«Դաս 6. Ուսուցչի նյութ. Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 6․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 6․ Ուսուցչի նյութ
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից
Մարգարեները, առաքյալները, և Եկեղեցու մյուս ղեկավարները հանդիսավոր ձևով հայտարարում են, որ «տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից» («Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Այս դասում ուսանողներին կհրավիրվի բացատրել, թե ինչո՞ւ է ամուսնությունը Աստծո ծրագրի հիմնական մասը: Ուսանողները կորոշեն նաև, թե ինչ նրանք կարող են անել, որպեսզի հավատք գործադրեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ` ամուսնության նկատմամբ իրենց մոտեցման հարցում:
Ուսուցման առաջարկներ
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը անհրաժեշտ քայլ է` Աստծուն նման դառնալու համար:
Դասը սկսելու համար, դուք կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչ համոզմունքներ ունեն մարդիկ հասարակության մեջ ամուսնության վերաբերյալ: Կամ կարող եք օգտագործել հետևյալ սցենարը։
-
Ինչպե՞ս կպատասխանեիք նման մտքերին։
Համառոտ ամփոփեք համատեքստը Վարդապետություն և Ուխտեր 49-ի համար: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49․15-16 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել՝ փնտրելով, թե ինչպես է Տերը վերաբերվում ամուսնությանը:
Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը ընտանիքի հռչակագրից.«տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և… ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին»):
-
Ինչպե՞ս կբացատրեք, թե ինչու է ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև հաստատվել Աստծո կողմից և ինչու է ամենակարևորն Աստծո ծրագրում: (Եթե անհրաժեշտ է, դիմեք վարդապետության այն բացատրություններին, որոնք նախապատրաստական նյութի բաժին 1-ում են:)
Ընդունեք, որ որոշ մարդիկ, ովքեր ցանկանում են ամուսնանալ, գուցե հնարավորություն չունենան ամուսնանալու այս կյանքում: Մյուսները գուցե ունենան տևական ամուսնություն:
-
Ինչո՞վ կկիսվեիք նրանց հետ, ովքեր այնպես են զգում, կարծես կորցրել են երջանկության և հավերժական կյանքի համար իրենց հնարավորությունները, որովհետև նրանք ամուսնացած չեն: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին խորհուրդ տվեք վերանայել նախապատրաստական նյութի բաժին 2-ը:)
Ուսանողներին որոշ ժամանակ տրամադրեք՝ հետևյալ հարցի շուրջ իրենց տպավորությունները գրելու համար։
-
Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ խորհում եք այն ճշմարտության մասին, որ ամուսնությունը Աստծո հավերժական ծրագրի մասն է կազմում՝ անհատապես ձեզ համար:
Ելնելով ձեր անձնական փորձառությունից, դուք կարող եք վկայել այն ազդեցության մասին, որ Տիրոջ ամուսնության վարդապետությունն ունեցել է ձեզ վրա:
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել մեզ հաղթահարելու վախը և գտնելու երջանկություն մեր ամուսնություններում:
Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը. Հավատում եմ, որ իմ ամուսնությունը կլինի սիրով լի և երկարատև: Հրավիրեք ուսանողներին լուռ դասակարգել իրենց 1-ից 4 (1 = չհամաձայնել, 4 = համաձայնվել) սանդղակով՝ ցույց տալու, թե որքանո՞վ են իրենք անձամբ հավատում այս պնդմանը: Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչու են իրենք այդպես զգում:
-
Ի՞նչ մտավախություններ կամ երկյուղներ ունեք դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ ամուսնության մասին և ինչո՞ւ:
-
Ի՞նչ ընդհանուր պատճառներ ունեն երիտասարդ չափահասները ամուսնությունը հետաձգելու համար:
Բացատրեք, որ հետևյալ ուսումնական վարժությունները նախատեսված են օգնելու անդրադառնալ այդ երկյուղներից, մտահոգություններից և հարցերից մի քանիսին: Բաժանեք ուսանողներին փոքր խմբերի: Յուրաքանչյուր խմբի համար նշանակեք առաջնորդ և տրամադրեք նրան հետևյալ օժանդակ նյութը (կամ ստեղծեք ձեր սեփականը, որն ավելի հարմար է ձեր որոշ ուսանողների համար): Բավարար ժամանակ տրամադրեք ուսանողներին իմաստալից քննարկում անցկացնելու համար:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի խմբի ղեկավարների կիսվել մի ճշմարտությամբ կամ գաղափարով, որ իրենք ձեռք են բերել իրենց խմբային քննարկումների ժամանակ: Դուք կարող եք գրատախտակին գրել նրանց բացահայտած ճշմարտությունները, որոնք կարող են ներառել հետևյալը. Երբ հավատքով նայում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք հաղթահարել վախը, և Նրանք կուղղորդեն մեր ճանապարհը:
Որպես այս ճշմարտության լրացուցիչ վկայություն, կարող եք կիսվել Երեց և Քույր Հոլլանդների փորձառությամբ՝ ամուսնանալու ընտրություն կատարելիս, որը գտնվում է «Ցանկանո՞ւմ եք ավելին» նախապատրաստական նյութի բաժնում: Կամ կարող եք կիսվել հետևյալ փորձառությամբ, որը պատմել է Յոթանասունից Երեց Քարլ Բ. Քուքը.
Տարիներ առաջ, մի հավատարիմ երիտասարդ տղա մեզ պատմեց, որ հույսը կտրել էր երջանիկ ամուսնություն ունենալու հնարավորությունից։ Ոչ միայն նրա ծնողներն էին ամուսնալուծվել, այլ նաև՝ նրա ծնողների եղբայրներն ու քույրերը։ Նա ասաց, որ երբևիցէ երջանիկ ամուսնություն չէր տեսել մոտիկից։ Սակայն Տիրոջ օգնությամբ նա հաղթահարեց իր վախը և ամուսնացավ տաճարում։ Նա և իր կինը ուրախություն են գտնում իրենց ամուսնության մեջ և ունեն հինգ գեղեցիկ զավակ։ (Քարլ Բ. Քուք, «Ունենալ հավերժական ամուսնության շարունակական առաջընթաց» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 5, 2019], ChurchofJesusChrist.org)
Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի գրի առնեն իրենց զգացած որևէ բան, որ պետք է անեն ամուսնության հետ կապված` ավելի շատ հավատք գործադրելու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Բացատրեք որ այս դասընթացի ժամանակ ուսանողները կսովորեն ավելի շատ բան այն մասին, թե ինչպես Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը կարող են օգնել նրանց հաջողության հասնել՝ ուժեղ, հավերժական ընտանիքներ կառուցելիս: Հավաստիացրեք ուսանողներին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են իրենց և ձգտում են և պարտավոր են օգնել նրանց:
Հաջորդ անգամ
Ուսանողներին խրախուսեք 7 -րդ դասի նախապատրաստական նյութի ուսումնասիրության ընթացքում աղոթքով խորհել, թե ինչպես է «Սսեռը [մեր] հիմնական բնութագիրը նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին»): Հրավիրեք նրանց նաև խորհել, թե ինչպես կարող են Քրիստոսանման սիրով պատասխանել նրանց, ովքեր հարցեր ունեն սեռի հետ կապված: