Դասի նախապատրաստական նյութ․ Ինչպես դաստիարակել երեխաներին արդարակեցության մեջ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 22․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

սուրբ գրությունները միասին ուսումանասիրող ընտանիք

Դաս 22․ Դասի նախապատրաստական նյութ

Ինչպես դաստիարակել երեխաներին արդարակեցության մեջ

Հոգևորապես ուժեղ երեխաներ մեծացնելն այսօրվա աշխարհում կարող է դժվար լինել: Սակայն, Փրկիչը խոստում է տվել նեփիացիներին, որը վերաբերում է մեզ` մեր օրերում. «Բոլոր քո զավակները պիտի ուսուցանվեն Տիրոջ կողմից. և մեծ պիտի լինի քո զավակների խաղաղությունը» (3 Նեփի 22.13): Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք թե ինչպես կարող եք կատարել ձեր «սուրբ պարտականությունը՝ դաստիարակել [ձեր] երեխաներին … արդարակեցության մթնոլորտում» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org):

Բաժին 1

Ի՞նչ է Տերն ակնկալում ինձանից՝ որպես ծնող

Այս տնտեսության սկզբում Հիսուս Քրիստոսն ուսուցանեց ծնողներին նրանց պատասխանատվության մասին, որպեսզի իրենց երեխաներին մեծացնեն արդարակեցության մեջ: Նա հայտարարել է. «Ես պատվիրել եմ ձեզ լույսի և ճշմարտության մեջ մեծացնել ձեր երեխաներին» (Վարդապետություն և Ուխտեր 93․40): Այնուհետև Փրկիչը հորդորում է մարգարե Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս առաջնորդներին իրենց տները կարգի բերել և, որ «ավելի ջանասեր լինեն և մտահոգվեն տան համար» (հատված 50, տես հատվածներ 41–50):

Վերջին օրերի մարգարեները նույնպես արտահայտում են ծնողների՝ իրենց տներում ավետարանն ուսուցանելու ջանքերում նպատակային լինելու անհրաժեշտությունը: Նրանք նաև շեշտել են, որ ավետարանը սովորելը պետք է լինի «տնակենտրոն և Եկեղեցու օժանդակությամբ» (Դեյվիդ Ա. Բեդնար, «Նախապատրաստված ձեռք բերելու ամեն անհրաժեշտ բան», Լիահոնա, մայիս 2019, 101, տես նաև էջեր 102–4):

Երբ Նախագահ Թադ Ռ. Քալիսթերը ծառայում էր Կիրակնօրյա դպրոցի նախագահությունում, ուսուցանել է հետևյալը.

Նախագահ Թադ Ռ. Քալիսթեր

Ավետարանի գլխավոր ուսուցիչները մեր երեխաների համար պետք է լինենք մենք՝ ծնողներս. ո՛չ եպիսկոպոսը, ո՛չ Կիրակնօրյա դպրոցը, ո՛չ Երիտասարդ կանանց, ո՛չ էլ Երիտասարդ տղամարդկանց կազմակերպությունը, այլ` ծնողները: Որպես ավետարանի գլխավոր ուսուցիչներ՝ մենք կարող ենք նրանց ուսուցանել Քավության զորությունն ու իրականությունը, իրենց ինքնությունն ու աստվածային ճակատագիրը, և այդպիսով, տալ նրանց այն վեմը, որի վրա նրանք կարող են կառուցել: Ինչ էլ որ ասվի ու արվի, Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցման համար կատարյալ հավաքավայրը տունն է: («Ծնողներ՝ ավետարանի գլխավոր ուսուցիչներ երեխաների համար», Լիահոնա, նոյեմբեր 2014, 32–33):

ծնողներն ուսուցանում են իրենց երեխաներին
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.25, 28 և նշեք այն ճշմարտությունները, որոնց ուսուցման համար պատասխանատու են ծնողները:

Քույր Չերիլ Ա. Էսփլինը՝ նախկինում Երեխաների Միության գերագույն նախագահության խորհրդականը, նշել է.

Քույր Չերիլ Ա. Էսփլին

Երբ ուսուցանում ենք մեր երեխաներին հասկանալ, դա ավելին է, քան տեղեկություն տալը: Դա նշանակում է՝ օգնել մեր երեխաներին ընդունել վարդապետությունը իրենց սրտում, որպեսզի այն դառնա իրենց էության մասը և արտացոլվի իրենց վերաբերմունքի և պահվածքի մեջ ողջ կյանքի ընթացքում: («Ուսուցանել մեր երախաներին հասկանալ», Լիահոնա, մայիս 2012, 10):

Երեխանների միության գերագույն նախագահությունում ծառայելիս նախագահ Ջոյ Դ․ Ջոնսն ուսուցանել է․

Նախագահ Ջոյ Դ․ Ջոնս

Մենք չենք կարող սպասել, որ դարձը պարզապես տեղի ունենա մեր երեխաների կյանքում։ Պատահական դարձը Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունք չէ։ Մեր Փրկիչի նման դառնալը պատահականորեն տեղի չի ունենա։ Նպատակամղված սիրելով, ուսուցանելով և վկայելով՝ կարող ենք օգնել երեխաներին փոքր տարիքից զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը։ Սուրբ Հոգին առանցքային դեր ունի մեր երեխաների վկայության և առ Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար․ մենք ցանկանում ենք, որ նրանք «միշտ հիշեն նրան, որպեսզի նրանք նրա Հոգին իրենց հետ ունենան»։ [Վարդապետություն Ուխտեր 20.79]: («Կարևոր զրույցներ», Լիահոնա, մայիս 2021, 12-13)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին «ընդունել վարդապետությունը իրենց սրտում, որպեսզի այն դառնա իրենց էության մասը»: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին զգալ և սովորել Սուրբ Հոգուց:

Բաժին 2

Ի՞նչ գործառույթներ կարող են օգնել ինձ առաջնորդել իմ երեխաներին դեպի Փրկիչը

Նեփին և նրա ժողովուրդը ջանասիրաբար ձգտում էին օգնել իրենց երեխաներին սովորել Փրկիչի մասին:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 25.26-ը, և մտածեք այն մասին, թե ինչպես է հնարավոր, որ մեր օրերի ծնողները հետևեն այդ նեփիացիների օրինակին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը հետևյալ խորհուրդն է տվել` առաջնորդելով ծնողներին, որ օգնեն իրենց երեխաներին սովորել Փրկիչի մասին և Փրկիչից:

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Արդյո՞ք մեր տներում կան Փրկիչի նկարներ: Հաճա՞խ ենք մեր երեխաների հետ խոսում Հիսուսի առակների մասին: «Հիսուսի պատմությունները նման [են] մեր երեխաների սրտերում հավատքի կայծը բորբոքող քամու» [[Նիլ Լ. Անդերսեն, «Պատմեք ինձ Հիսուսի պատմությունները», Լիահոնա, մայիս 2010, 108]: Երբ ձեր երեխաները ձեզ հարցեր են տալիս, գիտակցաբար ուսուցանեք այն, ինչ ուսուցանել է Փրկիչը: Օրինակ, եթե ձեր երեխան հարցնում է. «Հայրի՛կ, մենք ինչու՞ ենք աղոթում»: Կարող եք պատասխանել. «Հրաշալի հարց է: Դու հիշու՞մ ես՝ ինչպես էր Հիսուսն աղոթում: Արի խոսենք այն մասին, թե Նա ինչու էր աղոթում և ինչպես էր աղոթում»: Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա,նոյեմբեր 2020, 89)

Խորհուրդը, որը մարգարե Մովսեսը տվեց Իսրայելացի ծնողներին, կարող է վերաբերել մեզ. «Եւ կրկնիր [պատվիրանները] քո որդկանցը, խօսիր դորանց [մասին] քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Երկրորդ Օրինաց 6.7

Նախագահ Ջոնսն արտացոլել է Մովսեսի խորհրդի ոգին, երբ ուսուցանել է:

Նախագահ Ջոյ Դ․ Ջոնս

Երեխաներին օգնելու [մի] բանալին, որպեսզի շատ վաղ տարիքում նրանք դառնան մեղքին դիմակայող, սիրով նրանց ավետարանի հիմնական վարդապետություններն ու սկզբունքները ներարկելն է` սուրբ գրություններից, Հավատո Հանգանակից, Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից, Երեխաների միության երգերից, օրհներգերից և մեր անձնական վկայություններից, որոնք կառաջնորդեն երեխաներին դեպի Փրկիչը:

Աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության, ընտանեկան երեկոյի և շաբաթօրյա երկրպագության հետևողական սովորությունների ստեղծումը հանգեցնում է ամբողջականության, ներքին հետևողականության և ամուր բարոյական արժեքների, այլ կերպ ասած՝ հոգևոր ամբողջականության։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ձեր փոքրիկներին այնքան մոտ պահեք, որ նրանք տեսնեն ձեր ամենօրյա կրոնական վարքագիծը և հետևեն ձեզ, թե ինչպես եք պահում ձեր խոստումները և ուխտերը: «Երեխաները հիանալի նմանակողներ են, այնպես որ նրանց մի հրաշալի բան տվեք ընդօրինակելու համար» [անանուն]: («Մեղքին դիմակայող սերունդ», Լիահոնա, մայիս 2017, 88-89)

ծնողներն ուսումնասիրում են սուրբ գրություններն իրենց երեխաների հետ
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի գրի առնեք արդար վարքագիծը կամ սովորությունները, որոնք կարող եք սկսել կամ շարունակել զարգացնել այժմ, և որոնք կբարձրացնեն ձեր երեխաներին արդար դաստիարակելու ձեր կարողությունը: Ի՞նչ հոգևոր սովորույթներ եք կամենում հաստատել ձեր ընտանիքի հետ ապագայում:

Բաժին 3

Ի՞նչ կարող եմ անել, եթե ընտանիքի որևէ անդամ շեղվում է ավետարանի ուղուց

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Մեծագույն սրտի մորմոքը, որից կարող է տառապել Սիոնի քաջարի ծնողը, երեխան է, ով շեղվում է ավետարանի ուղուց: «Ինչու՞» կամ «Ի՞նչ սխալ եմ արել» և «Ինչպե՞ս կարելի է այս երեխային այժմ օգնել» հարցերն անդադար պտտվում են այդպիսի ծնողների մտքերում և սրտերում: («Faithful Parents and Wayward Children: Sustaining Hope While Overcoming Misunderstanding (Հավատարիմ ծնողներ և կամակոր երեխաներ. Պահպանելով հույսը՝ թյուրըմբռնումը հաղթահարելիս)», Ensign, Mar. 2014, 28)

Լեքի և Սարիան

Լեքին և Սարիան հասկացան սրտի ցավը, որը գալիս է, երբ երեխաները շեղվում են ավետարանի ճանապարհից:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 8.37–38-ը՝ փնտրելով, թե Լեքին ինչպես փորձեց օգնել Լամանին և Լեմուելին, երբ տեսիլքում տեսավ նրանց կողմից Տիրոջ մերժումը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի սիրով էր Լեքին քարոզում կամ ուսուցանում իր երեխաներին: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է այն եղանակների մասին, որոնցով մենք կարող ենք արձագանքել, եթե ընտանիքի որևէ անդամ շեղվում է ավետարանի ուղուց.

Երեց Ուլիսես Սոարես

Դժվար է հասկանալ այն բոլոր պատճառները, թե ինչու են ոմանք ընտրում ուրիշ ճանապարհ։ Լավագույն բանը, որ այս հանգամանքներում կարող ենք անել, հետևյալն է՝ պարզապես սիրել և ընդունել նրանց, աղոթել նրանց բարօրության համար և փնտրել Տիրոջ օգնությունը՝ իմանալու համար, թե ինչ անել և ասել։ Անկեղծ ուրախացեք նրանց հաջողություններով, եղեք նրանց ընկերը և լավը փնտրեք նրանց մեջ։ Մենք երբեք չպետք է հրաժարվենք նրանցից, այլ պահենք մեր հարաբերությունները։ Երբեք մի մերժեք կամ սխալ քննադատեք նրանց։ Պարզապես սիրեք նրանց։ Անառակ որդու առակն ուսուցանում է մեզ, որ երբ զավակները հասկանում են իրենց ճշմարիտ վիճակը, նրանք հաճախ ցանկանում են տուն վերադառնալ։ Եթե դա տեղի ունենա ձեր սիրելիների հետ, լցրեք ձեր սիրտը գթությամբ, վազեք նրանց մոտ, վզովն ընկեք և համբուրեք նրանց, ինչպես անառակ որդու հայրը վարվեց [տես Ղուկաս 15.20]:

Ի վերջո, ապրեք արժանավայել կյանքով, լավ օրինակ ծառայեք նրանց համար այն ամենի վերաբերյալ, ինչին հավատում եք, և ավելի մոտեցեք մեր Փրկիչին` Հիսուս Քրիստոսին։ Նա գիտե և հասկանում է մեր խորը վշտերն ու ցավերը և Նա կօրհնի ձեր ջանքերն ու նվիրումը ձեր սիրելիներին, եթե ոչ այս, ապա հաջորդ կյանքում։ («Ուսուցանել մեր երեխաներին հասկանալ», Լիահոնա, մայիս 2019, 8):

հայր և որդի գրկախառնված
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Սուրբ գրություններից արդարակյաց ծնողների ի՞նչ այլ օրինակներ կան, որոնց երեխան կամ երեխաները շեղվեցին ավետարանի ուղուց: (Մտածեք, օրինակ Լեքիի և նրա որդիների` Լամանի և Լեմուելի կամ Ալմայի և նրա որդի Ալմա Կրտսերի մասին:) Ի՞նչ կարող եք սովորել այդ ծնողների արձագանքից, որոնք կարող են առաջնորդել ձեզ՝ ընտանիքի անդամներին արձագանքելիս, ովքեր գուցե շեղվեն: