«Դաս 19․ Դասի նախապատրաստական նյութ․ Մայրերի սրբազան պարտականությունները», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 19․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 19․ Դասի նախապատրաստական նյութ
Մայրերի սրբազան պարտականությունները
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Անհնարին կլիներ չափել ազդեցությունը, որ …. կանայք ունեն ոչ միայն իրենց ընտանիքներում, այլև Տիրոջ Եկեղեցում՝ որպես կանայք, մայրեր և տատիկներ, որպես քույրեր և մորաքույրներ, որպես ուսուցիչներ և ղեկավարներ, և հատկապես՝ որպես հավատքի օրինակներ և նվիրյալ պաշտպաններ» («Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 95–96): Երբ ուսումանսիրեք այս նյութը, մտածեք ձեր կյանքում արդարակյաց կանանց ունեցած ազդեցության մասին:
Բաժին 1
Ինչպե՞ս է մայրության դերը վերաբերում բոլոր կանանց
Մայրությունը հավերժական է իր բնույթով: Երկրի վրա մայրությունը կապված է եղել կանանց հետ Եվայի ստեղծման օրվանից. «Ադամն իր կնոջ անունը դրեց Եվա, որովհետև նա բոլոր կենդանի արարածների մայրն էր. որովհետև ես՝ Տեր Աստվածս, առաջինը կոչեցի բոլոր կանանցից, որոնք շատ են» (Մովսես 4.26):
Մտածեք այն մասին, թե ինչպես է մայրության դերը վերաբերում բոլոր կանանց, երբ կարդում եք Սփոփող միության գերագույն նախագահության նախկին խորհրդական Քույր Շերի Լ․ Դյուի հետևյալ հայտարարությունը.
Թեև մենք հակված ենք նույնացնել մայրությունը բացառապես մայրանալու հետ, Տիրոջ լեզվով ասած, մայր բառն ունի իմաստային շերտեր. Բոլոր բառերից, որ նրանք կարող էին ընտրել՝ սահմանելու նրա դերն ու էությունը, և՛ Հայր Աստվածը, և՛ Ադամը Եվային անվանեցին «բոլոր կենդանի արարածների մայր» [Մովսես 4.26], և նրանք դա արեցին՝ նախքան նրա երեխա ունենալը: … Մայրությունն ավելին է, քան երեխաներ լույս աշխարհ բերելը, չնայած դա էլ ճիշտ է։ Այն, որպես կին, մեր էության հիմքն է։ Դրանով է սահմանվում մեր բուն ինքնությունը, մեր աստվածային կերպարն ու բնույթը և եզակի հատկանիշները, որ մեր Հայրը տվել է մեզ։ …
Որպես մեր Երկնային Հոր դուստրեր, և որպես Եվայի դուստրեր, մենք բոլորս մայրեր ենք և մենք միշտ եղել ենք մայրեր: (“Are We Not All Mothers?,” Ensign, Nov. 2001, 96, 97)
Բաժին 2
Ինչպե՞ս է Երկնային Հայրն օգնում կանանց կատարել դաստիարակելու իրենց սրբազան պարտականությունը
Մեր Երկնային Հայրը նշանակել է մայրերին՝ «հիմնականում պատասխանատու լինելու իրենց երեխաների դաստիարակության համար» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ Սյուզան Վ. Թանները, սահմանել է, թե ինչ է նշանակում դաստիարակել.
Դաստիարակել նշանակում է ուսուցանել, նպաստել զարգացմանը, խթանել աճին, կերակրել և սնուցել: Ո՞վ չէր բղավի ուրախությունից, իրեն այդպիսի օրհնված դեր տրվելիս: («Հոգիս հրճվում է Տիրոջ գործերով», Liahona, մայիս 2008, 82)
Երկնային Հայրն օրհնել է Իր դուստրերին «սիրելու և դաստիարակելու մի ներքին կարողությամբ», որը կարող է օգնել կանանց կատարել այդ ազդեցիկ և սրբազան պարտականությունը (Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունն ու աշխատանքը [2011], 171):
Քույր Նեյլ Ֆ. Մերիոթը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության նախկին խորհրդականը, ուսուցանել է, որ Երկնային Հայրը կօգնի Իր դուստրերին` ուրիշներին դաստիարակելու իրենց ջանքերում.
Քույրե՛ր, մենք բոլորս եկել ենք աշխարհ կյանք տվող, սնուցող այս մայրական պարգևներով, որովհետև դա Աստծո ծրագիրն է: …
Երբ մենք ինքներս մեզ հարցնում ենք. «Ի՞նչ պիտի անենք», եկեք խորհենք այս հարցի շուրջ. «Ի՞նչ է Փրկիչն անում շարունակաբար»: Նա սնուցում է: Նա արարում է: Նա ոգեշնչում է առաջընթաց ու բարիք:…
… Եթե մենք Երկնային Հորը խնդրենք մեզ Իր արքայության կառուցողները դարձնել, Նրա զորությունը կթափանցի մեր մեջ, և մենք կիմանանք ինչպես հոգ տանել` ի վերջո դառնալով մեր երկնային ծնողների նման: («Ի՞նչ պիտի անենք», Լիահոնա, մայիս 2016, 2016, 11,12)
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է լրացուցիչ պարգևների մասին, որոնք Երկնային Հայրը տվել է կանանց` օգնելով նրանց կատարել դաստիարակելու իրենց սրբազան կոչումը:
Որպես Աստծո դուստրեր՝ դուք բնատուր մեծ ունակություն ունեք զգալու ուրիշների կարիքները և սիրելու նրանց: Դա, իր հերթին, ձեզ ավելի զգայուն է դարձնում Հոգու շշունջների հանդեպ: Հոգին կարող է առաջնորդել ձեզ նրանում, ինչ դուք մտածում եք, ասում և անում, որպեսզի դաստիարակեք մարդկանց, և որպեսզի Տերը կարողանա գիտելիքներ, ճշմարտություն և քաջություն հաղորդել նրանց: («Կանայք և ավետարանի ուսուցումը տանը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 59)
Որոշ կանայք գուցե անհանգստանում են, որ իրենք հակված չեն շատ դաստիարակող լինել: Աստծո բոլոր պարգևների նման դաստիարակությունը ևս պահանջում է կիրառություն և օգնություն երկնքից` զարգանալու և ճիշտ կիրառելու համար: Հիսուս Քրիստոսը դաստիարակության կատարյալ օրինակ է: Ինչպես Նա է ցույց տվել, դաստիարակությունը միշտ նույնը չէ ամեն իրավիճակում: Նա և՛, ողորմած է և՛ հաստատուն, երբ օգնում է մյուսներին աճել:
Բաժին 3
Ի՞նչ տարբերություն են ստեղծում մայրերը Երկնային Հոր ծրագրում
Որոշ կանայք կասկածներ ունեն երեխա ունենալու հետ կապված: Նրանց կասկածները կարող են ուժեղանալ հասարակության ձայների կողմից, որոնք նվազեցնում են մայրության կարևորությունը և նույնիսկ ծաղրում են այն: Մտածեք այն մասին, թե հասկանալով Երկնային հոր ծրագրում մայրերի կարևորությունը, ինչպես կարող եք օգնել ձեզ մերժել այդպիսի վերաբերմունքը կամ վարքագիծը:
Նախագահ Նելսոնը բացատրել է. «Դու՛ք քույրե՛ր, ընտրված էիք նախքան աշխարհի հիմնադրումը՝ ծնելու Աստծո զավակներին և հոգ տանելու նրանց համար, այդ անելով դուք փառավորում եք Աստծուն» (“What Will You Choose?,” Ensign, Jan. 2015, 31):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է այն մասին, թե ինչպես է երեխաներ ծնելը առաջ տանում Երկնային Հոր ծրագիրը.
Կնոջ դերը ամենասրբազանն է կյանքի ստեղծման ընթացքում: Մենք գիտենք, որ մեր ֆիզիկական մարմինները աստվածային ծագում ունեն [տես Մովսես 2.27], և մենք պետք է տանենք՝ ինչպես ֆիզիկական ծնունդ, այնպես էլ հոգևոր վերածնունդ, որպեսզի հասնենք Աստծո սելեստիալ արքայության բարձրագույն ոլորտներին [տես Մովսես 6.57–60]: Այսպիսով՝ կանայք անփոխարինելի դեր ունեն (երբեմն վտանգի ենթարկելով իրենց կյանքը) Աստծո գործում և փառքում՝ «իրականացնելու մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» [Մովսես 1.39]: («Կանանց բարոյական ուժը», Լիահոնա, նոյեմբեր 2013, 30)
Երեց Քրիստոֆերսոնն ուսուցանել է այն ուղիները, որոնցով կանայք օրհնում են կյանքեր` կատարելով մայրության իրենց դերը.
Մայրը կարող է իր հավասարը չունեցող ազդեցություն գործել՝ որևէ այլ անձնավորության կամ որևէ այլ փոխհարաբերության վրա: Նրա օրինակի և ուսուցման ուժով նրա որդիները սովորում են հարգել կանանց և հաստատել կարգուկանոն և բարձր բարոյական չափանիշներ իրենց իսկ կյանքում: Նրա դուստրերը սովորում են զարգացնել իրենց իսկ առաքինությունը և կրկին ու կրկին կանգնել հանուն նրա, ինչը ճիշտ է, որքան էլ այն հասարակական համակրանք չվայելի: Մոր սերը և բարձր ակնկալիքներն առաջնորդում են իրենց երեխաներին պատասխանատվությամբ գործելու, առանց արդարացումների, լինել լուրջ կրթության և անձնական զարգացման հարցում և կատարել անընդհատ ներդրումներ բոլորի բարօրության համար, ովքեր իրենց շրջապատում են: («Կանանց բարոյական ուժը», 30)
Քույր Մարիոթը ուսուցանել է նաև մայրերի հզոր ազդեցության մասին.
Ես հավատում եմ, որ «մայրանալ» նշանակում է «կյանք պարգևել»: Մտածեք այն բազմաթիվ ձևերի մասին, որոնցով դուք կյանք եք պարգևում: Դա կարող է լինել հուսալքված մեկին սփոփելը կամ տարակուսող մեկին հավատ ներշնչելը: Սուրբ Հոգու օգնությամբ մենք կարող ենք ստեղծել հուզականորեն ապահով մի վայր նրանց համար, ովքեր ենթարկվել են խտրականության, մերժված են կամ օտարական: Նման բարեգութ, սակայն զորեղ ձևերով մենք կառուցում ենք Աստծո արքայությունը: («Ի՞նչ պիտի անենք», 11)
Երբ կարդաք Նախագահ Ջուլի Բ. Բեքի՝ Սփոփող միության նախկին գերագույն նախագահի հետևյալ վկայությունը, մտածեք ձեր ճանաչած կանանց ազդեցության մասին, ովքեր հարգում են մայրանալու իրենց աստվածային առաքելությունը։
Չկա սահման, թե ինչ կարող է իրագործել մայրական սիրտ ունեցող կինը: Արդարակյաց կանայք փոխել են պատմության ընթացքը և կշարունակեն անել դա, և նրանց ազդեցությունը կտարածվի ու կաճի երկրաչափորեն՝ ողջ հավերժությունների ընթացքում: Որքան երախտապարտ եմ Տիրոջը՝ մայրության աստվածային առաքելությունը կանանց վստահելու համար: («Մոր սիրտը», Լիահոնա, մայիս 2004, 77)