Երեց Լարի Ռ. Լորենս
Յոթանասունից
Եկեղեցում տարբեր կոչումների և ծառայության շնորհիվ, Երեց Լարի Ռեյ Լորենսը սովորել է «ապավինել Տիրոջը իր ողջ սրտով» (Առակաց Գ.5):
Նա ծվել է 1947թ. օգոստոսին Արգիլ և Մերի Լորենսների ընտանիքում Շեվերլիում, Մերիլանդ: Երեց Լորենսը մեծացել է Թաքսոնում, Արիզոնա: Նա սովորել է Արիզոնայի Համալսարանում, որտեղ նա ստացել է բակալավրի կոչում գյուղատնտեսական օրգանական քիմիա մասնագիտությամբ և դոկտորական աստիճան` բժշկության մեջ, հետամուտ լինելով ակնաբույժի կարիերային:
Նա միացել է Եկեղեցուն 1970թ., 23 տարեկանում, և 1971թ. նոյեմբերի 5-ին ամուսնացել է Լոուրել Սքոթի հետ Մեսա Արիզոնա Տաճարում:
Նախքան Յոթանասունի Երկրորդ Քվորում կանչվելը նա ծառայել է որպես երեցների քվորումի նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահ և ցցի միսիայի նախագահ:
Երեց Լորենսը ասում է, որ երբ իր կյանքը ինչ-որ առումով թեթևացել էր, քանի որ իրենց վեց երեխաները մեծացել էին և ինքնուրույն էին ապրում, նա և կինը 2001թ. կանչվեցին նախագահելու Ռուսաստանի Նովոսիբիրսկ Միսիայում, Սիբիր: Երեց և Քույր Լորենսները հավատք գործադրեցին, թողնելով իրենց տունը և ընտանիքը և մեկնելով ծառայելու մի երկիր, որտեղ լեզուն, մարդիկ և կլիման իրենց խորթ էր:
«Դա մեծ փորձառություն էր մեզ համար, երբ ապավինեցինք Տիրոջը,- ասում է Քույր Լորենսը:- Այն, ինչի համար մենք անհանգստանում էինք, իր տեղը ընկավ, և [այդ փորձառությունը] փոխեց մեր կյանքը»:
Մշտական հիշեցում էր միսիայի տան խոհանոցի պատին փակցված ցուցանակը, որտեղ գրված էին հետևյալ խոսքերը` «Նայեք [Տիրոջը] ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (ՎևՈւ 6.36):
Երեց և Քույր Լորենսները իրենց միսիան համարում են իրենց կյանքի մեծագույն փորձառություններից մեկը և զգում են, որ այն պատրաստեց է իրենց նոր պատասխանատվություններին, երբ Երեց Լորենսը կանչվեց Յոթանասուն:
«Մենք չգիտենք, ինչ է սպասվում մեզ ապագայում, սակայն գիտենք, որ լավ կլինի»,- ասում է Երեց Լորենսը: