«Դաս 18․ Ուսուցչի նյութ․ Նյութական կարիքների ապահովում», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 18․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 18․ Ուսուցչի նյութ
Նյութական կարիքների ապահովում
Տերը ծնողներին է վստահում իրենց երեխաների նյութական կարիքները հոգալու պատասխանատվությունը: Այս դասի ժամանակ ուսանողները կուսումնասիրեն, թե ինքնապահով դառնալով, ինչպես կարող են բարելավել այդ պարտականությունը կատարելու իրենց ունակությունը: Ուսանողներին կհանձնարարվի որոշել, թե նրանք ինչպես կարող են բարելավել իրենց ջանքերը, որպեսզի ապրեն իմաստուն ֆինանսական սկզբունքներով:
Ուսուցման առաջարկներ
Ծնողները պատասխանատու են իրենց ընտանիքի նյութական կարիքներն ապահովելու համար:
Ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Ծնողները սուրբ պարտականություն ունեն ապահովել իրենց երեխաների ֆիզիկական կարիքները (տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org):
-
Ի՞նչ զգացողություններ կամ հարցեր ունեք այդ սրբազան պարտականության վերաբերյալ:
-
Ի՞նչ եք ներկայումս անում`այդ պարտականությանը պատրաստվելու կամ այն կատարելու համար:
Գրատախտակին գրեք ինքնապահովում բառը: Հրավիրեք ուսանողներին գրատախտակին գրել բառեր, որոնք նկարագրում են մեկին, ով ինքնապահով է: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչու են իրենք ընտրել այդ բառերը:
-
Ինչո՞ւ է մեզ համար կարևոր զարգացնել ինքնապահովումը: (Որպես այս քննարկման մաս` դուք կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 75.28–29 և նախապատրաստական նյութի բաժին 1-ի մյուս ուսմունքները: Այնուհետև դուք կարող եք օգնել ուսանողներին բացահայտել նմանատիպ ճշմարտություններ. Տքնաջան աշխատանքն օգնում է ծնողներին ինքնապահով լինել և ապահովել իրենց ընտանիքի հոգևոր և նյութական կարիքները: Զարգացնելով ինքնապահովումը՝ օգնում ենք մեզ ավելի շատ նմանվել Փրկիչին: Ինքնապահով դառնալը մեծացնում է ուրիշներին ծառայելու մեր ունակությունը:
Հետևյալ հարցերից ընտրեք ձեր ուսանողներին առնչվող հարցերը և քննարկեք դրանք դասարանով կամ փոքր խմբերով:
-
Ձեր կարծիքով, ինքնապահով դառնալն ինչպե՞ս է համապատասխանում Երկնային Հոր ծրագրին:
-
Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ գնահատել տքնաջան աշխատանքի արժեքը: Ի՞նչ օրհնություններ եք ստացել ծանր աշխատանքի արդյունքում։ (Միասին վերանայեք երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարությունը աշխատանքի մասին նախապատարաստական նյութի բաժին 2-ում:)
-
Կրթությունն ի՞նչ օրհնություններ կարող է բերել մեզ և մեր ընտանիքներին: Ինչպե՞ս կարող է այն օգնել մեզ ավելի նմանվել Աստծուն: (Անհրաժեշտության դեպքում՝ քննարկումը խորացնելու համար անդրադարձեք ուսմունքներ կրթության մասին հոդվածին նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)
-
Տերն ինչպե՞ս է օգնել ձեզ, կամ Նա ինչպես կարող է օգնել ձեզ զարգացնել տքնաջան աշխատանքի էթիկա և ստանալ լրացուցիչ կրթություն: (Այս հարցը քննարկելիս ցուցադրեք «Wagner’s Story (Վագների պատմությունը)» տեսաֆիլմը [2:05], որն ընդգրկված է «Ցանկանո՞ւմ ես ավելին» նախապատրաստական նյութի բաժնում:)
2:3
Բացատրեք, որ Իր զավակներին առաջնորդելու և օրհնելու համար մեր Երկնային Հայրը որոշակի պարտականություններ է տվել հայրերին և մայրերին: Գրատախտակին գրեք կամ ցուցադրեք հետևյալ հայտարարությունը. Ըստ աստվածային ծրագրի, հայրերն են պատասխանատու ապահովել ընտանիքների կենսական կարիքները (տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին»):
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ քանզի զույգերի և ընտանիքների հանգամանքները տարբեր են, որոշ դեպքերում անհրաժեշտ է, որ և՛ հայրը, և՛ էլ մայրը աշխատեն՝ իրենց ընտանիքի հիմնական կենսական կարիքները հոգալու համար:
-
Ի՞նչ սովորեցիք նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի խորհրդից այն մասին, թե ամուսինն ու կինը ինչպես կարող են այսպիսի որոշումներ ընդունել: (Հանձնարարեք ուսանողներին վերանայել նախագահ Բալլարդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում։)
-
Ի՞նչ եք մտածում այս խորհրդի մասին։ (Որպես այս քննարկման մաս՝ ամփոփեք հոդվածը “Striving to Become an Intelligent and Noble Mother” [Lilian Pagaduan-Villamor, Ensign, Aug. 2018, 16–17]. (Հոդվածն ընդգրկված է նախապատրաստական նյութի «Ցանկանո՞ւմ եք ավելին» բաժնում:)
Վկայեք, որ Երկնային Հայրը կառաջնորդի ուսանողներին իրենց առանձնահատուկ պայմաններում, երբ նրանք ուսումնասիրեն մարգարեների ուսմունքներն ու խորհրդակցեն իրենց կողակցի և Նրա հետ:
Իմաստուն ֆինանսական կառավարման սկզբունքները կարող են առաջնորդել մեզ մեր ընտանիքն ապահովելու գործում
Ուսանողներին հրավիրեք համառոտ վերանայել ընտրված սուրբգրային հատվածները ուսումնասիրման վարժության համար նախապատրաստական նյութի բաժին 3-ում: (Գուցե անհրաժեշտ լինի ուսանողներին ժամանակ տրամադրել որոշ հատվածներ վերանայելու համար:)
Ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի։ Հրավիրեք նրանց միմյանց հետ կիսվել այն ֆինանսական սկզբունքներով, որոնք իրենք սովորել են այս սուրբ գրությունների հատվածներից, և քննարկեն հետևյալ հարցը (գուցե կամենաք ցուցադրել այդ հարցը գրատախտակին):
-
Այս ֆինանսական իմաստուն սկզբունքների կիրառումն ինչպե՞ս կարող է օրհնել ձեզ կամ ձեր ընտանիքին:
Հետևյալը սկզբունքների մի ցուցակ է, որը ուսանողները կարող են գտնել սուրբ գրությունների հատվածներում, որոնք տրված են նախապատրաստական նյութում:
-
Հնազանդվեք տասանորդի և նվիրատվության օրենքին (տես Մաղաքիա 3.8–10):
-
Խուսափեք ձեր սիրտը աշխարհիկ ունեցվածքի վրա դնելուց (տես Մատթեոս 6.19–21):
-
Օգտագործեք բյուջե և իմաստուն պլանավորում (տես Ղուկաս 14.28–30):
-
Գոհ եղեք նրանով, ինչ ունեք (տես Ա Տիմոթեոս 6.6–10):
-
Փնտրեք Աստծուն՝ նախքան հարստություններ փնտրելը, իսկ եթե փնտրում եք հարստություններ, փնտրեք դրանք արդար նպատակների համար (տես Հակոբ 2.18–19):
-
Օգտագործեք ձեր նյութական օրհնությունները` օգնելով աղքատներին և կարիքավորներին (տես Վարդապետություն և Ուխտեր 104․13 -18)):
-
Վճարեք պարտքերը (տես Վարդապետություն և Ուխտեր 104․78):
Բավական ժամանակ անց, հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել դասարանի հետ այն սկզբունքներով, որ իրենք բացահայտեցին: Այնուհետև գրեք կամ ցուցադրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Կիրառելով իմաստուն ֆինանսական սկզբունքներ՝ անհատներն ու ընտանիքները կարող են բարելավել իրենց սեփական ֆինանսական կայունությունը և օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են:
-
Երբ եք դուք կամ ձեր ընտանիքը օրհնություններ ստացել` իմաստուն ֆինանսական սկզբունքներ կիրառելով:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ և Նրա բնավորության մասին` ելնելով այն փաստից, որ Նա ապահովել է մեզ այսպիսի ֆինանսական սկզբունքներով:
Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածել, թե իրենք ինչ են սովորել ինքնապահով դառնալու, ջանասեր աշխատանքի էթիկա զարգացնելու, կրթություն կամ մասնագիտական ուսուցում ստանալու և ֆինանսական իմաստուն սկզբունքներ կիրառելու մասին: Հրավիրեք ուսանողներին գրի առնել մի բան, որ նրանք կարող են սկսել անել կամ շարունակել անել, որպեսզի ամրապնդեն ինքնապահովումը և այս սկզբունքներով ապրելու իրենց ջանքերը: (Որպես այս վարժության մաս՝ կարող եք հրավիրել ուսանողներին վերանայել իրենց պատասխանը «գրի առեք ձեր մտքերը» հուշումին` նախապատրաստական նյութի բաժին 3-ում:)
Ավարտեք՝ կիսվելով ձեր վկայությամբ Տիրոջ հետևյալ ցանկության մասին՝ օգնել մեզ մեր նյութական կարիքների ապահովման գործում:
Հաջորդ անգամ
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե իրենց կյանքում ինչն են գնահատում իրենց մոր կամ մայրական կերպարի մեջ: Խրախուսեք նրանց մտածել մայրերի կարևորության մասին, երբ ուսումնասիրեք նախապատրաստական նյութը դաս 19-ի համար: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե իրենց կյանքում ինչն են գնահատում իրենց մոր կամ մայրական կերպարի մեջ: