Ինստիտուտ
Դաս 4․ Ուսուցչի նյութ. Ընտանիքն առանցքային է Երկնային Հոր ծրագրում


«Դաս 4․ Ուսուցչի նյութ․ Ընտանիքն առանցքային է Երկնային Հոր ծրագրում», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 4․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 4․ Ուսուցչի նյութ

Ընտանիքն առանցքային է Երկնային Հոր ծրագրում

Ընտանիքն առանցքային է մեր Երկնային Հոր ծրագրում՝ մեր հավերժական ճակատագրի համար։ Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան բացատրել, թե Երկրի Արարումը, Ադամի և Եվայի անկումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը որքանո՞վ են թույլ տալիս, որ ընտանիքներ ստեղծվեն և զարգանան: Ուսանողներին նաև կառաջարկվի գնահատել հավերժական ընտանիք ստեղծելու և ամրապնդելու իրենց անձնական ջանքերը։

Ուսուցման առաջարկներ

Երկիր մոլորակի Արարումը և Ադամի ու Եվայի Անկումը հնարավորություն տվեցին, որ ընտանիքները ստեղծվեն և աճեն:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Հաստատել համապատասխանություն և նպատակ։ Դասը սկսեք համապատասխան հարցով, իրավիճակով կամ խնդրով, ինչը ուսանողներին կօգնի ներգրավվել դասին և փնտրել լրացուցիչ գիտելիքներ: Սա կարող է նաև օգնել նրանց տեսնել, թե ինչպես են սուրբ գրությունների ուսմունքները և Եկեղեցու ժամանակակից ղեկավարները պատասխաններ և ուղղություն տալիս, որոնք կարող են առաջնորդել նրանց իրական կյանքի իրավիճակներում: Երբ ուսանողները տեսնում են, որ այն, ինչ իրենք ուսումնասիրում են սուրբ գրության հատվածում, կապված է իրենց իրավիճակների և հանգամանքների հետ, նրանք ընդհանուր առմամբ ավելի ոգևորված են ուսումնասիրում և կիրառում ավետարանի ուսմունքները:

Բաժանեք ուսանողներին փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեք ղեկավար: Ցուցադրեք կամ յուրաքանչյուր խմբին տրամադրեք հետևյալ սցենարի և հարցերի մեկական օրինակ: (Մտածեք, թե ինչպես կարող եք հարմարեցնել այս սցենարը՝ անհրաժեշտության դեպքում ավելի համապատասխանեցնելով ձեր մշակույթին և ձեր ուսանողների կյանքին:)

Դասի հանձնարարությամբ առցանց հետազոտություն կատարելիս, Ռեյչլը գտավ մի քանի հոդվածներ, որոնք պնդում էին, որ «ավանդական ընտանիքը» (ամուսնացած տղամարդը և կինը երեխաների հետ) այլևս անհրաժեշտ չեն հասարակությանը: Մի քանի օր անց, դասի ժամանակ Ռեյչլը հասկացավ, որ ինքը մենակ էր փորձում պաշտպանել ավանդական ընտանիքի կարևորությունը: Նրա դասընկերներից շատերը քիչ կամ ոչ մի առաջնահերթություն չէին դնում ամուսնության կամ երեխաներ ունենալու վրա: Նրանց կարծիքով ամուսնությունը և երեխաները խանգարում են մարդու անհատական կայացմանը: Այդ փորձառությունը տարակուսանք և անհանգստություն պատճառեց Ռեյչլին։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ այդպես վերաբերվում ամուսնությանը և ընտանիքին:

  • Ի՞նչ եք սովորել ընտանիքների և Երկնային Հոր ծրագրի մասին, որը կարող էր օգնել Ռեյչլին: (Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք կրկնել նախապատրաստական նյութի բաժին 1-ը՝ քննարկմանը օգնելու համար:)

Սցենարի քննարկման համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք նրանց գրատախտակին գրել իրենց արտահայտած մի քանի ճշմարտություն: Դասի ընթացքում հիմնվեք այդ ճշմարտությունների վրա։

Ապա ուսանողներից մեկին խնդրեք անգիր ասել կամ կարդալ Մովսես 1.39 հատվածը, և խնդրեք դասարանին բացատրել, թե ինչ է ուսուցանում այդ հատվածը Երկնային Հոր ծրագրի նպատակների մասին: Անհրաժեշտության դեպքում, հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կսահմանեին «հավերժական կյանք» արտահայտությունը և ինչպե՞ս է այն վերաբերում ընտանիքին: (Տես նախապատրաստական նյութի առաջին բաժինը՝ օգնելու սահմանմանը վերաբերող հարցին)։

Եհովան ստեղծում է Երկիրը, Ուոլթեր Ռեյն
Հեռացումը Եդեմի պարտեզից, ըստ՝ Ջոզեֆ Բրիքի

Կարող եք Արարման, Ադամի ու Եվայի Անկման վերաբերյալ նկարներ ներկայացնել: Ուսանողներին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49․15-17 և 2 Նեփի 2.22–23 հատվածները: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս Երկրի Արարումն օգնեց իրականացնել Երկնային Հոր հավերժական նպատակներն Իր զավակների համար: (Ուսանողների պատասխանները կարող են լինել նմանատիպ հետևյալին. Երկիրը ստեղծվեց, որպեսզի ապահովեր մի վայր, որտեղ Աստծո զավակները կարող են ծնվել ընտանիքներում և միասին առաջընթաց ունենալ:)

  • Ինչպե՞ս Ադամի և Եվայի Անկումն օգնեց իրագործել Հոր նպատակները և թույլ տվեց Երկրին «կատարել իր ստեղծման [նպատակը]» Վարդապետություն և Ուխտեր 49․16։ (Ուսանողները գուցե տան տարբեր պատասխաններ, ներառյալ նշելով այսպիսի մի ճշմարտություն. Անկման հետևանքով Ադամն ու Եվան կարողացան զավակներ ունենալ և նրանց սերունդները կարողացան առաջ ընթանալ դեպի հավերժական կյանք:)

  • Ինչպե՞ս կարող են Արարչագործության և Անկման այս նպատակներն ազդել հավերժական ընտանիք ստեղծելու և կարևորելու մեր ջանքերի վրա:

Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձրեց հավերժական ընտանիքները:

Կարող եք դասարանով համառոտ քննարկել հետևյալ հարցը.

  • Ո՞րն է Փրկիչի և Նրա Քավության դերը հավերժական ընտանիքները հնարավոր դարձնելիս: (Կարող եք կրկնել 2 Նեփի 9.6–8, 10, 18 հատվածները՝ օգնելու ուսանողներին հասկանալ հետևյալը․ Իր Քավության միջոցով, Հիսուսն ուղի է պատրաստում Երկնային Հոր բոլոր զավակների համար՝ հաղթահարելու մեղքը և մահը։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը.

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Ծխնին, որը միացնում է այդ բոլորը, որից կախված է Աստծո ծրագիրը և մեր հավերժական ճակատագիրը և որի վրա է հենվում մնացած ամեն ինչը` մեր Փրկիչն է, Հիսուս Քրիստոսը: Նրա քավիչ զոհաբերությունը բոլոր բաները հնարավոր է դարձնում, ներառելով, բայց ոչ սահմանափակելով՝ սիրառատ, հոգատար և հավերժական ամուսնությունը և ընտանիքը: Մ. Ռասսել Բալլարդ, «ԵԿՀ ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ, փետր.26, 2016), ChurchofJesusChrist.org]

Խնդրեք ուսանողներին վերանայել իրենց գրած պատասխանը նախապատրաստական նյութի բաժին 2-ի վերջում գտնվող հարցերին: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ իրենց մտքերն ու զգացումները գրանցելու կամ ավելացնելու համար։) Խնդրեք մի քանի կամավորների կիսվել իրենց գրածով: Մտածեք նաև ձեր զգացումներով կիսվելու մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին գործել ըստ իրենց այսօրվա սովորածի, ընտրեք հետևյալ գաղափարներից մեկը կամ երկուսը՝ կախված նրանից, թե որն առավել օգտակար կլինի ձեր ուսանողների համար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը, որոնք գտնվում են նախապատրաստական նյութի բաժին 3-ում։

  • Ինչպե՞ս եք տեսնում սատանան մեր օրերում գործելիս, որը հարձակվում է ամուսնությունների և ընտանիքների վրա:

Հրավիրեք ուսանողներին մեկ կամ երկու րոպե մտածել, թե ինչպես է հնարավոր, որ սատանան փորձի հարձակվել իրենց ամուսնությունների և ընտանիքների վրա (ներկա և ապագա): Խրախուսեք նրանց նաև խորհել և արձանագրել իրենց զգացմունքներն այն մասին, թե ինչպես հավերժական հեռանկար պահելը կարող է օգնել նրանց առաջնահերթություն տալ և պաշտպանել իրենց ընտանիքները:

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու հետևյալ հարցերի շուրջ՝ նախապատրաստական նյութի բաժին 3-ից, և գրանցելու իրենց ստացած ամեն մի տպավորություն․

  • Ինչպե՞ս կարող եք ձեր ընտանիքը ձեր կյանքում ավելի առանցքային դարձնել:

  • Ինչպե՞ս կարող եք հրավիրել Տիրոջ զորությունը՝ ձեր հավերժական ընտանիքը ստեղծելու կամ զորացնելու ձեր ջանքերում:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հանձնարարեք մի քանի պատրաստակամ ուսանողների կիսվել իրենց պատասխաններով։ Քաջալերեք նրանց վարվել իրենց զգացածի համաձայն:

Հաջորդ անգամ

Մտածեք ուսանողների հետ համառոտ վերանայելու այն, ինչ իրենք սովորել են դասընթացի առաջին չորս դասերից: Գուցե առաջարկեք, որ հաջորդ անգամ հանդիլիս, դուք նրանց հնարավորություն կտաք կիսվելու, թե այս ուսմունքներից մինչև այժմ ինչ են կիրառել իրենց ընտանիքի կամ ուրիշների հետ: Հրավիրեք ուսանողներին, երբ իրենք պատրաստվում են հաջորդ դասին, ուշադիր մտածել այն մասին, թե ինչպես կարող են իրենց կատարած ընտրությունները, որոնք վերաբերում են իրենց ֆիզիկական մարմիններին, ազդել իրենց ընտանիքների և նրանց համար Աստծո ծրագրի վրա: