Նրանք խոսեցին մեզ հետ
Դարձնել Համաժողովը մեր կյանքի մասը
Այս հատվածները, միջոցառումները և հարցերը կարող եք օգտագործել ընտանեկան քննարկումների ժամանակ կամ անձնական մտորումների նպատակով:
Գերագույն համաժողովի ելույթները կարող եք գտնել ինտերնետում conference.lds.org կայքում: Կարող եք նաև դիտել մուլտիմեդիա հատվածները անցած համաժողովներից կամ կիսվել դրանցով ուրիշների հետ mormonmessages.org կայքում:
Ծանուցում. Ստորև տրված էջի համարը ելույթի առաջին էջն է:
Երեխաների համար
-
Բոլորը կարող են մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին: Երեց Ռասել Մ. Նելսոնն առաջարկեց երեխաներին նկարել ընտանեկան ծառ (էջ 91): Ծնողները կարող են օգնել նրանց ավելացնել իրենց նախնիների անունները:
-
Կարդացեք կամ պատմեք Երեց Քվենթին Լ. Քուքի պատմությունը Սամոայի երեխաների մասին, որոնք փախչում էին ցունամիից (էջ 83): Ընտանիքի անդամներին խնդրեք ձևացնել, թե ջրհեղեղը մտնում է իրենց տուն և իրենք պետք է «բարձր տեղ» գտնեն, օրինակ մահճակալ կամ աթոռ: Խոսեք այն վայրերի մասին, որտեղ մենք կարող ենք ավելի բարձր հոգևոր աստիճանի հասնել այն ամբարշտության ջրհեղեղում, որը տիրում է այսօր աշխարհում:
-
Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը խոսեց Վիլիամ Թինդլի մասին, որը թարգմանել է Աստվածաշունչը անգլերեն (էջ 32): Խնդրեք մեծ երեխաներին կարդալ սուրբ գրության մի հատված այն լեզվով, որով իրենք չեն խոսում: Երբ նրանք ասեն, որ չեն կարող, խնդրեք նրանց կարդալ այն ձեր մայրենի լեզվով: Խոսեք այն մասին, թե ինչու է կարևոր ունենալ սուրբ գրությունները ձեր մայրենի լեզվով:
-
Ձեր ընտանիքի հետ միասին վերընթերցեք Հիսուս Քրիստոսի մասին համաժողովների բազմաթիվ ելույթներից որևէ մեկը: Երգեք «Պատմիր ինձ Հիսուսի մասին» երգը (Children’s Songbook, 57): Թուղթ, գրիչներ կամ մատիտներ բաժանեք: Ձեր երեխաներին խնդրեք նկարել Հիսուսի մասին իրենց սիրված պատմությունը: Միասին կարդացեք պատմությունը սուրբ գրություններից:
Երիտասարդների համար
-
Վերընթերցեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթը համբերության մասին (էջ 56): Ավետարանի ի՞նչ սկզբունքներ կամ սովորույթներ են ուսուցանում մեզ համբերության մասին: Մտածեք, օրինակ, ծոմապահության կամ մինչև 16 տարեկանը չժամադրվելու մասին: Ինչպե՞ս եք դուք և ձեր ընտանիքի անդամները շահել, երբ համբերություն եք դրսևորել, հետևելով այդ և մյուս սկզբունքներին:
-
Երեց Մ. Ռասել Բալարդը, Երեց Բրեդլի Դ. Ֆոսթերը, Քույր Ջուլի Բ. Բեքը և Քույր Էլեյն Ս. Դալտոնը ուսուցանեցին կանանց աստվածային էության մասին (էջեր 18, 10, 98, և 120): Եթե դուք կին եք կամ աղջիկ, ի՞նչ զգացիք ձեր մասին նրանց ելույթները լսելուց հետո: Ի՞նչ դուք սովորեցիք ձեր նպատակի և պարգևների մասին: Եթե դուք տղամարդ եք, ինչպե՞ս այս ուղերձները ազդեցին ձեր վերաբերմունքի վրա ձեր մոր, քույրերի, ընկերուհիների և ձեր կյանքում այլ կանանց հանդեպ:
-
Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդն ուսուցանեց. «Եթե հեռուստածրագիրն անպատշաճ է, անջատեք այն: Եթե կինոֆիլմն անվայել է, դուրս եկեք կինոդահլիճից: Եթե ոչ պատշաճ հարաբերություն է հաստատվում, խզեք այն: Այդ ազդեցություններից, հնարավոր է, ոչ բոլորը էությամբ չար լինեն, առնվազն սկզբում, սակայն կարող են լինել մեր դատողությունը բթացնող, մեր հոգևորությունը քնեցնող և չարիք հարուցող» (էջ 44): Ընտանիքով քննարկեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ձեր տունը դարձնեք այնպիսի մի վայր, որտեղ կարող է բնակվել Հոգին: Քննեք ձեր ունեցած արվեստի գործերը, երաժշտությունը, գրքերը, վիդեոխաղերը և զվարճանքի այլ պարագաները, և դեն գցեք այն ամենը, ինչն անպատշաճ է:
Չափահասների համար
-
Ձեր ընտանիքով վերանայեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պատմությունը Ջեյսոն անունով երիտասարդ տղայի ու նրա ընտանիքի մասին (էջ 87): Խոսեք այն մասին, թե ինչպես կարող է ձեզ օգնել փրկության ծրագրի մասին գիտելիքը:
-
Երեց Լ. Թոմ Փերին պատմեց, թե ինչպես էր իր մայրը ուսուցանում իր երեխաներին, օգտագործելով այն նյութերը, որոնք նա պատրաստում էր Սփոփող Միության ուսուցանման համար (էջ 29): Ինչպե՞ս դուք կարող եք համատեղել Եկեղեցու ձեր ծառայությունը ձեր ընտանեկան պատասխանատվությունների հետ:
-
Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը շեշտեց երեխաների և երիտասարդների հետ խոսելու և նրանց լսելու կարևորությունը (էջ 95): Ի՞նչ հնարավորություններ դուք կարող եք ստեղծել ձեր երեխաների հետ խոսելու համար: Ի՞նչ եք դուք սովորել, նրանց լսելով: Ինչպե՞ս դուք կարող եք ցույց տալ լսելու ձեր պատրաստակամությունը: Ինչպե՞ս դուք կարող եք օգտվել երեխաներին և երիտասարդներին անսպասելիորեն վկայություն բերելու հնարավորությունից: Օրինակների համար տես Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ելույթը (էջ 40):
-
Մի քանի խոսնակներ շեշտեցին Պարտականություն Աստծո առաջ և Անձնական Զարգացում ծրագրերի կարևորությունը (տես էջեր 22, 54, 60, 95, և 117): Ի՞նչ կարող եք դուք անել օգնելու համար երիտասարդներին օգուտ քաղել այդ ծրագրերից: