Ինստիտուտ
Դաս 3․ Դասարանի նախապատրաստական նյութ. Մեր աստվածային էությունը և ճակատագիրը


«Դաս 3․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Մեր աստվածային էությունը և ճակատագիրը», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 3․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

ծառերին նայող կին

Դաս 3․ Դասարանի նախապատրաստական նյութ

Մեր աստվածային էությունը և ճակատագիրը

Ամենակարևոր հարցերից մի քանիսը, որ մենք ունենք կյանքում, վերաբերում է մեր ծագմանը և ճակատագրին․ ո՞վ ենք մենք իրականում և ինչպիսին է մեր ներուժը: Այս դասն ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ և ինչպես եք վերաբերվում ուրիշներին: Ինչպե՞ս սա կարող է փոխվել, եթե միշտ հիշեք ձեր աստվածային էությունը և ճակատագիրը:

Բաժին 1

Ո՞վ եմ ես։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 40)։ Սուրբ գրությունները զորապես վկայում են, թե ով է Աստված և ինչպիսին է մեր հարաբերությունները Նրա հետ:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Գործք 17.29, Եբրայեցիս 12.9, և Ա. Հովհաննես 3.2, փնտրելով, թե ով է Աստված և ինչ կարող ենք սովորել Նրա հետ մեր փոխհարաբերության մասին:

Առաջին Նախագահության նախկին անդամ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է այս` Աստծո հետ մեր փոխհարաբերության մասին:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Մեզ ստեղծել է Ամենազոր Աստվածը։ Նա մեր Երկնային Հայրն է։ Մենք տառացիորեն Նրա հոգեղեն զավակներն ենք։ Մենք արարված ենք գերագույն նյութից, որն ամենաթանկարժեքն է և ամենանուրբը, և այդպիսով մենք մեր մեջ կրում ենք աստվածայնության մի մասնիկ։

Այստեղ՝ երկրի վրա, այնուամենայնիվ, մեր մտքերը և գործերը ապականված, անսուրբ և անմաքուր ներգործություն են կրում։ Աշխարհի փոշին ու կեղտը բծեր են թողնում մեր հոգու վրա՝ դժվարացնելով մեր իրական բնույթն ու նպատակը հասկանալը և հիշելը։

Սակայն դրանք չեն կարող փոխել մեր բուն էությունը։ Մեր էության հիմնական աստվածային բնույթը պահպանվում է։ («Նա կդնի քեզ Իր ուսերին և տուն կտանի», Լիահոնա, մայիս 2016, 104)

Դիտեք [«Ձեր իսկական ինքնությունը»] “Your True Identity” (0:29), տեսաֆիլմը և մտածք, թե որտեղից եք դուք եկել:

0:30

Մարգարեներն ու առաքյալները հաստատել են, որ «բոլոր մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Մտածեք, թե ինչպես հետևյալ ուսմունքները կարող են հասկացողություն ավելացնել ձեր երկնային ծնողների մասին:

Բոլոր տղամարդիկ և կանայք տիեզերական Հոր և Մոր նմանությամբ են, և բառի բուն իմաստով Աստվածության որդիներն ու դուստրերն են: …

Մարդը, որպես հոգի, բեղմնավորվել և ծնվել է երկնային ծնողներից և դաստիարակվել է մինչև հասունություն Հոր հավերժական պալատներում, նախքան ժամանակավոր [ֆիզիկական] մարմնով Երկիր գալը: (“Gospel Classics: The Origin of Man,” Ensign, Feb. 2002, 29, 30)

Նախագահ Հարոլդ Բ. Լին նշել է. «Մենք մոռանում ենք, որ մենք ունենք Երկնային Հայր և Երկնային Մայր, ովքեր հավանաբար ավելի շատ են մտահոգված, քան մեր երկրային հայրը և մայրը, և որ ազդեցությունները մյուս կողմից անընդհատ գործում են` փորձելով օգնել մեզ, երբ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք» [Harold B. Lee, “The Influence and Responsibility of Women,” Relief Society Magazine, Feb. 1964, 85]: (Ավետարանական թեմաներ. «Մայր Երկնքում», topics.ChurchofJesusChrist.org)

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը նույնպես ուսուցանել է. «Նախ և առաջ դուք կաք և միշտ կլինեք Աստծո հոգևոր զավակը» (“[Երկնային Հոր զավակներ] Children of Heavenly Father” [Brigham Young University devotional, Mar. 3, 2020], 2, speeches.byu.edu): Նախագահ Ուխդորֆն ուսուցանեց, որ այն ճշմարտությունը, որ մենք Աստծո տառացիորեն հոգևոր զավակներն ենք «պետք է փոխի այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում ինքներս մեզ, մեր եղբայրներին ու քույրերին և առհասարակ՝ կյանքին» («Չորս կոչում», Լիահոնա, մայիս 2013, 58)։

պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մի նոթատետրում կամ գրառումներ կատարելու հավելվածում, պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.

  • Ինչպե՞ս կարող է մեր աստվածային էությունը հասկանալն ազդել, թե ինչպես ենք մենք վերաբերվում ինքներս մեզ և ուրիշներին: Ե՞րբ եք ունեցել մի փորձառություն, երբ կարողացել եք ուշադրություն չդարձնել ինչ-որ մեկի վիրավորական վարվելաձևի կամ վերաբերմունքի վրա և տեսել նրանց աստվածային էությունը:

  • Որո՞նք են Փրկչի կյանքից մի քանի օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Նա հասկանում էր ուրիշների աստվածային էությունը: Ինչպե՞ս կարող եք ավելի լավ ընդօրինակել Նրան` ուրիշների հանդեպ ձեր վերաբերմունքի միջոցով:

Պատրաստ եղեք կիսվելու ձեր մտքերով դասարանում:

Բաժին 2

Գիտելիքն այն մասին, որ ես Աստծո զավակն եմ, ինչպե՞ս կարող է փոխել ինձ։

Կարող եք դիտարկել Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության Խորհրդական Քույր Միշել Դ. Քրեյգի հետևյալ խոսքերը.

Քույր Միշել Դ. Քրեյգ

Որքան շատ և խորությամբ եք հասկանում ձեր իրական ինքնությունն ու նպատակը, այնքան դա ավելի շատ կազդի ամեն ինչի վրա ձեր կյանքում։ («Աչքեր, որ տեսնեք», Լիահոնա, նոյեմբեր 2020, 16)

Աստծո հետ դեմ առ դեմ խոսելու և իր աստվածային էության մասին իմանալու Մովսեսի փորձառությունը ցույց է տալիս այն զորությունը, որ այդ գիտելիքը կարող է ունենալ մեզ համար:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մովսես 1.3–6, 12–16, որոնելով, թե Մովսեսն ինչպես զորացվեց՝ ընդունելով իր աստվածային էությունը:

Մովսեսը հաղթում է սատանային, Ջոզեֆ Բրիքի

Մովսեսը հաղթում է սատանայի գայթակղություններին:

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ուշադիր մտածեք այն մասին, թե ինչպես է ձեր աստվածային ծագումն ու էությունը հասկանալը օգնել ձեզ դիմակայել հակառակորդի խաբեություններին և գայթակղություններին:

Բաժին 3

Ո՞րն է իմ աստվածային ճակատագիրը:

մանկիկը կատարում է իր առաջին քայլերը

Մտածեք, թե որքան շատ եք սովորել և աճել անցած 10 տարիների ընթացքում: Որպես երկնային ծնողների որդի կամ դուստր՝ դուք աճելու աներևակայելի կարողություն ունեք: Իրականում, դուք աստվածային ճակատագիր ունեք: (Տես «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org:)

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հռովմայեցիս 8.16–17 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է ուսուցանել Պողոս Առաքյալը մեր աստվածային ճակատագրի մասին:

Ժառանգակիցն այն մարդն է, որը մյուս ժառանգների հետ ժառանգության հավասար բաժին է ստանում: Որպես Երկնային Հոր անդրանիկ և միակ կատարյալ Որդի, Հիսուս Քրիստոսն իրավունք ունի ժառանգելու ամենը, ինչ ունի Հայրը։ Նրանք, ովքեր հնազանդ են և ստանում են Փրկիչի Քավության բոլոր օրհնությունները, նույնպես կժառանգեն այն ամենը, ինչ Հայրն ունի (տես Հռովմայեցիս 8․14–18, Գաղատացիս 3․26–29, Վարդապետություն և Ուխտեր 93․21-22)։ Մեզանից յուրաքանչյուրը ներուժ ունի դառնալու մեր Երկնային Հոր նման։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը օգնեց պարզաբանել, թե ինչ է նշանակում մեր աստվածային ճակատագիրը․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մենք պետք է պատրաստվենք մեր սեփական աստվածային ճակատագրի համար՝ փառք, անմահություն և հավերժական կյանք: Այս երկնային օրհնությունները կարող են բոլորը մերը լինել` մեր հավատարմության միջոցով: (“The Creation,” Ensign, May 2000, 86)

Եկող դասերին դուք ավելի շատ բան կսովորեք այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը մեզ հնարավորություն տալիս հասնելու մեր աստվածային ճակատագրին՝ որպես ժառանգակիցներ հավերժական կյանքի: Ինչպես Նախագահ Ուխդորֆն է ուսուցանել, սա արվում է քայլ առ քայլ․

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Մենք բոլորս տեսել ենք մանուկին քայլել սովորելիս։ Նա մի փոքր քայլ է անում ու երերում է։ Նա ընկնում է։ Արդյո՞ք մենք հանդիմանում ենք նրան նման փորձի համար։ Իհարկե, ոչ։ Ո՞ր հայրը կպատժի իր մանկիկին սայթաքելու համար։ Մենք խրախուսում ենք, ողջունում ենք և գովաբանում ենք, քանի որ յուրաքանչյուր փոքր քայլի հետ երեխան ավելի շատ է նմանվում իր ծնողներին։

… Եթե համեմատենք Աստծո կատարելության հետ, մենք՝ մահկանացուներս, ոչ ավելի, քան անճարակ, երերացող մանուկներ ենք։ Բայց մեր սիրառատ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ավելի շատ նմանվենք Իրեն և … դա պետք է լինի նաև մեր հավերժական նպատակը։ Աստված հասկանում է, որ մենք դրան հասնում ենք ոչ թե մի ակնթարթում, այլ քայլ առ քայլ: («Չորս կոչում», Լիահոնա, մայիս 2013, 58)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս է Նախագահ Ուխդորֆի խոսքերը փոխում այն, թե ինչպես եք դուք տեսնում ձեր երերուն, մանկական քայլերը: Ինչպե՞ս կարող եք Տիրոջը խնդրել, որ օգնի ձեզ շարունակելու առաջ շարժվել: