Մեր ժամանակների ուսմունքները
Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության չորրորդ կիրակի օրվա դասերը կնվիրվեն «Մեր ժամանակների ուսմունքներին»: Յուրաքանչյուր դաս կարելի է պատրաստել վերջին գերագույն համաժողովի մեկ կամ մի քանի ելույթներից: Ցցերի և շրջանների նախագահները կարող են ընտրել, թե որ ելույթները պետք է օգտագործվեն, կամ նրանք կարող են հանձնարարել այդ պատասխանատվությունը եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին: Ղեկավարները Մելքիսեդեկյան Քահանայության եղբայրներին և Սփոփող Միության քույրերին պետք է շեշտեն միևնույն ելույթները նույն կիրակի օրերին ուսումնասիրելու կարևորությունը:
Նրանց, ովքեր հաճախում են չորրորդ կիրակի օրվա դասերին, խրախուսում ենք ուսումնասիրել և իրենց հետ դասարան բերել վերջին գերագույն համաժողովի ամսագիրը:
Առաջարկություններ ելույթներից դաս պատրաստելու համար
Աղոթեք, որպեսզի Սուրբ Հոգին լինի ձեզ հետ, երբ ուսումնասիրում և ուսուցանում եք ելույթը (ելույթները): Դուք կարող եք դասը պատրաստել, օգտագործելով այլ նյութեր, սակայն համաժողովի ելույթները հաստատված են ծրագրով: Ձեր առաջադրանքն է օգնել մյուսներին սովորել և ապրել ավետարանով, ինչպես ուսուցանվում է Եկեղեցու վերջին գերագույն համաժողովում:
Վերանայեք ելույթները, գտնելու համար այն սկզբունքներն ու վարդապետությունները, որոնք համապատասխանում են դասարանի անդամների կարիքներին: Ինչպես նաև ելույթներից գտեք պատմություններ, սուրբ գրությունների հղումներ և սահմանումներ, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել այդ ճշմարտությունները:
Ծրագիր կազմեք, որով կարող եք ուսուցանել սկզբունքներն ու վարդապետությունները: Ձեր ծրագիրը պետք է ընդգրկի հարցեր, որոնք կօգնեն դասարանի անդամներին.
-
Ելույթներից գտնել սկզբունքներ և վարդապետություններ:
-
Խորհել դրանց իմաստի մասին:
-
Կիսվել իրենց հասկացողությամբ, մտքերով, փորձառությամբ և վկայություններով:
-
Կիրառել այդ սկզբունքներն ու վարդապետություններն իրենց կյանքում:
Ամիսներ |
Չորրորդ կիրակի օրվա դասերի նյութեր |
2010թ.մայիս – 2010թ. հոկտեմբեր |
2010թ. մայիսի Լիահոնա-ում* տպագրված ելույթներ |
2010թ. նոյեմբեր – 2011թ. ապրիլ |
2010թ. նոյեմբերի Լիահոնա-ում* տպագրված ելույթներ |