Ինստիտուտ
Դաս 21․ Ուսուցչի նյութ. Ինչպես սիրով դաստիարակենք երեխաներին


«Դաս 21․ Ուսուցչի նյութ․ Ինչպես սիրով դաստիարակենք երեխաներին», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 21․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 21․ Ուսուցչի նյութ

Ինչպես սիրով դաստիարակենք երեխաներին

«Ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում» («Ընտանիք`Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Այս դասի ընթացքում ուսանողները կքննարկեն այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել նրանց կատարել իրենց սրբազան պարտականությունը որպես ծնողներ` սիրել իրենց երեխաներին: ( Հաջորդ դասը կկենտրոնանա երեխաներին արդարակեցության մեջ դաստիարակելու վրա:) Ուսանողներին կհրավիրենք նաև որոշել, թե նրանք ինչպես կարող են սիրել և ծառայել իրենց ընտանիքներին Քրիստոսանման եղանակով:

Ուսուցման առաջարկներ

Ծնողները պետք է սիրով դաստիարակեն իրենց երեխաներին

Դասը սկսեք՝ հարցնելով ուսանողներին, թե իրենց կամ ուրիշ ծնողների որ գործողությունները կկամենային կատարել՝ իրենց սեփական երեխաներին մեծացնելիս: Մի քանի ուսանողների պատասխանից հետո խրախուսեք դասարանին որոնել ճշմարտություններ այս և հաջորդ դասում, որոնց նրանք կարող են հետևել, երբ ծնող դառնան:

Ցուցադրեք հետևյալ միտքը ընտանիքի հռչակագրից. Ծնողները սուրբ պարտականություն ունեն` սիրով դաստիարակել իրենց երեխաներին:

Դուք կարող եք ուղղել հետևյալ հարցերից մի քանիսը, օգնելով ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը այդ ճշմարտության վերաբերյալ:

  • Ի՞նչ ուղիներով կարող եք սեր ցույց տալ ձեր երեխաների հանդեպ: Վերանայեք Եկեղեցու ղեկավարների հայտարարությունները ժամանակի և օգտակար ժամանցի վերաբերյալ նախապատրաստական նյութի բաժին 1-ում:

  • Ինչպե՞ս եք օրհնվել՝ ձեր ծնողների հետ ժամանակ անցկացնելով, աշխատելով և առողջ հանգստի գործունեությամբ զբաղվելով:

Բացատրեք, որ երեխաներին սիրով դաստիարակելը ներառում է նաև՝ անհրաժեշտության դեպքում պատշաճորեն կարգավարժել նրանց: Դասարանը բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեք ղեկավար: Խմբի ղեկավարներին տրամադրեք հետևյալ օժանդակ նյութի օրինակներ և սովորեցրեք նրանց հետևել տրված հրահանգներին։ (Գուցե կամենաք հարմարեցնել սցենարները՝ դրանք ավելի համապատասխան դարձնելով ձեր ուսանողների համար:)

Կարգավարժեք երեխաներին Տիրոջ ձևով

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ․ Դաս 21

Հրավիրեք խմբի անդամներին պատկերացնել, որ իրենք ծնողներ են: Խնդրեք նրանց ընտրել հետևյալ իրավիճակներից մեկը` միասին քննարկելու համար:

  1. Երբ տուն եք հասնում ձեր երեխաների հետ` խանութից գնումներ կատարելուց հետո, դուք տեսնում եք, որ ձեր վեց տարեկան աղջիկը քաղցրավենիք է ուտում, որը նա գողացել է խանութից:

  2. Ձեր 14 տարեկան որդին հաճախ ծաղրում է իր 9 տարեկան եղբորը: Դա հաճախ տեղի է ունենում, երբ դուք ներկա չեք լինում: Ծաղրի ենթարկված որդին, արցունքն աչքերին, գալիս է ձեզ մոտ և ասում, որ իր եղբայրը նորից վատ բաներ է ասում իրեն:

  3. Դուք սպասում եք, որ ձեր 17 տարեկան դուստրը տուն գա իր ընկերների հետ ժամանակ անցկացնելուց հետո: Երբ նա վերջապես տուն է գալիս, նրա պարետային ժամն արդեն անցած է լինում:

Խնդրեք ձեր խմբին քննարկել հետևյալ հարցերը, երբ դրանք առնչվեն այն իրավիճակին, որ իրենք ընտրել են:

  • Ինչպե՞ս կարող եք նախապատրաստական նյութի բաժին 2-ից ձեր սովորածն օգտագործել՝ ձեր երեխային կարգավարժելու համար: (Անհրաժեշտության դեպքում հրավիրեք ձեր խմբի անդամներին արագ վերանայել բաժին 2-ը:)

  • Ինչպիսին կլինի ձեր խոսակցությունը երեխայի հետ: Ի՞նչ հետևանքներ կարող եք ենթադրել ձեր երեխայի գործողությունների արդյունքում:

  • Ինչպե՞ս է սիրո դրսևորում հանդիսանում երեխային ճիշտ ձևով կարգավարժելը: (Տես Վարդապետություն և Ուխտեր 95․1։)

Կարգավարժեք երեխաներին Տիրոջ ձևով

ուսուցչի օժանդակ նյութ

Այդ վարժությունը վերջացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են քննարկել իրենց խմբերում։ Որպես քննարկման մաս՝ շեշտեք հետևյալ ճշմարտությունը. Որպեսզի հետևենք կարգավարժման աստվածային ձևին, մենք պետք է սիրուց մղված գործենք (տես երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում):

Անհրաժեշտության դեպքում հարցրեք դասարանին, թե Տիրոջ կարգավարժման ուղին ինչպես կարող է տարբերվել կարգավարժման այն ձևերից, որոնք ընդունված են որոշ մշակույթներում կամ ընտանիքներում:

  • Երբ եք տեսել ինչ-որ մեկին, ով կարգավարժում է երեխային սիրալիր ձևով: Ի՞նչ սովորեցիք դուք այդ փորձառությունից։

Բարելավենք մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Ուսանողներին հրավիրեք խորհել։ Խորհել նշանակում է՝ խորը մտածել ինչ-որ բանի մասին: Այն հաճախ ուժեղացվում է աղոթքով: Երբ ուսանողները սովորում են խորհել, Սուրբ Հոգին հաճախ նրանց բացահայտում է ճշմարտությունը և ուսուցանում է, թե նրանք անհատապես ինչ պետք է սովորեն կամ զգան:

Ցուցադրեք հետևյալ հրահանգները և հարցերը, ապա ուսանողներին մի քանի րոպե հատկացրեք, որպեսզի խորհեն դրանց շուրջ (նրանք գուցե նաև կամենան գրի առնել իրենց մտքերից մի քանիսը):

  • Մտածեք այն պահերի մասին, երբ ձեզ ուղղել է Տերը կամ Սուրբ Հոգին է հուշել ձեզ փոխվել ինչ-որ ձևով: Ի՞նչ կարող եք սովորել այդ փորձառություններից երեխաներին կարգավարժելու մասին: Հիշեք մի ժամանակի մասին, երբ զգացել եք Երկնային Հոր սերը, որը Նա արտահայտել ձեր հանդեպ, երբ դուք դրա կարիքն ունեցել եք:

Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

Ծնողները պետք է ուսուցանեն իրենց զավակներին սիրել և ծառայել միմյանց

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 4.14-15 հատվածները:

  • Ծնողների ո՞ր սուրբ պարտականությունները շեշտեց Բենիամին թագավորը: (Ուսանողների պատասխանից հետո ցուցադրեք հետևյալ հայտարարությունը ընտանիքի հռչակագրից. Ծնողները սրբազան պարտականություն ունեն` ուսուցանել իրենց երեխաներին սիրել և ծառայել միմյանց:)

  • Ինչպե՞ս են ձեր ծնողներն ուսուցանել ձեզ սիրել և ծառայել ձեր եղբայրներին ու քույրերին կամ ընտանիքի մյուս անդամներին:

Հիշեցրեք ուսանողներին, որ նրանց խնդրել էիք մտածել մի ժամանակի մասին, երբ Փրկիչը սիրով ծառայեց ինչ-որ մեկին, ապա գրել, թե իրենք ինչպես կարող էին սիրել և ծառայել ընտանիքի անդամին այս կամ այն Քրիստոսանման եղանակով (տես նախապատրաստական նյութի բաժին 3-ը): Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով: (Խորհեք անձնական փորձառությամբ կիսվելու մասին։)

Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին գրի առնել իրենց մտքերն այն հարցի վերաբերյալ, որը տեղին են համարում:

  • Ինչպե՞ս կհետևեք Երկնային Հոր օրինակին և ուսմունքներին՝ ձեր ներկա կամ ապագա երեխաներին սիրով դաստիարակելու համար:

  • Ինչպիսի՞ Քրիստոսանման եղանակով կարող եք սիրել և ծառայել ձեր եղբորը կամ քրոջը, ձեր ծնողներին կամ ընտանիքի մեկ այլ անդամի այս շաբաթ:

Ավարտեք դասը՝ հրավիրելով մի ուսանողի կիսվել իր վկայությամբ մեր ընտանիքի անդամներին սիրելու կարևորության մասին, կամ կիսվեք ձեր անձնական վկայությամբ՝ այս սկզբունքի վերաբերյալ: Հիշեցրեք ուսանողներին, որ անկախ նրանից, թե ինչպես են իրենց մեծացրել, նրանք կարող են դաստիարակել իրենց երեխաներին սիրով և ուսուցանել նրանց սիրել ու ծառայել միմյանց:

Հաջորդ անգամ

Դասի վերջում կամ դրանից հետո մի ուղերձ տվեք ուսանողներին, որ խորհրդածեն հետևյալ հարցերի շուրջ, երբ նախապատրաստվեն հաջորդ դասին:

  • Ի՞նչ հոգևոր փորձառություններ են ձեր ծնողներն օգնել ձեզ ունենալ մեծանալիս: Ըստ ձեզ, դուք ի՞նչ հոգևոր փորձառություններ կունենաք ձեր երեխաների հետ ապագայում: