«Դաս 6. Դասարանի նախապատրաստական նյութ. Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից
Ընտանիքի հռչակագիրը սկսվում է հանդիսավոր հայտարարությամբ, որ «տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից» («Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու մարգարեները, առաքյալները և մյուս Եկեղեցու ղեկավարները անընդհատ ուսուցանում են այս ճշմարտությունը։ Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք թե ինչպես հավատք գործադրելը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կարող է օգնել ձեզ ամուսնության հանդեպ ձեր մոտեցմանը:
Բաժին 1
Ինչպե՞ս է ամուսնության վերաբերյալ Երկնային Հոր հեռանկարն օգնում ինձ հասկանալ Նրա ծրագիրն ինձ համար:
Վերջին տարիներին ամուսնության վերաբերյալ տեսակետները շատ հասարակություններում փոխվել են: Ի՞նչ կարծիքներ եք լսել վերջերս:
Եկեղեցին կազմավորվելուց ոչ շատ անց Լեման Քոփլին, ցանկանում էր, որ միսիոներներն ավետարանը քարոզեին իր նախկին կրոնական խմբի անդամներին` շեյքերներին: Շեյքերները մերժում էին ամուսնությունը և փոխարենը` հավատում ամբողջ կյանքում ամուրի մնալուն: Մարգարե Ջոզեֆ Սմիթը որոշեց հարցնել Տիրոջը, այդ մասին, և մյուս հավատքների վերաբերյալ և հայտնություն ստացավ:
Ինչպես օգտագործվել է հատված 15-ում, կարգել բառը նշանակում է ձեռնադրել, հաստատել, կամ նշանակել վերադաս իշխանության ուժով (տես Merriam-Webster.com Dictionary, “ordain”, կարող եք նշում կատարել այս սահմանման վերաբերյալ ձեր սուրբ գրություններում): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը շեշտադրել է տղամարդու և կնոջ միջև ամուսնութան կարևորությունը, երբ ուսուցանել է.
«Տղամարդու և կնոջ ամուսնության վրա հիմնված ընտանիքը լավագույն պայմաններն է ստեղծում Աստծո ծրագրի իրականացման համար․ երեխաների ծննդի համար, ովքեր գալիս են Աստծո մոտից մաքուր ու անմեղ վիճակում, և սովորելու ու նախապատրաստվելու համար միջավայրի կարիք կունենան հաջողակ մահկանացու կյանքի և գալիք աշխարհում հավերժական կյանքի համար։ …
… [Աստված] էր, որ սկզբում ստեղծեց Ադամին ու Եվային Իր պատկերով, արու և էգ, և միացրեց նրանց որպես ամուսին և կին: … Յուրաքանչյուր անհատ ունի աստվածային տեսք, սակայն ամուսնու և կնոջ ամուսնական միության մեջ է, երբ նրանք մեկ են դառնում, որ մենք թերևս ձեռք ենք բերում Աստծո պատկերով՝ արու և էգ, ստեղծված լինելու ամենալիարժեք իմաստը։ Ոչ մենք, ոչ էլ որևէ մահկանացու էակ չի կարող վերափոխել ամուսնության այս աստվածային կարգը։ Դա մարդու կողմից հորինված կարգ չէ։ Այսպիսի ամուսնությունը իսկապես «վերից, Աստծուց» է տրված [տես Dietrich Bonhoeffer, Letters and Papers from Prison, ed. Eberhard Bethge (1953), 42–43] և երջանկության ծրագրի մաս է հանդիսանում, ճիշտ ինչպես Անկումը և Քավությունը։ (« «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 52)
Ամուսնությունը համաձայն Աստծո օրենքի ամենասրբազան հարաբերությունն է, որը կարող է գոյություն ունենալ տղամարդու և կնոջ միջև: Նախագահ Հովարդ Վ. Հանթերը բացատրել է.
Տղամարդն ամբողջական չէ առանց կնոջ: Ոչ էլ կարող են լրացնել իրենց ստեղծման չափը առանց մեկը մյուսի [տես Ա Կորնթացիս 11.11, Մովսես 3.18]: Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից [տես Վարդապետություն և Ուխտեր 49․15–17]։ Միայն ամուսնության նոր և հավիտենական ուխտի միջոցով նրանք կարող են իրականացնել հավերժական օրհնությունների լրիվությունը [տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4, Վարդապետություն և Ուխտեր 132.15–19]: (“Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 49)
Այն անձինք, ովքեր պահում են ամուսնության նոր և հավիտենական ուխտը, կստանան փառքի ամենաբարձր աստիճանը սելեստիալ արքայությունում (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4): Սա է այն տեղը, որտեղ մենք «իրականացնում ենք հավերժական օրհնությունների լրիվությունը», որը հայտնի է նաև, որպես վեհացում կամ հավերժական կյանք: (Դուք ավելի շատ բան կսովորեք ամուսնության նոր և հավերժական ուխտի մասին դաս 10-ում:)
Վերհիշեք, թե ինչ եք սովորել նախորդ դասի ժամանակ` հավերժական կյանքի բնույթի վերաբերյալ: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը` Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.
Հոր ծրագիրը մեզ համար ուղի է բացում ժառանգելու հավերժական կյանքը, կյանք, որով մեր երկնային ծնողներն են ապրում: Ծրագրում «ոչ կինն է առանց մարդի, եւ [ոչ] մարդն առանց կնկայ, Տէրումը» [Ա Կորնթացիս 11.11]։ Հավերժական կյանքի բուն էությունը կայանում է տղամարդու և կնոջ հավերժական ամուսնության մեջ, որը էական դեր ունի մեր երկնային ծնողներին նման դառնալու համար: («Փրկության ծրագիրը՝ մեզ առաջնորդող գիտելիքի սուրբ գանձ», Ensign, հոկտեմբեր 2015, 29)
Բաժին 2
Ի՞նչ կլինի, եթե ես չամուսնանամ այս կյանքում կամ ամուսնությունս ավարտվի:
Տարբեր հանգամանքների բերումով, որոշ մարդիկ երբեք չեն ամուսնանում այս կյանքում, չնայած իրենց արդար ցանկություններին: Ոմանք, ովքեր ամուսնանում են, նրանց ամուսնությունն ավարտվում է ամուսնալուծությամբ: Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը անդրադարձել է այդ հանգամանքներին, երբ նա ուսուցանել է.
Ոմանք, ովքեր լսում են այս ուղերձը հավանաբար ասում են. «Իսկ ի՞նչ է լինելու ինձ հետ»: Մենք գիտենք, որ շատ արժանի և հրաշալի Վերջին Օրերի Սրբերի մոտ ներկայումս բացակայում է կատարյալ հնարավորությունները և հիմնական պայմանները՝ անհրաժեշտ նրանց առաջընթացի համար: Մենակությունը, զավակ չունենալը, մահը և ամուսնալուծությունը խորտակում են իդեալները և հետաձգում են խոստացված օրհնությունները: ․․․ Բայց այդ հուսախաբությունները միայն ժամանակավոր են։ Տերը խոստացել է, որ հավերժության մեջ ոչ մի օրհնություն չի մերժվի՝ իր պատվիրանները պահող, իրենց ուխտերին հավատարիմ և ճշմարտությանը ձգտող իր որդիների ու դուստրերի համար: (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 75)
Չնայած որոշ հավերժական օրհնություններ գուցե լիովին չճաշակվեն այս կյանքում, երջանկությունը և կայացումը չեն հետաձգվում նրանց համար, ովքեր ամուսնացած չեն: (Այս թեման կքննարկվի հետագա դասի ընթացքում:) Բոլորը կարող են զգալ հարատև ուրախություն և իմաստալից աճ և կատարել անհրաժեշտ ներդրումներ այժմ՝ որպես լիովին ակտիվ մասնակիցներ Աստծո ծրագրում և թագավորությունում:
Բաժին 3
Ինչպե՞ս կարող եմ հավատք գործադրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հաղթահարելով վախը և ուրախություն զգալով ամուսնության մեջ:
Մտածեք հարցերի և մտահոգությունների մասին, որոնք դուք կամ ձեր շրջապատում գտնվողներն ունեն ամուսնության վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքն անդրադարձել է մի բանի, որի պատճառով մարդիկ հետաձգում են ամուսնանալու իրենց ջանքերը։
Ոմանք հետաձգում են ամուսնությունը մինչև ուսումն ավարտելը և աշխատանք գտնելը: Մինչդեռ սա մեծապես ընդունված է աշխարհում, այս պատճառաբանությունը հավատք չի ցուցաբերում, չի համապատասխանում ժամանակակից մարգարեների խորհրդին և համահունչ չէ վարդապետության հետ: («Ընտրեք իմաստությամբ», Լիահոնա,նոյեմբեր 2014, 47)։
Հակառակորդը հաճախ ուժեղացնում է վախերը, մահկանացու պատճառաբանությունները, կամ շեղումները, որոնք կարող են հետ պահել մարդկանց ամուսնության ձգտելուց: Որոշ մարդիկ վախ են զգում նախքան ամուսնությունը կամ ամուսնության ընթացքում, որովհետև նրանք ականատես են եղել դժվարությունների, որոնք գալիս են ամուսնալուծությունից: (Եկող դասերի ընթացքում, դուք կսովորեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ամրապնդել ձեր ամուսնությունը և կանխարգելել ամուսնալուծությունը:)
Ի՞նչը կարող է օգնել ձեզ վստահությամբ մոտենալ ամուսնությանը:
Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, ուսուցանել է.
Երբեմն մենք վախենում ենք վստահել, քանի որ չենք հասկանում Աստծո կատարյալ սերը և մեզ օգնելու ցանկությունը։ Սակայն, երբ մենք ուսումնասիրում ենք Երկնային Հոր ծրագիրը և Հիսուս Քրիստոսի առաքելությունը, հասկանում ենք, որ Նրանց միակ նպատակը մեր հավիտենական երջանկությունն է և առաջընթացը [տես Մովսես 1.39] («Որ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Լիահոնա, նոյեմբեր 2017, 86)։
Երբ մարդիկ ամուսնանում են և երկու կողակիցներն էլ հավատք են գործադրում, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը շարունակում են առաջնորդել և օրհնել նրանց: Երեց Հյու Վ. Փիննոքն ուսուցանել է, երբ ծառայում էր որպես Յոթանասունի անդամ. «Աստված կենսականորեն ներգրավված էր [Ադամի և Եվայի] ամուսնության մեջ, և նա նույնքան մտահոգ է և պետք է նույնքան ներգրավված լինի այսօր` յուրաքանչյուր ամուսնության մեջ» (“Making a Marriage Work,” Ensign, Sept. 1981, 37): Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են օգնել ձեզ հաջողության հասնել հավերժական ամուսնություն կառուցելիս: