2010
Հայտարարվեց Պարտականություն Աստծո առաջ նոր ծրագիրը
Մայիս 2010


Հայտարարվեց Պարտականություն Աստծո առաջ նոր ծրագիրը

Ինչպես հայտարարվեց գերագույն համաժողովին, Պարտականություն Աստծո առաջ նոր ծրագիր է մշակվել կենդանի մարգարեների ղեկավարության ներքո, որը պետք է օգնի երիտասարդներին` կառուցել հոգևոր ուժ և կատարել իրենց քահանայական պարտականությունները:

«[Պարտականություն Աստծո առաջ նոր ծրագիրը] հզոր գործիք է,- շաբաթ առավոտյան նիստի ժամանակ ասաց Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական` Նախագահ Հենրի Բ. Այրինգը,- Այն կզորացնի երիտասարդ տղաների վկայությունները և կամրացնի Աստծո հետ նրանց կապը: Այն կօգնի նրանց սովորել և կատարել իրենց քահանայական պարտականությունները: Այն կամրապնդի նրանց հարաբերությունը իրենց ծնողների, քվորումի անդամների և իրենց ղեկավարների հետ»:

Պարտականություն Աստծո առաջ նոր ծրագիրը պարզեցվել և կենտրոնացել է կարևոր դրույթների վրա: Երեք տարիքային խմբերի համար պահանջները, ինչպես նաև ծնողների և ղեկավարների համար հրահանգները, ընդգրկվել են մեկ գրքում: Գիրքը և կից նյութերը մատչելի կլինեն 27 լեզուներով 2010թ. հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում: Նյութերի լրացուցիչ թարգմանությունները մատչելի կլինեն այս տարվա ընթացքում:

Միջոցառումներ կկազմակերպվեն, որոնք երիտասարդներին հնարավորություն կտան սովորել ավետարանի սկզբունքի կամ քահանայության պարտականության մասին, կիրառել իրենց սովորածը և ապա կիսվել իրենց մտքերով և զգացումներով ծնողների, Եկեղեցու ղեկավարների կամ իրենց քվորումի հետ:

«Որպես սարկավագ, ուսուցիչ և քահանա, դուք կմասնակցեք միջոցառումների, որոնք կօգնեն ձեզ կառուցել հոգևոր ուժ և սովորել ու իրականացնել ձեր քահանայության պարտականությունները, - ասաց Դեյվիդ Լ. Բեքը, Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահը, գերագույն համաժողովի քահանայության նիստի ժամանակ: - Պարտականություն Աստծո առաջ նոր ծրագիրը ձեզ կառաջնորդի Աստծո առաջ ձեր պարտականությունը կատարելիս և կբացահայտի Ահարոնյան Քահանայության մեծությունը»:

Ծրագիրը նախատեսված է քաջալերելու երիտասարդ տղամարդկանց պատասխանատվություն ստանձնել իրենց աճի համար, սակայն նաև հնարավորություններ կընձեռի ամրացնելու կապը երիտասարդների և իրենց ծնողների, ղեկավարների և քվորումի անդամների միջև: Միջոցառումներից շատերը կարող են միանալ ընտանեկան երեկոյին, քվորումի հավաքներին և միջոցառումներին:

«Ծնողները, ղեկավարները և քվորումի անդամները կարևոր դեր են խաղում Պարտականություն Աստծո առաջ ծրագրում, - Եղբայր Բեքն ասաց Եկեղեցու ամսագրերին: - Կիրակնօրյա քվորումի ժողովները կանոնավորապես սովորելու, գործելու և կիսվելու հնարավորություն կտան»:

Երիտասարդ տղամարդկանց քաջալերում ենք շարունակել աշխատել ներկայիս գործող ծրագրում մինչև նոր ծրագիրը կգործարկվի իրենց ծխում կամ ճյուղում: Նոր ծրագիրը սկսելուն պես յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ պետք է սկսի աշխատել այն բաժնում, որը համապատասխանում է քահանայության իր ներկա պաշտոնին: Եթե նախորդ ծրագրով նա իր պաշտոնին վերաբերող վկայականի կամ մեդալիոնի համար պահանջները ավարտելուն մոտ է, պետք է ավարտի այդ պահանջները սկսելով աշխատել նոր ծրագրով:

«Կատարել Աստծո առաջ իմ պարտականությունը ծրագրի յուրաքանչյուր միջոցառում հետևում է այն օրինակին, որը կօգնի ձեզ դառնալ քահանայության այնպիսի կրող, ինչպիսին Տերն է ցանակնում, որ լինեք», - ասում է Եղբայր Բեքը:

Լրացուցիչ տեղեկություն և նյութեր կարող եք ձեռք բերել DutyToGod. lds.org կայքում: