«Դաս 7․ Դասի նախապատրաստական նյութ. Սեռի հավերժական բնույթը և նպատակը», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 7․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ
Դաս 7․ Դասի նախապատրաստական նյութ
Սեռի հավերժական բնույթը և նպատակը
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ մեր սեռը, որն այս և հաջորդ դասերում կնշանակի մեր կենսաբանական սեռը ծնվելիս (եթե այլ բան չի նշվում), «մեծ հաշվով սահմանում է, թե ով ենք մենք, ինչու ենք այստեղ՝ երկրի վրա, ինչ պետք է անենք և ինչպիսին դառնանք» (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 83)։ Երբ ուսումնասիրեք այս դասի նյութը, խորհեք, թե Երկնային Հոր փրկության ծրագիրն ինչպես կարող է օգնել ձեզ, որ ավելի լավ հասկանաք ձեր հավերժական ինքնության և նպատակի կարևորությունը՝ որպես երկնային ծնողների որդի կամ դուստր:
Նշում․ Սեռը շատերի համար զգայուն թեմա է: Այս նյութերը կօգնեն ձեզ հասկանալ Երկնային Հոր վարդապետությունը սեռի վերաբերյալ և պարզել, թե ինչպես է այն կիրառելի մեր այսօրվա աշխարհի տարբեր հանգամանքներում: Փնտրեք Հոգու օգնությունը՝ հասկանալու համար այն ուղերձները, որոնք Աստված տալիս է ձեզ ուսումնասիրելու ժամանակ:
Բաժին 1
Ինչպե՞ս կարող է ամրապնդվել սեռի մասին իմ հասկացողությունը, երբ ավելի լավ հասկանամ Երկնային Հոր ծրագիրը:
Ընտանիքի մասին հռչակագրում ասվում է․ «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով։ Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր: Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի» (տես «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։
Սեռ եզրույթը տարբեր մարդկանց համար կարող է տարբեր նշանակություն ունենալ։ Ինչպես բացատրվում է Եկեղեցու ձեռնարկում, «ընտանիքի մասին հռչակագրում սեռի նշանակությունը կենսաբանական սեռն է ծնվելուց» (General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 38.6.23):
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը մեր արարման մասին ասել է․
Այս [արական և իգական սեռերի ստեղծումը] կատարվել է հոգևորապես, ձեր նախաերկրային գոյության ժամանակ, երբ դուք ապրել եք ձեր Երկնային Հոր ներկայությունում։ Ձեր սեռը գոյություն է ունեցել նախքան երկիր գալը: (“The Joy of Living the Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1996, 73)
Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ «[Տղամարդու և կնոջ] բինարային ստեղծումը էական է փրկության ծրագրի համար» (in “General Conference Leadership Meetings Begin,” Oct. 2, 2019, newsroom.ChurchofJesusChrist.org)։
Մեր երկնային ծագման մասին իմանալը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ Աստծո ծրագիրը մեզ համար և ավելի լավ տեսնել մեր սեռի կարևորությունն այդ ծրագրում:
Մտածեք, թե ինչու է սեռը էական Երկնային Հոր ծրագրում: Ահա մի քանի ճշմարտություններ, որոնց շուրջ կարող եք մտորել․
Տղամարդու և կնոջ հավերժական ամուսնությունը կարևոր է մեր երկնային ծնողներին նմանվելու համար: Հավերժական կյանքի բնույթը կամ վեհացումը՝ ընտանիքների շարունակությունն է հավերժության մեջ: Այս ներուժին կարելի է հասնել միայն «ստեղծագործական ուժերի միջոցով, որոնք բնորոշ են տղամարդու և կնոջ միավորմանը հավերժական ամուսնության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 132․19)» (Dallin H. Oaks, in “General Conference Leadership Meetings Begin”)։
«Աստվածային ծրագրի համաձայն, տղամարդը և կինը պետք է երեխաներ աշխարհ բերեն և լավագույն պայմաններն ապահովեն երեխաների դաստիարակության և զարգացման համար» (David A. Bednar, “Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 83; տես նաև Ծննդոց 1․28)։
Երկնային Հայրը տղամարդկանց և կանանց օժտում է հստակ կարողություններով՝ օգնելով նրանց կատարել այս և այլ աստվածային պարտականություններն ըստ Իր ծրագրի: Տղամարդիկ և կանայք միմյանց կարիքն ունեն առաջադիմելու և իրենց հավերժական լիարժեք ներուժին հասնելու համար: Երեց Բեդնարն ուսուցանել է․
Տղամարդու և կնոջ հոգիների բնույթն այնպիսին է, որ նրանք լրացնում և կատարելագործում են միմյանց, և այդպիսով տղամարդիկ և կանայք պետք է միասին զարգանան՝ ձգտելով վեհացման: …
Աստվածային նպատակներով, տղամարդ և կին հոգիները տարբեր են, առանձնահատուկ և միմյանց լրացնող։
… Անհրաժեշտ էր թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց հոգևոր, ֆիզիկական, մտավոր և հուզական կարողությունների եզակի համադրությունը, որպեսզի երջանկության ծրագիրն իրականանար։ Ո՛չ տղամարդը, և ո՛չ էլ կինը միայնակ չէին կարող իրագործել իրենց ստեղծման նպատակները։ …
Ճիշտ այնպես, ինչպես տղամարդկանց և կանանց յուրահատուկ բնութագրերը նպաստում են ամուսնական հարաբերությունների ամբողջականությանը, այդ նույն բնութագրերն էլ կենսական են երեխաների զարգացման, դաստիարակման և ուսուցման համար: (“Marriage Is Essential to His Eternal Plan,” 83-84)
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը և քույր Ռութ Լ․ Ռենլանդը ուսուցանել են․
Արական և իգական ոգիները ստեղծվել են միմյանց լրացնելու համար։ Ահա թե ինչու սեռը չի փոխվում հավերժություններում, քանի որ այն հիմք է հանդիսանում հավերժ պարգևի համար, որը Երկնային Հայրը կարող է տալ՝ դա կյանքն է Իր տեսակով։ (“The Divine Purposes of Sexual Intimacy,” Ensign, Aug. 2020, 16)
Բաժին 2
Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ սեռին վերաբերող հարցերը
Դուք, հավանաբար, նկատել եք, որ մեր օրերում կան բազմաթիվ տարբեր պատկերացումներ սեռի և ինքնության մասին: Որոշ մարդիկ առանձնացնում են գենդեր եզրույթը կենսաբանական սեռից։ Նրանք կարող են խոսել իրենց գենդերային ինքնության մասին, որը կարող է վերաբերել մարդու գենդերային ներքին զգացողությանը, նույնիսկ եթե այն տարբերվում է նրանց կենսաբանական սեռից: (Նկատի ունեցեք, որ սա տարբերվում է սեռական կողմնորոշումից, որը ներառում է ֆիզիկական, զգացմունքային և սեռական հրապուրանք ուրիշների հանդեպ: Սեռական կողմնորոշման մասին կքննարկվի հաջորդ դասին)։
Արական կամ իգական սեռին պատկանելու մարդու պատկերացումները կարող են հիմնվել մշակույթի, սոցիալական նորմերի և դաստիարակության վրա: Այս և այլ պատճառներով կոշտ գենդերային կարծրատիպերը երբեմն կարող են շփոթություն առաջացնել որոշ մարդկանց մոտ և նույնիսկ վնասակար լինել: Օրինակ, որոշ մարդիկ կարող են անհանգստանալ, որ իրենց հետաքրքրություններն ու կարողությունները չեն համապատասխանում իրենց կենսաբանական սեռի մշակութային և սոցիալական որոշ ակնկալիքներին: Պարտադիր չէ, որ դա նշանակի, որ անհամապատասխանություն կա նրանց կենսաբանական սեռի և գենդերային ինքնության միջև: Կարևոր է հիշել՝ մեր ամբողջական անհատականությունը կազմված է մի շարք տարրերից, ներառյալ մեր աստվածային ինքնությունը, կենսաբանական սեռը, շնորհները, հակումները, ցանկությունները և ընտրությունները:
Նույնիսկ, երբ մենք հասկանում ենք սեռի հետ կապված հավերժական ճշմարտությունները, մեր կյանքի բարդ իրողությունները կարող են հանգեցնել դժվարին հարցերի կամ հանգամանքների: Մտածեք հետևյալ գաղափարների շուրջ.
-
Անհասկանալի պատճառներով որոշ անհատներ իրենց կյանքում ինչ-որ պահի «անհամապատասխանության զգացումներ են ունենում իրենց կենսաբանական սեռի և գենդերային ինքնության միջև: Արդյունքում նրանք կարող են նույնականացվել որպես տրանսգենդեր: Եկեղեցին դիրքորոշում չունի անձանց կողմից՝ իրենց տրանսգենդեր համարելու պատճառների վերաբերյալ» (General Handbook, 38.6.23)։
-
Որոշ մարդիկ կարող են անհարմար կամ հիասթափված զգալ մշակութային և սոցիալական ակնկալիքներից, որոնք կապված են իրենց կենսաբանական սեռի հետ:
-
Ինչպես գրված է General Handbook-ում, «չափազանց հազվադեպ է լինում, որ երեխան ծնվում է սեռական օրգաններով, որոնք հստակ արական կամ իգական չեն» (38.7.7)։ Այդ երևույթը հաճախ կոչվում է ինտերսեքս: Այս հանգամանքը և այն, թե ինչպես են դրան վերաբերվում ծնողները կամ բուժաշխատողները, կարող են կամ չեն կարող ազդել անհատի գենդերային ինքնության վրա:
Ինչպես նշվում է տրանսգենդերների թեմայով եկեղեցու հրապարակումներից մեկում՝ անհատները, ովքեր նույնականացվում են որպես տրանսգենդեր, «բախվում են բարդ մարտահրավերների»: Նրանք «նույնքան արժանի են Քրիստոսանման սիրո՝ որքան Աստծո յուրաքանչյուր զավակ, և պետք է նրբանկատ, բարի և գթասիրտ վերաբերմունք ստանան» (“Transgender: Do I Belong as a Member of the Church?,” ChurchofJesusChrist.org)։ Փոխանակ թույլ տանք, որ թյուրըմբռնումը կամ անարդար դատողությունը թելադրեն, թե ինչպես հաղորդակցվենք մարդկանց հետ, մենք կարող ենք «փորձել մարդկանց նայել Քրիստոսանման աչքերով» (“Transgender: What Can I Do to Show Christlike Love?,” ChurchofJesusChrist.org)։
Բաժին 3
Ի՞նչ անեմ, եթե հարցեր ունեմ իմ գենդերային ինքնության վերաբերյալ:
Եթե հարցեր ունեք ձեր սեռի վերաբերյալ կամ ունեք գենդերային անհամապատասխանության զգացումներ, իմացեք, որ ձեր Երկնային Հայրը և ձեր Փրկիչը սիրում են ձեզ: Նրանք միշտ ձեր կողքին են։ Մտածեք, թե Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը ինչպես կարող են օգնել և զորացնել ձեզ: Եկեղեցու կողմից հրատարակված Transgender resources նյութը պարունակում է այդ կարևոր ճշմարտությունները և հիշեցումներ․
Փրկիչը կատարելապես հասկանում է մեր բոլոր յուրահատուկ հանգամանքները: Որպես մահկանացու էակներ, մեր հասկացողությունը սահմանափակ է: Նեփիի հետ մենք կարող ենք ասել «գիտեմ, որ [Աստված] սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների իմաստը» (1 Նեփի 11․17):Transgender: Does the Savior Really Understand What I’m Going Through?,” ChurchofJesusChrist.org)
Ձեզ շրջապատող մարդկանցից ոչ բոլորն են կատարյալ լինելու՝ իրենց սերը, գթասրտությունը կամ նրբանկատությունը արտահայտելիս: Այսօրվա իրականության մեջ հեշտ է վիրավորանքի հանդիպել և վիրավորանք պատճառել: Մեծ փորձությունները կարող են մեզ խոցելի դարձնել ակամա վիրավորանքների նկատմամբ՝ լինեն դրանք անտեղի խոսքեր, թե չհիմնավորված դիտողություններ: Որպես եկեղեցու անդամներ, մենք բոլորս սովորում և աճում ենք։ (“Transgender: Do I Belong as a Member of the Church?,” ChurchofJesusChrist.org)
Քույր Միշել Դ․ Քրեյգը, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, նույնպես ուսուցանել է․
Վերջին Օրերի Սրբերն ունեն բազմաթիվ կերպարանքներ և չափսեր, բայց «բոլորը նույնն են Աստծո համար» [2 Նեփի 26․33]։ … Անկախ նրանից, թե ով եք դուք կամ ինչի հետ գործ ունեք, դուք հրավիրված եք Տիրոջ սեղանի մոտ: («Հոգևոր կարողություն», Լիահոնա, նոյ․ 2019, 21)
Վստահ եղեք, որ ավետարանի բոլոր օրհնությունները հասանելի են յուրաքանչյուրին, ով ընտրում է հնազանդվել Աստծո պատվիրաններին: Դուք «կարող եք խոստումներ տալ Աստծուն և պահել դրանք» և «քայլել Նրա լույսի ներքո և հաճախել Նրա եկեղեցին», անկախ նրանից՝ ունե՞ք գենդերային անհամապատասխանության զգացումներ, թե՝ ոչ (“Transgender: How Can I Contribute to the Lord’s Kingdom?,” ChurchofJesusChrist.org)։
Եկեղեցու ձեռնարկում գրված է, որ «տրանսգենդերները, որոնք չեն հետապնդում բժշկական, վիրաբուժական կամ սոցիալական սեռափոխության նպատակներ և արժանավոր են, կարող են ստանալ Եկեղեցու կոչումներ, տաճարային երաշխավորագրեր և տաճարային արարողություններ» (General Handbook, 38.6.23)։(Նշում․ Սոցիալական սեռափոխությունը ենթադրում է զգեստի, սանրվածքի, անվան կամ արտասանության փոփոխություն՝ ծնվելու պահի կենսաբանական սեռին հակառակ ներկայանալու նպատակով [General Handbook, 38.6.23]:) Եթե ցանկանում եք ավելին հասկանալ, խոսեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ:
Թեև եկեղեցու քաղաքականությանը կամ վարդապետությանը հակառակ չէ, բայց հրապարակայնորեն որպես տրանսգենդեր ներկայանալը կարող է սահմանափակել հավերժական նպատակներին հասնելու ձեր կարողությունը: Նախագահ Օուքսը զգուշացրել է.
Ուշադիր եղեք, թե ինչպես եք բնութագրում ինքներդ ձեզ։ … Մեզ բնութագրող միակ առանձնահատկությունը պետք է լինի այն, որ մենք Աստծո որդին կամ դուստրն ենք։ Այդ փաստը գերազանցում է մնացած բոլոր հատկանիշներին։ (“How to Define Yourself,” New Era, June 2013, 48)
Յուրաքանչյուրս Աստծո զավակն է՝ հավերժական կյանքի հնարավոր հեռանկարով։ Ցանկացած այլ պիտակ … ժամանակավոր և աննշան է հավերժության տեսանկյունից: Ձեզ մի պիտակավորեք կամ մի մտածեք ձեր մասին այնպիսի եզրույթներով, որոնք սահմանափակում են նպատակը, որին դուք կարող եք ձգտել: (“Where Will This Lead?” Ensign, May 2019, 62)
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վստահեցրել է․
Ամեն ոք պարգևներ ունի. ամեն ոք տաղանդներ ունի, ամեն ոք կարող է ներդրում ունենալ աստվածային ծրագրի իրականացման մեջ յուրաքանչյուր սերնդում։ … Ձեզանից շատերն անում են հնարավոր ամեն բան։ Եվ երբ դուք, ովքեր տանում եք մահկանացու կյանքի ամենածանր բեռները, կանգնում եք պաշտպանելու Աստծո ծրագիրը, որպեսզի Նրա զավակները վեհացման հասնեն, մենք բոլորս պատրաստ ենք վճռական քայլերով առաջ ընթանալ։ Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Ոչ ոքի համար չի կանխորոշված, որ պետք է ստանա ավելի քիչ, քան այն ամենը, որ Հայրն ունի Իր զավակների համար։ («Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 52)