2010
Երեց Քեվին Ռ. Դունկան
Մայիս 2010


Երեց Քեվին Ռ. Դունկան

Յոթանասունից

Elder Kevin R. Duncan

Մանկուց ի վեր Երեց Կեյվին Ռիդ Դունկանը փափագում էր ծառայել Տիրոջը որպես միսիոներ: «Ես երբեք չեմ տատանվել: Ես միշտ իմացել եմ, որ ցանկանում եմ միսիայում ծառայել»,- ասում է նա:

Նախքան իր 19-րդ տարեդարձը, Երեց Դունկանը հանդիպեց Միսիոներական Բաժանմունքում ծառայող մի Բարձրագույն Իշխանավորի, որը նրան հորդորեց անգիր սովորել միսիոներական զրույցները: Նա կատարեց դա և ավելի ուշ կանչվեց Չիլի Սանտիագո Հարավային Միսիա: Միսիոներ լինելը վերահաստատեց Տիրոջը ծառայելու հանդեպ նրա սերը: «Ես գիտեի, որ ցանկանում եմ միսիոներ լինել իմ մնացած կյանքի յուրաքանչյուր օրը»,- ասում է Երեց Դունկանը:

Երեց Դունկանը ծնվել է 1960թ. հոկտեմբերին: Նա Դեյվիդ Հենրի և Լառեն Էլիզա Դունկանների որդին է: Նա մեծացել է Վեսթ Փոյնթի մեր ընտանեկան ագարակում, Յուտա: Պատանի հասակում, ապրելով ագարակում նա ոչ միայն սովորեց աշխատել, այլև սիրել աշխատանքը:

Այդ աշխատանքային էթիկան օգնեց նրան Բրիգամ Յանգ Համալսարանում ստանալ հաշվապահության գծով բակալավրի կոչում, հարկային հաշվապահության գծով մագիստրոսի կոչում և դոկտորական աստիճան իրավագիտության մեջ: Նա իր կարիերան սկսել է որպես հարկային իրավապաշտպան, ավելի ուշ հիմնելով կորպորացիա դատական վեճերի ընթացակարգերի գծով:

Երեց Դունկանը և նրա կինը, Նենսի Էլիզաբեթ Սմարթը, ամուսնացել են 1986թ. հունիսի 27-ին Սոլթ Լեյքի Տաճարում: Նրանք հինգ զավակների ծնողներ են, որոնցից մեկը Երեց Դունկանի առաջին կնոջից` վաղամեռիկ Վենդի Վոլենթայնից է:

Չիլիում միսիա ծառայելուց մոտ 20 տարի անց Երեց Դունկանը վերադարձավ Եկեղեցական ծառայության միսիա` որպես Եկեղեցու միջազգային իրավական խորհրդատու Հարավային Ամերիկայում: Այդ ընթացքում նա կանչվեց նախագահելու Չիլիի Սանտիագո Հյուսիսային Միսիայում, ապրելով միևնույն տանը, որտեղ նա ապրել էր երիտասարդ տարիքում միսիա ծառայելիս:

Նախքան Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելը Երեց Դունկանը ծառայել է որպես եպիսկոպոսի խորհրդական, ծխի միսիայի ղեկավար, բարձրագույն խորհրդական և Տարածքային Յոթանասունական Յուտայի Հարավային Տարածքում: