Վիդեո-ներկայացում. Ես նպատակ ունեմ
Ստորև տրվում է 2010թ. մարտի 27-ին Երիտասարդ Կանանց գերագույն ժողովին ցուցադրված վիդեո-ներկայացման տեքստը:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն. «Բացի այդ, իմ սիրելի երիտասարդ քույրեր, թեպետ միշտ եղել են դժվարություններ աշխարհում, դրանցից շատերը, որոնց դուք կհանդիպեք, յուրաքատուկ են այս օրերի համար»:1
Էլեյն Ս. Դալտոն, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ. «Որպեսզի առաքինի լինեք և առաքինի մնաք, դուք պետք է հավատարիմ լինեք ձեր աստվածային ինքնությանը և հաստատեք մտքի ու բարոյական բարձր չափանիշների վրա հիմնված վարքի օրինակներ»:2
Նախագահ Հենրի Բ. Այրինգ, Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական. «Ողջ սրտով ես աղոթում եմ, որ ձեր հավատը աճի, որ դուք սիրառատ Աստծո դուստրն եք»:3
Մերի Ն. Քուք, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական. «Դուք, իմ սիրելի երիտասարդ կանայք, արդեն կատարել եք բազմաթիվ լավ ընտրություններ: Այժմ դուք պետք է հաստատեք առաքինության օրինակներ, որոնք կպահեն ձեզ այս ճանապարհի վրա և ձեր ողջ կյանքի ընթացքում»:4
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական. «Քույրեր, վստահեք և ապավինեք Հոգուն: Երբ դուք օգտագործում եք ձեր ամենօրյա կյանքի իրական հնարավորությունները և ստեղծում ինչ-որ գեղեցիկ և օգտակար մի բան, դուք բարելավում ենք ոչ միայն ձեր շրջապատող աշխարհը, այլ նաև ձեր ներքնաշխարհը»:5
Էն Դիբ, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական. «Փոքր և հասարակ բաները, որ դուք ընտրում եք անել այսօր, կդառնան մեծ և փառավոր օրհնություններ վաղը»:6
Էլեյն Ս. Դալտոն, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ. «Կարո՞ղ է մեկ երիտասարդ կին փոխել աշխարհը: Պատասխանը վստահ «այո»-ն է: Ամենօրյա հետևողական ճանապարհով եք դուք անում այն, ինչը կամրացնի ձեզ, օգնելով լինել ղեկավար և օրինակ՝ ամենօրյա աղոթքը, սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը, ամենօրյա հնազանդությունը, ուրիշներին ամենօրյա ծառայությունը: Այդպես դուք ավելի կմոտենաք Փրկչին և ավելի ու ավելի կնմանվեք Նրան»:7
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն. «Իմ երիտասարդ ընկերնե՛ր, ամուր եղեք: Դուք գիտեք, ինչն է ճիշտ և ինչը սխալ, և ինչևէ ոչ մի քողարկում չի կարող փոխել այդ ճշմարտությունը: Զանցանքի բնույթը մնում է նույնը: Եթե ձեր այսպես կոչված ընկերները ձեզ դրդում են անել մի բան, որը գիտեք, որ սխալ է, եղեք այն մեկը, որ կանգնում է ճշմարտության համար, նույնիսկ եթե միայնակ պետք է կանգնեք»:8