Չերիլ Ա. Էսփլին
Երեխաների Միության Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդական
Երեխաների Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական Չերիլ Ասեյ Էսփլինը չի կարողանում հիշել մի ժամանակ, երբ չի հավատացել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: «Ես մանուկ հասակում սովորել եմ աղոթել,- ասում է նա: - Ես հիշում եմ, որ աղոթքով փորձում էի օգնություն ստանալ, նախքան ինչ-որ բան անելը, և ես միշտ ստացել եմ իմ աղոթքների պատասխանները»:
Քույր Էսփլինը ծնվել է 1944թ. հոկտեմբերին Օրսոն և Միլդրեդ Ասեյների ընտանիքում, և մեծացել է ագարակում, որը գտնվում էր 13 կմ արևելք Լովելից, Վայոմինգ, ԱՄՆ: Լինելով ինը երեխաներից երկրորդը, նա հաճախ էր խնամում մյուս երեխաներին: Քույր Էսփլինը հիշում է, որ երբ իր ծնողների բացակայության ժամանակ հոգ էր տանում իր փոքր եղբայրների և քույրերի համար, աղոթում էր իր ընտանիքի ապահովության համար:
Քույր Էսփլինն ավարտել է Բրիգամ Յանգ Համալսարանը բակալավրի աստիճան, ստանալով տարրական կրթություն մասնագիտություն: Ուսման տարիներին նա հանդիպել է իր ամուսնուն, Մաքս Էսփլինին և 1967թ. սեպտեմբերի 1-ին ամուսնացել նրա հետ Սենթ Ջորջ Յուտա Տաճարում: Ավարտելուց հետո Եղբայր Էսփլինը անցնում է զինվորական ծառայության, իսկ Քույր Էսփլինը երկու տարի աշխատում է որպես հինգերորդ դասարանի ուսուցիչ իր ընտանիքին մոտ Բայրոնում, Վայոմինգ:
Նա ծառայել է Սփոփող Միությունում, Երիտասարդ Կանանց և Երեխաների Միության կազմակերպություններում: Նրա ամենավերջին կոչումը եղել է Երեխաների Միության գերագույն խորհրդում: Նա նաև ծառայել է իր ամուսնու հետ, երբ նա Հյուսիսային Կարոլինայի Ռալեյ Միսիայի նախագահն էր:
Էսփլիններն ունեն հինգ զավակ: Քույր Էսփլինը սիրում է ժամանակ անցկացնել իր թոռնիկների հետ, նրանք միասին թխվածքաբլիթներ և վաֆլի են թխում, խաղում են, գնում են արշավի և պատմություններ են կարդում:
Քույր Էսփլինի սուրբ գրության ամենասիրելի հատվածը Վարդապետություն և Ուխտեր 84.88-ի ուղերձն է. «Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»: Նա հույս ունի, որ երեխաները կհիշեն, որ աղոթքի միջոցով Երկնային Հայրը միշտ հասանելի է իրենց»: