«Դաս 16․ Ուսուցչի նյութ. Ինչպես Հիսուս Քրիստոսի միջոցով երջանկություն ձեռք բերել ընտանեկան կյանքում», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ
Ինչպես Հիսուս Քրիստոսի միջոցով երջանկություն ձեռք բերել ընտանեկան կյանքում
Մի պահ մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք երջանկություն և խաղաղություն եք զգացել ձեր կյանքում: Յոթանասունի Նախագահության անդամ ծառայելիս երեց Ռիչարդ Ջ. Մեյնզն ուսուցանել է. «Այս կյանքում ունեցած մեր ուրախությունն անմիջականորեն կախված կլինի նրանից, թե որքանով է մեր կյանքը կենտրոնացած Հիսուս Քրիստոսի ուսմունքների, օրինակի և քավիչ զոհաբերության վրա» («Քրիստոսակենտրոն կյանքով ապրելու ուրախությունը», Լիահոնա, նոյեմբեր 2015, 28) Երբ ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս, մտածեք, թե ձեր անձնական և ընտանեկան կյանքը կառուցելով Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա, ինչպես կարող եք ավելի մեծ երջանկություն և կայունություն ձեռք բերել, անկախ ձեր հանգամանքներից:
Բաժին 1
Ես և իմ ընտանիքը ինչպե՞ս կարող ենք հոգևոր հիմք կառուցել Հիսուս Քրիստոսի վրա
Երբ որևէ շենք է կառուցվում, հատուկ ուշադրություն է դարձվում դրա հիմքին, և թե ինչ հողի վրա է այն կանգնելու: Ապահով հիմքը կկայունացնի շենքը և կպաշտպանի այն բնության ուժերից և ամենօրյա օգտագործման լարվածությունից: Որքանո՞վ է այս տեսակետը առնչվում ձեզ, երբ կառուցում եք ձեր անձնական և ընտանեկան կյանքը:
Մարգարե Հելամանն իր որդիներին ուսուցանեց, որ նրանք իրենց հոգևոր հիմքը պետք է կառուցեն Հիսուս Քրիստոսի վրա։
Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ հայտարարությունը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես կարող ենք մեր անձնական և ընտանեկան կյանքի հիմքը կառուցել Հիսուս Քրիստոսի վրա:
Արարողություններն ու ուխտերը այն շինանյութերն են, որոնք մենք օգտագործում ենք՝ մեր կյանքը Քրիստոսի և Նրա Քավության վրա կառուցելու համար: Մենք ապահով կերպով կապվում ենք Փրկիչի հետ, երբ արժանիորեն ստանում ենք արարողությունները և մտնում ուխտի մեջ, հավատարմորեն հիշում և մեծարում ենք այդ սուրբ պարտականությունները և անում հնարավոր ամեն բան` ապրելու այն պարտավորություններին համապատասխան, որոնք ընդունել ենք: Իսկ այդ կապը հոգևոր ուժն ու կայունությունն է մեր կյանքի բոլոր ժամանակներում: («Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը», Լիահոնա, մայիս. 2015, 48)
Յոթանասունի Նախագահությունում ծառայելիս երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմն ուսուցանել է հետևյալը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելու մասին:
Ձեր հիմքը կառուցելու, նորոգելու կամ ամրացնելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները հասանելի են ձեզ: … Դրանք ներառում են՝ հետևողական, որակյալ աղոթք, ավետարանի ամենօրյա ուսումնասիրություն սուրբ գրությունների միջոցով, ակտիվ մասնակցություն Եկեղեցու ժողովներին, հատկապես հաղորդության ընդունումը անկեղծ միտումով, շարունակական անձնուրաց ծառայությունը, և ուխտերի ջանասիրաբար պահումը:
Չորրորդ՝ վստահեք ապրող մարգարեների խորհրդին: (“Jesus Christ: Our Firm Foundation,” Ensign, Apr. 2016, 61)
Բաժին 2
Ի՞նչ օրհնություններ են մատչելի ինձ և իմ ընտանիքին, եթե մենք ընտրենք կառուցել մեր հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա:
Վերջին օրերի մարգարեները հայտարարել են. «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org):
Երբ մարդկանց որևէ խումբ, ինչպես օրինակ ընտանիքը, որոշում է կառուցել իրենց կյանքը Փրկիչի և Նրա ուսմունքների վրա, նրանք կարող են մեծ օրհնություններ ստանալ: Սա է պատճառներից մեկը, թե ինչու այնքան գեղեցիկ և հզոր է Սիոնի գաղափարը՝ մի ժողովուրդ, ովքեր «մեկ սրտի և մեկ մտքի էին, և [բնակվում] էին արդարակեցության մեջ» (Մովսես 7.18): Այդպիսի մարդկանց մի օրինակ կարելի է գտնել Մորմոնի գրքում: Երբ Փրկիչն այցելեց Ամերիկա մայրցամաքի բնակիչներին, մարդիկ միասնաբար պարտավորվեցին ապրել Նրա ուսմունքներով:
Բաժին 3
Ի՞նչ խոչընդոտներ կարող են խանգարել ինձ և իմ ընտանիքին՝ մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելիս
Երեց Ռիչարդ Գ. Սքոթը` Տասներկու Առաքյալների Քվորումից, անդրադարձել է այն եղանակներին, որոնցով հակառակորդը փորձում է կասեցնել մեր կյանքը Փրկիչի և Նրա ուսմունքների հիմքի վրա կառուցելու գործընթացը:
Սատանան և նրա հորդաները կանեն ամեն ինչ, որ իրենց զորությունում է` հետ պահելով ձեզ կատարյալ ընտանիքի համար պահանջվող արարողությունները ձեռք բերելուց: Նա կփորձի շեղել ձեզ ձեր միտքն ու սիրտը ուժեղ ընտանիք մեծացնելու վրա կենտրոնացնելուց, որը կարող եք իրագործել՝ դաստիարակելով ձեր երեխաներին՝ ինչպես Տերն է պահանջում:
… Սատանան մի հզոր զենք ունի բարի մարդկանց դեմ օգտագործելու համար: Այն է` ուշադրության շեղումը: Նա լավ մարդկանց կյանքը կլցնի «լավ բաներով», որպեսզի տեղ չմնա էական բաների համար: (“First Things First,” Ensign, May 2001, 7)
Մտածեք մի քանի «լավ բաների» մասին, որոնք, ըստ ձեզ, շեղում են մարդկանց կենտրոնանալ նրա վրա, ինչն էական է իրենց անձնական կամ ընտանեկան կյանքում:
Մեզանից ոմանք գուցե ունեն մշակութային կամ ընտանեկան ավանդույթներ ու սովորույթներ, որոնք մեզ հետ են պահում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա մեր հիմքը ամուր կառուցելուց (տես Վարդապետություն և Ուխտեր 93․39): Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.
Իր անդամներին ամբողջ աշխարհում օգնելու համար Եկեղեցին մեզ սովորեցնում է հրաժարվել ցանկացած անձնական կամ ընտանեկան ավանդույթներից կամ սովորույթներից, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսմունքներին և այս ավետարանական մշակույթին։ (“The Gospel Culture,” Ensign, Mar. 2012, 42)
Մտածեք, թե ուրիշ ինչ խոչընդոտներ կարող են ձեզ կամ ձեր ընտանիքին հետ պահել, որ ձեր հիմքը լիովին կառուցեք Փրկիչի վրա:
Սոլթ Լեյքի Տաճարի հիմքն ու կառուցվածքը ամրացնելու և վերանորոգելու համար շինարարական խմբի կողմից կատարված աշխատանքը քննարկելուց հետո Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնն առաջարկեց հետևյալը.
Հետադարձ հայացքը կարող է ցույց տալ, որ մեր, ինչպես նաև մեր ընտանիքների համար օգտակար կարող են լինել որոշակի անհրաժեշտ պահպանման ու նորոգման աշխատանքներ, մինչև անգամ՝ սեյսմիկ արդիականացում։ Նման գործընթացը մենք կարող ենք սկսել հետևյալ հարցերով․
«Ինչպիսի՞ն է իմ հիմքը»։
«Ի՞նչն է իր մեջ ներառում հաստ պատերով, կայուն, ամուր անկյունաքարերը, որոնք իմ անձնական հիմքի մասն են կազմում, որոնց վրա հենվում է իմ վկայությունը»։
«Իմ հոգևոր և հուզական էության ո՞ր հիմնարար տարրերը թույլ կտան ինձ և իմ ընտանիքին մնալ կայուն և անսասան, նույնիսկ դիմակայել երկրաշարժին և սեյսմիկ ուժգին իրադարձություններին, որոնք անպայման տեղի են ունենալու մեր կյանքում»։ («Լավ հիմք ընդդեմ գալիք ժամանակների», Լիահոնա, մայիս 2020, 50)