Ինստիտուտ
Դաս 26․ Ուսուցչի նյութ. Ճանաչել և հաղթահարել բռնությունը


«Դաս 26․ Ուսուցչի նյութ. Ճանաչել և հաղթահարել բռնությունը», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 26․ Ուսուցչի նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 26․ Ուսուցչի նյութ

Ճանաչել և հաղթահարել բռնությունը

Մարգարեներն ու առաքյալները զգուշացրել են, որ «այն անհատները, ովքեր … բռնություն են գործադրում իրենց կանանց, ամուսինների կամ երեխաների հանդեպ, … մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես ճանաչել և վարվել բռնության դեպքերում: Ուսանողները կխոսեն նաև Հիսուս Քրիստոսի զորության մասին՝ որը բժշկում է բոլորին, ովքեր տուժել են բռնությունից։

Նշում․ Դուք կարող եք ունենալ այնպիսի ուսանողներ, ովքեր ենթարկվել են բռնության: Բռնության զգայուն և բարդ բնույթի պատճառով այս դասի որոշ հատվածներ կարող են հուզիչ լինել բռնության զոհ դարձած ուսանողների համար, հատկապես նրանց, ովքեր չեն պատմել դրա մասին: Դուք կարող եք նախօրոք տեղեկացնել ուսանողներին, որ եթե նրանցից որևէ մեկը հարմար չի գտնում մասնակցել այս դասին, նա կարող է ձեզ հետ մի ուրիշ օր հանդիպել: Կարող եք ևս մեկ բովանդակալից ուսումնական փորձառություն ունենալ, հրավիրելով ուսանողներին արտադասարանային դասի:

Եթե պարզվում է, որ ուսանողը կարող է պատմել ձեզ անձնական կամ ընտանեկան ներգրավվածությամբ բռնության դեպքերի մասին, դուք պետք է նրբանկատորեն բացատրեք, որ ձեզանից պահանջվում է հայտնել ցանկացած տեսակի բռնության մասին՝ զանգահարելով եկեղեցու օգնության գծին կամ տարածքային իրավաբանական խորհուրդ։ Եղեք համբերատար, նրբազգաց, հուսադրող և հասկացող, երբ ուղղորդում եք ուսանողին իր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի մոտ՝ իրավիճակը քննարկելու: Մանրակրկիտ հետևեք տեղական օրենքներին, որոնք վերաբերում են բռնությունների մասին տեղեկացնելու պարտականություններին:

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Նրբանկատ եղեք ուսանողների կարիքների ու զգացմունքների հանդեպ։ Կախված նրանից, թե դուք և ձեր ուսանողները ինչպես եք խոսում բռնության մասին, կարող է կա՛մ մեծացնել ցավը, կա՛մ հույս տալ: Դուք կարող եք խոսել ուսանողների հետ, թե ինչու է կարևոր հասկանալ և զգայուն լինել այն ցավի և տառապանքի նկատմամբ, որը զգում են բռնության զոհերը: Երբ մտածեք, թե ինչպես եք վարելու այս քննարկումը, օգտակար կլինի կարդալ այս հոդվածը՝ “How Can I Support Someone Who Has Been Abused?” (abuse.ChurchofJesusChrist.org

Նրանք, ովքեր բռնություն են գործադրում, հաշվետու կլինեն Աստծո առջև։

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» հռչակագրից․ «Այն անհատները, ովքեր … բռնություն են գործադրում իրենց կանանց, ամուսինների կամ երեխաների հանդեպ, … մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև» (տես նաև Հայտնություն 20․12-13, 2 Նեփի 9․15-17

Ուսանողներին մի քանի րոպե տվեք վերանայելու նախապատրաստական նյութի 1-ին և 2-րդ բաժինները և հրավիրեք նրանց կիսվել հարցերով կամ տպավորություններով, որոնք ունեցել են այս բաժիններն ուսումնասիրելիս: Հարկ եղած դեպքում, կարող եք տալ նմանատիպ հարցեր.

  • Ի՞նչ է բռնությունը։ Ավետարանի ո՞ր սկզբունքներն են խախտվում, երբ բռնություն է տեղի ունենում:

  • Նախապատրաստական նյութի այս բաժիններից ո՞ր նախազգուշացումներն ու առաջարկներն են իմաստալից ձեզ համար։

  • Ի՞նչ մտքեր ունեցաք, երբ ծանոթացաք բռնությանը բնորոծ նշաններին։

  • Ինչպե՞ս կարող է բռնության իրավիճակում գտնվող մարդը անվտանգ կերպով օգնություն կանչել: Եթե դուք տեղյակ եք որևէ բռնությունից, ինչպե՞ս կարող եք անվտանգ կերպով հաղորդել դրա մասին: (Կարող եք ժամանակ հատկացնել ուսանողներին օգնելու համար, որ գտնեն նյութեր՝ ինչպես հաղորդել բռնությունների մասին։ Տես, օրինակ, “In Crisis? Talk Now” [abuse.ChurchofJesusChrist.org])։

Հիսուս Քրիստոսը կարող է բուժել նրանց, ովքեր բռնության են ենթարկվել։

Կարող եք ցուցադրել “Living with the Pain of Childhood Abuse” տեսանյութի առաջին մասը (ժամանակային կոդ 0:00-2:27)։ Տեսանյութը ցուցադրելուց առաջ բացատրեք, որ սա իրական պատմություն է Էրին անունով աղջկա մասին, ով բռնության էր ենթարկվել։ Հրավիրեք ուսանողներին տեսնել, թե ինչ ապրումներ է ունեցել Էրինը բռնության պատճառով։

4:50

Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարելի է բժշկվել բռնության հետևանքներից։ (Եթե կարիք կա, կարող եք վերանայել երեց Ռիչարդ Գ. Սքոթի երկրորդ հայտարարությունը

  • Ի՞նչ կասեք ձեր ընկերներից մեկին, ով Էրինի նման տանջվում է բռնության հետևանքներից: Ո՞ր գործոններն են դժվարացնում բռնության հետևանքների բժշկումը։

Միասին կարդացեք Եսայիա 61․1-3-ը և բացահայտեք ճշմարտությունները, որոնք կարող են իմաստալից լինել բռնության զոհի համար (տես նաև 2 Նեփի 2․1-2)։ Ի թիվս այլ ճշմարտությունների, ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Հիսուս Քրիստոսը զորություն ունի բժշկելու սրտով կոտրվածներին և մխիթարելու բոլոր սգավորներին:

  • Դուք ի՞նչ եք արել Փրկիչից մխիթարություն, օգնություն և բժշկություն ստանալու համար, որևէ իրավիճակում:

  • Ինչպե՞ս է Փրկիչը փոխարինել ձեր անհույս կամ հուսահատ վիճակը գեղեցիկով։

Եթե արդեն ցուցադրել եք “Living with the Pain of Childhood Abuse” տեսանյութի առաջին մասը, այժմ ցուցադրեք մնացած մասը (ժամանակային կոդ 2:27-4:50)։ Խնդրեք դասարանին լսել, թե ինչպես է Փրկիչն օգնել Էրինին:

  • Ի՞նչը կօգնի մեզ համբերատար և հավատարիմ լինել այն ժամանակի ընթացքում, որը կարող է պահանջվել ապաքինման համար:

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք մտածելու, թե այս դասի ուսմունքներն ինչպես կարող են ազդել իրենց ներկայիս կյանքի վրա: Խրախուսեք նրանց գրել իրենց ստացած տպավորությունները։

Դասի վերջում հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ իմացան Փրկիչի դերի մասին, ով օգնում է բոլոր նրանց, ովքեր ենթարկվել են բռնության: Կարող եք ցուցադրել տեսանյութ՝ “The Prince of Peace” (2:32), որի հղումը տրված է նախապատրաստական նյութի 3-րդ բաժնում:

2:3

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ օրինակներ են իրենք տեսել, երբ սատանան և այլ մարդիկ աշխատել են ընտանիքները կործանելու ուղղությամբ: Քաջալերեք ուսանողներին հաջորդ դասի նախապատրաստական նյութը ուսումնասիրելիս, ուշարություն դարձնեն, թե ինչպես են քայքայվում ընտանիքները և խորհեն, թե ինչ կարող են անել, որպեսզի պաշտպանեն ընտանիքի վերաբերյալ Տիրոջ ուսմունքները։