2010
Օգնեք նրանց դեպի տուն իրենց ճանապարհին
Մայիս 2010


Օգնեք նրանց դեպի տուն իրենց ճանապարհին

Մենք լավագույնս կարող ենք օգնել Աստծո զավակներին, եթե տանք նրանց ուղիներ հավատք կառուցելու առ Հիսուս Քրիսոտս և Նրա վերականգնված ավետարանը, երբ նրանք երիտասարդ են:

President Henry B. Eyring

Եղբայրներ և քույրեր, մեր Երկնային Հայրը կամենում է Իր հոգևոր զավակներին կրկին Իր մոտ տուն բերել և մեր օգնության կարիքն ունի դրանում: Ես այսօր խոսում եմ երիտասարդ մարդկանց մասին, ովքեր արդեն Նրա ճշմարիտ Եկեղեցում են և այդպիսով կանգնել են նեղ և անձուկ արահետի վրա՝ վերադառնալու համար իրենց երկնային տուն: Նա կամենում է, որ նրանք վաղ ձեռք բերեն հոգևոր ուժ արահետի վրա մնալու համար: Եվ Նա մեր օգնության կարիքն ունի նրանց արագորեն ետ բերելու դեպի արահետը, եթե նրանք սկսեն թափառել:

Ես երիտասարդ եպիսկոպոս էի, երբ սկսեցի հստակորեն հասկանալ, թե ինչու է Տերը կամենում, որ մենք զորացնենք երեխաներին, երբ նրանք երիտասարդ են, և նրանց վաղ փրկենք: Ես կպատմեմ ձեզ մի պատմություն երիտասարդ մի մարդու մասին, որը ներկայացնում է շատերին, ում ես փորձել եմ օգնել տարիների ընթացքում:

Կինը նստած էր եպիսկոպոսի իմ սեղանի մյուս կողմում: Նա խոսում էր ինձ հետ իր կյանքի մասին: Ութ տարեկանում նա մկրտվել էր և հաստատվել որպես Եկեղեցու անդամ: Նրա աչքերում արցունքներ չկային, երբ նա վերհիշում էր հաջորդ 20 տարիները, բայց նրա ձայնում տխրություն կար: Նա ասաց, որ ներքև իջնող պարույրաձև վայրէջքը սկսվեց հետաքրքիր մարդկանվց հետ շփվելու իր ընտրությունից: Նա սկսեց խախտել իրեն առաջին հայացքից ավելի քիչ կարևոր թվացող պատվիրանները:

Սկզբում նա մի փոքր տխրության և հանցանքի զգացում ունեցավ: Բայց ընկերների հետ իր շփումները նրան տալիս էին սիրված լինելու նոր զգացում և այսպիսով նրա ապաշխարելու պատահական որոշումներն ավելի ու ավելի քիչ կարևոր էին թվում: Երբ նրա խախտած պատվիրանների լրջությունը մեծացավ, հավերժական երջանիկ տան երազանքը, կարծես թե, մարեց:

Նա նստած էր իմ դիմաց, ինչպես ինքը կոչեց, թշվառության մեջ: Նա ցանկանում էր, որ ես նրան ազատեի մեղքի թակարդից, որի մեջ նա իրեն ընկել էր: Բայց միակ ելքը նրա համար Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելն էր, կոտրված սիրտ ունենալը, ապաշխարելը և մաքրվելը, փոխվելը և զորանալը Տիրոջ Քավության միջոցով: Ես նրան վկայություն բերեցի, որ դա հնարավոր էր: Եվ դա իսկապես հնարավոր էր, բայց շատ ավելի դժվար, քան եթե նա հավատք գործադրեր դեպի տուն՝ Աստծո մոտ, կյանքի ճամփորդության իր վաղ շրջանում և երբ առաջին անգամ սկսեց հեռանալ:

Այսպիսով, մենք լավագույնս կարող ենք օգնել Աստծո զավակներին, եթե տանք նրանց ուղիներ հավատք կառուցելու առ Հիսուս Քրիսոտս և Նրա վերականգված ավետարանը, երբ նրանք երիտասարդ են: Իսկ այնուհետև, երբ նրանք հեռանում են ուղուց, մենք պետք է օգնենք կրկին արագ վառել այդ հավատքը՝ նախքան հանգչելը:

Այսպիսով, դուք և ես կարող ենք գրեթե միշտ սպասել մի հնարավորության՝ օգնելու Աստծո զավակների մեջ գտնվող ճամփորդողներին: Փրկիչն ասաց մեզ, թե ինչու դա այդպես պետք է լիներ, երբ նկարագրեց Աստծո բոլոր հոգևոր զավակներին տուն տանող վտանգավոր ճամփորդությունը մեգում, որի հեղինակը մեղքն ու սատանան են:

«Մտեք նեղ դռնով. Քանզի լայն է դուռը և ընդարձակ ճանապարհը, որը տանում է դեպի կործանում, և շատերը կան, որ ներս են մտնում նրանով:

Որովհետև նեղ է դուռը և անձուկ է ճանապարհը, որը տանում է դեպի կյանք, և քչերն է, որ գտնում են այն»:1

Կանխատեսելով Իր զավակների կարիքները, սիրառատ Երկնային Հայրը հրահանգներ և ազատարարներ դրեց նրանց ճանապարհի երկայնքով: Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ապահով ուղին հնարավոր և տեսանելի դարձնելու համար: Որպես մարգարե Նա կանչեց այս ժամանակներում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին: Իր երիտասարդությունից ի վեր Նախագահ Մոնսոնը ուսուցանել է ոչ միայն, ինչպես մնալ ուղու վրա, այլ ինչպես ազատել նրանց, ովքեր ընկել են ցավի մեջ:

Երկնային Հայրը հանձնարերել է մեզ` բազմաթիվ իրավիճակներում զորացնել և, անհրաժեշտության դեպքում, առաջնորդել ճանապարհորդներին դեպի անվտանգություն: Մեր ամենակարևոր և զորավոր հանձնարարությունները ընտանիքում են: Դրանք կարևոր են, որովհետև ընտանիքը կարող է օգնել երեխային կյանքի սկզբում ոտքերն ամուր դնել տուն տանող արահետին: Ծնողները, եղբայրներն ու քույրերը, տատիկներն ու պապիկները, մորաքույրներն ու մորեղբայրները դառնում են ավելի հզոր առաջնորդներ և ազատարարներ սիրո կապերով, ինչը հենց ընտանիքի էությունն է:

Ընտանիքը առավելություն ունի երեխայի կյանքի առաջին ութ տարիների ընթացքում: Այդ պաշտպանված տարիների ընթացքում, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, սատանային արգելված է օգտագործել խավարի մեգը՝ տուն վերադառնալու արահետը թաքցնելու համար: Այդ թանկարժեք տարիների ընթացքում Տերն օգնում է ընտանիքներին, կանչելով Երեխաների Միության աշխատողներ՝ օգնելու հոգեպես զորացնելու երեխաներին: Նա նաև տալիս է Ահարոնյան Քահանայության կրողներ՝ հաղորդությունը մատուցելու համար: Հաղորդության այդ աղոթքներում, երեխաները լսում են խոստում, որ իրենք կարող են մի օր ստանալ Սուրբ Հոգին որպես ուղեկից, եթե հնազանդ լինեն Աստծո պատվիրաններին: Դրա շնորհիվ նրանք ամրանում են, որ դիմադրեն գայթակղությանը, երբ այն գա, իսկ հետո, կգա մի պահ ապագայում, երբ նրանք կգնան ազատելու ուրիշներին:

Եկեղեցու շատ եպիսկոպոսներ ոգեշնչվում են ծխում կանչելու ամենաուժեղ մարդկանց՝ Երեխաների Միությունում անհատապես երեխաներին ծառայելու համար: Նրանք հասկանում են, որ եթե երեխաները զորացվեն հավատքով և վկայությամբ նրանք հազիվ թե փրկարարական աշխատանքի կարիք ունենան դեռահաս տարիքում: Նրանք հասկանում են, որ ամուր հոգևոր հիմքը կարող է փոխել կյանքի ողջ ընթացքը:

Բոլորս կարող ենք օգնել: Տատիկները, պապիկները և երեխային ճանաչող ցանկացած անդամ կարող է օգնել: Դրա համար անհրաժեշտ չէ պաշտոնական կոչում Երեխաների Միությունում: Ոչ էլ տարիքային սահմանափակում կա: Մի այդպիսի կին, երբ երիտասարդ տարիքում Երեխաների Միության գերագույն հանձնաժողովում էր, օգնեց ստեղծել ԸՃ նշանաբանը:

Նա երբեք չէր հոգնում ծառայել երեխաներին: Նա իր խնդրանքով ուսուցանում էր իր ծխի Երեխաների Միությունում, մինչև դարձավ մոտավորապես 90 տարեկան: Փոքր երեխաները զգում էին նրա սերը: Նրանք տեսնում էին նրա օրինակը: Նրանք սովորում էին նրանից Հիսուս Քրիստոսի ավետարանի պարզ սկզբունքները: Եվ բացի այդ ամենը, նրա օրինակի շնորհիվ նրանք սովորեցին ճանաչել Սուրբ Հոգին: Եվ երբ նրանք ճանաչեցին, բոլորը հավատքով գայթակղությանը դիմադրելու իրենց ճանապարհի վրա էին: Նրանք, երևիթե, ավելի քիչ կունենային փրկարարական աշխատանքի և նախապատրաստված կլինեին գնալու ուրիշներին փրկելու:

Ես սովորեցի պարզ հավատքի ուժը աղոթքով և Սուրբ Հոգով, երբ մեր երեխաները փոքր էին: Մեր ամենամեծ որդին դեռ մկրտված չէր: Նրա ծնողները, Երեխաների Միության ուսուցիչները և քահանայության ծառայողները փորձեցին օգնել նրան զգալ և ճանաչել Հոգին, և իմանալ, թե ինչպես ստանալ Նրա օգնությունը:

Մի օր կեսօրին կինս տարել էր նրան մի կնոջ տուն, որը սովորեցնում էր նրան կարդալ: Մենք պայմանավորվել էինք, որ վերցնեի նրան տուն ետդարձի ճանպարհին:

Նրա դասը վերջացել էր սպասվածից ավելի շուտ: Նա վստահ էր, որ գիտեր տան ճանապարհը: Այսպիսով, նա սկսել էր քայլել: Հետագայում նա ասաց, որ բացարձակ վստահություն էր զգում և որ իրեն դուր էր գալիս միայնակ ուղևորվելու գաղափարը: Կես մղոն (0.8 կմ.) քայլելուց հետո, սկսեց մթնել: Նա հասկացավ, որ դեռ շատ հեռու էր տնից:

Նա մինչ այժմ հիշում է, ինչպես էին իր կողքով անցնող մեքենաների լույսերը իր արցունքների պատճառով մշուշապատ թվում: Նա իրեն փոքր երեխայի նման էր զգում, ոչ թե ինչպես այն ինքնավստահ տղան, որը սկսել էր մենակ դեպի տուն քայլել: Նա գիտեր, որ օգնության կարիք ուներ: Հիշողության մեջ ինչ որ բան առկայծեց: Նա գիտեր, որ պետք է աղոթեր: Նա հեռացավ ճանապարհից և քայլերն ուղղեց դեպի ծառերը, որոնք հազիվ էին նշմարել խավարում: Նա մի տեղ գտավ ծնկի գալու համար:

Թփուտների միջից դեպի իրեն եկող ձայներ էին լսվում: Երկու երիտասարդներ լսել էին նրան արտասվելիս: Նրանք մոտեցան և հարցրեցին. Ինչով կարո՞ղ ենք օգնել: Արցունքների միջից նա ասաց, որ կորել էր և ուզում էր տուն գնալ: Նրանք հարցրեցին, թե գիտե՞ր իր տան հեռախոսի համարը կամ հասցեն: Նա չգիտեր: Նրանք հարցրեցին նրա անունը: Նա գիտեր դա: Տղաները նրան տարան մոտակա մի տեղ, որտեղ նրանք ապրում էին: Հեռախոսային գրքում նրանք գտան մեր ազգանունը:

Երբ ստացա հեռախոսային զանգը, նետվեցի օգնության: Ես երախտապարտ էի այդ բարի մարդկանց, որոնք հայտնվել էին տուն տանող նրա ճանապարհին: Եվ ես ընդմիշտ երախտապարտ եմ, որ նրան սովորեցրել էինք հավատքով աղոթել օգնության համար: Այդ հավատքը տարավ նրան դեպի անվտանգություն և օգնողներ տրամադրեց բազմաթիվ անգամներ, որ նա անգամ չի կարող թվել:

Տերն Իր թագավորությունում տվել է օգնության հասնողների և փրկարարների օրինակը: Տերն Իր իմաստությամբ ոգեշնչել է Իր ծառաներին, մեզ ուղղորդելով զորավոր ուղիներով, որպեսզի ուժեղանանք, և տրամադրել է լավագույն փրկարարների, երբ անցնում ենք դեռահաս տարիների միջով:

Դուք գիտեք երկու հզոր ծրագրեր, որոնք տրվել են Տիրոջ կողմից: Մեկը երիտասարդ կանանց համար է, որը կոչվում է «Անձնական Զարգացում»: Մյուսը Ահարոնյան Քահանայության կրողների համար, որը կոչվում է «Պարտականություն Աստծո առաջ»: Մենք քաջալերում ենք աճող սերնդի երիտասարդներին՝ տեսնել հոգևոր մեծ ուժ կառուցելու իրենց ներուժը: Եվ մենք աղաչում ենք նրանց, ովքեր հոգ են տանում այդ երիտասարդների համար, բարձրանալ դեպի այն, ինչ Տերն է պահանջում մեզանից, նրանց օգնելու համար: Եվ քանի որ Եկեղեցու ապագան կախված է նրանցից, դա մեր բոլորիս հոգն է դառնում:

Երկու ծրագրերն էլ բարելավվել են, բայց նրանց նպատակը մնում է անփոփոխ: Նախագահ Մոնսոնն այսպես է դա արտահայտում. «Մենք պետք է «սովորենք այն, ինչ պետք է սովորենք, անենք այն, ինչ պետք է անենք, և լինենք այն, ինչ պետք է լինենք»:2

Երիտասարդ կանանց «Անձնական Զարգացում» գրքույկը պարզ է դարձնում նրանց նպատակը.

«Անձնական Զարգացման» ծրագիրն օգտագործում է Երիտասարդ Կանանց ութ արժեքներ՝ օգնելով ձեզ ավելի խորը հասկանալ, թե ով եք դուք, ինչու եք այստեղ երկրի վրա, և ինչ պետք է անեք որպես Աստծո դուստրեր՝ նախապատրաստվելու համար այն օրվան, երբ տաճար կգնաք սրբազան ուխտեր կապելու համար»:3

Ապա, շարունակելով, ասում է, որ երիտասարդ կանայք «կվերցնեն պարտավորություններ, կիրականացնեն դրանք և կզեկուցեն առաջընթացը ծնողին կամ ղեկավարին»: Այն նաև խոստանում է, որ «օրինակները, որոնք դուք հաստատում եք, երբ աշխատում եք Անձնական Զարգացման վրա, ինչպիսիք են՝ աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ծառայությունը և օրագիր պահելը, կդառնան անձնական ամենօրյա սովորություններ: Այս սովորությունները կզորացնեն ձեր վկայությունը և կօգնեն ձեզ սովորել և կատարելագործվել ձեր կյանքի ողջ ընթացքում»:

Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդկանց համար Պարտականություն Աստծո առաջ ծրագիրը զորացվել է և պարզեցվել: Այն պարունակվում է մեկ պարզ գրքում՝ Ահարոնյան Քահանայության բոլոր երեք պաշտոնների համար: Երիտասարդ Տղամարդիկ և նրանց ղեկավարները կստանան այս նոր գրքի մեկ օրինակ: Այն հզոր գործիք է: Այն կզորացնի երիտասարդ տղամարդկանց վկայությունները և նրանց փոխհարաբերությունն Աստծո հետ: Այն կօգնի նրանց սովորել և կամենալ կատարել իրենց քահանայական պարտականությունները: Այն կզորացնի նրանց հարաբերությունները իրենց ծնողների հետ, քվորումի անդամների ու նրանց ղեկավարների:

Այս երկու ծրագրերը մեծ պատասխանատվություն են պահանջում երիտասարդ տղամարդկանցից: Նրանք հրավիրվում են սովորել և անել բաներ, որոնք դժվար կարող են լինել ոմանց համար: Երբ ես մտածում եմ իմ սեփական երիտասարդության մասին, չեմ կարողանում հիշել այդպիսի մարտահրավերներ: Մի քանի առիթներով ես հրավիրվեցի այդպիսի ստուգարքներով անցնել, բայց միայն մի քանի անգամ: Այս ծրագրերը ակնկալում են հետևողականություն, մեծ ջանքեր և տարիների ընթացքում գիտելիքի և հոգևոր փորձառությունների կուտակում:

Մտածելով, ես հասկացա, որ այս գրքույկների բովանդակությունը Տիրոջ վստահության իրական դրսևորումներն են աճող սերնդի և բոլորիս հանդեպ, ովքեր սիրում են նրանց: Եվ ես ականատես եմ, որ այդ վստահությունը մեծ է:

Այցելությունների ժամանակ ես հետևում էի Ահարոնյան Քահանյության քվորումների գործունեությանը: Ես տեսնում էի երիտասարդների, ովքեր հետևում էին կրթական նախագծերին, ծրագրեր կազմում, անելու համար այն, ինչ Աստված էր կամենում էր իրենցից, ապա առաջ գնում, անելով այն, ինչ պարտավորվել էին, կիսվելով ուրիշների հետ նրանով, թե ինչպես էին հոգեպես փոխվել: Եվ երբ ես նայում էի և լսում, պարզ էր դառնում, որ հայրերը, մայրերը, ղեկավարները, ընկերները և նույնիսկ հարևանները Հոգու կողմից ազդվում էին, երբ լսում էին հզորանալու երիտասարդների վկայությունները: Երիտասարդները թևավորված էին, երբ վկայություն էին բերում, ինչպես նաև նրանք, ովքեր փորձում էին նրանց բարձրացնել:

Երիտասարդ Կանանց ծրագիրն ունի իր մեջ երիտասարդ կանանց մեջ հոգևոր ուժ զարգացնելու այդ նույն հզոր սխեման, իսկ մեզ համար` օգնելու հնարավորություն: «Անձնական Զարգացումը» օգնում է երիտասարդ կանանց նախապատրաստվել ստանալու տաճարային արարողությունները: Նրանց օգնում են մայրերի, տատիկների և իրենց շրջապատի Եկեղեցու յուրաքանչյուր արդար կնոջ օրինակները: Ես տեսել եմ, թե ծնողներն ինչպես են օգնել դստերը հասնել իր նպատակներին և երազանքներին՝ նկատելով և գնահատելով նրա արած բոլոր լավ բաները:

Միայն մի քանի օր առաջ ես դիտում էի մի մոր, որը կանգնած էր իր դեռահաս դստեր հետ, երբ նրանք միասին ստանում էին կանանց ակնառու օրինակներ դառնալու համար ճանաչման վկայականը: Եվ երբ նրանք ասացին ինձ, թե ինչ էր դա նշանակում իրենց համար, ես զգացի Տիրոջ հավանությունը և խրախուսանքը մեր բոլորի հանդեպ:

Ողջ այն օգնությունից, որ մենք կարող ենք ցույց տալ այս երիտասարդներին, մեծագույնն այն կլինի, որ մենք թույլ տանք, որ նրանք զգան մեր վստահությունը, որ նրանք դեպի Աստված տուն տանող արահետի վրա են և որ նրանք կարող են դա անել: Իսկ մենք դա լավագույն ձևով ենք անում, երբ գնում ենք նրանց հետ: Քանի որ արահետը զառիվեր է և երբեմն քարքարոտ, նրանք երբեմն հուսահատված կզգան և նույնիսկ կսայթաքեն: Երբեմն նրանք կշփոթվեն իրենց նպատակակետի վերաբերյալ և կթափառեն՝ որոնելով հավերժական տեսանկյունից ավելի քիչ կարևոր նպատակներ: Այս ոգեշնչված ծրագրերը նվազեցնում են դրա հավանականությունը, որովհետև օգնում են երիտասարդին հրավիրել և ստանալ Սուրբ Հոգու ընկերակցությունը:

Լավագույն խորհուրդը, որ մենք պետք է տանք երիտասարդներին, այն է, որ նրանք կկարողանան Երկնային Հոր մոտ վերադառնալ, եթե առաջնորդվեն և ուղղվեն Աստծո Հոգու կողմից: Այսպիսով, եթե մենք իմաստուն ենք, մենք կխրախուսենք, կգովենք և կընդօրինակենք այն ամենը, ինչը հրավիրում է Սուրբ Հոգու ընկերակցությունը: Երբ նրանք կիսվում են մեզ հետ իրենց արածով և զգացածով, մենք ինքներս պետք է արժանի լինենք Հոգուն: Այդ ժամանակ նրանք կզգան մեր գովասանքի և ժպիտների մեջ Աստծո հավանությունը: Իսկ եթե զգանք ուղղելու նպատակով խորհուրդ տալու անհրաժեշտությունը, նրանք կզգան մեր և Աստծո սերը, ոչ թե հանդիմանություն և մերժում, որը կարող է թույլ տալ սատանային նրանց հեռու տանել:

Ամենամեծ օրինակը, որի կարիքը նրանք ունեն, դա մեր կողմից անելն է այն, ինչ նրանք պետք է անեն: Մենք պետք է աղոթենք Հոգու պարգևների համար: Մենք պետք է խորհենք սուրբ գրությունների և ապրող մարգարեների խոսքերի մասին: Մենք պետք է ծրագրեր կազմենք, որոնք ոչ միայն ցանկություններ են, այլ՝ ուխտեր: Իսկ հետո մենք պետք է պահենք Տիրոջը տված մեր խոստումները: Եվ մենք պետք է բարձրացնենք ուրիշներին, կիսվելով նրանց հետ Քավության օրհնություններով, որոնք եկել են մեր կյանք:

Եվ մենք պետք է մեր իսկ կյանքով ամուր և երկարատև հավատարմության օրինակ հանդիսանանք, որը Տերը սպասում է նրանցից: Եթե անենք դա, մենք կօգնենք նրանց զգալ Հոգու կողմից հավաստիացում, որ եթե նրանք հետևողական լինեն, նրանք կլսեն սիրառատ Փրկչի և Երկնային Հոր խոսքերը. «Լավ, բարի և հավատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախութիւնը»:4 Եվ մենք, որ օգնում ենք նրանց այդ ճանապարհին, կլսենք այդ խոսքերն ուրախությամբ:

Ես վկայում եմ, որ Տերը սիրում է ձեզ և Աստծո յուրաքանչյուր զավակի: Սա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Նրա քահանայության բանալիներով վերականգված թագավորությունն է: Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ մարգարեն է այսօր: Ես խոստանում եմ յուրաքանչյուրիդ, որ եթե դուք հետևեք Հիսուս Քրիստոսի այս ճշմարիտ Եկեղեցու ոգեշնչված ուղղորդմանը, մեր երիտասարդությունը և մենք, ովքեր օգնում և սիրում են նրանց, կարող ենք ապահով հասնել մեր տուն՝ Երկնային Հոր և Փրկչի մոտ, ապրելու ընտանիքներում և ուրախության մեջ հավիտյան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. 3 Նեփի 14.13–14:

  2. Thomas S. Monson, “To Learn, to Do, to Be,” Liahona, Nov. 2008, 67.

  3. Երիտասարդ Կանանց Զարգացման գրքույկ:

  4. Մատթեոս ԻԵ.21: