Ինստիտուտ
Դաս 5․ Ուսուցչի նյութ․ Մեր մահկանացու փորձառությունը և ֆիզիկական մարմնի պարգևը


«Դաս 5․ Ուսուցչի նյութ․ Մեր մահկանացու փորձառությունը և ֆիզիկական մարմնի պարգևը», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 5․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 5․ Ուսուցչի նյութ

Մեր մահկանացու փորձառությունը և ֆիզիկական մարմնի պարգևը

Նախաերկրային կյանքում մենք «ընդունել ենք [Աստծո] ծրագիրը, ըստ որի Նրա զավակները պետք է ֆիզիկական մարմին ձեռք բերեին և աշխարհիկ փորձ կուտակեին դեպի կատարելություն ընթանալու համար» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Այս դասին ուսանողներին կհրավիրվի բացատրել մեր մահկանացու կյանքի նպատակը և ինչպես մեր ֆիզիկական մարմինները կարող են օգնել մեզ առաջ ընթանալ, որպեսզի դառնանք Աստծո նման: Ուսանողները նաև կքննարկեն, թե ինչ կարող են անել, որպեսզի բարելավեն իրենց անձնական ընտանեկան փոխհարաբերությունները` հաղթահարելով բնական մարդուն և ավելի նմանվելով Հիսուս Քրիստոսին:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Խրախուսեք ավետարանի ճշմարտությունները հետևողականորեն կիրառելու ուսանողների ջանքերը: Ավետարանն ուսումնասիրելու և ուսուցանելու վերջնական նպատակներն են` դարձը դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և Նրանց նման դառնալը: Այդ նպատակներին հասնելը պահանջում է, որ մենք կիրառենք այն, ինչ մենք սովորում ենք: Ուսուցիչները կարող են օգնել ուսանողներին իրենց գիտելիքը կիրառելու ջանքերում` պատշաճորեն հետևելով դասերի ընթացքում տրվող հրավերներին: Ուսանողներին չպետք է խնդրել կիսվել այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են: Եթե ուսանողները ոչ մի պատասխան չեն տալիս, ուսուցիչները կարող են հրավիրել ուսանողներին մտորելու այն մասին, ինչ զգացել կամ գրել են նախորդ դասերին և խրախուսել նրանց գործել: Միայն մի քանի րոպե դասաժամից պետք է տրվի` ուսանողներին հետևողական հարցեր տալու համար:

Նշում. Մինչ այժմ դասերից յուրաքանչյուրում ուսանողներին հրավիրվել է տարբեր կերպ կիրառել իրենց գիտելիքը: Օրինակ, դաս 4-ում ուսանողները մտածեցին, թե ինչպես իրենք կարող են իրենց ընտանիքներն ավելի առանցքային դարձնել իրենց կյանքում: Դուք կարող եք խնդրել ուսանողներին կրկնել տպավորությունները, որոնք նրանք գրի են առել և մտածել, իրենց ջանքերի շուրջ` գործելու ըստ իրենց զգացածի: Ապա կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողի, ովքեր ցանկանում են կիսվել իրենց զգացածով, երբ նրանք փորձում են ավելի լավ ապրել այդ ուսմունքով: Կարող եք սովորույթ դարձնել եկող դասերին հետևելը, երբ հուշում եք զգում:

Ուսուցման առաջարկներ

Մեր ֆիզիկական մարմինները և մահկանացու փորձառություններն անհրաժեշտ են մեզ հավերժական կյանք ձեռք բերելու համար:

Ցուցադրեք հետևյալ սցենարը (մտածեք, թե ինչպես կարող եք հարմարեցնել այս սցենարը, անհրաժեշտության դեպքում ավելի տեղին դարձնելով այն ձեր ուսանողների համար:

Ձեր գործընկեր Դմիտրին ընկերական է և նրա հետ ժամանակն ուրախ է անցնում։ Նա հավատում է «լավ ժամանակ» անցկացնելուն: Նա ապրում է զվարճության և հաճույքի համար: Նա երեկույթների է մասնակցում հանգստյան օրերին, որը սովորաբար ներառում է ալկոհոլի կամ թմրամիջոցների օգտագործում: Նա ամուսնացած չէ, բայց սեռապես ակտիվ է: Նա հաճախ ասում է այնպիսի բաներ, ինչպիսիք են ՝ «Եթե քեզ լավ ես զգում, արա դա» կամ «Դու ապրում ես միայն մեկ անգամ»: Նա կարծում է, որ դուք ապրում եք խիստ և ձանձրալի կյանքով, քանի որ պահպանում եք Եկեղեցու բարոյական չափանիշները: Նա վերջերս ձեզ հարցրեց. «Ինչու՞ չեք ավելի շատ զվարճանում և վայելում կյանքը»:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց զուգընկերոջ կամ փոքրիկ խմբի հետ, թե ինչպես կպատասխանեին Դմիտրիի հարցին: Խրախուսեք ուսանողներին մտածել, թե նախապատրաստական նյութի 1-ին բաժնում ուսուցանված ճշմարտությունները մեր ֆիզիկական մարմինների և մեր մահկանացու կյանքի նպատակի մասին, ինչպե՞ս կարող են հաստատել նրանց պատասխանը: Բավարար ժամանակից հետո մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց պատասխաններով: Հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Մեր ֆիզիկական մարմինները և մահկանացու կյանքի պայմանները նախապատրաստում են մեզ դառնալ Աստծո նման:

  • Ինչպե՞ս է ֆիզիկական մարմին ստանալը և այստեղ երկրի վրա փորձառություն ձեռք բերելն օգնում մեզ ավելի նմանվել Աստծուն: (Կարող եք հրավիրել ուսանողներին վերանայել Երեցներ Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի և Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Երբ ուսանողները կիսվեն գաղափարներով, տվեք հետևողական հարցեր` օգնելու նրանց խորացնել իրենց հասկացողությունը:)

Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք հաղթահարել բնական մարդուն։

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը․ Բնական մարդ։ Երկու ուսանողների խնդրեք բարձրաձայն կարդալ Ալմա 41.11-ը և Ա Կորնթացիս 2.14-ը։ Դասարանին խնդրեք հետևել նրանց` փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են բնական մարդուն: Ուսանողների պատասխանները գրի առեք գրատախտակին: Հրավիրեք ուսանողներին համառոտ կարդալ նախապատրաստական նյութի Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերը բաժին 2 -ից` գտնելու լրացուցիչ հատկանիշներ գրատախտակի ցուցակին ավելացնելու համար։

  • Շրջանակի մեջ առեք գրատախտակին գրված հատկանիշներից մեկը: Ինչպե՞ս կարող է այդ հատկանիշն ազդել ժամադրությունների կամ ընտանեկան հարաբերությունների վրա:

Գրատախտակին գրեք այս արտահայտությունը. Հիսուս Քրիստոսի կողմից փոխված տղամարդ կամ կին: Հրավիրեք ուսանողներին կարդալ Մոսիա 3.19-ը և փնտրել, թե ինչպես կարող ենք հաղթահարել բնական մարդուն:

  • Ինչպե՞ս կարող են Սուրբ Հոգին և Փրկիչը օգնել մեզ հաղթահարել բնական մարդուն: (Ուսանողները կարող են կիսվել պատասխաններով, որոնք նմանատիպ են հետևյալ սկզբունքին․ Երբ մենք ենթարկվում ենք Սուրբ Հոգու հորդորներին, Հիսուս Քրիստոսը կօգնի մեզ հանել բնական մարդուն և դառնալ սուրբ` Իր Քավության միջոցով: Կարող եք նաև օգտագործել Երեց Բեդնարի և Եպիսկոպոս Ջերալդ Կոսեի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 3-ում և օգնել ուսանողներին հասկանալ այս սկզբունքը:)

Կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը:

  • Ինչպե՞ս կարող է այդ ուսմունքն օգնել ինչ-որ մեկին, ով գուցե զգում է, որ չի կարող փոխվել կամ վերահսկել բնական մարդու ախորժակներն ու ազդակները:

  • Որոնք են այն մի քանի բաները, որոնք Փրկիչը հասկանում է ֆիզիկական մարմնի դժվարությունների վերաբերյալ:

  • Ի՞նչ եք սովորել Փրկիչի մասին նրանից, թե ինչպես է Նա օգնել ձեզ «հանել» կամ հաղթահարել բնական մարդուն և ավելի շատ նմանվել Իրեն: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ այդ ջանքերում:

Որպեսզի օգնենք ուսանողներին կիրառել այս դասին իրենց սովորածը, ցուցադրեք հետևյալ տիպի հարցեր և հրավիրեք ուսանողներին գրի առնել իրենց մտքերն ու տպավորությունները: (Գուցե որոշ ուսանողներ կամենան ավելացնել իրենց պատասխանները նախապատրաստական նյութի բաժին 3-ում գտնվող «Գրի առեք ձեր մտքերը» վարժությունից:)

  • Մոսիա 3.19-ում նկարագրված Քրիստոսանման հատկանիշներից ո՞րը պետք է ավելի լիարժեք զարգացնեմ:

  • Ի՞նչ եմ անելու ավելի լիովին ապավինելու Փրկիչին և Սուրբ Հոգու ազդեցությանը, որպեսզի իմ միջից հանեմ բնական մարդուն և զարգացնեմ այդ Քրիստոսանման հատկանիշը:

  • Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս փոփոխությունը իմ ընտանեկան հարաբերությունների վրա:

Խրախուսեք ուսանողներին իրենց ջանքերում հաղթահարել իրենց թուլությունները և ավելի շատ նմանվել Փրկիչին: Կարող եք վկայել, որ Տերը կօրհնի նրանց զորությամբ՝ զարգացնելու Իր հատկանիշները և բարելավելու իրենց ընտանեկան հարաբերություները:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե իրենք ինչ գիտեն Աստծո ծրագրում տղամարդու և կնոջ միջև ամուսնության վարդապետության կարևորության մասին: Դաս 6-ը ուսումնասիրելիս խրախուսեք, որ ուսանողները ձգտեն խորացնել իրենց հասկացողությունը այդ վարդապետության վերաբերյալ և այն մասին, թե ինչ է այն նշանակում իրենց համար՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ: