Ինստիտուտ
Դաս 3․ Ուսուցչի նյութ. Մեր աստվածային էությունը և ճակատագիրը


«Դաս 3․ Ուսուցչի նյութ․Մեր աստվածային էությունը և ճակատագիրը», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 3․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 3․ Ուսուցչի նյութ

Մեր աստվածային էությունը և ճակատագիրը

Մենք երկնային ծնողների սիրելի որդիներն ու դուստրերն ենք`աստվածային ներուժով: Այս դասում ուսանողները կհետազոտեն, թե ինչպես իրենց աստվածային էությունը հասկանալը, կարող է ազդել Աստծո հետ իրենց փոխհարաբերության վրա, և թե ինչպես են նրանք նայում և վերաբերվում իրենք իրենց և ուրիշներին: Ուսանողները նաև կորոշեն, թե ինչպես կարող են օգտագործել իրենց աստվածային էության և ճակատագրի մասին գիտելիքը, որպեսզի այն ազդի ընտրությունների վրա, որ իրենք են կատարում:

Ուսուցման առաջարկներ

Մենք Երկնային ծնողների սիրելի հոգևոր որդիներն ու դուստրերն ենք։

Դասարանի հոգևոր մտքի փոխարեն կարող եք երգել «Ով Հայր իմ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 42) կամ «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 58):

Դասը սկսելու համար, դուք կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել արտահայտություններով բացիչ հիմնից, որոնք իրենց ուսուցանեցին Աստծո և իրենց մասին և կիսվեն իրենց սովորածով: Կամ դուք կարող եք ուսանողներին ցույց տալ ձեր ծնողների կամ որևէ մեկի մի նկար, ով ձեր կյանում դրականապես է ազդել ձեզ վրա: Կիսվեք որոշ ֆիզիկական հատկանիշներով կամ անհատական գծերով, որոնք զգում եք, որ ձեռք եք բերել նրանցից: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել որևէ բանով, որ իրենք ժառանգել են կամ սովորել են իրենց ծնողներից կամ որևէ մեկ ուրիշից:

Ցուցադրեք գրատախտակին հետևյալ հայտարարությունը «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» (ChurchofJesusChrist.org) հռչակագրից․ «Մարդկային էակները` տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային էություն:

  • Այդ հայտարարության մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար և ինչո՞ւ։ (Դուք կարող եք օգտագործել նախապատրաստական նյութի բաժին 1-ը, որը կօգնի խորացնել ուսանողների հասկացողությունը այս ճշմարտության մասին:)

  • Ուրիշ ի՞նչ են մարգարեներն օգնել մեզ իմանալ Աստծո և Նրա հետ մեր փոխհարաբերության մասին: Իսկ ի՞նչ է այդ հասկացողությունն ուսուցանում մեզ՝ մեր մասին: (Կարող եք ուսանողներին մի քանի րոպե տալ վերանայելու նախապատրաստական նյութի բաժին 1-ը նախքան նրանք կպատասխանեն հետևյալ հարցերին։)

  • Գիտելիքն այն մասին, որ դուք Աստծո զավակն եք, ինչպե՞ս կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես ես երկրպագում Նրան:

Բարելավենք մեր ուսուցումը և ուսումնառությունը

Վստահեք ձեր ուսանողների նախապատրաստությանը Ուղիներ գտեք և նախքան դասը սկսելը խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել դասի նախապատրաստական նյութը: Այնուհետև օգտագործեք նրանց պատրաստվածությունը դասի ընթացքում: Դրանով կոգեշնչեք ուսանողներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական ուսումնառության համար: Դասընթացի ժամանակ ուսանողներին հնարավորություններ ընձեռեք կիսվել, թե ինչպես էնախապատրաստական նյութը ամրապնդում նրանց հասկացողությունը և բարձրացնում նրանց փորձառությունը դասարանում:

Կախված ձեր դասարանի չափից, ուսանողներին բաժանեք փոքր խմբերի՝ քննարկելու համար հետևյալ հարցերի պատասխանները (ուսանողները հնարավորություն ունեցան նախապատրաստական նյութը ուսումնասիրելիս գրել իրենց մտքերը այս հարցերից մեկի կամ մի քանիսի մասին).

  • Ինչպե՞ս կարող է մեր աստվածային էությունը հասկանալն ազդել, թե ինչպես ենք մենք վերաբերվում ինքներս մեզ և ուրիշներին: Ե՞րբ եք ունեցել մի փորձառություն, երբ կարողացել եք ուշադրություն չդարձնել ինչ-որ մեկի վիրավորական վարվելաձևի կամ վերաբերմունքի վրա և տեսել նրանց աստվածային էությունը:

  • Որո՞նք են Փրկիչի կյանքից մի քանի օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Նա հասկանում էր ուրիշների աստվածային էությունը: Ինչպե՞ս կարող եք ավելի լավ ընդօրինակել Նրան` ուրիշների հանդեպ ձեր վերաբերմունքի միջոցով:

Միասին վերանայեք կամ խնդրեք որևէ ուսանողի պատմել Մովսեսի՝ Աստծո և Սատանայի հետ շփման փորձառությունը, ինչպես գրված է Մովսես 1.4–6, 12–16 -ում (տես նախապատրաստական նյութի բաժին 2):

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մովսեսի փորձառությունից։ (Այլ ճշմարտությունների շարքում ուսանողները կարող են բացահայտել հետևյալը․ Մեր աստվածային էությունը հասկանալը կարող է զորացնել և պաշտպանել մեզ հակառակորդի դեմ:)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մեր աստվածային էությունը հասկանալը կարող է զորացնել մեզ հակառակորդի դեմ:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ինքներդ ձեզ հիշել, թե ով եք դուք, երբ սատանան փորձում է համոզել ձեզ հակառակը: (Կարող եք ուսանողներին հրավիրել դիտելու Երեց Բրայան Ք. Թեյլորի պատմությունը, որը վկայակոչված է նախապատրաստական նյութի «Ցանկանո՞ւմ եք ավելին» բաժնում՝ որպես օրինակ:)

Ցուցադրեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Իմ առաջին առաջարկն է` սովորեք ինքներդ ձեզ համար, թե ով եք դուք իրականում: Հարցրեք ձեր Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով, թե ինչ է Նա զգում ձեր հանդեպ և երկրի վրա ձեր միսիայի հանդեպ: Եթե դուք հարցնեք ազնիվ միտումով, ժամանակի ընթացքում Հոգին կշշնջա ձեզ` կյանք փոխող ճշմարտությունը: Արձանագրեք այդ տպավորությունները, դրանք հաճախ վերանայեք և ճշգրտությամբ հետևեք դրանց: («Կանգնեք որպես իսկական հազարամյակցիներ», Լիահոնա, հոկ. 2016, 49)

Ուսանողներին մի քանի րոպե տվեք լուռ խորհելու և մտածելու հմաար այն մասին, թե Տերն ինչ կկամենար, որ իրենք անեն, որպեսզի ավելի խորապես հասկանան իրենց և ուրիշների աստվածային էությունը: Դուք կարող եք խրախուսել նրանց առանձին աղոթել, ինչպես Նախագահ Նելսոնն էր խորհուրդ տվել, և այժմ և ժամանակի ընթացքում արձանագրել իրենց ստացած ցանկացած տպավորություն:

Մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային ճակատագիր:

Գրատախտակին ցուցադրված ընտանեկան հայտարարությունից վերցված դրույթին ավելացրեք հետևյալ արտահայտությունը. «և ճակատագիր:»

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հռովմայեցիս 8.16–17-ը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Պողոս Առաքյալն ի՞նչ է ուսուցանել մեր աստվածային ճակատագրի մասին։

  • Ի՞նչ է ձեզ սովորեցնում այս սուրբ գրությունը այն մասին, թե ինչ են ձեր Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը կամենում ձեզ համար: (Անհարժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում «Քրիստոսի հետ ժառանգակից լինել»: Տես նախապատրաստական նյութի բաժին 3-ը՝ բացատրության համար:)

Դասից առաջ կարող եք խնդրել որևէ ուսանողի պատրաստ լինել ամփոփելու և կիսվելու իր զգացմունքներով՝ նախապատրաստական նյութի բաժին 3-ի Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հայտարարության վերաբերյալ:

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու հետևյալ հարցերի շուրջ և խրախուսեք նրանց գրի առնել իրենց ստացած ամեն մի տպավորություն։

  • Ձեր աստվածային էության և ճակատագրի իմացությունն ինչպե՞ս կարող է ազդել այն ընտրությունների վրա, որոնք դուք կատարում եք:

  • Ինչպե՞ս է Նախագահ Ուխդորֆի խոսքերը փոխում այն, թե ինչպես եք դուք տեսնում ձեր երերուն, մանկական քայլերը: Ինչպե՞ս կարող եք Տիրոջը խնդրել, որ օգնի ձեզ շարունակելու առաջ շարժվել:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով կամ վկայություններով այն մասին, ինչ սովորեցին այս դասում:

Դուք կարող եք եզրափակել` կիսվելով ձեր աստվածային էության և ճակատագրի կատարած փոփոխության մասին ձեր կյանքում։ Խրախուսեք ուսանողներին գտնել ուղիներ` հիշելու համար, թե ովքեր են իրենք և մյուսները, և վերաբերվել իրենց և մյուսներին համապատասխանաբար:

Հաջորդ անգամ

Կարող եք խնդրել ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես է ընտանիքը համապատասխանում Երկնային Հոր ծրագրին: Երբ նրանք ուսումնասիրեն այն մեծ ծրագիրը, որն Աստված ունի ընտանիքների համար, խրախուսեք ուսանողներին մտածել, թե որքան առանցքային է ընտանիքը` իրենց կյանքի անձնական ծրագրերում: