Ջին Ա. Սթիվենս
Երեխաների Միության Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական
Ջին Օլդրիջ Սթիվենսը հավատում է, որ կյանքի վաղ տարիներին սեր զգալը մեծ ազդեցություն է թողնում բոլոր երեխաների վրա:Սերը զգալն օգնում է երեխաներին ճանաչել և ընկալել այն մեծ սերը, որ Երկնային Հայրը և Փրկիչը տածում են իրենց հանդեպ:
Քույր Սթիվենսը ծնվել է 1952թ. նոյեմբերին Քլերոն և Հելեն Օլդրիջների ընտանիքում Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ:
«Ինձ մեծ հավատ ունեցող ծնողներ են մեծացրել,- ասում է Քույր Սթիվենսը: - Նրանք սիրում էին Տիրոջը և ուսուցանում էին ավետարանը մեր տանը: Մայրս հատկապես մարդկանց սիրելու ապշեցուցիչ ունակություն ուներ»: Նա հիշում է մանկական տարիքում ունեցած իր զգացողությունը, որ իր ծնողները սիրում էին իրեն և սիրում էին ծառայել Տիրոջը:
Քույր Սթիվենսն այդ նույնը հաստատել է իր անձնական ընտանիքում, 1973թ. սեպտեմբերի 12-ին ամուսնանալով Մարկ Սթիվենսի հետ Սոլթ Լեյք Սիթիի Տաճարում: Նրանք ունեն հինգ զավակ:
Քույր Սթիվենսը երախտապարտ է Տիրոջը ծառայելու և հատկապես Երեխաների Միության երեխաներին ծառայելու հնարավորության համար:
«Երեխաները շատ զգայուն են հոգևոր բաների հանդեպ,- ասում է Քույր Սթիվենսը:- Նրանք գալիս են այս կյանք հավատացող սրտերով: Դուք կարող եք զգալ նրանց աստվածային էությունը, քանի որ նրանք նոր են եկել իրենց Երկնային Հոր ներկայությունից այս երկիր»:
Քույր Սթիվենսը հավատում է, որ Երեխաների Միության ղեկավարներն ու ուսուցիչները կարևոր դեր են խաղում` օգնելով ծնողներին Հիսուս Քրիստոսի ավետարանը ուսուցանելիս: «Երեխաների Միությունը հրաշալի վայր է, որտեղ երեխաները կարող են սեր զգալ, իսկ ուսուցիչներն ու ղեկավարները ամրապնդել տանը ուսուցանված դասերը»,- ասում է նա:
Նախքան Երեխաների Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական կանչվելը Քույր Սթիվենսը ծառայել է Երեխաների Միության գերագույն խորհրդում: Նա նաև ծառայել է որպես ծխի Սփոփող Միության նախագահ, ծխի Երեխաների Միության նախագահությունում խորհրդական, և Ավետարանի Վարդապետության ուսուցիչ: Քույր Սթիվենսը ավարտել է Յուտայի Համալսարանը մաթեմատիկա և ուսուցանում մասնագիտությամբ բակալավրի կոչումով: