Ինստիտուտ
Դաս 19. Ուսուցչի նյութ․ Մայրերի սրբազան պարտականությունները


«Դաս 19․ Ուսուցչի նյութ․ Մայրերի սրբազան պարտականությունները», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 19․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 19․ Ուսուցչի նյութ

Մայրերի սրբազան պարտականությունները

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ասել է. «Չկա որևէ դեր կյանքում, որն ավելի կարևոր և հավերժական լինի, քան մայրությունը» («Աստծո դուստրերը», Լիահոնա, մայիս 2008, 108): Այս դասի ժամանակ ուսանողները կբացատրեն մայրության հավերժական բնույթը և մյուսներին դաստիարակելու արժեքը: Նրանք կքննարկեն, թե ինչպես է Փրկիչը դաստիարակության օրինակ հանդիսանում: Ուսանողները կսովորեն նաև մայրության մասին սկզբունքները բացատրել ուրիշներին:

Ուսուցման առաջարկներ

Բարելավենք մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Որոշեք տեմպը Խուսափեք շատ ժամանակ ծախսել դասի առաջին կեսի վրա, իսկ հետո ստիպված կլինեք շտապել դասի մնացած մասում։ Պատրաստվելիս որոշեք, թե որքան ժամանակ կպահանջվի ուսանողներից դասի յուրաքանչյուր բաժինի համար` ձեր ընտրած ուսուցման մեթոդները կիրառելիս։ Անհրաժեշտության դեպքում հարմարեցրեք մեթոդները, հիմնվելով ձեր ուսանողների կարիքների և հետաքրքրությունների վրա։

Մայրերը դաստիարակելու սրբազան պարտականություն ունեն

Ցուցադրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն

Որպես բժիշկ իմ մասնագիտական կարիերայի ընթացքում ինձ երբեմն հարցնում էին, թե ինչու ընտրեցի այդ դժվարին աշխատանքը: Ես պատասխանում էի, որ իմ կարծիքով բարձրագույն և ազնվագույն աշխատանքը այս կյանքում մոր գործն է: Քանի որ այդ տարբերակը մատչելի չէր ինձ համար, մտածեցի, որ հիվանդներին խնամելը կարող էր մոտ լինել դրան: …

Շատ տարիներ առաջ Առաջին Նախագահությունը հրապարակեց մի հայտարարություն, որն ինձ վրա թողեց խորը և տևական ազդեցություն: «Մայրությունը», գրել էին նրանք, «մոտ է աստվածությանը: Դա մարդկության կողմից ստանձնած բարձրագույն, ամենասուրբ ծառայությունն է: Այն հրեշտակների կողքին է դնում նրան, ով հարգում է իր սուրբ կոչումն ու ծառայությունը» [in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints (1975), 6:178]. («(Կանանց պատվելու մեր սրբազան պարտականությունը) Our Sacred Duty to Honor Women, Ensign, մայիս 1999, 38)

  • Այդ հայտարարության մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար և ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս կարող եք բացատրել մայրության հավերժական բնույթը:

  • Ինչպե՞ս է մայրության դերը վերաբերում բոլոր կանանց, ներառյալ նրանց, ովքեր երեխաներ չեն ունեցել: (Եթե անհրաժեշտ է, հրավիրեք ուսանողներին վերանայել քույր Շերի Լ․ Դյուի և նախագահ Նելսոնի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Օգնեք ուսանողներին գտնել նմանատիպ մի ճշմարտություն. Յուրաքանչյուր կին մայր է` իր աստվածային հավերժական ճակատագրի զորությամբ [տես Ռասսել Մ. Նելսոն, «Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում», Լիահոնա, նոյեմբեր 2018, 68]:)

  • Այս ճշմարտությունն ի՞նչ է նշանակում ձեզ և կանանց համար, ում դուք ճանաչում եք:

Դասարան բերեք և ցույց տվեք մի առողջ բույսի և մի թոշնած բույսի նկար։

առողջ մի վարդ
թոշնած վարդեր

Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ էր արվել առողջ բույսի համար, որը չէր արվել թոշնած բույսի համար:

  • Ինչպե՞ս կարող ենք բույսերի խնամքը համեմատել մարդկանց մասին հոգ տանելու հետ: (Անհրաժեշտության դեպքում ուսանողների հետ վերանայեք նախագահ Սյուզան Վ. Թանների դաստիարակության վերաբերյալ սահմանումը` նախապատրաստական նյութի բաժին 2-ում։)

Ցուցադրեք հետևյալ միտքը ընտանիքի հռչակագրից. Մայրերը հիմնականում պատասխանատու են իրենց երեխաներին դաստիարակելու համար (տես ChurchofJesusChrist.org):

  • Ի՞նչ պարգևներ է Երկնային Հայրը տվել կանանց` օգնելով նրանց կատարել այդ սրբազան պարտականությունը: (Որպես քննարկման մաս՝ ուսանողների հետ վերանայեք քույր Նեյլ Ֆ. Մերիոթի և նախագահ Հենրի Բ. Այրինգի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 2-ում։)

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը դաստիարակման կատարյալ օրինակն է: Ուսանողներին հրավիրեք վերանայել սուրբ գրությունների հատվածները, որոնք նրանք սովորել են նախապատրաստական նյութի բաժին 2-ում, փնտրելով, թե իրենք ինչ կարող են սովորել դաստիարակման մասին Փրկիչի օրինակից: Մի քանի երեխաների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

Մայրերը սրբազան և կարևոր դեր են խաղում Աստծո ծրագրում

Հրավիրեք դասարանի կանանց պատասխանել հետևյալ հարցին.

  • Ի՞նչ մտքեր, զգացումներ կամ մտահոգություններ ունեք մայր լինելու վերաբերյալ:

Ապա դասարանին տվեք հետևյալ հարցերը․

  • Մեր մշակույթում ի՞նչ ճնշումներ կարող է զգալ կինը՝ կապված մայրության հետ:

  • Մայրության վերաբերյալ ի՞նչ տարբերություններ կարող եք տեսնել որոշ մարդկանց տեսակետների միջև, և ինչպես է Աստված տեսնում մայրությունը: (Որպես այս քննարկման մաս՝ կարող եք ուսանողներին ուղղորդել նախագահ Բոննի Լ. Օսկարսոնի և երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարություններին՝ նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Օգնեք ուսանողներին գտնել նմանատիպ մի ճշմարտություն. Աստծո զավակներին ծնելը և նրանց մասին հոգ տանելը Աստծո աշխատանքի և փառքի անբաժանելի մասն է:)

  • Երեխաներ ծնելը (երբ հնարավոր է) և նրանց մասին հոգ տանելը ինչո՞ւ է կարևոր Երկնային Հոր երջանկության ծրագրում:

Ցուցադրեք պատանի մարտիկների մի նկար: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե նրանք ի՞նչ գիտեն այդ պատանի տղաների մասին (տես Ալմա 56.45–48, 57.21–26):

Երկու հազար պատանի մարտիկներ, Առնոլդ Ֆրայբերգ
  • Ի՞նչ ազդեցություն ունեցան պատանի մարտիկների մայրերը իրենց որդիների կյանքի վրա և նեփիացի ազգի անվտանգության վրա:

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե նրանք ինչ են գնահատում իրենց մոր կամ մայրական կերպարի վերաբերյալ, ով օրհնել է իրենց կյանքը: Կարող եք մի քանի ուսանողների խնդրել, որ նրանք կիսվեն իրենց գրածով, թե ինչպես են կանայք ազդել իրենց կյանքի վրա: Կամ, եթե ուսանողներից շատերը երկտող չեն գրել, կարող եք հրավիրել նրանց մի քանի րոպե տրամադրել տեքստային հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ գրել դասի ընթացքում:

Խնդրեք ուսանողներին ընտրել հետևյալ օրինակներից մեկը, որը նկարագրում է կարծիքներ կամ վերաբերմունք, որոնց նրանք կարող են հանդիպել սոցիալական ցանցերում: Հրավիրեք նրանց գրել ենթադրական մի պատասխան, որն իրենց կարծիքով, կարող է արդյունավետ կերպով ցրել այդ զգացումը: (Եթե ուսանողներն ունենան իրական կյանքի օրինակ, որը նրանք կնախընտրեին օգտագործել դրա փոխարեն, հրավիրեք նրանց օգտագործել այդ օրինակը:) Խրախուսեք ուսանողներին օգտագործել իրենց սովորածը նախապատրաստական նյութի ուսումնասիրությունից և իրենց անձնական փորձից, ինչպես նաև կիսվեն վկայությամբ, երբ ձևակերպեն իրենց պատասխանը:

  • Մի ընկեր մայրությունը ներկայացնում է որպես կնոջ իրական ներուժի վատնում, ասելով, որ կարիերայի փոխարեն ընտանիք ունենալու ընտրությունը սահմանափակում է այն, ինչ կինը կարող է անել և հասնել կյանքում:

  • Մի ընկերուհի իրեն չգնահատված է զգում, նա համարում է, որ այն ինչ անում է իր երեխաների համար, նշանակություն չունի և որ նա բավականչափ լավը չէ որպես մայր:

  • Մի ընկերուհի մտահոգվում է, «Իսկ ի՞նչ, եթե ես դաստիարակող տեսակի մարդ չեմ: Ինչպե՞ս կարող եմ երբևէ լինել այնպիսի մայր, ինչպիսին Տերն է կամենում, որ ես լինեմ:

  • Ընկերուհին խորը վիշտ է ապրում, քանի որ նա և իր ամուսինը չեն կարողացել երեխաներ ունենալ:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի կամավորի կիսվել, թե ինչ են գրել այդպես անելու համար:

Կարող եք ցուցադրել «Just a Mom» (1:02) տեսանյութը:

1:2

Դասը եզրափակելու համար դուք կարող եք հրավիրել ուսանողներին մտածել, թե ինչ կարող են իրենք անել, որպեսզի կա՛մ կատարեն իրենց սուրբ դերը՝ որպես մայր, կա՛մ աջակցեն իրենց մոտիկ կանանց այդ դերում: Խրախուսեք ուսանողներին ապավինել Տիրոջ օգնությանը, երբ նրանք կգործադրեն այդ ջանքերը: Վկայեք կամ առաջարկեք որևէ ուսանողի վկայել Երկնային Հոր ծրագրում մայրության կարևորության մասին:

Հաջորդ անգամ

Խրախուսեք ուսանողներին մտածել հայրերի դերի մասին, երբ ուսումնասիրեն նախապատրաստական նյութը դաս 20-ի համար: Գուցե ուսանողները կամենան երախտագիտության երկտող գրել իրենց հորը կամ հոր կերպարին, ով օրհնել է իրենց կյանքը: