Ինստիտուտ
Դաս 14. Ուսուցչի նյութ․ Ինչպե՞ս վարվել պոռնոգրաֆիայի օգտագործման դեպքում


Դաս 14․ Ուսուցչի նյութ. Ինչպե՞ս վարվել պոռնոգրաֆիայի օգտագործման դեպքում, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)

Դաս 14․ Ուսուցչի նյութ, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ

Դաս 14. Ուսուցչի նյութ

Ինչպե՞ս վարվել պոռնոգրաֆիայի օգտագործման դեպքում

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են պաշտպանել մեզ պոռնոգրաֆիայի տարածված ազդեցությունից: Այս դասին ուսանողներին հրավիրեք որոշել, թե ինչ կարող են անել՝ այս աստվածային օգնությունը ստանալու համար: Ուսանողները նաև կքննարկեն, թե ինչպես կարող են փնտրել Տիրոջ զորությունը՝ պոռնոգրաֆիայի օգտագործման հետևանքներից բժշկվելու համար:

Ուսուցման առաջարկներ

Հասկանալով մեր աստվածային ինքնությունն ու նպատակը՝ կօգնենք մեզ դիմակայել պոռնոգրաֆիային

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Դասի ժամանակ պահպանեք դրական և հուսադրող մթնոլորտ: Այն մթնոլորտը, որտեղ դուք և ձեր ուսանողները քննարկում եք ավետարանի ուսմունքները, կարող է ազդել մյուս ուսանողների վերաբերմունքի և ուսումնական փորձառության վրա: Կարևոր է, որ պոռնոգրաֆիայի թեման քննարկվի այնպիսի եղանակով, որը կհաստատի դրա լրջությունը՝ առանց առաջացնելու ամոթի զգացում: Դասի մթնոլորտը կարող է օգնել նրանց, ում կյանքի վրա բացասաբար է ազդել պոռնոգրաֆիան, որպեսզի նրանք հույս ունենան Հիսուս Քրիստոսի բուժիչ զորության վրա:

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունն ու հարցը և հրավիրեք ուսանողներին պատասխանել.

Պոռնոգրաֆիայի օգտագործումն աճում է: Ի՞նչ պատճառներով են որոշ մարդիկ հիմնավորում պոռնոգրաֆիայի օգտագործումը:

(Ուսանողները կարող են առաջարկել հետևյալ մի քանի պատճառները. դա սովորություն է, ես չեմ կարող չանել դա, դա ուրիշին չի վնասում, դա բնական է, դա պարզապես ժամանց է, որոշ ուսումնասիրություններ ենթադրում են, որ դա օգտակար է սեռական զարգացման և մտերիմ հարաբերությունների համար):

  • Տերն ի՞նչ է ուսուցանել պոռնոգրաֆիային դիմակայելու վերաբերյալ: (Ուսանողները կարող են կրկնել ուսմունքները, որոնք տրված են նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Քննարկման շրջանակներում կարող եք հրավիրել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 5.28-ը կամ Վարդապետություն և Ուխտեր 63.16-ը:)

  • Պոռնոգրաֆիան ի՞նչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ այն օգտագործողների և նրանց ընտանիքների վրա:

Ցուցադրեք Երեց Թեդ Ռ. Քալիստերի հետևյալ հայտարարությունը, ով ծառայել է Յոթանասունի Նախագահությունում.

Երեց Թեդ Ռ. Քալիսթեր

Վերջերս Գերագույն Իշխանությունների համար նախատեսված դասընթացի ժամանակ հարց տրվեց. «Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել պոռնոգրաֆիայի դեմ պայքարողներին»:

Երեց Ռասսել Մ. Նելսոնը կանգնեց և պատասխանեց. «Սովորեցրեք նրանց իրենց ինքնությունը և նպատակը»: (“Our Identity and Our Destiny” [Brigham Young University Education Week devotional, Aug. 14, 2012], speeches.byu.edu)

Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Հասկանալով մեր աստվածային ինքնությունն ու նպատակը՝ կարող ենք օգնել մեզ դիմակայել պոռնոգրաֆիայի օգտագործմանը:

  • Մեր և ուրիշների աստվածային ինքնությունն ու նպատակը հասկանալով՝ ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ դիմակայել պոռնոգրաֆիայի օգտագործմանը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր ինքնությունն ու նպատակը:

  • Ուրիշ ի՞նչ սկզբունքներ, գործելակերպեր կամ նյութեր են օգնել ձեզ պաշտպանվել պոռնոգրաֆիայից: (Որպես այս քննարկման մաս, հրավիրեք ուսանողներին հիմնվել նախապատրաստական նյութի բաժին 2-ից իրենց սովորածի վրա:)

Հիսուս Քրիստոսը կարող է բժշկել անհատներին պոռնոգրաֆիայի հետևանքներից

Հնարավորության դեպքում ցուցադրեք նախապատրաստական նյութի բաժին 3-ի նկարը, որտեղ արյան հետ խնդիր ունեցող կինը կարողանում է հասնել Տիրոջը: Հրավիրեք մի ուսանողի վերապատմել այս կնոջ փորձը, ինչպես գրված է Ղուկաս 8.43–48:

  • Եթե դուք լինեիք այս կնոջ իրավիճակում, ինչպե՞ս կզգայիք ձեզ՝ երկար տարիների մաքառումից հետո:

  • Այս կնոջ օրինակից ի՞նչ կարող են սովորել նրանք, ովքեր ձգտում են բժշկվել պոռնոգրաֆիայի հետևանքներից: (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Երբ հավատքով և ջանասիրաբար մոտենում ենք Տիրոջը, Նա կարող է օգնել մեզ բժշկվել պոռնոգրաֆիայի օգտագործման հետևանքներից:)

  • Ինչո՞ւ է կարևոր հասնել Հիսուս Քրիստոսին՝ պոռնոգրաֆիայի օգտագործման կամ ուրիշի կողմից պոռնոգրաֆիայի օգտագործման հետևանքով առաջացած ցավը հաղթահարելու մեր ջանքերում:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:

  • Ի՞նչ արդյունք ենք ունենում, երբ մարդը պատրաստ է անել այն, ինչ անհրաժեշտ է՝ Տիրոջ կողմից բժշկվելու համար:

Կարող եք բացատրել, որ մենք կարող ենք ձգտել համբերատար օգնել ուրիշներին, ովքեր առնչվում են պոռնոգրաֆիայի հետևանքներին, և այդ ուղին անցնել Քրիստոսանման եղանակներով: Կարդացեք Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ․ Օուքսի հետևյալ հայտարարությունը․

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Այժմ հակիրճ կխոսեմ, թե մենք ինչպես ենք վերաբերվում նրանց, ովքեր ընկել են պոռնոգրաֆիայի թակարդը: Մենք բոլորս էլ Հիսուս Քրիստոսի Քավության կարիքն ունենք: Պոռնոգրաֆիայի դեմ պայքարողները մեր կարեկցանքի և սիրո կարիքն ունեն, երբ հետևում են անհրաժեշտ սկզբունքներին և ապաքինման քայլերին: Խնդրում եմ, մի մեղադրեք նրանց: Նրանք ոչ չարիք են, ոչ էլ անհույս են: Նրանք մեր Երկնային Հոր որդիներն ու դուստրերն են։ Պատշաճ և լիարժեք ապաշխարության միջոցով նրանք կարող են մաքրվել, մաքրագործվել և արժանանալ Աստծո կողմից խոստացված ամեն ուխտի և տաճարային օրհնության: (“Recovering from the Trap of Pornography,” Ensign, Oct. 2015, 37)

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Յուրաքանչյուր խմբի համար ղեկավար ընտրեք և յուրաքանչյուր ղեկավարին տվեք հետևյալ թերթիկի օրինակը: Հրահանգեք ուսանողներին հետևել թերթիկի ցուցումներին։

Ինչպես օգնել մարդուն բժշկվել պոռնոգրաֆիայի հետևանքներից

Հավերժական ընտանիքը. Ուսուցչի ձեռնարկ. Դաս 14

Միասին վերանայեք հետևյալ սցենարները և ընտրեք մեկը քննարկման համար.

  1. Ձեր սենյակի ընկերը խոստովանում է, որ ինքը պարզապես առաջին անգամ է պոռնոգրաֆիա դիտել:

  2. Ընկերուհու սիրած տղան երեկ երեկոյան նրան ասել է, որ պայքարում է պոռնոգրաֆիայի օգտագործման դեմ:

  3. Ընկերուհին պարբերաբար դիտում է պոռնոգրաֆիկ նյութեր և բազմիցս փորձել է ինքնուրույն թողնել այն, բայց դա նրան չի հաջողվել, չնայած կարծում է, որ գրեթե ամեն ինչ արել է դրա համար:

  4. Մի ընկերուհի ձեզ պատմում է, որ իր ամուսինը պայքարում է պոռնոգրաֆիայի դեմ, և ինքը չգիտի, թե ինչպես օգնել նրան: Դա վնասում է նրանց ամուսնությանը, և նա իրեն լքված է զգում:

Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Պատկերացրեք, որ այս մարդը դիմում է ձեզ օգնության համար: Օգտագործելով ձեր սովորածը նախապատրաստական նյութի և «Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժնի ուսումնասիրությունից, ի՞նչ խորհուրդ կտայիք այս մարդուն:

  • Ինչպե՞ս կարող է այս մարդը օգտվել Տիրոջ օգնությունից այս հանգամանքներում:

Ինչպես օգնել մարդուն բժշկվել պոռնոգրաֆիայի հետևանքներից

ուսուցչի օժանդակ նյութ

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մեկ կամ երկու ուսանողի կիսվել խմբային քննարկման ընթացքում իրենց սովորածով կամ զգացածով:

Ուսանողներին ժամանակ տվեք մտածել և գրանցել իրենց պատասխանները հետևյալ հարցերից մեկին.

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հասնեմ Տիրոջ պաշտպանության զորությանը պոռնոգրաֆիայից և ստանամ Նրա օգնությունը՝ դրա հետևանքներից բժշկվելու համար:

  • Ինչպե՞ս կարող եմ սիրով օգնել մեկին, ով պայքարում է պոռնոգրաֆիայի հետևանքների դեմ:

Ավարտեք դասը՝ ուսանողներին վստահեցնելով դասում բացահայտված սկզբունքների ճշմարտացիության մասին:

Հաջորդ անգամ

Կարող եք ուսանողներին ցույց տալ քննարկման վարժությունը հաջորդ դասի նախապատրաստական նյութի բաժին 1-ի վերջում և խրախուսեք նրանց սկսել մտածել, թե ում հետ կարող են խոսել այդ վարժության մասին: