Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ինչպե՞ս ընտրել հավերժական զուգընկեր, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)
Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ
Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ
Ինչպե՞ս ընտրել հավերժական զուգընկեր
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենտին Լ. Քուքը խորհուրդ է տվել. «Ջերմեռանդորեն ներգրավվեք [Վարդապետություն և Ուխտեր 58.27] հոգևոր և հասարակական միջոցառումներում, որոնք համապատասխանում են տաճարային ամուսնության ձեր նպատակներին» («Կատարել իմաստուն ընտրություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 47): Այս դասի նյութն ուսումնասիրելիս հաշվի առեք, թե Տիրոջ հանդեպ հավատքն ինչպես կարող է օգնել ձեզ, երբ փնտրում, ընտրում և սիրում եք ձեր հավերժական զուգընկերոջը:
Նշում. Տարբեր մշակույթներում ժամադրությունները տարբեր բաներ են նշանակում: Այս դասի նպատակների համար ժամադրությունը վերաբերում է հակառակ սեռի ներկայացուցչի հետ ժամանակ անցկացնելուն՝ միաժամանակ հետևելով ավետարանի չափանիշներին և այնպիսի հարաբերություններ զարգացնելու մտադրությամբ, որն, ի վերջո, կարող է հանգեցնել ամուսնության:
Բաժին 1
Տիրոջ հանդեպ հավատք գործադրելով, ինչպե՞ս կարող եմ օգնել ինձ զարգացնել այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են հանգեցնել ամուսնության
Ժամադրությունը կարող է լինել հրաշալի և դժվար: Այն մեզ հնարավորություն է տալիս ծանոթանալ ուրիշների հետ, նոր փորձառություններ ունենալ և կարևոր դասեր քաղել ինքներս մեր և հարաբերությունների մասին: Հաշվի առնելով ամուսնության կարևորությունը, զարմանալի չպետք է լինի, որ մենք կարող ենք հանդիպել հակառակության, երբ հանդիպում ենք ու պատրաստվում ենք ամուսնության: Դուք, կամ ձեր ծանոթը ունեցե՞լ եք այնպիսի փորձառություն, որը կարող է հետաձգել կամ դադարեցնել առաջընթացը դեպի հավերժական ամուսնություն:
-
Մերժվելու վախը
-
Անհանգստությունը սոցիալական պայմաններում
-
Հնարավորությունների կամ հեռանկարների բացակայություն
-
Զգացմունքների սպառում՝ անհաջող հարաբերությունների պատճառով
-
Տնտեսական անկայունություն
-
Առանձնահատուկ ուշադրություն կրթությանը կամ կարիերային
-
Պարտավորություն ստանձնելու վախ
-
Ամուսնության նկատմամբ վստահության կորուստ
Սփոփող միության Գերագույն Նախագահությունում ծառայելիս նախագահ Ջուլի Բ. Բեկը նկատել է, որ շատ երիտասարդներ «ավելի ու ավելի քիչ են կարևորում հավերժական ընտանիքի կազմավորման գործը: Շատերը չեն դիտարկում ընտանիքների ձևավորումը որպես հավատքի վրա հիմնված աշխատանք» (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 14, emphasis added):
Տերը խորապես հոգ է տանում հավիտենական զուգընկեր գտնելու և ընտրելու ձեր փորձառությունների մասին: Նա կօգնի ձեզ, երբ հավատք գործադրեք Նրա հանդեպ: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ընդգծել է, թե Փրկիչի հանդեպ մեր հավատքը ինչպես կարող է ազդել ժամադրության և ամուսնության վրա.
Հավատացեք, որ ձեր հավատքն անմիջականորեն կապված է ձեր սիրավեպի հետ։ Առանձնացնելով ժամադրությունը աշակերտությունից՝ դուք ձեզ վտանգի տակ եք դնում։ Հիսուս Քրիստոսը՝ Աշխարհի Լույսը, միակ ճրագն է, որով դուք կարող եք հաջողությամբ տեսնել սիրո և երջանկության ուղին։ (“How Do I Love Thee?,” New Era, Oct. 2003, 8)
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելը ներառում է արդար քայլերի ձեռնարկումը: Երբ Տերը ուսուցանում էր վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերի մի խմբի, ովքեր ցանկանում էին իմանալ Նրա կամքն իրենց համար, Նա ակնկալում էր, որ մենք կօգտագործենք մեր ազատ կամքը հավատքով գործելու համար:
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, այն ժամանակ Առաջին Նախագահությունից, խոսել է այն մասին, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել հավատքով և համբերությամբ.
Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր հուսահատվում են, թե երբևէ հավիտենական զուգընկեր կգտնեն: Նախ՝ չհանձնվե՛ք։ Մասնակցեք միջոցառումների, հանդիպեք մարդկանց, և արեք հնարավոր ամեն բան: Ես գիտեմ՝ դժվար է արդյունավետ ծանոթություններ հաստատել: Մերժումը ամենացավոտ բաներից մեկն է, որ մենք կարող ենք զգալ:…
… Գտեք միասին լինելու պարզ եղանակներ:… Նպատակն է՝ ճանաչել մեկ առանձին անձի և սովորել, թե ինչպես իմաստալի հարաբերություններ զարգացնել հակառակ սեռի հետ: (“The Reflection in the Water” [Church Educational System fireside for young adults, Nov. 1, 2009], ChurchofJesusChrist.org)
Աստծո խոստումները չեն կատարվում այնքան արագ կամ այնպես, ինչպես մենք ենք ակնկալում. դրանք գալիս են Նրա ժամանակին և Նրա ձևով: Տիրոջ խոստումները, գուցե ոչ միշտ են արագ, սակայն միշտ հաստատ են: («Շարունակեք համբերությամբ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 58)։
Երբ ծառայում էր որպես Յոթանասունի Նախագահության անդամ, երեց Մարլին Կ. Ջենսենը ուսուցանեց հարաբերությունների մի կարևոր մասի վերաբերյալ, որը տղամարդիկ և կանայք պետք է զարգացնեն ծանոթությունների ժամանակ.
Ընկերությունը… սիրավեպի և ամուսնության կենսական և հրաշալի մասն է: Տղամարդու և կնոջ միջև հարաբերությունները, որոնք սկսվում են ընկերությունից, այնուհետև հասունանում ու վերածվում են սիրավեպի, և ի վերջո, ամուսնության, սովորաբար կդառնան հարատև, հավերժական ընկերություն: (“Friendship: A Gospel Principle,” Ensign, May 1999, 64)
Բաժին 2
Ի՞նչ հատկություններ պետք է փնտրեմ և զարգացնեմ՝ ամուսնությանը նախապատրաստվելիս
Երբևէ կազմե՞լ եք այն հատկությունների ցանկը, որոնք, ըստ ձեզ պետք է ունենա ձեր կողակիցը: Երբ հանդիպում եք, կարևոր է, որ տղամարդն ու կինը շատ ժամանակ անցկացնեն միասին՝ ծանոթանալով միմյանց հատկություններին, անհատականությանն ու արժեքներին: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը` Տասներկու Առաքյալների Քվորումից, խորհուրդ է տվել.
Երբ ժամադրվում եք, միմյանց մասին իմացեք այն ամենն, ինչ կարող եք: Ծանոթացեք միմյանց ընտանիքների հետ, եթե հնարավոր է: Արդյո՞ք ձեր նպատակները համատեղելի են: Արդյո՞ք դուք կիսում եք նույն զգացմուքները պատվիրանների, Փրկիչի, քահանայության, տաճարի, երեխաների դաստիարակության, Եկեղեցու ծառայության և ուրիշներին ծառայելու վերաբերյալ: Արդյո՞ք դուք հետևել եք միմյանց վարքագծին լարված վիճակում, ինչպես է նա արձագանքում հաջողությանը կամ ձախողմանը, դիմակայում զայրույթին և առնչվում արգելքների հետ: Արդյո՞ք այն մարդը, ում հետ ժամադրվում եք, քննադատում և չարախոսում է ուրիշների մասին, թե՞ գովում է նրանց և օգնում, որ լավ զգան: Արդյո՞ք նրա վերաբերմունքը, լեզուն և վարքը համապատասխանում են այն ամենին, ինչի հետ դուք ուզում եք ապրել ամեն օր: («Հանդիպելով այսօրվա աշխարհի մարտահրավերներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 45–46)
Նույնիսկ ավելի կարևոր, քան այն հատկանիշները, որոնք դուք հույս ունեք տեսնել ձեր կողակցի մեջ, նրանք են, որոնք դուք զարգացնում եք ձեր մեջ: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Կարծես թե որոշ երիտասարդներ ունեն հատկանիշների ցանկ, որ ցանկանում են տեսնել զուգընկերոջ մեջ և որով չափում են նրանց ներուժը․ «Արդյո՞ք դուք ունեք բոլոր բաները, որոնք ես պահանջում եմ»։ Եթե դուք ցանկանում եք ունենալ հավերժական զուգընկեր, ով ունի որոշակի հոգևոր որակներ, ապա դուք պետք է ձգտեք զարգացնել այդ հոգևոր որակները ձեր մեջ։ Ապա մեկը, ով ունի այդ որակները, կգրավի ձեզ»։ («Հասկանալ Երկնային Հոր ծրագիրը» ChurchofJesusChrist.org, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88.40)
Երբ քույր Քերոլ Մ. Ստեֆենսը ծառայում էր Սփոփող միության գերագույն նախագահությունում, ուսուցանել է,
Ուսումնասիրեք Փրկիչի կյանքը և փորձեք ավելի շատ նմանվել Նրան: Եթե կարողանաք ձեր կյանքում զարգացնել այդ Քրիստոսանման հատկությունները և ձգտեք ավելի շատ նմանվել Փրկիչին, ապա դուք ավելի պատրաստ կլինեք ամուսին (կին) լինելու համար: (Face to Face with Elder Holland, Sister Stephens, and Elder Hallstrom [worldwide young single adult broadcast, Mar. 8, 2016], facetoface.ChurchofJesusChrist.org)
Մինչ կարևոր է, որ մենք զարգացնենք Քրիստոսանման հատկություններ և փնտրենք դրանք ապագա կողակցի մեջ, մենք պետք է ուշադիր լինենք, որ մենք անիրական ակնկալիքներ չունենք մեզանից և ուրիշներից: Ինչպես երեց Հեյլսը ուսուցանել է. «Մեզանից ոչ մեկը չի ամուսնանում կատարելության հետ, մենք ամուսնանում ենք ներուժի հետ> (“Meeting the Challenges of Today’s World,” 46):
Բաժին 3
Ինչպե՞ս կարող եմ որոշել, թե ում հետ ամուսնանամ
Ընտրել, թե ում հետ ամուսնանալ. սա պետք է լինի զգույշ և ոգեշնչված որոշում: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվել է մի խորհրդով, որը նա տեսել է իր մորաքրոջ և քեռու տանը՝ շրջանակի մեջ դրված. «Ընտրիր քո սերը. սիրիր քո ընտրությունը» «Քահանայության զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 68):
Դա կարող է օգնել հասկանալ, որ մենք չենք փնտրում եզակի և միայն կանխորոշված սեր: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է. «Հոգու կողակիցները» կեղծիք են և պատրանք» (“Oneness in Marriage,” Ensign, Oct. 2002, 42): Երեց Հեյլսը բացատրել է, որ երբ մենք կյանքի կարևոր որոշումներ ենք կայացնում, այդ թվում՝ ամուսնության վերաբերյալ, «Երկնային Հայրը ակնկալում է, որ մենք կօգտագործենք մեր ազատ կամքը, կուսումնասիրենք իրավիճակը մեր մտքում՝ ըստ ավետարանի սկզբունքների, և աղոթքով մեր որոշումը կներկայացնենք Իրեն» («Սուրբ Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 105):
Տերը ցանկանում է, որ անհատները ներդնեն իրենց լավագույն ջանքերն ու մտածողությունը`որոշելով, թե ում հետ ամուսնանան և որոշման վերաբերյալ հաստատող հայտնություն փնտրեն: Հայտնություն ստանալու այս և այլ սկզբունքներ ուսուցանվեցին Օլիվեր Քաուդերիին Վերականգնման սկզբում: