Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրված են գերագույն համաժողովի ելույթներից ընտրված մի շարք փորձառություններ, որոնց կարող եք անդրադառնալ անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոյի և ընդհանրապես ուսուցանման ժամանակ: Նշված համարները ցույց են տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
---|---|
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր |
(6) Հարոլդ Բ. Լին խորհուրդ է տալիս երիտասարդ զինվորին օրհնություն խնդրել իր հորից: Նախագահ Փաքերը հրավիրում է երիտասարդ տղայի հորը կարգել իր որդուն երեցի կոչման: |
Եպիսկոպոս Քեյթ Բ. Մաքմալին |
(13) Կինը ներում է համակենտրոնացման ճամբարի պահակին: |
Երեց Վիլֆորդ Վ. Անդերսեն |
(16) Դուստրը հիշում է քաղցկեղից մահացած իր հոր հավատքը: |
Նախագահ Հենրի Բ. Այրինգ |
(22) Կինը թշվառության մեջ է դեռահաս տարիքում ուղուց շեղվելու հետևանքով: Այրինգների փոքր որդին մոլորվում է, աղոթում օգնության համար և գտնվում: |
Երեց Լ. Թոմ Փերի |
(29) Երիտասարդ Լ. Թոմ Փերին ուսուցանվում է իր մոր կողմից: |
Երեց Թոդ Դ. Քրիսթոֆերսոն |
(32) Վիլիամ Թինդլը սպանվում է Աստվածաշունչն անգրելեն թարգմանելու համար: |
Երեց Կոիչի Աոյագի |
(36) Երեց Աոյագին հիշում է դարձի գալու իր պատմությունը և մի անդամի օգնությունը, երբ նա հեռացել էր Եկեղեցուց: |
Երեց Բրուս Ա. Քարլսոն |
(38) Ձկնորսության գնացող երկու տղամարդ երբեք չեն սովորում իրենց փորձի դասերը և շարունակ ավիավթարի են ենթարկվում: |
Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդ |
(44) Երեք ամուսնալուծված կանայք պատմում են իրենց նախկին ամուսինների մասին, որոնք տարվել էին պոռնոգրաֆիայով: |
Երեց Դալին Հ. Օուքս |
(47) Մի կին, ստանալով մի օրհնություն, մերժում է մեկ ուրիշը, ասելով, որ ինքը կարող է որոշել, թե երբ գործադրել հավատք: Մի աղջիկ Տեխասում, ԱՄՆ, հրաշքով բուժվեց: |
Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ |
(51) Նախագահ Այրինգը հայտնություն է ստանում այն մասին, թե որտեղ պետք է ծառայեն միսիոներները: |
Եղբայր Դեյվիդ Լ. Բեք |
(54) Մի երիտասարդ տղա տանում է հաղորդությունը հիվանդ մարդու տուն, որն ընդունում է այն պատկառանքով: |
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(56) Մի դասախոս կոնֆետների օգնությամբ ստուգում է չորս տարեկանների համբերությունը: |
Նախագահ Հենրի Բ. Այրինգ |
(60) Նախագահ Այրինգը այցելում է հիվանդ ընկերոջը և օրհնություն է տալիս նրան: |
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն |
(64) Ուսանողը ստում է քննություններին, թերթելով գրքի էջերը ոտքերով, սակայն հատուցման օրը գալիս է: Նախագահ Մոնսոնի խոստումը միսիոներին կատարվում է: |
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(68) Մարդիկ առանց ձեռքերի Հիսուսի արձանին փակցրեցին «Դուք եք Իմ ձեռքերը» ցուցանակը: Հրեական առասպելը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք գաղտնիաբար իրենց բերքի մի մասը կիսում էին: Գերմանացի Սրբերը օրհնվել են Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո մարդասիրական օգնության շնորհիվ: |
Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմ |
(78) Երիտասարդ զույգը հեռանում է Տիրոջից և Եկեղեցուց նրանից հետո, երբ մահանում է իրենց առաջնեկը: Երեց Հոլսթրոմի ծնողները և տատերն ու պապերը հավատարիմ են մնում, չնայած մեծ փորձությունների: |
Երեց Քվենթին Լ. Քուք |
(83) Սամոայի ցցի նախագահը փրկում է իր դստերը և մորը ցունամիից: |
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն |
(87) Մի ընտանիք, որը կորցնում է իր 15-ամյա որդուն, մխիթարություն է գտնում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մեջ: |
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս |
(95) Երեց Հեյլսի թոռը ընդհատում է նրան թերթ կարդալիս և հարցնում. «Դու ասյտե՞ղ ես»: Երեց Հեյլսի մայրը ուսուցանում է ընտանեկան ճաշերի կարևորության մասին: Մայրը հաճույքով օգնում է իր դստերը Անձնական Զարգացման ծրագրում: |
Երեց Բրեդլի Դ. Ֆոսթեր |
(98) Երիտասարդ որդին իր հորն ասում է, որ այն, ինչ նա գիտի, գիտի, որովհետև մայրն է ասել իրեն: |
Երեց Գրեգորի Ա. Շվիցեր |
(103) Երեց Շվիցերը, երիտասարդ բժիշկը, սովորում է, որ չպետք է դատել մարդկանց ըստ նրանց արտաքին տեսքի: |
Երեց Նիլ Լ. Անդերսեն |
(108) Հիսուս Քրիստոսի մասին հոր շարունակ ուսուցումը սփոփանք է տալիս նրա երեխաներին իր մահից հետո: |
Էն Մ. Դիբ |
(114) Երիտասարդ կինը հավատարիմ է մնում իր համոզմունքներին, երբ ճնշման է ենթարկվում իր ավագ դպրոցի ուսուցչի կողմից: |
Մերի Ն. Քուք |
(117) Երիտասարդ կինը օրհնվում է, որովհետև հետևում է Մատթեոս Ե կարդալու հուշումին: |
Էլեյն Ս. Դալտոն |
(120) Երիտասարդ Քույր Դալտոնը հանդիպում է Նախագահ Դեյվիդ Օ. Մաքկեյին, որը նրան է ներկայացնում իր կնոջը, անվանելով նրան «թագուհի»: |
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(124) Նախագահ Ուխդորֆը նկարագրում է, թե ինչպես է հանդիպել և ի վերջո ստացել Քույր Ուխդորֆի սերը: |