Երեց Պատրիկ Քիրոն
Յոթանասունից
Կալիֆորնիայում մի կարճ ժամանակ ապրելիս Երեց Պատրիկ Քիրոնը բնակվում էր մի «հրաշալի» Վերջին ՕրերիՍուրբ ընտանիքում տանը, որոնք նրան ծանոթացրել էին ավետարանին:
Երկու տարի անց, վերադառնալով Անգլիա, նա Լոնդոնի փողոցում հանդիպեց միսիոներներին և ի վերջո դարձավ Եկեղեցու ունկնդիր: Նա մի անգամ Մորմոնի Գրքում կարդաց. «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25): Այդ խոսքերը արձագանքեցին նրա ներսում, քանի որ նա հիշեց այն ուրախությունը, որ կար իր ծանոթ ՎՕՍ ընտանիքում և իրեն ուսուցանող միսիոներների կյանքում:
«Այդ սուրբ գրությունը հնչեց իմ ականջներում,- ասում է Երեց Քիրոնը:- Նրանց մեջ, ում ես հանդիպել էի, տեսել էի, թե որքան կարող է մեր կյանքը մեծապես հարստանալ, եթե հետևենք ուրախ լինելու Փրկչի խորհրդին»:
1987թ. դեկտեմբերի 24-ին Եկեղեցուն միանալուց ի վեր, Երեց Քիրոնը այդ ուրախությունը բերել է իր բազմաթիվ կոչումներ` ծառայելով որպես ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, եպիսկոպոսի խորհրդական, ճյուղի նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական:
Որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ նա ասում է, որ միշտ «աշխատել է առաջնորդվել Եկեղեցու սկզբունքներով: Ես տեսել եմ, թե ինչպես կարող են այդ սկզբունքները կյանքեր վերափոխել»:
Երեց Քիրոնը ծնվել է 1961թ. հուլիսին Փադի և Պատրիցիա Քիրոնների ընտանիքում, Քարլիսլում, Քամբերլենդ, Անգլիա: Քանի որ նրա հայրը ծառայում էր Բրիտանիայի Թագավորական Օդային Ուժերում, Երեց Քիրոնը սովորել է Միջին Արևելքում և Միացյալ Թագավորությունում:
Անգլիայում Բրիգամ Յանգ Համալսարանում ուսանելու տարիներին նա հանդիպեց Ջենիֆեր Քերոլ Հալմին: Նրանք ամուսնացան 1991թ. Օուքլենդ Կալիֆորնիա Տաճարում: Նրանք չորս զավակների ծնողներ են, որոնցից մեկը մահացել է:
Երեց Քիրոնը ապրել և աշխատել է Միացյալ Թագավորությունում, Սաուդյան Արաբիայում և Միացյալ Նահանգներում տարբեր բնագավառներում, ներառյալ քաղաքականության, առողջապահության և ավոտմեքենաների արդյունաբերության ոլորտներում: Նախքան իր կանչը, Երեց և Քույր Քիրոնները ղեկավարում էին հաղորդակցման խորհրդատվական ընկերություն Անգլիայում: