«Դաս 20․ Դասի նախապատրաստական նյութ․ Հայրերի սրբազան պարտականությունները», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 20․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 20․ Դասի նախապատրաստական նյութ
Հայրերի սրբազան պարտականությունները
Երկնային Հայրը նշանակել է Իր որդիներին «ղեկավարելու իրենց ընտանիքները սիրով և առաքինությամբ և պատասխանատու լինելու` ապահովել ընտանիքների կենսական կարիքներն ու իրենց ընտանիքների պաշտպանությունը» («Ընտանիք`հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք թե ինչպես եք օրհնվել հայրերի և մյուս տղամարդկանց կողմից, ովքեր ձգտել են կատարել այս սրբազան պարտականությունները:
Նշում. Այս դասում մենք կկենտրոնանանք պաշտպանելու պարտականության վրա: Ղեկավարելու և ապահովելու թեմաները քննարկվել են նախորդ դասերի ընթացքում:
Բաժին 1
Որպես հայրեր իրենց ջանքերում տղամարդիկ ինչպես կարող են ընդօրինակել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
Սփոփող միության գերագույն նախագահությունում ծառայելիս նախագահ Լինդա Ք. Բըրթնը խոսել է մի քանի մարտահրավերների մասին, որոնց բախվում են տղամարդիկ.
Ուխտի մեջ գտնվող տղամարդկանց համար շատ դժվար է ապրել մի աշխարհում, որը ոչ միայն նվաստացնում է իրենց աստվածային դերերը և պարտականությունները, այլ նաև սխալ ուղերձներ է ուղարկում այն մասին, թե ինչ է նշանակում լինել «իսկական տղամարդ»։ Կեղծ ուղերձներից մեկն է. «Այս ամենը իմ մասին է»։ Կշեռքի մյուս կողմում է նվաստացնող և ծաղրող ուղերձը, որ ամուսինների ու հայրերի կարիքն այլևս չկա։ Ես աղերսում եմ ձեզ, որ դուք չլսեք սատանայի ստերը։ Նա զրկվել է ամուսին և հայր դառնալու այդ սուրբ արտոնությունից։ Քանի որ նա նախանձում է նրանց, ովքեր ունեն այդ սուրբ դերերը, որոնք նա երբեք չի ունենա, նա մտադրված է դարձնելու «բոլոր մարդկանց … թշվառ, ինչպես ինքն է» [2 Նեփի 2.27]: («Մենք միասին կբարձրանանք», Լիահոնա, մայիս 2015, 30)
Մենք կարող ենք դիմակայել հայրության մասին կեղծ ուղերձներին՝ նայելով Երկնային Հորը՝ որպես արդար հայրության կատարյալ օրինակ: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.
Հայրության կատարյալ աստվածային օրինակը մեր Երկնային Հայրն է։ Նրա բնավորությունն ու հատկանիշները ներառում են մեծ բարություն և կատարյալ սեր։ Նրա գործը և փառքը Իր զավակների զարգացումը, երջանկությունը և հավերժական կյանքն է [տես Մովսես 1.39]։ Հայրերն այս անկում ապրած աշխարհում չեն կարող հավակնել, նույնիսկ համեմատվել Բարձրյալի հետ, սակայն առավելագույնս ձգտում են նմանվել Նրան, և նրանք իսկապես կատարում են Նրա գործը։ Նրանց մեծարում են ուշագրավ և սթափեցնող վստահությամբ։ («Հայրեր», Լիահոնա, մայիս 2016, 94)
Մենք նաև արդար հայրության սկզբունքներ ենք սովորում Հիսուս Քրիստոսի օրինակից: Երբ հոգևորապես վերածնվում ենք, Նա դառնում է մեր նոր կյանքի Հայրը (տես Մոսիա 5.7, Եթեր 3.14, Վարդապետություն և Ուխտեր 25.1):
Բաժին 2
Լինելով սիրառատ հայր և լիովին ներկա, հայրերն ինչպե՞ս կարող են պաշտպանել իրենց ընտանիքները
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ուսուցանել է, որ ընտանիքը պաշտպանելու հոր պարտականությունը ներառում է՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր պաշտպանությունը:
Աստծո և Նրա մարգարեները հայրերից ակնկալում են՝ ոչ միայն ապահովել իրենց ընտանիքները, այլ նաև պաշտպանել նրանց: Աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, վխտում են ամեն տեսակի վտանգներ: Ֆիզիկական պաշտպանությունը բնական և մարդածին աղետների դեմ կարևոր է: Բարոյական վտանգներ նույնպես կան մեր շրջապատում, որոնց մեր երեխաները դիմագրավում են վաղ տարիքից: Հայրերը կարևոր դեր են խաղում երեխաներին նման որոգայթներից պաշտպանելու գործում։ (“The Sacred Responsibilities of Parenthood,” Ensign, Mar. 2006, 30)
Հավելելով այն ուղիներին, որոնցով հայրերը կարող են պաշտպանել իրենց երեխաներին, նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է.
Արդարակյաց հայրը պաշտպանում է իր երեխաներին իր ժամանակով և ներկայությամբ՝ նրանց սոցիալական, կրթական և հոգևոր գործերում և պարտականություններում: Սիրո և գորովանքի քնքուշ արտահայտությունները երեխաների հանդեպ ինչպես հոր, այնպես էլ մոր պարտականությունն է: Ասեք ձեր երեխաներին, որ սիրում եք նրանց: Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 51)
Դիտեք «Father’s Day (Հայրերի օրը)» տեսանյութը (2:30), և մտածեք այն մասին, թե ինչ է անում հայրը, որ պաշտպանի իր երեխաներին` անելով այն բաները, որոնք ցույց են տրվում տեսանյութում:
Սիրառատ և լիովին ներկա հայր լինելու համար պահանջվում են միտումնավոր և հետևողական ջանքեր: Մտածեք, թե ինչ կարող եք սովորել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ օրինակից.
Իմ գործն է՝ աջակցել իմ կնոջը և երեխաներին, և ոչ թե հակառակը: … Երբ դուք տանն եք, ուրեմն տանն եք: Թողեք օրվա երթևեկը հետևում: Տվեք նրանց ձեր ուշադրության 100 տոկոսը, երբ այնտեղ եք: Ես սովորաբար ասում էի ինքս ինձ, «Մի մտիր այդ տունը Ռասսել, մինչև որ կարողանաս օրհնել քո երեխաների և կնոջ կյանքը»: (In Vivian S. Lee, “Elder Russell M. Nelson, M.D., ’47,” Good Notes (blog), University of Utah Health, Sept. 12, 2014, uofuhealth.utah.edu/notes)
Հոր դրական ազդեցությունը իր երեխաների վրա կարող է նշանակալի ազդեցություն ունենալ նրանց զարգացման վրա: Օրինակ՝ հետազոտությունն առաջարկում է, որ սիրող և ներգրավված հայրը կարող է.
-
Նպաստել ինքնահարգանքի, ինքնատիրապետման, լարվածության հանդուրժողականության և սեռի զգացողության զարգացմանը՝ իր որդիների և դուստրերի մեջ (այստեղ նկատի ունի կենսաբանական սեռը ծննդյան ժամանակ):
-
Մեծացնել հավանականությունը, որ իր երեխաները զգացմունքային առումով ապահով են և համարձակ և ավելի լավ հարաբերություններ են հաստատում ուրիշների հետ:
-
Նվազեցնել մանկական աղքատության, հանցագործության և թմրամիջոցների չարաշահման տարածումը: (See James E. Faust, “Fathers, Mothers, Marriage,” Ensign, Aug. 2004, 3–7; Sarah Keenan, “Elephants, Fathers, and Families,” Ensign, Sept. 2018, 54–58; տես նաև հղումները, որոնք մեջբերված են այս հոդվածներում:)
Հոր պաշտպանող ազդեցությունը հզոր լրացում է մոր հիմնական խնամատար ազդեցությանը: Որպես ամուսնության մեջ հավասար գործընկերներ կանայք և մայրերը կիսում են իրենց ընտանիքները պաշտպանելու պարտականությունը: Ամուսիններն ու կանայք կարող են աշխատել և միասին խորհրդակցել, երբ կատարում են այդ սուրբ պարտականությունը:
Հայրության դերը և պաշտպանելու սուրբ պարտականությունը վերաբերում են Երկնային Հոր բոլոր որդիներին՝ իրենց աստվածային հավերժական էության և ճակատագրի զորությամբ։ Թեև տղամարդիկ այս պարտականությունը կատարում են առաջին հերթին իրենց անմիջական ընտանիքում, նրանք կարող են այդ պարտականությունը կատարել նաև այլ հանգամանքներում: Մտածեք Հոթորի օրինակի մասին՝ իր փեսա Մովսեսի հետ (տես Ելից 18), և Հելամանի օրինակի մասին՝ պատանի ռազմիկների հետ (տես Ալմա 56–57): Ուրիշ ի՞նչ սուրբգրային օրինակներ կարող եք մտածել։
Բաժին 3
Ինչպե՞ս կարող է աստվածային հայտնությունը և քահանայության զորությունն օգնել հայրերին պաշտպանել իրենց ընտանիքները
Նազարեթցի Հովսեփի փորձառությունից ելնելով՝ մենք կարող ենք սովորել մի կարևոր սկզբունք այն մասին, թե ինչպես կարող ենք պաշտպանել մեր ընտանիքները:
Հայտնությունը կարող է նմանապես օգնել մեր օրերի հայրերին պաշտպանել և օրհնել իրենց ընտանիքները: Ինչպես նախագահ Բալլարդը խորհուրդ է տվել. «Հայրերը պետք է անընդհատ առաջնորդություն փնտրեն Սուրբ Հոգուց, որպեսզի նրանք իմանան, թե ինչ անել, ինչ ասել, ինչպես նաև իմանան, թե ինչ չանել և ինչ չասել» («Ծնողական սրբազան պարտականությունները», 30):
Տղամարդիկ, ովքեր Հիսուս Քրիստոսի ուխտ պահող հետևորդներ են, մեկ այլ սրբազան պարգև ունեն, որը կարող են օգտագործել իրենց ընտանիքներին պաշտպանելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը, խոսելով տղամարդկանց հետ, ուսուցանել է այս պարգևի մասին.
Դուք ուղղակիորեն Տիրոջից ստացած քահանայության զորություն ունեք` պաշտպանելու ձեր տունը: Կլինեն ժամանակներ, երբ այդ զորությունը կլինի միակ բանը, որը, որպես վահան, կանգնած կլինի ձեր ընտանիքի և հակառակորդի չարության միջև: («Քահանայության զորությունը», Լիահոնա, մայիս. 2010, 9)
Նախագահ Նելսոնն ուսուցանել է տղամարդկանց, թե նրանք ինչպես կարող են մեծացնել իրենց քահանայության զորությունը` իրենց ընտանիքները պաշտպանելու համար.
Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ամենօրյա ապաշխարության վրա, որը շատ կարևոր է ձեր կյանքի համար, որ դուք կարողանաք քահանայությունը գործադրել ավելի մեծ զորությամբ, քան երբևէ։ Դա միակ ճանապարհն է, որը ձեզ և ձեր ընտանիքին հոգևորապես ապահով կպահի առաջիկա դժվարին օրերին: («Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019, 69)