Ինստիտուտ
Դաս 2․ Ուսուցչի նյութ․ Մարգարեների դերը հավերժական ընտանիքի վարդապետությունը հռչակելիս


«Դաս 2․ Ուսուցչի նյութ․ Մարգարեների դերը հավերժական ընտանիքի վարդապետությունը հռչակելիս», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 2․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 2․ Ուսուցչի նյութ

Մարգարեների դերը հավերժական ընտանիքի վարդապետությունը հռչակելիս

«Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագիրը սկսվում է այս խոսքերով․ «Մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, պաշտոնապես հայտարարում ենք …» (ChurchofJesusChrist.org)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ մարգարեների սրբազան պարտականությունը որպես դետեր` հռչակելու Տիրոջ կամքը և նախազգուշացնելու մեր հոգևոր բարօրությանն սպառնող վտանգներից: Ուսանողները հնարավորություն կունենան որոշելու, թե ինչպես կարող են ավելի մեծ համբերություն և հավատ դրսևորել Տիրոջ հանդեպ, երբ նրանք ձգտում են ականջ դնել ամուսնության և ընտանիքի մասին Նրա ապրող մարգարեների ուսմունքներին:

Ուսուցման առաջարկներ

Տերը կանչում է մարգարեներին, ովքեր աշտարակի վրայի դետերի դերն են կատարում։

Ցուցադրեք հետևյալ հարցը դասարանին:

  • Ինչո՞ւ են մարգարեները նախընտրում անդրադառնալ դժվարին թեմաների և խոսել հանրության կողմից ընդունված սովորույթների դեմ՝ իմանալով, որ նրանց խոսքերը վրդովեցնելու են որոշ մարդկանց:

Սկսեք դասը՝ խնդրելով ուսանողներին արտահայտել իրենց մտքերը այդ հարցի շուրջ: Որպես քննարկման մաս դուք կարող եք ուսանողների հետ կարդալ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունը՝ նախապատրաստական նյութի բաժին 1-ից։

  • Ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ Նախագահ Նելսոնն է ուսուցանել: (Օգնեք ուսանողներին գտնել նմանատիպ ճշմարտություններ. Աստված ցույց է տալիս Իր սերը՝ կանչելով մարգարեների, ովքեր նախազգուշացնում և պաշտպանում են մեզ: Մարգարեները ցույց են տալիս իրենց հոգատարությունը բոլոր մարդկանց հանդեպ` ուսուցանելով ճշմարտությունը:)

  • Ինչպե՞ս եք զգացել Աստծո սերը՝ ապրող մարգարեների զգուշացումների, ուղղումների և խորհուրդների շնորհիվ: (Կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ այդ մասին):

Ցուցադրեք դետի նկարներից մեկը, որը գտնվում է նախապատրաստական նյութում և ուսանողներին ժամանակ տվեք վերանայելու Եզեկիել 3.17–19-ը:

  • Ինչպե՞ս են մարգարեները նման աշտարակի վրայի դետերին։

Դուք կարող եք բարձր պահել ընտանեկան հռչակագրի մի օրինակ և հարցնել.

Տերը պատվիրում է մեզ հետևել մարգարեներին համբերությամբ և հավատքով:

Գուցե հրավիրեք ուսանողներին թվել որոշ պատճառներ, թե ինչու հնադարյան ժամանակներում մարդիկ չէին արձագանքում դետի զգուշացումներին:

Կարող եք կիսվել հետևյալ սցենարվ (կամ ստեղծեք այնպիսին, որն ավելի է համապատասխանում ձեր ուսանողներին) և հրավիրեք ուսանողներին պատասխանել հաջորդող հարցերին:

Մանկությունից ի վեր Խորխեն սովորել է վարդապետությունը, որը պարունակում է ընտանիքի հռչակագիրը: Բայց նրա մտերիմ զարմիկները և իր ընկերներից մի քանիսը հավատում են, որ այդ ուսմունքները սահմանափակ են և անհանդուրժող վերաբերմունք են արտահայտում որոշ ապրելակերպերի նկատմամբ: Ուսմունքներից որոշ մտքեր ընդունելի են Խորխեի համար: Նա մտածում է, որ միգուցե հռչակագիրը հնացել է։

  • Ինչպիսի՞ն են ձեր մտքերը Խորխեի վիճակի վերաբերյալ:

  • Ի՞նչը կարող է խանգարել մարդկանց, որ նրանք ընդունեն որոշ ուսմունքներ ընտանիքի մասին հայտարարության մեջ:

Հրավիրեք ուսանողներին կարդալ կամ վերանայել Վարդապետություն և Ուխտեր 21․4-6 հատվածները: Հիշեցրեք նրանց, որ այս հատվածները վերաբերում են Մարգարե Ջոզեֆ Սմիթին և, հետևաբար, կարող են վերաբերել Տիրոջ Եկեղեցու ներկա Նախագահին:

  • Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում ընդունել մարագարեի խոսքերը «ողջ համբերությամբ և հավատքով» (հատված 5):

  • Ինչպե՞ս կամփոփեիք այնմարդկանց տված Տիրոջ խոստումները, որոնք համբերությամբ և հավատքով ընդունում և ականջ են դնում Իրենց մարգարեի խոսքերին: (Դուք կարող եք օգնել ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Եթե մենք ականջ ենք դնում մարգարեի խոսքերին, Տերը կօրհնի մեզ և կցրի խավարի ուժերին:)

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Օգնեք ուսանողներին ունենալ ուսումնառության ավելի խորը փորձառություն: Ուսուցանելիս կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ պիտի զգա և անի ուսանողը՝ անձնական հայտնություն ստանալու և դարձը խորացնելու համար: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հիմնվել այն ամենի վրա, ինչ իրենք արդեն գիտեն: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, որ լինեն ակտիվ սովորողներ և նպաստեն մյուսների ուսումնառությանը: Ինչպե՞ս կարող եք հնարավորություն տալ, որ նրանք ճանաչեն Սուրբ Հոգու հուշումները:

Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել այս սկզբունքի վերաբերյալ որոշ օրինակներ, տվեք նրանց մի քանի րոպե կարդալու կամ վերանայելու իրենց ընտրած սուրբ գրային պատմությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ից: Դուք կարող եք բաժանել դասարանը փոքր խմբերի և հրավիրել ուսանողներին քննարկել 3-րդ բաժնի «Գրի առեք ձեր մտքերը»վարժության հարցերի իրենց պատասխանները: Այլապես, հրավիրեք ուսանողներին քննարկել իրենց պատասխանները դասարանով:

Դուք կարող եք նաև հրավիրել խմբերին խոսել հետևյալ հարցերից մի քանիսի կամ բոլորի մասին (կամ կարող եք քննարկել դրանք դասարանի հետ):

  • Ձեր անձնական կյանքում ի՞նչն է օգնել ձեզ համբերությամբ և հավատքով ականջ դնել Տիրոջ մարգարեների խոսքերին: Ի՞նչ գիտեք Տիրոջ մասին, որը կարող է օգնել ձեզ այդ ձևով պատասխանել Իր մարգարեների խոսքերին:

  • Ե՞րբ եք օրհնվել կամ զգացել, որ խավարը ցրվել է ձեր համբերության և հավատքի շնորհիվ՝ մարգարեների խոսքերին ականջ դնելով:

  • Ի՞նչ նոր խորհուրդ է Տերը տվել Իր մարգարեների միջոցով, որը կարող է պահանջել որոշ համբերություն և հավատք` ընդունելու և ականջ դնելու համար:

Ցուցադրեք հետևյալ հարցերը և բավարար ժամանակ տրամադրեք ուսանողներին` խորհելու այն հարցերի մասին, որոնք առավել կիրառելի են իրենց համար: Խրախուսեք ուսանողներին գրի առնել և գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։

  • Եթե ինչ որ բան, որը մարգարեն ուսուցանել է ամուսնության կամ ընտանիքի վերաբերյալ, դժվար է ինձ համար ընդունել, ինչպե՞ս եմ ես արձագանքում։ Ի՞նչ է կամենում Տերը, որ ես անեմ այս իրավիճակում։

  • Որքա՞ն նպատակասլաց և հետևողական եմ ամուսնության և ընտանիքի վերաբերյալ Տիրոջ մարգարեների խորհրդին ականջ դնելու իմ ջանքերում: Ինչպե՞ս է Տերը կամենում, որ ես կատարելագործվեմ:

Վկայեք այն ճշմարտությունների մասին, որոնք ուսուցանվել են այս դասի ժամանակ: Հավաստիացրեք ուսանողներին, որ Տերը կամենում է օգնել նրանց, երբ նրանք ձգտում են ուշադրություն դարձնել մարգարեների խոսքերին ողջ համբերությամբ և հավատքով:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե երբևէ՞ մտածել են այն մասին, թե ով են դառնալու մի օր, կամ ինչո՞վ պետք է զբաղվեն այս կյանքում: Խրախուսեք ուսանողներին աղոթքով ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը՝ մտածելով այդ հարցերի մասին։