Ինստիտուտ
«Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Մեր մահկանացու փորձառությունը և ֆիզիկական մարմնի պարգևը


«Դաս 5. Դասարանի նախապատրաստական նյութ. Մեր մահկանացու փորձառությունը և ֆիզիկական մարմնի պարգևը», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

դաշտում քայլող կին

Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ

Մեր մահկանացու փորձառությունը և ֆիզիկական մարմնի պարգևը

Երբևէ հիացել եք ձեր ֆիզիկական մարմնի հրաշքով և այն ամենով, ինչ այն կարող է անել: Եվ հակառակը՝ եղել են արդյո՞ք պահեր, երբ դուք սրտնեղվել եք այն դժվարություններից, որ դուք զգում եք ձեր մարմնի պատճառով։ Ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես են մեր ֆիզիկական մարմինները կապված Աստծո երջանկության ծրագրում մեր մահկանացու փորձառության նպատակի հետ:

Բաժին 1

Ինչպե՞ս է իմ ֆիզիկական մարմինը կարևոր իմ հավերժական առաջընթացի համար:

Մեր ֆիզիկական մարմինները ստեղծված են Աստծո պատկերով (տես Ծննդոց 1.26-27): Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է. «Աստծո ժառանգների համար մահկանացու կյանքի և դրան հետևող հետմահու աճի նպատակը Նրա նման դառնալն է:» («Մեծ ծրագիրը», Լիահոնա, մայիս 2020, 94):

Այսպիսով, ինչ պետք է մենք զգանք մահկանացու կյանքում, որպեսզի դառնանք Աստծո նման։ Ընտանիքի հռչակագրի հետևյալ հատվածում նշվում են երկու կարևոր մանրամասներ. «Նախաերկրային աշխարհում [մենք]… ընդունում էինք [Աստծո] ծրագիրը, ըստ որի [Նրա զավակները] պետք է ֆիզիկական մարմիններ ձեռք բերեին և աշխարհիկ փորձ կուտակեին դեպի կատարելություն ընթանալու» համար (Ընտանիք. Հայտարարություն աշխարհին,», ChurchofJesusChrist.org):

Ժպտացող մանկիկ

Դիտեք «(Աստծո մեծագույն արարչագործությունը) God’s Greatest Creation» տեսաֆիլմը (2:51) և մտածեք ձեր ֆիզիկական մարմնի հրաշքի և նրա որոշ սուրբ նպատակների մասին։

2:48

Նախաերկրային կյանքի մասին հայտնության մեջ Աբրահամին ցուցադրվեց Երկնային խորհուրդը (տես Աբրահամ 3.22–28): Այդ ժամանակ նա իմացավ մի կարևոր ճշմարտություն մեր մահկանացու կյանքի մասին:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Աբրահամ 3.24–26-ը և փնտրեք, թե Աբրահամը ինչ սովորեց մեր երկիր գալու նպատակներից մեկի և ֆիզիկական մարմին ստանալու մասին: (Կարող է օգտակար լինի իմանալը, որ մեր «առաջին վիճակը» վերաբերում է մեր նախամահկանացու կյանքին, իսկ մեր «երկրորդ վիճակը» վերաբերում է մեր մահկանացու ծննդյան և Վերջին Դատաստանի միջև ընկած ժամանակաշրջանին:)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է այն մասին, թե ինչպես է ֆիզիկական մարմին ունենալը մաս կազմում փորձվելուն կամ ստուգվելուն մահկանացու կյանքում:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Եթե հետո, մեր մահկանացու փորձառության ընթացքում, մենք ընտրեինք «անել այն ամենը, ինչ Տերը՝ մեր] Աստվածը, կպատվիրեր [մեզ]», [Աբրահամ 3.25] մենք կպահեինք մեր «երկրորդ վիճակը» [Աբրահամ 3.26]։ Սա նշանակում է, որ մեր ընտրություններով մենք ցույց կտայինք Աստծուն (և ինքներս մեզ) մեր նվիրվածությունը և կարողությունը ապրելու նրա սելեստիալ օրենքով, մինչ կգտնվեինք Նրա ներկայությունից դուրս և ֆիզիկական մարմնում՝ դրա ողջ զորությամբ, ցանկություններով և կրքերով։ Մենք արդյո՞ք կկարողանայինք սանձել մարմինը, որպեսզի այն դառնար գործիք հոգու համար, ոչ թե դրա տերը։ Կարելի՞ էր մեզ վստահել աստվածային զորությունները ժամանակի և հավերժության մեջ, ներառյալ՝ կյանք արարելու զորությունը։ Մենք արդյո՞ք կկարողանայինք անհատապես հաղթել չարին։ Ովքեր կանեին դա, «նրանց գլխին փառք կավելացվեր հավիտյանս հավիտենից» [Աբրահամ 3.26], այդ փառքի մի շատ կարևոր մասը լինելով հարություն առած, անմահ և փառավորված ֆիզիկական մարմինը։ Կասկած չկա, որ մենք ցնծությամբ ընդունեցինք այս հոյակապ հնարավորությունները և խոստումները [Յոբ 38.7]: («Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք», Լիահոնա, մայիս 2015, 51)

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք մի օր անմահ, կատարյալ, մեր Երկնային Հոր նման մարմին ստանալ (տես Վարդապետություն և Ուխտեր 130.22): Սա մարմնի միակ տեսակն է, որում մենք կարող ենք «ստանալ ուրախության լիությունը» (Վարդապետություն և Ուխտեր 93․33 –34, 138.17)։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է նաև, որ ճշմարիտ երջանկությունը կայանում է ֆիզիկական մարմին ունենալու մեջ:

Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Մենք եկել ենք այս աշխարհ, որպեսզի մարմին ստանանք և այն անարատ ներկայացնենք Աստծուն սելեստիալ արքայությունում: Երջանկության մեծ սկզբունքը մարմին ունենալն է: Դևը մարմին չունի և դրանում է նրա պատիժը: (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007],211)

Ինչպես նշվել է ավելի վաղ ընտանիքի հռչակագրից կիսված խոսքերում, երկրային փորձառություն ձեռք բերելը կարևոր է նաև դեպի կատարելություն և Աստծուն նմանվելու առաջընթացի համար: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչպես են ֆիզիկական մարմինները ուժեղացնում մեր մահկանացու փորձառությունը:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Մեր ֆիզիկական մարմինը լայն բազմազանությամբ խորը և ուժեղ փորձառությունների հնարավորություն է ընձեռում, որոնք պարզապես հնարավոր չէր լինի ձեռք բերել նախամահկանացու գոյության ընթացքում: Այդպիսով՝ մեր փոխհարաբերությունները մյուս մարդկանց հետ, ճշմարտությունը ճանաչելու և դրա համաձայն գործելու մեր կարողությունը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին և արարողություններին հնազանդվելու մեր ունակությունը ուժեղանում է մեր ֆիզիկական մարմնի շնորհիվ: Մահկանացու կյանքի դպրոցում մենք զգում ենք քնքշություն, սեր, բարություն, երջանկություն, վիշտ, հիասթափություն, ցավ և նույնիսկ ֆիզիկական սահմանափակումների հետ կապված մարտահրավերներ, որոնք մեզ նախապատրաստում են հավերժության համար։ Պարզ ասած, կան դասեր, որ մենք պետք է սովորենք և փորձառություններ, որոնք պետք է ունենանք, ինչպես սուրբ գրքերն են նկարագրում «ըստ մարմնի» (1 Նեփի 19․6, Ալմա 7․12–13)»: (“Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա,մայիս 2013, , 41)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպես կբացատրեք այն, թե ինչո՞ւ են մեր ֆիզիկական մարմինները կարևոր Երկնային Հոր երջանկության ծրագրում։

Բաժին 2

Ինչո՞ւ է դժվար սանձել մեր որոշ ֆիզիկական ցանկությունները և ախորժակները:

աղոթող կին

Մեր Երկնային Հայրը պատրաստել է մի ծրագիր, որը մեզ հնարավորություն է տալիս շարունակելու կյանքը և օգնելու իրականացնել Իր ծրագիրը: Մեր մահկանացու ստուգարքի մասն է կազմում «որոշելը, թե [մեր] մարմնի ախորժակները արդյո՞ք կարող են սանձվել այն հոգու կողմից, որը բնակվում է մեր մեջ» (Ռասսել Մ. Նելսոն «Քո մարմինը. Հոյակապ նվեր, որը պետք է արժևորել և փայփայել», New Era, օգոստոս 2019, 5)։

Մեզանից յուրաքանչյուրը ներգործվում է բնական մարդու կողմից: (Նշեք, որ այս բնական մարդ եզրույթը նկարագրում է մի վիճակ, որը հավասարապես վերաբերում է թե՛ տղամարդկանց թե՛ կանանց։) Սա մեր մահկանացու մասն է, որը անվերահսկելի է պահում մեր ֆիզիկական ախորժակը և աշխարհիկ ցանկությունները և թույլ չի տալիս հաղթահարել Աստծուն նման դառնալու մեր ցանկությունները և ջանքերը (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց. «Բնական մարդ», scriptures.ChurchofJesusChrist.org):

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 41.11-ը և Ա Կորնթացիս 2.14-ը, և նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են մեր մեջ բնական մարդուն ենթարկվելը:

Երեց Բեդնարը հետևյալ ուսմունքներով ավելացրել է բնական մարդու մասին մեր հասկացողությունը.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Բնական մարդը ինչ-որ չափով ապրում է և կենդանի է յուրաքանչյուրիս մեջ (տես Մոսիա 3.19). Բնական տղամարդը կամ կինը չապաշխարող է, մարմնական և զգայական (տես Մոսիա 16.5, Ալմա 42.10, Մովսես 5.13), բավականություններով տարվող և շվայտ, հպարտ է ու եսասեր: …

Որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ մենք ժառանգել ենք աստվածային հատկություններ Նրանից: Բայց մենք ներկայումս ապրում ենք անկում ապրած աշխարհում: Այն նյութերն իսկ, որոնցից ստեղծվել են մեր մարմինները, բնությամբ անկում են ապրել և միշտ ենթակա են մեղքի, քայքայման և մահվան ազդեցության: Հետևաբար, Ադամի անկումը և դրա հոգևոր և ֆիզիկական հետևանքները մեզ վրա ամենաուղղակիորեն ազդում են մեր ֆիզիկական մարմինների միջոցով: («ՄԵնք հավատում ենք մաքրաբարո լինելուն», 42–43)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ընտրեք բնական մարդու հատկանիշներից մեկը, որը նկարագրվում է Ալմա 41.11-ում կամ Ա Կորնթացիս 2.14-ում կամ Երեց Բեդնարի խոսքերում: Ինչպե՞ս կարող է այդ հատկանիշն ազդել ժամադրությունների կամ ընտանեկան հարաբերությունների վրա:

Բաժին 3

Հիսուս Քրիստոսնինչպե՞ս կարող է օգնել ինձ հաղթահարել բնական մարդուն։

Հիսուսը ներում է և բուժում անդամալույծ մարդուն

Իր քարոզի ընթացքում Բենիամին թագավորը պատմեց այն, ինչ հրեշտակն ուսուցանել էր իրեն` Հիսուս Քրիստոսի ծառայության և Քավության մասին (տես Մոսիա 3.5–19):

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 3.19-ը՝ փնտրելով, թե ինչպես կարող ենք հաղթահարել բնական մարդուն: (Նշեք, որ այս համատեքստում ենթարկվել նշանակում է հնազանդվել Սուրբ Հոգու հուշումներին, և սուրբ վերաբերվում է մեկին, ով դառնում է սրբագործված կամ սուրբ` մարդ, որը նվիրված է Աստծուն:)

Կարդացեք Երեց Բեդնարի և Նախագահող Եպիսկոպոսությունից Եպիսկոպոս Ջերալդ Կոսեի հետևյալ խոսքերը և մտածեք, թե ինչպես Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ձեզ հաղթահարել բնական մարդուն և ավելի նմանվել Իրեն:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Բնական մարդու ամեն ախորժակ, ցանկություն, հակում և մղում կարելի է հաղթահարել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ և դրա միջոցով։ Մենք այստեղ ենք՝ երկրի վրա, որպեսզի զարգացնենք աստվածանման հատկանիշներ և սանձենք մարմնական բոլոր կրքերը: («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», 43)

Եպիսկոպոս Ջերալդ Կոսե

Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը ոչ միայն սրբում է մեր մեղքերը, այլ նաև տալիս է թույլատրող զորություն, որով Նրա աշակերտները կարող են «հան[ել] բնական մարդուն»[Մոսիա 3.19], առաջադիմել «տող առ տող» [2 Նեփի 28.30], ավելի սուրբ դառնալ, որպեսզի մի օր դառնան Քրիստոսանման կատարյալ էակներ, [տես Մորոնի 10.32–33] արժանի՝ Աստծո հետ կրկին ապրելու, և ժառանգեն երկնքի արքայության բոլոր օրհնությունները։Կենդանի վկայություն կենդանի Քրիստոսի մասին», Լիահոնա, մայիս 2020, 40)

պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք, թե ձեր ընտանեկան հարաբերություններում ի՞նչը կցանկանայիք բարելավել։ Բնական մարդու ինչ հատկանիշներ են խանգարում այդ փոխհարաբերությանը: Ինչպես կարող եք հասնել Փրկիչի Քավության օրհնություններին և ենթարկվել Սուրբ Հոգուն և հանել այդ հատկանիշները և ավելի նման դառնալ Փրկիչին: