Ինստիտուտ
Դաս 9․ Ուսուցչի նյութ. Ինչպես միավորել ընտանիքները հավերժության համար


Դաս 9․ Ուսուցչի նյութ. Ինչպես միավորել ընտանիքները հավերժության համար, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)

Դաս 9․ Ուսուցչի նյութ, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ

Դաս 9․ Ուսուցչի նյութ

Ինչպես միավորել ընտանիքները հավերժության համար

Մեր և մեր մահացած նախնիների համար տաճարային արարողություններ ստանալը մեզ ուժ է տալիս և օգնում է կառուցել մեր սեփական հավերժական ընտանիքը: Ընտանեկան պատմությունը և տաճարային ծառայությունը նույնպես էական նշանակություն ունեն, քանի որ օգնում են մեր Երկնային Հորը միավորել Իր ընտանիքը: Այս դասի արդյունքում ուսանողները կկարողանան բացատրել որոշ օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ տաճարային և ընտանեկան պատմության ծառայության միջոցով: Ուսանողները կհրավիրվեն որոշել նաև, թե ինչպես կարող են սկսել կամ շարունակել իրենց ջանքերը, որպեսզի հայտնաբերեն իրենց մահացած նախնիներին և տաճարում նրանց համար արարողություններ կատարեն:

Ուսուցման առաջարկներ

Երկնային Հայրը ցանկանում է զորություն և ուժ պարգևել Իր զավակներին

Դասի սկզբում ցուցադրեք հետևյալ հարցը և հրավիրեք ուսանողներին թվարկել իրենց պատասխանները գրատախտակին.

Որպես ներկայիս աշխարհի չափահաս երիտասարդներ՝ հատկապես ո՞ր հոգևոր զորության կամ օրհնությունների կարիքն ունեք և ինչո՞ւ:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ ընտանիքի հայտարարության երրորդ պարբերությունը (տես Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ գիտեն Աստծո ծրագրում ուխտերի և արարողությունների դերի մասին:

Ուսանողներին ժամանակ տվեք ուշադիր կրկնել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Հրավիրեք նրանց կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորեցին Նախագահ Նելսոնից՝ քահանայության արարողությունների և ուխտերի մասին: Երբ ուսանողները կիսվեն՝ օգնեք նրանց բացահայտել նմանատիպ ճշմարտություններ. Ստանալով արարողություններ և ուխտեր՝ կարող ենք ամրացնել մեր ամուսնություններն ու ընտանիքները: Երբ մենք ստանում և պատվում ենք քահանայության արարողություններն ու ուխտերը, Աստված օրհնում է մեզ Իր զորությամբ (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 109.22):

  • Քահանայության արարողություններն ու ուխտերը ինչպե՞ս են զորացրել կամ ամրապնդել ձեզ և ձեր ընտանիքին: (Ուսանողներին հանձնարարել եք խորհել նախապատրաստական նյութի այս հարցի շուրջ):

Դուք կարող եք վկայել այս օրհնություններից մեկի կամ մի քանիսի մասին ձեր և ձեր ընտանիքի կյանքում: Խրախուսեք ուսանողներին առաջ ընթանալ և ստանալ տաճարային արարողություններ, եթե նրանք դեռ չեն ստացել դրանք և չեն պատվել իրենց կապած ուխտերը:

Մեր Երկնային Հայրը փրկություն է ցանկանում Իր ամբողջ ընտանիքի համար

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի՝ հետևյալ վարժությունը կատարելու համար: Յուրաքանչյուր խմբին տրամադրեք հետևյալ թերթիկից մեկ օրինակ։ (Կամ կարող եք պատրաստել նմանատիպ մեկը, եթե ցանկանում եք հարմարեցնել սցենարը՝ այն ավելի համապատասխան դարձնելով ձեր ուսանողների հանգամանքներին): Հրավիրեք խմբերին հետևել թերթիկում տրված հրահանգներին:

Մահացածների փրկագնման վարդապետությունը

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ. Դաս 9

Կարդացեք հետևյալ սցենարը և խմբով քննարկեք ուղեկցող հարցերը:

Մեկ այլ հավատքի պատկանող ընկերը վերջերս հաճախեց տաճարի բաց դռների օր: Այնտեղ նա լսեց, որ մարդիկ խոսում են մեր մահացած նախնիների համար արարողություններ կատարելու մասին: Մի քանի օր անց նա հարցնում է ձեզ. «Ինչո՞ւ է ձեր եկեղեցին մահացածների համար արարողություններ կատարում»:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք ձեր ընկերոջ հարցին: (Այս հարցը քննարկելուց հետո ձեր խումբը կարող է վերանայել նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Կարող եք միասին վերանայել նաև Ա Կորնթացիս 15.29:)

  • Մահացածների փրկագնման վարդապետությունը մեզ ի՞նչ է սովորեցնում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բնավորության, ցանկությունների և հասանելիության մասին:

Մահացածների փրկագնման վարդապետությունը

ուսուցչի օժանդակ նյութ

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են սովորել իրենց խմբային քննարկման ժամանակ։

Միասին կրկնեք Վարդապետություն և Ուխտեր 128․15-ը և քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ըստ այդ հատվածի, ինչու՞ է կարևոր, որ մենք փրկագնող արարողություններ կատարենք մեր մահացած նախնիների անունից: (Օգտագործելով ուսանողների բառերը՝ գրատախտակին գրեք նմանատիպ ճշմարտություն․ Մեր մահացած նախնիների փրկությունն անհրաժեշտ և կարևոր է մեր փրկության համար։)

  • Ձեր կարծիքով, մեր նախնիների փրկությունն ինչո՞ւ է անհրաժեշտ մեր իսկ փրկության և կատարելության համար:

  • Մենք ինչպե՞ս ենք ավելի շատ նմանվում Փրկիչին՝ բացահայտելով մեր մահացած նախնիներին և նրանց անունից տաճարներում արարողություններ ստանալով: (Հանձնարարեք ուսանողներին վերանայել նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:)

Հրավիրեք ուսանողներին մտորել այն մասին, թե ինչ են զգում Փրկիչի հանդեպ, երբ Նա ջանում է անել այն, ինչ իրենք չեն կարող անել իրենց համար: Այնուհետև հրավիրեք նրանց մտածել, թե մեր մահացած նախնիներն ինչ կարող են զգալ, երբ նրանց համար ստանում ենք փրկարար արարողություններ, որոնք իրենք չեն կարող ստանալ:

Տերը օրհնում է նրանց, ովքեր կատարում են տաճարային և ընտանեկան պատմության ծառայություն

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Կատարեք հրավերներ, որոնք խրախուսում են կիրառումը Ուսանողները խորացնում են ավետարանի ուսումնասիրությունը, երբ կիրառում են ճշմարիտ սկզբունքներ և վարդապետական ճշմարտություններ: Հավատքով գործելն օգնում է նրանց դարձի գալ դեպի Փրկիչը և ստանալ օրհնությունները, որոնք Նա խոստանում է հնազանդներին: Երբ պատրաստվում եք դասարանում օգնել ուսանողներին, պատշաճ առաջնահերթություն տվեք այն հարցերին և վարժություններին, որոնք խրախուսում են կիրառումը:

Հրավիրեք այն ուսանողներին, ովքեր կարողանում են օգտագործել իրենց էլեկտրոնային սարքը, այցելել FamilySearch.org կամ FamilySearch Family Tree հավելված: (Կարող եք նաև ցուցադրել կայքը կամ հավելվածը դասի համար կամ առաջարկել, որ առանց սարքի ուսանողները կիսվեն դասընկերոջ հետ, ով ունի սարքը): Միասին ուսումնասիրեք կայքի կամ հավելվածի որոշ հնարավորություններ: Կարող եք օգտագործել «Relatives around Me» գործառույթը՝ օգնելով ուսանողներին տեսնել, թե ինչպես են կապված միմյանց հետ: Հետևյալ հարցերից ո՞րը կարող է օգտակար լինել քննարկելիս.

  • Ի՞նչ փորձառություն եք ունեցել ընտանեկան պատմության աշխատանքը կատարելիս:

  • Ի՞նչն է ձեզ հետ պահում կամ հետ պահել նախկինում՝ ընտանեկան պատմության աշխատանքը կատարելիս: Ինչպե՞ս եք հաղթահարել այդպիսի խոչընդոտները: Տերն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ձեր ջանքերում:

  • Եթե ստացել եք տաճարային արարողություններ ձեր նախնիների անունից, ի՞նչ զգացումներ ունեցաք այդ ժամանակ:

Կարող եք ցուցադրել տեսանյութը՝ «Ընտանեկան պատմության աշխատանքի խոստացված օրհնությունները» (2.42) (որը տրված է նաև նախապատրաստական նյութի բաժին 2-ում):

3:23

Խնդրեք ուսանողներին թվարկել որոշ օրհնություններ, որոնք Տերը և Նրա Եկեղեցու ղեկավարները խոստացել են նրանց, ովքեր մասնակցում են տաճարային և ընտանեկան պատմության ծառայությանը:

Հրավիրեք ուսանողներին խորհել հոգևոր զորության կամ օրհնությունների մասին, որոնց կարիքը նրանք հատկապես ունեն այս պահին (հրավիրեք նրանց դասի սկզբում վերանայել գրատախտակին գրված ցուցակը): Խնդրեք ուսանողներին կիսվել կամ վկայել, թե երբ են նրանք ունեցել այս տեսակի օրհնություններ, երբ մասնակցել են տաճարային և ընտանեկան պատմության ծառայությանը:

Մի քանի րոպե ժամանակ տվեք ուսանողներին գրանցելու, թե ինչպես կարող են կիրառել իրենց սովորածը այս դասից: Խրախուսեք նրանց նպատակ դնել, որին, ըստ իրենց, կարող են հասնել՝ կանոնավոր մասնակցելով տաճարային և ընտանեկան պատմության ծառայությանը: Նրանք կարող են նաև գրանցել այն օրհնությունները, որոնք հույս ունեն ստանալ դրանից:

Նշում. Երբ ապագայում հանդիպեք ձեր դասարանի հետ, հնարավորություններ գտեք հարցնելու, թե ինչպես են իրականացնում տաճարային և ընտանեկան պատմության իրենց նպատակները:

Հաջորդ անգամ

Դասի ավարտին կամ շաբաթվա ընթացքում կարող եք հրավիրել ուսանողներին հարցազրույց վերցնել տաճարում կնքված մի զույգից: Խնդրեք ուսանողներին հարցնել զույգին, թե իրենց ամուսնության վրա ինչպե՞ս են ազդել կնքման ժամանակ իրենց կապած ուխտերը, և ինչպես են նրանք միասին ձգտում մոտենալ Աստծուն: