«Դաս 28․ Ուսուցչի նյութ. Ունենալ հավերժական ընտանիք կազմելու հույս», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 28․ Ուսուցչի նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 28. Ուսուցչի նյութ
Ունենալ հավերժական ընտանիք կազմելու հույս
Բոլորս կարող ենք հույս ունենալ, որ կարող ենք հավերժական ընտանիք կազմել, անկախ նրանից, թե ինչպիսին են եղել մեր ընտանեկան հանգամանքները: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, որ Տերը կօգնի նրանց հաջողության հասնել հավերժական ընտանիք կազմելու հարցում: Ուսանողները նաև հնարավորություն կունենան մտքերով փոխանակվելու և որոշելու, թե ինչպես հետագայում կիրառել այն, ինչ սովորել և զգացել են «Հավերժական ընտանիք» դասընթացին:
Ուսուցման առաջարկներ
Տերը ցանկանում է օգնել մեզ, որ հաջողենք հավերժական ընտանիքներ կազմելու հարցում
Նշում․ Ուշադիր ընտրեք դասի առաջին մասի ուսուցման այն տարբերակը, որն առավել կօրհնի ձեր ուսանողներին: Հետևեք, որ դասի վերջին հատվածի համար մոտ 20 րոպե ժամանակ մնա։
Դասը սկսեք՝ հրավիրելով ուսանողներին խորհել և գրի առնել իրենց մտքերը հետևյալ հարցի շուրջ.
-
Ինչպիսի՞ հույսեր ունեք հավերժական ընտանիք կազմելու համար:
Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով, եթե հարմար են զգում:
Ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հայտարարությունից, որը գտնվում է նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում․ «Տիրոջ օգնությամբ դուք կարող եք ստեղծել հավերժական ընտանիք» (“A Welding Link” [worldwide devotional for young adults, Sept. 10, 2017], broadcasts.ChurchofJesusChrist.org)։
Ընտրեք հետևյալ վարժություններից մեկը՝ որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը հասկանալ այս ճշմարտությունը և կիսվել նրանով, ինչ սովորել են դասին պատրաստվելիս.
Մենք օրհնվում ենք, երբ խորհում ենք սովորածի շուրջ և ծրագրում դրանց կիրառումը։
Կարող եք ցուցադրել «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (ChurchofJesusChrist.org)։ Հիշեցրեք ուսանողներին, որ այս դասընթացի ընթացքում իրենք հնարավորություն ունեն ուսումնասիրել ընտանիքի մասին ուսմունքները հավերժական տեսանկյունից։
Ցուցադրեք այս դասընթացի դասերի վերնագրերը կամ հրավիրեք ուսանողներին գտնել դրանք իրենց սարքերում: Ուսանողներին ժամանակ տվեք վերանայելու դասերի վերնագրերը, որպեսզի օգնեք նրանց մտածել այն մասին, թե ինչ են սովորել և զգացել այս դասընթացի ընթացքում: Այնուհետև հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով: Կարող եք նմանօրինակ հարցեր տալ՝ քննարկումը շարունակելու համար.
-
Այս դասընթացն ինչպե՞ս է ազդել ամուսնության և ընտանիքի վերաբերյալ Տիրոջ ուսմունքների ձեր ընկալման և վկայության վրա:
-
Ո՞րն է եղել այս դասընթացից ձեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը:
-
Ի՞նչ եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս դասընթացի ընթացքում: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպե՞ս են ամրապնդվել։
Ավարտելով այս դասը, կարող եք հրավիրել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նախագահ Մ. Ռասել Բալլարդի խոսքը նախապատրաստական նյութի 3-րդ բաժնից։ Օգտակար կլինի ցուցադրել հետևյալ հարցերը և ուսանողներին մի քանի րոպե տրամադրել, որ գրի առնեն այս հարցերի վերաբերյալ իրենց մտքերը կամ տպավորությունները։
-
Ինչպե՞ս կփոխվի ձեր կյանքը այս դասընթացին ձեր սովորածի և ունեցած փորձառության արդյունքում: Ինչպե՞ս ավելի շատ կնմանվեք Հիսուս Քրիստոսին։
Եթե ժամանակը թույլ տա, կարող եք հրավիրել այն ուսանողներին, ովքեր կցանկանան, կիսվել իրենց վկայությամբ Երկնային Հոր երջանկության ծրագրում ընտանիքի կարևորության մասին։ Կարող եք կիսվել նաև ձեր վկայությամբ: Խրախուսեք ուսանողներին շարունակել հաճախել ինստիտուտ: